Թեմաներ
Շաբաթ 05 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/18/2024   08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ» 05/18/2024   08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ» 05/18/2024   08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ» 05/18/2024   08:00 Ապրօրինի զենք պահելու կասկածով ձերբակալվածներն ազատ արձակվեցին 05/18/2024   07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» 05/18/2024   07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ» 05/18/2024   07:45 «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ» 05/18/2024   07:40 Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   07:33 Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» 05/17/2024   23:51 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/17/2024   23:40 Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության ապօրինաբար պահման մասին 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/17/2024   22:59 Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/17/2024   22:36 ՌԴ Պետերբուրգում պայթյուն է որոտացել ռազմական ակադեմիայի տարածքում 05/17/2024   22:21 Հանդիպմանն ասել են, որ, իբր, կիրանցեցիներն այնքան բողոքեցին, որ իրենց «հայրիկ» Ալիևը ջղայնացել է ու ոչ մի զիջման չի գնում. Կիրանցի բնակիչ 05/17/2024   22:10 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր 05/17/2024   22:07 Ինչքան էլ ասֆալտ-բետոնով, օտարամուտ գաղափարներով սալարկես, մեկ է, ճառագայթելու է հայ հողը․․․ 05/17/2024   21:58 Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը զիջի, երբ դիմացինը պահանջ չի ներկայացնում, ցույց չի տալիս, որ պատրաստ է դիմադրել. Վարուժան Գեղամյան (տեսանյութ) 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   21:16 Նախկին գլխավոր դատախազն անընդունելի է համարել Փաշինյանի կողմից սեփական ժողովրդի հետ սպառնալիքների լեզվով խոսելը 05/17/2024   21:03 Միրզոյանն Ավստրայի ԱԳՆ-ին ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը 05/17/2024   20:43 Փաստաբանները գործադուլ կանեն. Հայտարարություն 05/17/2024   20:34 Սուրբ Աննա եկեղեցու հարակից խաչմերուկում ազդանշան են տվող վարորդներին ոստիկանները տուգանում են (տեսանյութ) 05/17/2024   20:28 Րոպե առ րոպե սպասում ենք, որ տղաները պետք է ազատ արձակվեն. Մելիքյան 05/17/2024   20:20 Ադրբեջանը չունի նույն շահագրգռվածությունը սահմանազատման հարցում, ինչ Հայաստանը. Մանվել Սարգսյան 05/17/2024   20:12 Մենք քաղաքացիներ ունենք, որ ավելի ծեր են, քան Ադրբեջանը, իսկ այս իշխանությունը այդ երկրի մաս է ճանաչում մեր հազարամյա հողերը. Գոհար Մելոյան 05/17/2024   20:02 Ռուսական զորքերն առաջ են շարժվել Խարկովի մարզում 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   19:53 Այս իշխանությունը պատերազմ է բերում ու ամենամեծ հանցանքն այն է, որ գալիք սերունդներին եւս պատերազմ է կտակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/17/2024   19:44 Սլովակիայում հայտարարել են Ֆիցոյի վիճակի բարելավման մասին 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   18:55 «Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ 05/17/2024   18:50 Վրաստանում ցույցերի ժամանակ ավելի քան 180 մարդ է բերման ենթարկվել 05/17/2024   18:43 Սա ցույց է տալիս Լուկաշենկոյի կեղծավորությունը․ Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ 05/17/2024   18:39 Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին 05/17/2024   18:35 ՀՀ-ն չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան Թուրքիայի սահմանին, դա կարգավորված է պայմանագրով. Խանդանյան 05/17/2024   18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները 05/17/2024   18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին 05/17/2024   18:22 12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը 05/17/2024   18:19 Շարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ) 05/17/2024   18:19 Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից 05/17/2024   18:14 Ում ուզում եք, որ գործից ազատեն՝ ասեք ողջագուրվեմ հետը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/17/2024   18:04 Ավարտվեց Արթուր Սուքոյանի եւ Դավիթ Լեւոնյանի միջեւ առերես հարցաքննությունը 05/17/2024   17:59 Հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված՝ «Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ» 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան

Բաց նամակը հագեցած է բարոյական բնույթի մեղադրական պնդումներով. ԱՆ 11/10/2014   11:20  |  ԼՐԱՀՈՍ


Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ օրեր առաջ հասարակական կազմակերպությունների և մի խումբ ֆիզիկական անձանց անունից «Բաց նամակ ՄԻԵԴ դատավորի ընտրության վերաբերյալ» վերտառությամբ նյութի կապակցությամբ:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«2014 թվականի հոկտեմբերի 30-ին, մի քանի հասարակական կազմակերպությունների և մի խումբ ֆիզիկական անձանց անունից, մի շարք լրատվամիջոցներով հրապարակվել է «Բաց նամակ ՄԻԵԴ դատավորի ընտրության վերաբերյալ» վերտառությամբ նյութ (այսուհետ՝ Նամակ):

