ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տուժող կողմը կարծում է, որ «ձևական պատճառաբանություններով» Վարդան Պետրոսյանը «կխուսափի քրեական պատասխանատվությունից և պատժից» 11/19/2014 16:51 | Քրեական խրոնիկոն
«Սույն դատավարության ընթացքում պաշտպանական կողմը բազմիցս ներկայացրեց միջնորդություններ՝ 20.10.13 դեպքի վայրի զննության արձանագրության` որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիությունը հաստատելու մասին»,- այսօր Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստի մեկնարկին ներկայացնելով դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նախորդ նիստում արված միջնորդության մասին իր տեսակետը՝ ասաց տուժողների շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:
Հիշեցնենք՝ Նիկոլայ Բաղդասարյանը նման միջնորդություն էր կատարել նախ այն պատճառով, որ դեպքի վայրի զննության արձանագրությունը ստորագրած 2 ընթերականերից մեկի անձն այդպես էլ չի բացահայտվել, այլ կերպ ասած` նման մարդ ՀՀ-ում չկա:
Ըստ Ռուբեն Բալոյանի՝ սա, սակայն, չի նշանակում, թե նա իրավունք չի ունեցել ընթերակա լինելու: Ինչ վերաբերում է 2-րդ ընթերակային, ապա նա, Ռուբեն Բալոյանի համոզմամբ, դատավարական վարույթի մասնակից չէ, ուստի քննիչը պարտավոր չէր նրան բացատրելու իր իրավունքներն ու պարտականությունները, ինչը և չի արել:
Ի դեպ, քննիչը չի պարզաբանել նաև քննչական գործողության մյուս ներկաների իրավունքներն ու պարտականությունները, ինչը Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրել էր որպես խախտում, իսկ Բալոյանի կարծիքով՝ հակառակը` քննիչը պարտավոր չէր դա անել, քանի որ նրանք ընդամենը ներկա են եղել քննչական գործողությանն ու օգնել են քննիչին` վերջում իրենց ստորագրությամբ հաստատելով արձանագրությունը:
Իսկ այն, որ մասնակիցներից ոմանք ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի կատարած լուսանկարներում ոչ մի տեղ չեն երևում, Ռուբեն Բալոյանի համոզմամբ, փաստ չէ, որ նրանք դեպքի վայրում չեն եղել:
Անդրադառնալով ավտոմեքենաների վթարի ընթացքում թողած հետքերն ու պոկված մասերը ճշտությամբ արձանագրելու մասին Նիկոլայ Բաղդասարյանի բերած այն փաստարկին, թե դրանք քննիչի կողմից սխալ կամ մասնակի են արձանագրվել, Ռուբեն Բալոյանը նշեց.
«Պաշտպանական կողմը դատարանին չներկայացրեց որևէ էական խախտում, որով կրող է զննության արձանագրության հավաստիությունը դրվել կասկածի տակ»:
Քննիչի նշած չափական տվյալները, Ռուբեն Բալոյանի խոսքով, «ամբողջովին համապատասխանում են իրականությանը»: Իսկ այն, որ վթարը տեղի է ունեցել ավտոճանապարհի կողնակում, փաստաբանի համոզմամբ, վկայում է նաև այն, որ լուսանկարներում երևացող ապակու կտորներն ու «Նիվա»-ի հայելին գտնվում են BMW մակնիշի ավտոմեքենայի անմիջապես տակը:
Այսպիսով, Ռուբեն Բալոյանն իր գործընկերոջ ներկայացրած փաստերը «ձևական» որակեց` նշելով. «Ձևական պատճառաբանություններով ամբաստանյալը կխուսափի քրեական պատասխանատվությունից և պատժից, ինչը լուրջ վնաս կհասցնի արդարադատությանը»:
Ուստի՝ Ռուբեն Բալոյանը դատարանին խնդրեց մերժել Վարդան Պետրոսյանի փաստաբանի ներկայացրած միջնորդությունը:
Դատարանը որոշեց վերջնական որոշում կայացնել միայն խորհրդակցական սենյակում, ինչպես հայտարարեց դատավոր Վաղինակ Մկրտչյանը` «բազմակողմանի և օբյեկտիվ գնահատման, յուրաքանչուր ապացույցն ստուգելու» արդյունքում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/27/2024 22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է
- 04/27/2024 19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել
- 04/27/2024 12:45 Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին
- 04/27/2024 12:03 ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել