Թեմաներ
Երկուշաբթի 05 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/06/2024   14:00 Հայաստանի և Հունգարիայի միջև ստորագրվել է համաձայնագիր և համագործակցության ծրագիր 05/06/2024   13:54 Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել․ հայտարարություններ 05/06/2024   13:46 Թշնամությամբ, ատելությամբ կերակրված ժողովուրդ ենք, տանը մարդիկ չեն կարողանում երկու բառ փոխանակել․ Բագրատ Սրբազան 05/06/2024   13:34 Սա ասում եմ նրանց, ովքեր փող են ստանում հայրենիք կրծելու համար՝ ցավում եմ իրենց համար. շատերին անունով գիտեմ, ժամանակը գա, կասեմ. Բագրատ սրբազան 05/06/2024   13:30 Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին 05/06/2024   13:25 Պատերազմի հրձիգներն իրենք են.հայտարարում եմ՝ եթե որևէ բան պատահի, պատասխանատվությունը այսօրվա իշխանությունների վրա է. Բագրատ սրբազան 05/06/2024   13:20 «Պետք է մի սուբյեկտ, որն ամբողջապես պատասխանատու է. «Վեոլիա ջուր» ընկերության հետ կվերանայվի պայմանագիրը 05/06/2024   13:16 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 05/06/2024   13:11 Կիրանցի բնակիչների մի մասը միացել է Բագրատ Սրբազանի երթին, մյուս մասը մնացել է, որ գյուղն անտեր չմնա. Կիրանցի բնակչուհի 05/06/2024   12:54 Սա ինքնամաքրման երթ է․ Սրբազան 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/06/2024   12:44 ՀՀ վարչապետը հանդես կգա մամուլի ասուլիսով 05/06/2024   12:33 Հայկական օրակարգի դեմ աշխատող արտաքին թշնամի ուժերը և ներքին ուժերը նույնական են իրենց խոսույթում, ինչը ևս մեկ անգամ հաստատում է՝ այս իշխանությունները հակահայ օրակարգով են շարժվում․ փորձագետ 05/06/2024   12:27 Շատ կարևոր է, որ խաղաղության պայմանագրի մեջ երկակի մեկնաբանության համար տեղ չթողնենք. Ալեն Սիմոնյան 05/06/2024   12:22 Տաւուշ. Հայոց Արդի Պատմութեան «Թաւշեայ» Թիւրիմացութեան Տապանաքարը Կամ Չարիքի Վախճանին Խորհրդանի՞շը 05/06/2024   12:22 Հներ, սեւեր չկան, սա մաքուր շարժում է, փրփուրներից են կախվում. Ռոստոմյան (տեսանյութ) 05/06/2024   12:19 Դատախազությունը գնահատական չտվեց Արցախի հայաթափմանն ու իրականացված ցեղասպանությանը. Օհանյան 05/06/2024   12:14 Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար 05/06/2024   12:10 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան 05/06/2024   12:02 ՀՅԴ Կանադայի «Սիմոն Զավարյան» երիտասարդական միությունը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը 05/06/2024   11:57 Օր 3. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում 05/06/2024   11:53 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը 05/06/2024   11:36 Մետրոն այսուհետ կգործի մինչև 24:00-ն. Ավինյան 05/06/2024   11:29 Չեխիայի Ուրարտու Հայ-Չեխական միութունը աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանը 05/06/2024   11:28 Արթուր Սուքոյանի պաշտպանը պահանջում է առերես հարցաքննել Սուքոյանին և լրագրող Դավիթ Լևոնյանին 05/06/2024   11:25 Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է շարժման մասնակիցներին լրտեսելու․ Սարգսյան 05/06/2024   11:18 Քաղաքական մեծամասնությունն ատելություն է տարածվում Հայ առաքելական սուրբ եկեղեցու ու նրա սպասավորների նկատմամբ, Դուք ասելիք չունե՞ք․ Մինասյանը՝ Վարդապետյանին 05/06/2024   11:12 ՀՀ և Ադրբեջանի նախարարների բանակցությունները կանցկացվեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին․ ԱԳՆ 05/06/2024   11:09 Ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն 05/06/2024   11:00 Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել 05/06/2024   10:56 ԱԺ-ն շարունակում է նիստը. ուղիղ 05/06/2024   10:53 Քամու հետևանքով վնասներ՝ Երևանում 05/06/2024   10:50 Ավտոմեքենաներ են բախվել, որին հաջորդել է հրդեհը. կան վիրավորներ 05/06/2024   10:39 Ականազերծման աշխատանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել 05/06/2024   10:38 Կապանի Արփիկ թաղամասում քաղաքացին սայթաքել և ընկել է քարերի վրա. նա հոսպիտալացվել է 05/06/2024   10:35 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան 05/06/2024   10:29 Հրդեհ՝ Սբ. Սարգիս եկեղեցու մոտ 05/06/2024   10:27 Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային 05/06/2024   10:23 Հալաբյան փողոցում BMW-ն բախվել է սյանը. կա վիրավոր 05/06/2024   10:21 Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի վրա. Աբրահամյան 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   22:00 Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից 05/05/2024   21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի 05/05/2024   21:31 «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   21:07 Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ուղերձ է հղել «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի մասնակիցներին 09/19/2014   11:53  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի բացմանը: Այս մասին տեղեկացնումէ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, հոգեւոր հայրեր,
տիկնա՛յք եւ պարոնա՛յք