Նամակը հասցեագրված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների մրցութային հանձնաժողովի բոլոր անդամներին (առանձին-առանձին և անհատապես):

Նամակի հեղինակները հանրության անունից մրցույթի օրինականության եւ արդարացիության կապակցությամբ հայտնում են «լուրջ մտահոգություններ», բացառապես հիմնվելով մեկ կազմակերպության կողմից կողմնակալ մոտեցմամբ հավաքված ու հրապարակված թերի տեղեկատվության վրա: Ընդ որում, մրցույթի ընթացքին հետևած հասարակական այլ կազմակերպությունները, այն լուսաբանող լրատվամիջոցները և նույնիսկ հավակնորդները Նամակում առկա ենթադրյալ մտահոգությունները երբևէ չեն կիսել:

Նամակը, ձևակերպված լինելով որպես տեղեկատվություն տրամադրելու խնդրանք, առավելապես հագեցած է իրավական ու բարոյական բնույթի մեղադրական պնդումներով, ինչպես նաև արդեն մատչելի տեղեկությունների վերաբերյալ ավելորդ բացատրություններ կամ պարզաբանումներ պահանջող քննադատական հարցադրումներով: Դրա հետ մեկտեղ Նամակի հեղինակները լիովին անտեսել են գործընթացի ակնհայտ դրական կողմերը, իսկ արձանագրված առանձին փաստեր ներկայացրել միայն բացասական լույսի ներքո՝ մրցույթի արդյունքները վարկաբեկելու անթաքույց միտումով:

Մինչդեռ օբյեկտիվ դիտարկման դեպքում պարզորոշ երևում է, որ ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության գործընթացը կազմակերպվել և անցկացվել է հրապարակայնության ու արդարության միջազգային չափանիշներին համապատասխան: Ավելին, դրա առանձին բաղադրիչներ եղել են ավելի թափանցիկ և կանխատեսելի, քան Եվրոպայի Խորհրդի լավագույն փորձն ունեցող մի շարք պետություններում, իսկ իրավասու մարմինները գործադրել են պատշաճ ջանասիրություն մրցույթի առավելագույն արդարացիությունն ապահովելու համար:

Նամակի հեղինակների համար օգտակար կլիներ, եթե նրանք հանձնաժողովի անդամների մոտ շահերի բախման կապակցությամբ միանշանակ դատողություն անելուց կամ թեկնածուների գնահատման վերաբերյալ կասկածներ հայտնելուց առաջ այդ երևույթների մասին ունենային առավել ամբողջական և հստակ պատկերացում:

Հայտնի է, որ փոքր ազգաբնակչությամբ պետություններում իրավաբանական համայնքի ներկայացուցիչների միջև (այն էլ նման բարձր մակարդակում) օբյեկտիվորեն գոյություն ունեն մասնագիտական կամ աշխատանքային շփումներ, որոնք ինքնին խնդրահարույց չեն և չեն կարող որպես շահերի բախում գնահատվել: Այս առումով հատկանշական է Խորվաթիայի փորձը, ուր 2012թ. համանման մրցույթ անցկացնելու համար հինգ անդամից բաղկացած կոմիտեի կազմում ընդգրկվել են խորհրդարանի արդարադատության կոմիտեի, սահմանադրական դատարանի, գերագույն դատարանի և արդարադատության նախարարության մեկական ներկայացուցիչ, ինչպես նաև չորս իրավաբանական ֆակուլտետների (այդ թվում` Զագրեբի համալսարանի) կողմից ընտրված մեկ թեկնածու: Ընտրության արդյունքում Խորվաթիայի կողմից առաջադրված երեք թեկնածուների ցանկում ընդգրկվել են Սահմանադրական դատարանի նախագահը, Զագրեբի համալսարանի պրոռեկտորը և Պետական դատական խորհրդի անդամը, որը նաև Զագրեբի համալսարանի իրավաբանական կլինիկայի ղեկավարն է[1]:

Նույն կերպ պատրանքային են մրցույթի մասնակիցների համար հավասար պայմաններ և արդարացի ընտրություն չապահովելու կապակցությամբ մտահոգությունները, հատկապես, երբ դրանք համադրվում են միջազգային պրակտիկայի հետ: Այսպես՝ 2012թ. Մեծ Բրիտանիայում հարցազրույցի են հրավիրվել ոչ թե փաստաթղթային փուլն անցած բոլոր տասնութ թեկնածուները, այլ հանձնաժողովի հայեցողությամբ առանձնացված լավագույն վեց թեկնածուները[2], իսկ Դանիայում 2013թ. յոթ թեկնածուներից հարցազրույցի են հրավիրվել միայն հինգը[3]:

