Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը»
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Մնում է հայտարարեն, որ Բան Կի Մունը հովանավորում է Արմեն Հարությունյանին 10/08/2014   12:57  |  Վերլուծություններ

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը երեկ  դատական նիստերի դահլիճում, բազմաթիվ մարդկանց՝ դատական նիստերի քարտուղարի, մեղադրողի, փաստաբանների, լրագրողների ներկայությամբ անպատասխանատու ու ստահոդ հայտարարություն արեց «Փաստինֆո»-ի հասցեին:  
«Իրավապաշտպան փաստաբանը» լրատվամիջոցին, մասնավորապես, հարց-«մեղադրանք» ուղղեց՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուների ընտրության մրցույթի վերաբերյալ միակողմանի նյութեր հրապարակելու վերաբերյալ:

Մ.Շուշանյանը «խիստ մտահոգ էր», որ ըստ իրեն, «Փաստինֆո»-ն անդրադարձել է ԻՀԿ հայտարարության վերաբերյալ Արդարադատության նախարարության պատասխանին, մինչդեռ բուն հայտարարությանը չի անդրադարձել, ինչը որևէ աղերս իրականության հետ չունի:

Սակայն այդ մասին «Փաստինֆո»-ի հակափաստարկները փաստաբանին չէին հետաքրքրում, նա կոպտորեն ընդհատեց լրագրողուհուն, և դրանով միանգամայն ողջամիտ կասկած հարուցեց, որ հայտարարությունը նախատեսված էր ոչ այնքան լրագրողուհուն,  որքան լսարանին և իրենից սոսկ հռետորաբանություն էր ներկայացնում:   

Իսկ իրականությունը հետևյալն է՝ «Փաստինֆո»-ն  անդրադարձել է թեմայի վերաբերյալ բոլոր կողմերի դիրքորոշումներին, այդ թվում` հիշատակված հայտարարությանը: Որևէ դժվարություն չի ներկայացնում ցանկացածին, այդ թվում՝ Մուշեղ Շուշանյանին, հավաստիանալ դրանում՝ այցելելով «Փաստինֆո»-ի կայքէջ «http://www.pastinfo.am/hy/node/52268» հղումով:

Թեև կարծում ենք, որ նախքան նման հայտարարությամբ հանդես գալը հարգարժան փաստաբանը պետք է փոքր-ինչ լուրջ վերաբերվեր իր խոսքին եւ նախ ճշտեր փաստերը եւ հետո միայն հանդես գար հայտարարությամբ։ Նման անպատասխանատու վերաբերմունքը փաստաբանի կողմից իր հայտարարությունների փաստական կողմին լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս։   

Ընդ որում, մեր գործակալությունն առաջիններից մեկն է եղել, որն անդրադարձել է նշված կազմակերպության դիտարկումներին ու, անկեղծ ասած, չէինք էլ ենթադրում, որ «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպությունն այդքան սահմանափակ պատկերացում ունի իրավունքի, խոսքի ազատության եւ բազմակարծության վերաբերյալ ընդհանրապես։

Հարգելիներս, խոսքի ազատությունը բացարձակ արժեք է եւ կարծիք ունենալը որեւէ մեկի մենաշնորհը չէ։ «Փաստինֆո»-ն անդրադարձել է ինչպես տվյալ կազմակերպության հայտարարությանը, այնպես էլ՝ արդարադատության նախարարության արձագանքին եւ, բնականաբար, հայտարարությունից բխող հարցադրումներին։

Հակընդդեմ, որոշ դեպքերում քննադատական կարծիք լսելը հատուկ մշակույթ է։ Իհարկե հասկանում ենք, որ ամեն մեկը չի կարող լինել այդ մշակույթի կրողը, բայց դա բազմակարծության կարեւոր բաղադրիչներից է։ Ու քանի դեռ այս պարզ իրողությունը չի դարձել ուղեցույց ցանկացած «իրավապաշտպան» կազմակերպության կամ անհատի համար՝ նրա գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում չի կարող հավատ ներշնչել։

Հիմա դառնանք «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ-ի տարածած հայտարարությանը, որտեղ  բարձրաձայնել էր գործընթացում իրենց արձանագրած խախտումների մասին:

ԻՀԿ-ի դիտարկմամբ՝ վերջնաժամկետի ավարտից հետո փաստաթղթեր են ներկայացրել հայտատուներ, Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր Արմեն Հարությունյանը, ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արայիկ Մելքումյանը և Նորա Կարապետյանը:

Ի պատասխան՝ հիշյալ մրցույթն անցկացնող հանձնաժողովն իր հերթին կազմակերպության անդամներին մեղադրել է «փաստերը խեղաթյուրելու և թերի ներկայացնելու եղանակով Հանձնաժողովի գործունեությունը վատաբանելուն ուղղված կեղծ հայտարարություններ տարածելու» մեջ:

Իրականում, կարծում ենք, ԻՀԿ-ի վրդովմունքի պատճառը «Փաստինֆո»-ի վերլուծական նյութն է. լրագրողը նշել է, որ գործընթացը դիտարկող ՀԿ-ներից միայն «Իրավունքի Եվրոպա Միավորում»-ն է «աննահանջ» պայքար մղում ընդդեմ «հովանավորչության» ու «ապօրինության» դրսևորումների՝ միաժամանակ կասկածի տակ դնելով մրցույթի միակ անաչառ դիտորդը լինելու հանգամանքը. «…  ստիպված ենք անկեղծ լինել ու խոստովանել, որ նույնիսկ այս կազմակերպությունը չի կարող անաչառ կերպով դիտարկել ու գնահատել դատավորի թափուր մնացած աթոռի համար ծավալված պայքարը: 

Բանն այն է, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ այս ՀԿ-ին դժվար է անկողմնակալ դիտորդ համարել, քանի որ, չմոռանանք, անկողմնակալ լինելու համար առաջին պայմանը սեփական շահեր չունենալն է, մինչդեռ «Իրավունքի Եվրոպա Միավորման» դեպքում ճիշտ հակառակն է. թեկնածուներից մեկը` փաստաբան Վահե Գրիգորյանը, այս կազմակերպության ոչ թե շարքային անդամը, այլ` հիմնադիրներից մեկն է»:

«Փաստինֆո»-ի  թղթակիցը չէր զլացել և այս փաստը մեկնաբանելու խնդրանքով դիմել էր Վահե Գրիգորյանին՝ նա հայտնել էր, որ դադարեցրել է իր անդամությունը կազմակերպությանը:

«ՀԿ-ում իմ անդամությունը ոչ թե կասեցրել եմ, այլ այն առհասարակ դադարեցրել եմ հենց այն պատճառաբանությամբ, որ այս իրավապաշտպան ՀԿ կողմից դիտորդություն իրականացնելը այն գործընթացի նկատմամբ, որում ես մասնակից եմ, կարող է հանրության աչքում ստվերել թե' այդ դիտորդական գործընթացը, թե' իմ ընտրվելու դեպքում մրցույթը եւ այն վարող մրցութային Հանձնաժողովի գործունեությունը:

Իմ անդամությունը «Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ-ում կասեցնելու փոխարեն դադարեցրել եմ, քանի որ այն կասեցնելու դեպքում դեռ շարունակվում է կապվածությունը կազմակերպության հետ, իսկ դադարեցվելու դեպքում այն անմիջապես եւ ամբողջությամբ դադարում է»,- նշել էր Վահե Գրիգորյանը:

Հետաքրքիր կլինի իմանալ, որտե՞ղ է այստեղ «թաքնվում» միակողմանիությունը:

Հասկանալի է, որ  ԻՀԿ ներկայացուցիչներն իրենց ստահոդ եզրահանգումներում անկեղծ չեն նույնիսկ իրենք իրենց հետ: Նրանց տրամաբանությունը հանգեցնում է ոչ թե հովանավորչության կամ այլնի բացահայտմանը, այլ՝ սոսկ աբսուրդների ու զավեշտների  թատրոնի: Նրանց տրամաբանությանը հետևելով՝ կարելի է  հանգել զավեշտալի ու պարզունակ եզրահանգման՝ որ, օրինակ, թեկնածուներից Արմեն Հարությունյանը հովանավորվում է  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի կողմից, քանի որ պաշտոնավարել է ՄԱԿ-ի  համապատասխան ստորաբաժանումում:


 


Հարակից հրապարակումներ`

10:59 08/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱյսօր կհրապարակվեն ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուների ստացած միավորները
09:02 08/10/2014  |  ՄամուլՄԻԵԴ դատարանում Հայաստանի դատավորի թեկանծուներից մեկը մրցույթի ավարտից հետո մնացել է հանձնաժողովի անդամների հետ. «Հայկական Ժամանակ»
17:33 07/10/2014  |  ՎերլուծություններԱռաջադրվածներին «հետ դնելու» ժամանակը
15:15 07/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի 7 հավակնորդ արդեն հանձնել է հարցազրույցը
20:14 06/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնի համար անցկացվող մրցույթում Վահե Գրիգորյանի հարցազրույցը հետաձգվեց մինչև վաղը
18:08 06/10/2014  |  ՎերլուծություններՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության դիտարկման «անաչառության» խաբկանքը
17:45 06/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի հավակնորդները մնացին 11-ը
10:55 06/10/2014  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկեց ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության երկրորդ փուլը
19:53 04/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության հանձնաժողովն «Իրավունքի եվրոպա միավորում»-ին մեղադրում է «սեփական PR-ով զբաղվելու» մեջ
19:23 04/10/2014  |  ԼՐԱՀՈՍՎահե Գրիգորյանը դադարեցրել է անդամությունը «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ին

Արխիվ

[]