Անչափ ուրախ եմ այսօր ողջունել ձեզ այս ջերմ, հայաշունչ միջավայրում, հանդիպել մեր բազմաբովանդակ Սփյուռքի հայկական կառույցների ղեկավարներին եւ համայնքային պատվիրակներին:

Ուրախ եմ նաեւ, որ պատեհ առիթ է ստեղծվել ձեզ հետ միասին կրկին գնահատելու եւ արժեւորելու Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գործակցության անցյալն ու ներկան, հստակեցնելու առաջնահերթությունները, ինչպես նաեւ մտքեր փոխանակելու մեր Հայրենիքի եւ ազգի համար օրակարգային հարցերի շուրջ:

Այս եռամիասնության մեջ է մեր հաջողության միակ գրավականը: Հայոց նորագույն պատմությունը վկայում է, որ միայն միասնական ջանքերի շնորհիվ ենք մենք ի զորու հաղթահարելու համայն հայության առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերները:

Դիպուկ են Գարեգին Նժդեհի խոսքերը. «Մեր ժողովուրդն առանց հայրենասիրության այն է, ինչ մի մարմին` առանց հոգու»: Ուստի, մենք հզորանալու ենք մեր համախմբվածությամբ, մեր միասնությամբ, համազգային խնդիրների լուծմանը միտված մեր հաստատակամությամբ:

Հայաստանն ուժեղ է ու անպարտելի իր երկու թեւերի եւ միասնական Սփյուռքի շնորհիվ: Մենք Հայաստանում մեզ ավելի զորեղ ենք զգում՝ թիկունքում ունենալով Սփյուռքի ներուժը: Վստահ եմ, որ նույն կերպ դուք էլ ընկալում եք Հայաստանի Հանրապետությունը՝ ձեր անկախ ու ազատ Հայրենիքը: Մենք
չունենք եւ չենք կարող ունենալ առանձին հատվածական շահեր: Մեր շահերը փոխկապակցված են, իսկ մեր գործողությունները պետք է լինեն համաձայնեցված եւ փոխլրացնող:

Կարեւորելով Հայաստան – Սփյուռք համագործակցությունը՝ 2008թ. հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստեղծեց Սփյուռքի նախարարություն, որով սկսվեց Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման որակապես նոր փուլ: Ուրախալի է, որ անցած տարիների ընթացքում նախարարությանը հաջողվել է գործընկերային կապեր հաստատել Սփյուռքի բոլոր կառույցների հետ: Նախարարության գործունեության նկատմամբ վստահության ապացույցն է կազմակերպված այս, եւ այլ համաժողովներին, միջոցառումներին Սփյուռքի ակտիվ ներգրավվածությունը եւ մասնակիցների թվի շարունակական ավելացումը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չկարգավոր­ված: Ադրբեջանը վարում է ռազմատենչ քաղաքակա­նու­թյուն՝ սանձազերծելով նավթային դոլարներով սնուցվող սպառազինության մրցավազք:

Թուրքիան, իր հերթին, խիստ կողմնակալ կեցվածք է դրսեւորում եւ շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը:

Մյուս կողմից, Վրաստանի հարաբերու­թյուն­ները Ռուսաստանի հետ եւս չեն նպաստում տարածաշրջանի կայունությանը եւ թույլ չեն տալիս մեզ լիարժեք կերպով օգտագործել տրանզիտի ու արտաքին տնտեսական համագործակցության հնարավորու­թյուն­ները: Այս բոլոր գործոնները ստիպում են մեզ արտաքին քաղաքա­կանության մեջ լինել ճկուն եւ շրջահայաց: Հայաստանի իշխանությունները՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քայլեր են ձեռնարկում ելնելով բացառապես մեր ազգային շահերից՝ լավագույնս ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգու­թյունն ու կայուն զարգացումը:

