ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայերի քրեական արկածները Լեհաստանում. տուժողը հայ է 10/06/2014 16:04 | Քրեական խրոնիկոն
Դեռևս 2002թ. Լեհաստանի Հանրապետության ոստիկանությունում որոշում էր կայացվել ԼՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին պարագրաֆով հետաքննություն հարուցելու մասին՝ անհայտ անձանց կողմից ՀՀ քաղաքացի Արմեն Շահբազյանի առևանգման դեպքի առթիվ:
Կատարված հետաքննությամբ պարզվել էր, որ անհայտ անձինք, Արմեն Շահբազյանին առևանգելով, 2002թ. հունիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում պահել են որպես պատանդ և վերջինիս եղբորից` Արսեն Շահբազյանից պահանջել 10.000 ԱՄՆ դոլար փրկագին:
Ավելի ուշ որոշում էր կայացվել քննություն հարուցելու մասին, որի արդյունքներով պարզվել էր, որ ՀՀ քաղաքացիներ Ստեփան Շահումյանը, Պարույր Ղազարյանը և գործով ինքնությունները չպարզված մի շարք անձինք, նախնական համաձայնության գալով, 2002թ. հունիսի 12-ին, Լեհաստանի Հանրապետության Վարմինսկո-Մազուրսկի մարզի Դզյալդովի Լիդզբարկ ավանից առևանգել են ՀՀ քաղաքացի Արմեն Շահբազյանին և որպես պատանդ` 2002թ. հունիսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում պահել են Վարմինսկո-Մազուրսկի մարզի Պշիտուլի 19 հասցեում տեղակայված բնակելի տանը, այնուհետև նրա եղբայր` Արսեն Շահբազյանից պահանջել և ստացել են Արմեն Շահբազյանին ազատելու պայման հանդիսացող 5.828.400 ՀՀ դրամին համարժեք` 10.000 ԱՄՆ դոլար փրկագինը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ստեփան Շահումյանի նկատմամբ ԼՀ Պշասնիշեի տարածքային դատախազությունում քննվում է գործ, ըստ որի՝ Ստեփան Շահումյանը 10.09.1997թվականից մինչև 2000թ. հունվար ամիսը, 2000թ. նոյեմբերից մինչև 2001թ. փետրվարը և 2001թ. հոկտեմբերից մինչև 2005թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածներում չարամտորեն խուսափել է ԼՀ Պշասնիշեի տարածքային դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով իր դստեր` 14.03.1997թ. ծնված Սիլվիա Շահումյանի համար նախատեսված ապրուստի միջոցներ վճարելուց, որոնք յուրաքանչյուր ամիս առձեռն պետք է վճարվեին անչափահասի օրինական ներկայացուցիչ` Զոֆիյա Կուսկովսկայային:
Հիշյալ դեպքերի առթիվ քննվող գործերը 28.10.2005թ. միացվել են` համատեղ նախաքննությունը շարունակելու նպատակով:
Նկատի ունենալով, որ Ստեփան Պարույրի Շահումյանը և Պարույր Յուրիի Ղազարյանը հեռացել են Լեհաստանի Հանրապետությունից՝ ուստի՝ 28.10.2005թ. որոշում է կայացվել քննությունը կասեցնելու մասին և Ս.Շահումյանի, Պ.Ղազարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել է կալանավորումը:
Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները պատրաստակամություն են հայտնել՝ հիշյալ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումն իրենց լիազորությունների շրջանակներում շարունակելու կապակցությամբ, ուստի՝ 09.08.2013թ. որոշում է կայացվել՝ կասեցված վարույթը վերսկսելու մասին:
25.03.2014թ. Ստեփան Շահումյանի կողմից Լեհաստանի Հանրապետությունում կատարած հանրորեն վտանգավոր արարքները համապատասխանեցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պատանդ վերցնելը, 173-րդ հոդվածով՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը, նախատեսված հանցագործության հատկանիշներին, իսկ Պարույր Ղազարյանի կողմից կատարած արարքը համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին և հիշատակված հոդվածներով Ս.Շահումյանը և Պ.Ղազարյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ:
10.06.2014թ Ստեփան Շահումյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հովածի 2-րդ մասի 1-ին կետով և 173-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը բնակավայրից չհեռանալու մասին:
23.07.2014թ. Պարույր Յուրիի Ղազարյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը բնակավայրից չհեռանալու մասին:
Քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտման և որոշակի հանգամանքների պարզաբանման համար 03.07.2014թ. քննչական պահանջ է ուղարկվել Լեհաստանի Հանրապետության իրավասու մարմիններին:
Նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել