ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեկնարկում է Վերնիսաժի գործով դատավարությունը 11/21/2014 10:15 | Քրեական խրոնիկոն
Երևանի Կոնտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկում է Վերնիսաժի գործով դատավարությունը:
Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ տեղի ունեցած և կրակոցներով ավարտված վիճաբանության բոլոր 3 մասնակիցները` Գոռ Առաքելյանը, Վալերիկ Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը, այսօր կկանգնեն դատարանի առաջ:
Նախաքննությամբ պարզվել է, Վալերիկ Հովհաննիսյանը 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, իր վարած «ԲՄՎ X-6» մակնիշի ավտոմեքենայով եկել է Երևանի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենք և ավտոմեքենան կայանելով ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի մոտ ու փակելով դեպի փողոց դուրս գալու ճանապարհը՝ գնացել է այդ շենքում բնակվող իր ծանոթի տուն:
Այդ նույն ժամանակահատվածում Գոռ Առաքելյանն իր կնոջ և փոքրահասակ դստեր հետ, իր «Տոյոտա Լանդ Կռաուզեր» մակնիշի ավտոմեքենայով փորձել է դուրս գալ ստորգետնյա ավտոկայանատեղիից և տեսնելով, որ «ԲՄՎ X-6» ավտոմեքենան փակել է ճանապարհը, կանչել է շենքի անվտանգության աշխատակիցներին` գործով վկաներ Էդվարդ Սիրդատյանին և Գրիգոր Ավետիսյանին, ու պահանջել գտնել ավտոմեքենայի տիրոջն ու բացել ճանապարհը:
Անվտանգության աշխատակիցները շենքում փնտրելուց ու գտնելուց հետո ավտոմեքենայի տիրոջն ու նրա ընկեր Ներսես Մելքոնյանին տեղեկացրել են, որ ավտոմեքենան խոչընդոտում է ավտոկայանատեղիի երթևեկությունը` պահանջելով այն դուրս բերել այդտեղից:
Վ. Հովհաննիսյանը և Ն.Մելքոնյանն իջել են ցած, որտեղ ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ հանդիպել են Գ.Առաքելյանին: Նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ Վ.Հովհաննիսյանն ու Ն.Մելքոնյանը քաշքշել են Գ.Առաքելյանին՝ փոխադարձաբար հայհոյելով, հարվածներ հասցնելով ու ծեծի ենթարկելով միմյանց:
Փողոցում գտնվող մարդկանց միջամտությունից հետո ծեծկռտուքը դադարել է, յուրաքանչյուրը վերադարձել է իր ավտոմեքենայի մոտ, բայց քիչ անց Ն.Մելքոնյանը կրկին մոտեցել է Գ. Առաքելյանին ու հանելով իր բջջային հեռախոսը՝ հայհոյելով պահանջել է նրա բջջային հեռախոսահամարը` ավելի ուշ հանդիպելու ու պահվածքի համար բացատրություն տալու նպատակով:
Ի պատասխան Գ. Առաքելյանը դուրս է եկել իր ավտոմեքենայից և հանելով գործով չպարզված հանգամանքներում ձեռք բերած ատրճանակը՝ մի քանի անգամ կրակել նախ Ն.Մելքոնյանի ուղղությամբ, ապա` ավտոմեքենայի մեջ նստած Վ.Հովհաննիսյանի: Դրանից հետո Վալերի Հովհաննիսյանը փորձել է փախչել, բայց Գոռ Առաքելյանը ևս մի քանի անգամ կրակել է նրա հետևից` պատճառելով մի քանի հրազենային վնասվածք:
Այնուհետև Գոռ Առաքելյանը մտել է շենք, իսկ Ն.Մելքոնյանը գնացել է նրա հետևից: Շենքի ներսում Գ.Առաքելյանը կրկին մի քանի կրակոցներ է արձակել Ն.Մելքոնյանի ուղղությամբ` նրան պատճառվելով միջին ծանրության վնասվածքներ:
Գոռ Առաքելյանի արձակած կրակոցներից վիրավորվել են նաև «Վերնիսաժ» տոնավաճառում գտնվող Մյասնիկ Հայրապետյանը, Մնացական Սուքիասյանը և Ալվինա Բադալյանը:
Ի դեպ, նախաքննության ողջ ընթացքում Գոռ Առաքելյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց:
Գործով առաջին դատական նիստը նշանակված է այսօր՝ 12:00-ին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
- 05/19/2024 11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com
- 05/19/2024 10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ
- 05/18/2024 20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