Հարգելի ներկաներ,

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես իր գործունեության գերակայություն, հռչակել է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, նրա ազատության երաշխավորումը, անվտանգության եւ բարեկեցության բարձրացման ապահովումը: Մեր ջանքերն առավելապես ուղղվելու են հայի ստեղծագործ աշխատանքով հայրենիքում իր ապագան կերտելուն: Հայրենիքը յուրաքանչյուր հայի համար պետք է դառնա ապահով հանգրվան եւ սեփական կարողությունների, աշխարհի տարբեր ծագերում կուտակած փորձի ու գիտելիքների առավելագույնս դրսեւորման հնարավորության երկիր: Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուրի համար պետք է դառնա արժանավայել կյանքով ապրելու հնարավորությունների երկիր:

Այսօր Հայաստանի կառավարությունը հստակ քայլեր է իրականացնում երկրում սոցիալ-տնտեսական վերելքի ապահովման ուղղությամբ: Մենք իրականացնում ենք քաղաքականություն, որի նպատակն է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար: Օտարերկրյա ընկերություն­ները պետք է իրենց հարմարավետ եւ ապահով զգան Հայաստա­նում: Մենք տալիս ենք դրա երաշխիքը:

Հայաստանի զարգացմանը, տնտեսության առաջընթացին միտված ձեր գործնական առաջարկներն աչքաթող չեն արվի: Կառավարությունը որդեգրել է ներդրումային ծրագրերի իրականացման բաց քաղաքականություն եւ պատրաստ է աջակցել յուրաքանչյուր նման նախաձեռնության: Վաղուց հասունացել է բարեգործությունից դեպի փոխշահավետ գործընկերության անցնելու ժամանակը:

Այս համատեքստում ցանկանում եմ իմ երախտագիտության խոսքն ուղղել բոլոր այն մեծանուն բարերարներին եւ հայտնի գործարարներին, ովքեր իրենց ջանասիրությամբ եւ Հայրենիքի նկատմամբ մեծ նվիրմամբ զգալիորեն նպաստել են Հայաստանի եւ Արցախի տնտեսական վերելքին ու պետականության ամրապնդմանը: Նման ազգային գործիչների կերպարը ոգեշնչող պետք է լինի աշխարհասփյուռ մեր հայրենակիցների եւ, հատկապես, երիտասարդների համար:

Սիրելի հայրենակիցներ

Մյուս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Անգնահատելի է Սփյուռքի դերը նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման միջազգայնացման գործընթացում: Ցավալի է, որ ներկայիս Թուրքիան, որպես Օսմանյան կայսրության իրավաժառանգորդ, ոչ միայն չի կարողանում հաշտվել իր մութ անցյալի հետ, այլ հակառակը՝ շարունակում է ժխտել ցեղասպանության իրողությունը, ինչը միջազգային ընկալմամբ համարվում է կրկնակի ցեղասպանություն: Միեւնույն ժամանակ միջազգային հանրության մոտ ավելի ու ավելի է ամրապնդվում այն գաղափարը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, եւ, առաջին հերթին, Թուրքիայի կողմից, անխուսափելի է, եւ այդ հանգամանքը կնպաստի տարածաշրջանային
կայունության ամրապնդմանը եւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը: Համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ մենք կհասնենք պատմական արդարության վերականգնմանը:

Սիրելի՛ բարեկամներ,

Ի՞նչն է մեզ՝ հայաստանաբնակ, արցախաբնակ եւ աշխարհասփյուռ հայերին կապում իրար: Անշուշտ, մեզ կապում են միմյանց մեր պատմությունը, մեր պատմական հիշողությունը: Բայց ամենից շատ մեզ կապում է ազատ եւ անկախ Հայաստանը, ազատ եւ անկախ Արցախը:

Այսօր Սփյուռքը անկախությունը վերահաստատած Հայաստանի համար դարձել է նյութական ու հոգեւոր նեցուկ։ Աշխարհի բոլոր հայերը՝ անկախ բնակության վայրից, դավանանքից կամ սոցիալական կարգավիճակից, ունեն իրենց բոլորի Հայաստանը: Ուստի, մենք մեկ նպատակ ենք հետապնդում՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգության ամրապնդումը եւ կայուն ու անշեղ զարգացումը։

Հայաստանի Հանրապետությունն իր հերթին հետեւողական քայլեր է ձեռնարկում՝ ուղղված արտերկրում մեր հայրենակիցների ազգային ինքնության պահպանմանը, իրավունքների ու շահերի պաշտպանությանը:

Ամփոփելով խոսքս՝ վստահություն եմ հայտնում, որ մեր միասնական ջանքերով մենք ի զորու կլինենք հաղթահարելու հայության առջեւ ծառացած մարտահրավերները:

Եվս մեկ անգամ ողջունում եմ համագումարի մասնակիցներին եւ մաղթում արգասաբեր աշխատանք՝ ի փառս մեր հայրենիքի եւ ի շահ համայն հայության:

Շնորհակալություն ուշադրության համար»:

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]