Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում

«Հայկական միրգ» ԲԲԸ-ն առարկում է Վերահսկիչ պալատին ու մեղադրում լրատվամիջոցին 06/11/2014   19:08  |  ԼՐԱՀՈՍ

Վերահսկիչ պալատի հաշվետվություններում առկա փաստերի համար հերթական անգամ պատասխանատվությունը մնում է դրանք հրապարակած լրատվամիջոցի վրա:

Հերթական անգամ առաջնորդվելով, ՎՊ-ի հաշվետվության մեջ նշված փաստերով և պետական այս մարմնի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունն ընդունելով որպես հավաստի, լրատվամիջոցը բախվում է դրանում արտացոլված փաստերը հերքելու պահանջի հետ:

Այսպես, մայիսի 30-ին մեր կայքում հրապարակել էինք «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկում Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի և Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) Միջազգային զարգացման հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործման օրինականության ու արդյունավետության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ» ՎՊ ընթացիկ հաշվետվության մեջ ներկայացված տվյալներին, մասնավորապես` «Հայկական միրգ» ԲԲԸ-ի գործունեությանը վերաբերող որոշ տվյալներին:

Նշենք նաև, որ հոդվածը ոչ թե սեփական հետաքննություն էր, այլ ՎՊ-ի «բացահայտումների» մասին նյութ՝ հիմնված  նրանց իսկ  հրապարակած փաստերի վրա:

Եվ ահա, «Հայկական միրգ» ընկերությունը «Փաստինֆո»-ին է ներկայացրել փաստեր, որոնք, մեղմ ասած, տարբերվում են ՎՊ-ի հաշվետվության մեջ արտացոլվածներից` լրատվամիջոցին մեղադրելով «չհիմնավորված» փաստեր հրապարակելու համար: Ի դեպ, ընկերության ուղարկած գրավոր պատասխանից տեղեկանում ենք նաեւ, որ ժամանակին իրենց առարկություններն են ուղարկել ՎՊ, իսկ թե ինչու դրանք իրենց արտացոլումը չեն գտել ՎՊ-ի հաշվետվության մեջ, թերեւս, պետք է պարզաբանի հենց վերահսկիչ պալատը։

Օրինակ` հոդվածում բառացի մեջբերել էինք ՎՊ հաշվետվության այն հատվածը, որում ասվում էր. «ծիրանի արտադրությունն ընդհանրապես հանվել է ծրագրից այն դեպքում, երբ բիզնես-պլանով տնտեսագիտական հաշվարկներում» մեծ տեղ էր զբաղեցնում ծիրանի արտադրությունից ստացվող եկամուտը: Հետևաբար, սա ոչ թե «հոդվածագրի ենթադրությունն» է, ինչպես մեկնաբանել են ընկերությունից մեզ ուղարկված պատասխանում, այլ ՎՊ հաշվետվության մեջ պաշտոնապես նշված տեղեկություն : Ինչևէ, այս հարցի վերաբերյալ ընկերությունից մեզ տեղեկացնում են, որ ծիրանի արտադրությունը ոչ թե հանվել է ծրագրից, այլ ընկերությունը «նպատակահարմար է գտել ներկրել ծիրանենու ցածրաճ պատվաստակալներ և տեղում կազմակերպել դրանց պատվաստումը հայկական սորտերի պատվաստակալ կտրոններով, որից հետո հիմնել այգիներ հայկական սորտերով, սակայն ցածրաճ պատվաստակալների վրա` աճեցնելով ինտենսիվ եղանակով»: Ընդ որում, այս մոտեցումը, ըստ «Հայկական միրգ ընկերության», համաձայնեցված է ԳԶՄՀ-ի` ֆինանսավորող կողմի և «Հայկական միրգ» ԲԲԸ-ի կողմից` տնօրենների խորհրդի հետ:

«Հայկական միրգ» ընկերությունը նաև իր անհամաձայնությունն է հայտնում հոդվածում տեղ գտած այն մտքի հետ, որ «ընկերության 2-ամյա գործունեության արդյունքում հայկական միրգը ոչ միայն միջազգային շուկա դուրս չեկավ, այլև վերացավ նույնիսկ հայաստանյան շուկայից»՝ պարզաբանելով. «ընկերությունը ամենաարագ տեմպերի դեպքում անգամ չէր կարող 2 տարվա ընթացքում այգի հիմնել, հիմնված այգիներից բերք ստանալ և աճեցված բերքով շուկա մտնել» : Ավելորդ չենք համարում փաստել, որ այս եզրակացությունը հոդվածում ևս մերկապարանոց չէր, այլ հիմնված էր ՎՊ հաշվետվության հետևյալ հատվածի  վրա. «2012թ. մարտին ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի կողմից հաստատվել է ԲԲԸ-ի 2012թ. բիզնես-պլանը, որով … նախատեսվել է նաև, որ 2014թ.-ին պետք է ստացվեր 847տ մրգի և ընկուզեղենի բերք, 2015թ.-ին` 2534տ, իսկ 2018թ.-ին` արդեն 4668տ»:

Բացի այդ, ամբողջովին հիմնվելով ՎՊ հաշվետվության մեջ ներկայացված տվյալների վրա, հոդվածում նշել էինք, որ «700 հա-ի փոխարեն ընդամենը 306 հա այգի է տնկվել, այն դեպքում, երբ ծախսվել է 700 հա-ի համար նախատեսված գումարը: 2013թ.-ին նախատեսված 148 հա և  2014թ.-ին նախատեսված 158հա-ի փոխարեն փաստացի միայն 2013-ին Տավուշի մարզի Արճիս համայնքում 4.28հա  այգի է հիմնվել, այն էլ` առանց ծրագրով պարտադիր պայման հանդիսացող ու բյուջեով հաշվարկված ոռոգման համակարգի  և հակակարկտային ցանցի»: Ընկերությունը պարզաբանում է, որ իրականում տնկված այգիների մակերեսն ավելի մեծ է` 50.8 հա : Ինչ վերաբերում է ոռոգման համակարգին ու հակակարկտային ցանցին, որոնք դարձյալ ՎՊ հաշվետվության համաձայն, «պարտադիր պայման է ինչպես տարեկան պլան-բյուջեով, այնպես էլ` բիզնես-պլանով», ապա ընկերությունը հայտնում է, որ դա պարտադիր պայման չէ, ինչպես նշված է ՎՊ հաշվետվության մեջ և «դրանց բացակայության միակ պատճառն այն է, որ կազմակերպված միջազգային մրցույթների արդյունքում առաջարկվել են բավական բարձր գներ, այժմ աննպատակահարմար է հակակարկտային ցանցի և համակարգերի տեղադրումը»: Միաժամանակ, ընկերությունը կազմակերպում է մրցույթներ` «նոր խելամիտ առաջարկների ստացման համար»:    

Միաժամանակ անդրադարձել էինք ՎՊ  նշած այն փաստին, որ ծրագրի շրջանակներում  Իտալիայից բերված ընկուզենու պատվաստացուները իտալացի փորձագետի կողմից կատարված պատվաստման արդյունքում ամբողջովին փչացել են: Նույն պատվաստման արդյունքում փչացել է նաև ՙԱրագածոտնի ԳԱՄԿ՚ ՓԲԸ-ից ձեռք բերված 10 000 պատվաստակալներից 3 640 հատը` 1.7 մլն դրամ արժեքով: Մնացած 6 360 հատի հետագա օգտագործումը, ըստ ՎՊ-ի, հարցականի տակ է: Ընդ որում` դրանց  պահպանման և խնամքի համար, դարձյալ ըստ ՎՊ-ի, «լրացուցիչ ծախսվել է ևս 2.1 մլն դրամ»: Այս փաստերի հետ ընկերությունն, ըստ էության, համաձայն է, սակայն նշում է, որ «3640 պատվաստակալները տուժել են ձմռան ցածր ջերմաստիճանից, իսկ մնացած պատվաստակալները կօգտագործվեն պատվաստման, ուսուցողական դասընթացների կազմակերպման և այլ նպատակներով»: Ի դեպ, ընկերությունից նաև տեղեկացնում են, որ «չհաջողված պատվաստման աշխատանքների դիմաց փորձագետը չի վճարվել», նրան վճարվել է 3 866 768 ՀՀ դրամ, մինչդեռ, ըստ ՎՊ-ի նրան վճարվել է 6,4 դրամ:

Ի դեպ, մեր հոդվածում, դարձյալ հիմնվելով ՎՊ ներկայացրած փաստերի վրա, անդրադարձել էինք նաեւ այն հարցին, որ ծրագրին խորհրդատվական ծառայությունների մատուցման համար պայմանագիր է կնքվել Զիմբաբվեում գրանցված աֆրիկյան «Մաքֆերսոն Քընսալթինգ Գրուպ» ընկերության հետ («Մաքֆերսոն Քընսալթինg Գրուպ» ընկերության հետ` gրանցման վայրը Զիմբաբվե, Աֆրիկա».ՎՊ): Ընկերությունից հայտնում են, որ որպես ավագ խորհրդատու է ընտրվել ավստրալական «Մաքֆերսոն Քընսալթինգ Գրուպ» ՍՊԸ-ի Զիմբաբվեում գրանցված մասնաճյուղի ագրոբիզնեսի խորհրդատուն: Իսկ 2013-ին նրա հետ պայմանագիրը դադարեցվել է` այլևս դրա անհրաժեշտությունը չունենալու հիմքով:

Ընկերությունն իր արձագանքում մեզ մեղադրում է նաև միջազգային այս փորձագետների մասին, հոդվածում, իբր, օգտագործված «ինչ-որ իտալացի» և «աֆրիկացի» արտահայտությունների համար` դրանցում «ռասիզմի և քսենոֆոբիայի տարրեր» նկատելով : Ընկերությանն ուղղակի խորհուրդ կտանք ավելի ուշադիր կարդալ հոդվածն ու համոզվել «ինչ-որ իտալացի» արտահայտություն դրանում ուղղակի չկա, ինչ վերաբերում է «աֆրիկացի» բառին, այն ուղղակի մատնանշում է անձի ծագումը և որևէ վիրավորական երանգ չի պարունակում : Այլ հարց է, որ, ինչպես մեզ տեղեկացնում են ընկերությունից, ագրոբիզնեսի խորհրդատու-փորձագետն իրականում ոչ թե Աֆրիկացի է եղել, այլ Մեծ Բրիտանիայի քաղաքացի:

Գալով հոդվածում նշված մի քանի այլ թվային տվյալների, նշենք, որ ըստ ՎՊ հաշվետվության, 2012-13 թթ-ի գրասենյակային ծախսերն արժեցել են 785 600 ԱՄՆ դոլար` շուրջ 200 000 ԱՄՆ դոլար աշխատավարձ է վճարվել գրասենյակի աշխատակիցներին, 115 600 դոլարով մեքենաներ են գնվել և 24 000 դոլարով սպասարկվել, 309 000 դոլար են արժեցել խորհրդատվական ծառայությունները, 101 000 դոլար է ծախսվել գործառնական այլ ծախսերի համար և այլն: Ընկերությունը գրում է, որ թվերը ներկայացվել են խեղաթյուրումներով և թերություններով, և փաստացի անդրադառնում դրանցից միայն մեկին` մեքենաների սպասարկման համար ծախսված գումարներին : Պարզաբանման համաձայն, 5 մեքենայի համար 2 տարվա ընթացքում ծախսվել է ոչ թե 24 000 ԱՄՆ դոլար, ինչպես ներկայացված է ՎՊ հաշվետվության մեջ, այլ «ընդամենը 5800 ԱՄՆ դոլար»:

Եվ վերջում դարձյալ ուզում ենք հիշեցնել, որ մայիսի 30—ին մեր կայքում հրապարակված «Հայկական գյուղատնտեսությունը իտալացի ու աֆրիկացի մասնագետների ձեռքերում. Փողերը ծախսվել են` միրգը չի աճել» հոդվածում բերված տվյալները, որոնցից շատերն, ի դեպ, «Հայկական միրգ» ընկերությունն էլ իր գրության մեջ չի հերքել, այլ միայն դրանց շուրջ որոշակի պարզաբանում է ներկայացրել, հիմնված են ՎՊ ընթացիկ հաշվետվությունում ներկայացված տեղեկությունների վրա, ուստի, կարծում են, որ դրանց վերաբերյալ լրատվամիջոցից հերքում պահանջելու փոխարեն ավելի ճիշտ կլիներ դիմել հենց դրանց հեղինակ պետական կառույցին:

Հատկապես, որ Վերահսկիչ պալատի պարագայում սա առաջին դեպքը չէ, երբ հաշվետվություններն ու ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված փաստերը հրապարակվում են առանց հասցեատեր կառույցի հկափաստարկներն ու պարզաբանումները հաշվի առնելու: Օրինակները շատ են, բայց ամենացայտունը թերևս «Դատաիրավական» ԾԻԳ-ի իրականացրած ծրագրերի ուսումնասիրությունների արդյունքում հրապարակված փաստերն էին, որոնց վերաբերյալ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն անգամ հայտարարել էր, թե խնդրի շուրջ նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն և «մոտ ապագայում կհարուցվի քրեական գործ»: Քրեական գործի փոխարեն «Դատաիրավական» ԾԻԳ-ը մանրամասն անդրադարձավ ՎՊ հաշվետվությանը` հակափաստարկներ բերելով իրենց կատարած աշխատանքներում ՎՊ-ի բացահայտած խախտումների փաստերին և հայտարարելով, որ ՎՊ-ի աշխատակիցներն անաչառ չեն եղել:

Եթե «Հայկական միրգ» ընկերությունը ՎՊ-ի հաշվետվության հետ կապված ունի այլ առարկություններ եւս, ապա պատրաստակամ ենք դրանց նույնպես  անդրադառնալ։

 


Հարակից հրապարակումներ`

11:50 30/05/2014  |  ԼՐԱՀՈՍՀայկական գյուղատնտեսությունը իտալացի ու աֆրիկացի մասնագետների ձեռքերում. Փողերը ծախսվել են, միրգը չի աճել
16:27 28/05/2014  |  ԼՐԱՀՈՍՆոր բացահայտումներ կառավարության տապալած երինջների ծրագրից
09:00 28/05/2014  |  ՄամուլՎՊ-ն՝ միջնորդավորված գնումների դեպքերի մասին
17:27 23/05/2014  |  ԼՐԱՀՈՍ50%-ով պետական ընկերությունը կեղծում է ֆինանսական հաշվետվությունները
11:52 17/05/2014  |  ԼՐԱՀՈՍՍոցիալական ծրագրի գումարները ծախսվել են, ծրագիրը` մնացել անկատար, հեռուստացույցներն ու տեսախցիկները` անջատված
11:31 13/05/2014  |  ԼՐԱՀՈՍԳործն արել են հայկական ընկերությունները, փողն ստացել են Կիպրոսում գրանցված կազմակերպությունները
12:19 09/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎՊ-ն խախտումներ է արձանագրել Խոսրովի արգելոցում
10:57 07/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲնապահպանության նախարարությունը տուգանել է միայն թույլերին ու շրջանցել Արարատի մարզը
11:20 05/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ2013-ին ավելի շատ հղիներ են ընդունվել աշխատանքի. ՎՊ-ի կարծիքով՝ ոչ պատահաբար
10:35 28/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄեռյալ հոգիները կենսաթոշակների ցուցակներից չեն վերացել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]