Հատկանշական է, որ երկու դեպքում էլ համապատասխան մարմինների այս որոշումները չեն պատճառաբանվել, իսկ Խորվաթիայում տասը թեկնածուներից ընտրված երեքը նույնիսկ հարցազրույց չեն անցել, այլ փաստաթղթային փուլի արդյունքներով առաջադրվել են այն պատճառաբանությամբ, որ նրանք իրենց մասնագիտական գործունեությամբ հայտնի են հանրությանը[4]: Ի վերջո, ՄԻԵԴ-ի դատավորների ընտրությունն իրականացնող ԵԽԽՎ-ի ենթակոմիտեում անցկացվող հարցազրույցի գնահատման արդյունքներն ընդհանրապես կոնֆիդենցիալ են[5]:

Ինչ վերաբերում է հանրության համար հավանական հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների կապակցությամբ Նամակում առկա կցկտուր ձևակերպումներին, ապա անհրաժեշտ ենք համարում հայտնել հետևյալը.

1/ Հանձնաժողովի անդամները Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններից բխող կոնկրետ գործառույթներ իրականացնելու համար ստեղծված իրավասու կոլեգիալ մարմնի անդամներ են և տարաբնույթ բացատրությունների կամ մեկնաբանությունների վերաբերյալ պարզաբանումներ տալը կամ դրանց որևէ այլ կերպ արձագանքելն անհամատեղելի է նրանց լիազորությունների հետ:

2/ Մրցույթին վերաբերող առավել էական հարցերի, ներառյալ՝ թեկնածուների թվի, նրանց կողմից փաստաթղթեր ներկայացնելու պայմանների և ժամկետների, ինչպես նաև մրցույթի անցկացման ընթացքի ու արդյունքների վերաբերյալ հանձնաժողովի անդամներից ողջամտորեն ակնկալվող դիրքորոշումներն իրենց արտացոլումն են ստացել հանձնաժողովի արձանագրություններում և որոշումներում, որոնք հասանելի են եղել ինչպես գործընթացի մասնակիցների, այնպես էլ ցանկացած այլ անձի համար:

3/ Մրցույթի կազմակերպման և անցկացման ընթացքում երրորդ անձանց համար առանձին տեղեկությունների (հարցազրույցների տեսագրությունների, յուրաքանչյուր հավակնորդի մասով գնահատման թերթիկների կամ առանձին հարցերի վերաբերյալ հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքների) ոչ լիարժեք մատչելիությունը եղել է բացառապես այդ գործընթացի մասնակիցների իրավունքների և շահերի պաշտպանության, այդ թվում՝ հավակնորդներին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը սահմանափակելու, հանձնաժողովի անդամներին անկաշկանդ գործելու հնարավորություն ընձեռելու իրավաչափ նպատակին հասնելու միջոց:

Միաժամանակ հարկ է նշել, որ հարցազրույցի փուլին հետևող հասարակական կազմակերպությունները և այն լուսաբանող լրատվամիջոցները լիարժեք հնարավորություն են ունեցել ձայնագրելու և/կամ տեսագրելու հարցազրույցի ողջ ընթացքը, իսկ թեկնածուների գնահատման ամփոփված արդյունքներն ամբողջությամբ հրապարակվել են:

Այս պայմաններում մրցույթի օրինականության և արդարացիության կապակցությամբ հետաքրքրություն կամ շահագրգռվածություն ունեցող բոլոր անձանց հորդորում ենք լիարժեք ու օբյեկտիվ տեղեկատվության չտիրապետելու պարագայում ձեռնպահ մնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության գործընթացին կողմնակալ, չհիմնավորված և կատեգորիկ գնահատականներ տալուց»:


 


Հարակից հրապարակումներ`

09:03 22/10/2014  |  Մամուլ Հնարավո՞ր է, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը չեղյալ համարվի. «Հրապարակ»
09:52 15/10/2014  |  ՄամուլՄԻԵԴ դատավորի ընտրությունը տեղի կունենա ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում. «Հայկական Ժամանակ»
22:14 13/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆախագահը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը
17:45 08/10/2014  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի երկու հավակնորդներ հանձնաժողովին խնդրել են ցուցակից հանել իրենց
17:16 08/10/2014  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐՄԻԵԴ-ում Հայաստանի կողմից դատավոր առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի արձանագրությունը
16:59 08/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուները հայտնի են
15:15 08/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Բոլոր թեկնածուներին էլ «քրքրել են». Արա Զոհրաբյանը` ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների ընտրության մրցույթի վերաբերյալ. Tert
12:57 08/10/2014  |  ՎերլուծություններՄնում է հայտարարեն, որ Բան Կի Մունը հովանավորում է Արմեն Հարությունյանին
10:59 08/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱյսօր կհրապարակվեն ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուների ստացած միավորները
09:02 08/10/2014  |  ՄամուլՄԻԵԴ դատարանում Հայաստանի դատավորի թեկանծուներից մեկը մրցույթի ավարտից հետո մնացել է հանձնաժողովի անդամների հետ. «Հայկական Ժամանակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]