ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԼՂՀ ՊՆ. Նախահարձակ գործողություններում պարտվել, բայց հանդես գալ հաղթողի կեցվածքով՝ ամենաքիչը ինքնախաբեություն է 08/08/2014 21:26 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Կարելի է տարբեր լրատվամիջոցների էջերում կամ լսարաններում անընդհատ բարձրաձայնել սեփական, այսպես կոչված հաջողությունների մասին, բերել հակառակորդին պատճառած կորուստների վերաբերյալ՝ փաստերով չհիմնավորված թվական տվյալներ, գովերգել այն բանակը, որն անընդունակ է կատարել իր առջև դրված ամենասովորական խնդիրն անգամ և, այդ ամենով հանդերձ հետապնդել սոսկ մեկ նպատակ՝ սեփական հասարակությանը համոզել այն ամենի մեջ, ինչ-որ ընդհանրապես գոյություն չունի»,- Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունների կապակցությամբ հայտարարում է ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Սա է Ադրբեջանի ագիտպրոպի գործելաոճը, որի հիմքում ընկած է սուտը, չարախոսությունը, սեփական անճարակությունը երևակայության ուժով քողարկելու մոլուցքը… Նույն դեպքի շուրջ կարող են խոսել քաղաքագետն ու ռազմական փորձագետը, լրագրողն ու քաղաքացին և նրանցից ամեն մեկն՝ առանց փաստերի ու խղճի խայթի կներկայացնի այն, ինչ-որ կհամարի իրենց ձեռնտու կամ քիմքին հարիր…
Որ այս ամենն արվում է նշվածների կողմից, էլի հասկանալի է՝ կասեն քարոզչություն է… Մինչդեռ երբ նույն տրամաբանությամբ են գործում տվյալ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, պաշտպանության նախարարը, ազգային հերոս կոչված վայ գեներալներն ու դրանց ենթակաները՝ մեզ համար զավեշտալի, իսկ այդ երկրի համար պիտի որ ողբերգություն լինի…
Դա ողբերգություն է, քանի որ ստելով սեփական ժողովրդին հանգստացնելը չէի ասի, որ ամենահաջողված տարբերակն է… Հակամարտության գոտում իր իսկ կողմից սադրած նախահարձակ գործողություններում խայտառակաբար պարտվել, բայց հանդես գալ հաղթողի կեցվածքով՝ ամենաքիչը ինքնախաբեություն է…
Ինքնախաբեություն է, երբ արժանապատվության փոխարեն ընտրում ես ստորությունը, երբ մարտադաշտում կրած պարտությանդ մուռը հանելու համար պատրաստ ես դիմելու վայրենիության հասնող և բանականության սահմաններում որևէ կերպ չտեղավորվող անմարդկային քայլերի…
Ասենք այնպիսին, ինչպիսինն այսօր էր, երբ թուրքի գյուղում հայտնված մոլորյալ հայ քաղաքացի Կարեն Պետրոսյանին ներկայացնելով որպես դիվերսանտ /նրան բռնել և զինվորականներին էր հանձնել թուրք գյուղացին, որից Կարենը թեյ և ծխախոտ էր խնդրել/՝ Ադրբեջանի 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի առանձնասենյակում՝ ծնկաչոք վիճակում նվաստացրին, իսկ այնուհետև սպանեցին…
Եվ դա արվեց Ադրբեջանի ազգային հերոս հորջորջված «գեներալ» Ռովշան Ակպերովի հրամանով ու անմիջական մասնակցությամբ… Այն «գեներալի», ով ընդամենը օրեր առաջ քարոզչամիջոցներով ստում էր, թե վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած ընդհարումների ժամանակ իբր սպանվել է 71 հայ զինվոր, իսկ այնուհետև շրջանառության մեջ դրեց Թովուզի ուղղությամբ 4 հայ դիվերսանտ ոչնչացնելու մասին մտացածին ապատեղեկատվությունը…
Այսքանից հետո հարց է առաջանում՝ ու՞մ հետ մենք գործ ունենք՝ բանակի՞, թե մռայլ միջնադարի հովերով տարված նախճիրի, որը նախընտրում է ոչ թե մարտադաշտը, այլև քնածին կացնահարելու կամ մոլորյալ անպաշտպանին «հերոսաբար» սպանելու ճիվաղ կեցվածքը: Հետո էլ ասում են՝ մենք հզոր ենք…»,-մասնավորապես նշում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/15/2024 08:28 Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ. «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:26 Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:18 Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:14 Բագրատ արքեպիսկոպոսը սեփական խաղն է առաջ տանում․ «Հրապարակ».
- 05/15/2024 08:10 Խորհրդարանի պաշարում կլինի՞․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:07 Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:04 Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/15/2024 19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած
- 05/15/2024 12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com
- 05/15/2024 10:29 Փրկարարները պոմպի միջոցով հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
- 05/14/2024 21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/14/2024 22:00 Ռադիոակտիվ ճառագայթումը սմարթֆոններից կաճի
- 05/13/2024 22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար
- 05/12/2024 09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա
- 05/11/2024 18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը