Թեմաներ
Երեքշաբթի 04 / 30 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   23:52 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/29/2024   23:39 Տեխասում սկսել են ձերբակալել Պաղեստինին աջակցող ցուցարարներին 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/29/2024   23:18 Տրանսպորտով անհետացած ռուս դատախազի տեղակալին մահացած են գտել 04/29/2024   23:02 Կառավարության, նրա ղեկավարի պատճառով հերոսական ժողովուրդը մատնվել է անզորության. Սրբազանի արձագանքը` Երեւանում տեղի ունեցած հանդիպմանը 04/29/2024   22:48 Մոսկվայում ավտոմեքենաների բախման հետևանքով երկու մարդ Է մահացել 04/29/2024   22:34 Վարչախմբի պարտվողական ուղեգծի արդյունքում Հայաստանը հայտնվել է ծանրագույն կորուստներով լի իրավիճակում. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   22:17 Փոխվարչապետի ղեկավարությամբ գործող հանձնաժողովի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրության ու ՀՀ միջազգային պարտավորությունների հիմքերին․ Թաթոյան 04/29/2024   22:02 Մեծ Բրիտանիայում խոստովանել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն գործում 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում 04/29/2024   21:40 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները շոկի մեջ են 04/29/2024   21:32 29-ամյա տղամարդը հայտնաբերվել է 04/29/2024   21:17 Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում 04/29/2024   21:00 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները դուրս են եկել հուզված 04/29/2024   20:54 Մենք դեռ մեծ թափով մեր գործողությունները չենք արել, Դանիելյան (տեսանյութ) 04/29/2024   20:40 Չի կարելի սահմանափակվել միայն փողոց փակելով, դա չի կարող ինքնանպատակ լինել. քաղտեխնոլոգ (տեսանյութ) 04/29/2024   20:38 Հայ Եկեղեցուն թուլացնել տենչում է միայն մեր թշնամին․ Գևորգ Դանիելյան 04/29/2024   20:18 Թբիլիսիում իշխող կուսակցության կողմնակիցները խորհրդարանի շենքի մոտ ցույցի են դուրս եկել 04/29/2024   20:00 «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ ակցիա օպերայում՝ Տիգրան Ավինյանի ներկայությամբ. հանդիսատեսը ակցիան ողջունել է ծափերով (տեսանյութ) 04/29/2024   19:54 Ազգային արժեքների, ցանկացած հայկականի ու ազգայինի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության․ Տոնոյան 04/29/2024   19:53 Քաղաքաշինության կոմիտեն և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը կսերտացնեն համագործակցությունը 04/29/2024   19:40 Գնալ թուրքի հետ միակողմանի բանակցության, նշանակում է՝ գլուխդ դնես փայտին ու ասես՝ դե եկեք իմ վիզը կտրեք. տավուշցի (տեսանյութ) 04/29/2024   19:36 Այդպես չէ, որ ՀՀԿ-ն երբ ուզի՝ կհասնի իշխանափոխության, Փաշինյանի քաղաքականությունը հովանավորում են. Շարմազանով (տեսանյութ) 04/29/2024   19:23 Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ 04/29/2024   19:13 Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան 04/29/2024   19:08 Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան 04/29/2024   18:56 Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է ներկայացրել ՌԴ դեսպանին 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   18:31 Մարդիկ մտածում են, որ ցանկացած պահի ոստիկաններով, բնակիչներին ծեծելով, ջարդելով, կարող են թուրքին, ադրբեջանցուն բերել ու կանգնեցնել. Գառնիկ Դանիելյան 04/29/2024   18:12 Միջազգային դերակատարներն ի՞նչն են ողջունում՝ պարտադրանքի, ուժի կիրառման արդյունքում մեկնարկած գործընթացը՞. Արա Այվազյանը համոզված է՝ Տավուշում կատարվողը քաղաքական որոշման հետեւանք է 04/29/2024   18:09 Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին 04/29/2024   18:03 Իրանը մտադիր է ընթացիկ տարում 5-7 արբանյակ ուղարկել տիեզերք 04/29/2024   18:01 Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի 04/29/2024   17:41 Կեղծ, հիմնազուրկ տեղեկությունների հրապարակման նպատակը սրբազանին հեղինակազրկելն է․ շարժումը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողին 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   23:18 Տրանսպորտով անհետացած ռուս դատախազի տեղակալին մահացած են գտել 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ)

Մանրամասներ Բյուրեղավանի դպրոցից. Ինչի վրա է ծախսվել բյուջեից հատկացված 113 500 900 դրամը 05/06/2014   12:26  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Կառավարության պաշտոնական կայքում հրապարակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տարեկան ֆինանսավորման փաստաթուղթը: 
 
Հիշեցնենք՝ արդեն տևական ժամանակ է, ինչ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում կատարվող ապօրինություններն ու երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքը քննարկման առարկա են դարձել մամուլում ու հասարակական շրջանակներում, իսկ վերջերս՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անակնկալ այցից հետո, աշխատանքից ազատվեց գիշերօթիկի տնօրենը, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանի նկատմամբ կիրառվեց կարգապահական տույժ` խիստ նկատողություն, քանի որ հենց նա էր հասարակական կառույցների ահազանգերի հետքերով այցելել Բյուրեղավանի դպրոց ու ոչ մի խախտում չէր հայտնաբերել:
 
Ինչևէ, այս տեսակետից բավական հետաքրքիր է, թե ի՞նչ ծախսեր է կատարել դպրոցի՝ արդեն նախկին տնօրինությունը գիշերօթիկում: Նախ ասենք, որ տարեկան այս հաստատությանը բյուջեից հատկացվել է 113 500 900 դրամ, ինչպես փաստաթղթում է ասված` երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության ծառայությունների նպատակով:
 
Փաստաթղթից պարզ է դառնում, որ մեկ երեխային պետք է բաժին ընկնի գրեթե մեկ խնամող: Եթե երեխաների տարեկան քանակը նշված է միջինը` 85, ապա խնամողներինը` միջինը 72 պետք է լինի: Սակայն հիշեցնենք, որ ըստ հասարակական կառույցների ահազանգերի՝ հաստատությունում չկան խիստ անհրաժեշտ աշխատողներ՝ չնայած նախատեսված հաստիքներին:
 
Տնօրենը վերջին երեք տարվա ընթացքում 30 գոյություն չունեցող աշխատող է գրանցել և գրպանել այդ  հաստիքների համար նախատեսված աշխատավարձերը: Մի քանիսի բանկային քարտերը պահելով իր մոտ՝ աշխատավարձ ստանալու օրը կանխիկացրել է ամբողջ գումարը և հավելավճարը գրպանել:
 
Հետաքրքրական է, որ սպասարկող անձնակազմի աշխատավարձերն ու հավելավճարները տարեկան կազմել են 71 625 600 դրամ, ասել է թե` հատկացվող տարեկան գումարի ավելի քան կեսը:
 
Իսկ, օրինակ, երեխաների և աշխատողների համազգեստի ու հագուստի համար ընդամենը 5 100 000 դրամ է հատկացվել, երեխաների գրենական պիտույքների համար` 1 180 000: Երեխաների սնունդը տարեկան արժեցել է 23 766 200 դրամ:
Շենքի վերանորոգման համար տնօրենը 700 000 դրամ է հատկացրել, մաքրող նյութերի համար` 1 020 000: Իսկ ավտոմեքենայի պահպանման ծախսերին համար հատկացրել է 268 000, դրա համար ձեռք բերվող վառելիքին` 647 600 դրամ:
 
Այն դեպքում, երբ ըստ խնդրին քաջածանոթ ՀԿ-ների և հենց գիշերօթիկի մի խումբ աշխատակիցների՝ վերջերս հրապարակված բաց նամակի՝ դպրոցին պատկանող «Լադա» մակնիշի ավտոմեքենան, որ վարում է տնօրենի որդին՝ Վահե Քոչարյանը, երբևէ չի ծառայել դպրոցի կարիքներին: Այսինքն՝ շուրջ 1 մլն դրամն ուղղակի փոխանցվել է տնօրենի որդուն՝ իբր ավտոմեքենայի համար նախատեսված ծախս:
 
Աշխատակիցներն ահազանգում էին նաև, որ երեխաների սննդի համար հատկացված գումարի ընդամենը մեկ երրորդն է ծախսվում նրանց կերակրելու համար: Ներկայացվում են զգալի գումարների ծախսեր պարունակող հաշվետվություններ՝ էքսկուրսիաների մասին, որոնց երեխաները չեն մասնակցում: 
 
Ծախսերի վերաբերյալ գիշերօթիկ դպրոցի և սոցապ նախարարությա միջև կնքված պայմանագրով, օրինակ, հենց այսպիսի էքսկուրսիաների համար միայն ավտոմեքենաների վարձակալության նպատակով հաշվարկվել է 340 900 դրամի ծախս:
 
Նշենք, որ ավելի վաղ՝ մինչ վարչապետի այցը, մամուլի հրապարակումների հիման վրա Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի վերաբերյալ ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացում կամ վատնում կատարելու հոդվածով: Այս գործով մեղադրանք որևէ մեկին չի առաջադրվել, տնօրենի նկատմամբ որևէ սանկցիա չի կիրառվել:
 
 
Հեղինակ՝ Նելլի Դանիելյան
 
 
 

Հարակից հրապարակումներ`

18:29 02/05/2014  |  ԼՐԱՀՈՍՀովիկ Աբրահամյանի որոշմամբ Ֆիլարետ Բերիկյանի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն
18:10 02/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի տնօրենին ազատել են աշխատանքից
14:19 02/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎարչապետն այցելել է Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոց
21:55 29/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲյուրեղավանի գիշերօթիկում հայտնաբերված չարաշահումների փաստով քրեական գործ է հարուցվել
12:03 29/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՏերթոդիկի մեթոդները՝ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում
16:55 23/04/2014  |  ԼՐԱՀՈՍՀաղորդում` գիշերօթիկ դպրոցում կատարվող հանցագործության մասին
16:37 08/04/2014  |  Քրեական խրոնիկոնԳիշերօթիկ դպրոցի տնօրենի կողմից երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու մասին հրապարակման հիման վրա հետաքննություն է սկսվել
10:51 05/04/2014  |  ՄամուլԳիշերօթիկ դպրոցի տնօրենը բռնություն է կիրառում երեխաների, աշխատակիցների նկատմամբ և յուրացնում երեխաների սննդի գումարները. Բաց նամակ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]