Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում 04/27/2024   14:46 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 04/27/2024   14:20 Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Դմիտրի Պեսկով 04/27/2024   14:18 Փաշինյանը կոլաբորացիոնիստ է, նրա թեզերը գեներացվում են Բաքվում. «Զանգ» 04/27/2024   14:10 Սպասվում է առանց տեղումների եղանակ 04/27/2024   14:07 Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավական է խխունջացած ապրել․ Բագրատ Սրբազան 04/27/2024   13:58 Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել 04/27/2024   13:39 Ուղեւորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նյու Յուրքի օդանավակայանում 04/27/2024   13:36 Ովքեր են եղել մգեցված ապակիներով, անհայտ ինքնությամբ մարդիկ․ Բագրատ Սրբազանը մանրամասնում է 04/27/2024   13:23 Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը 04/27/2024   13:19 Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանն իրականացվում է «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը, որն իր շուրջն է համախմբել գյուղի ընթերցասեր և արվեստասեր երեխաներին
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»

Բռնցքամարտիկը կատարել է հարսնացուի բոլոր քմահաճույքները, իսկ վերջինս էլ նրան մեղադրել է իրեն առևանգելու մեջ 04/25/2014   17:50  |  Քրեական խրոնիկոն

 
Բռնցքամարտիկը կատարել է իր սիրած աղջկա` նշանածի, բոլոր քմահաճույքները՝ նրան երջանկացնելու համար, իսկ վերջինս էլ ժամադրել է նրան ու «բռնել» տվել:
 
Նախաքննական մարմինը բռնցքամարտիկ Կարենին (անունը փոխված է) և նրա ընկերոջը մեղադրում է նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ՝ Կարենի սիրած աղջկան, վերջինիս կամքին հակառակ, բացահայտ առևանգելու մեջ։ Ըստ ոստիկանության՝ աղջկան գրկելով նստեցրել են բռնցքամարտիկի ընկերոջ ավտոմեքենան եւ տարել Երևանի Թբիլիսյան խճուղի։ Ճանապարհին աղջկան հաջողվել է ավտոմեքենայի մեջ համոզել բռնցքամարտիկին, որ կշարունակի շփվել նրա հետ, որից հետո նրան կրկին վերադարձրել են նույն վայր։ 
 
Կարենին եւ նրա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1ին կետով: 
 
Առեւանգման այս գործով այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեց բռնցքամարտիկ-ամբաստանյալը՝ հայտնելով, որ այլեւս նախկին նշանածի հետ ծանոթացել է սոցիալական ցանց միջոցով: Սկզբում աղջիկը չի ցանկացել նրա հետ շփվել, ամբաստանյալն էլ, դիմելով «խորամանկության», ասել է, թե բնակվում է Անգլիայում, բռնցքամարտիկ է և մեկնել է Բուլղարիա մրցումների։
 
Արդյունքում՝ աղջիկը միանգամից փոխել է նախկին դիրքորոշումն ու սկսել հանդիպել տղայի հետ: Որոշ ժամանակ անց երիտասարդները նշանվել են, ապա՝ սկսել հարսանեկան հանդեսի նախապատրաստական աշխատանքները:
 
Ամբաստանյալը նշեց, որ, բռնցքամարտով զբաղվելով, ինքը մեծ գումարներ է վաստակել Բուլղարիայում և  ոչ մի անգամ չի մերժել իր հարսնացուին, ով ցանկացել է 2 հարսանեկան զգեստ կրել իր կյանքի ամենահիշարժան օրը:
 
Ամբաստանյալի խոսքով՝ քանի որ իրենց հարաբերությունները լրջացել էին, ինքը որոշել է աղջկան պատմել ճշմարտությունը եւ ասել է, որ Անգլիայում չի բնակվում, ինչից էլ աղջիկը վրդովվել է եւ հայտարարել, որ այլեւս չի ցանկանում նրա հետ շփվել, քանի որ խաբել է իրեն։ Որոշ ժամանակ անց, ինչպես նշեց ամբաստանյալը, նորից միացել են, բայց մի օր էլ աղջկա հրավերով ինքն ու մայրը գնացել են աղջկա տուն, որտեղ էլ աղջկա մայրը հայտնել է, որ հարսանիք չի լինելու:
 
Ըստ ամբաստանյալի՝ իրենց անգամ թույլ չեն տալիս միմյանց հետ առանձին խոսել և այդ որոշումը կայացնելու պատճառների մասին տեղեկանալ: 
 
Ի դեպ, այդ ամբողջ ընթացքում աղջիկը նշանադրության մատանին չի վերադարձրել տղային, ինչն էլ հիմք է տվել տղային մտածելու, որ  հնարավոր է  վերամիավորվեն:
 
Դեպքի օրը՝ Ռայկոմի տարածքում, պատահաբար տեսել է աղջկան եւ փորձել պատճառները պարզել։ Ամբաստանյալը նշեց, որ ձեռքից բռնելով նստեցրել է ընկերոջ մեքենան, ապա 2 ընկերներին խնդրել է, որպեսզի իրենց որոշ ժամանակ միայնակ թողնեն:
 
Որպես բաժանման պատճառ՝ աղջիկը նշել է բնակության վայրի մասին տղային խաբեությունը եւ ասել, որ իր քրոջ ամուսինը պարզել է, թե նա Բուլղարիայում ինչ-որ հանցագործությունների մեջ է ներգրավված եղել։
 
Ըստ ամբաստանյալի՝ իրենք այդ օրը հաշտվել են, եւ աղջիկը տվել է իր նոր հեռախոսահամարը, իսկ ամբաստանյալը նրան խնդրել է ընտանիքի անդամներին առայժմ ոչինչ չասել՝ իրենց հաշտվելու մասին։ Պայմանավորվել են հաջորդ օրը հանդիպել, որի ժամանակ նպատակ է ունեցել ապացուցել, որ ոչ մի հանցագործության մեջ ներգրավված չի եղել:
 
Աղջկան իջեցրել են նրա քրոջ տան մոտ, ինչպես նա է խնդրել: Ամբաստանյալը նշեց, որ եթե ցանկանար նրան առևանգել, ապա կառևանգեր, խանգարող հանգամանք չի եղել:
 
Իսկ հաջորդ օրը տուժողը զանգահարել է ամբաստանյալին, ժամադրել առաջին հանդիպման վայրում, որտեղ, ըստ ամբաստանյալի, եղել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Իրենց է մոտեցել մի ոստիկան ու ասել, որ պետք է գնան ոստիկանության Արաբկիրի քննչական բաժին։
 
Բռնցքամարտիկ նշեց, որ այդ ժամանակ էլ պարզել է, որ աղջիկը բողոք է ներկայացրել, թե իրեն առևանգել են: Իսկ նշանադրության մատանին վերադարձրել է ամիսներ անց՝ ոստիականության աշխատակիցների մոտ:
 
Ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն երջանիկ է զգացել՝ կատարելով իր նշանածի քմահաճույքները, անգամ իր տունն է վաճառել, որպեսզի նրա բոլոր ցանկությունները կատարի, բայց երբևէ չի պատկերացրել, որ մարդ այդքան «ընչաքաղց» կլինի: 
 
Գործով անցնող մյուս ամբաստանյալը ևս փաստեց, որ իր ընկերն ամեն ինչ արել է նշանածի համար։ Նա պնդեց, որ աղջկան առևանգելու նախնական համաձայնություն չեն ունեցել, չնայած, որ իր ընկերը շատ է տանջվել այդ բաժանման պատճառով:
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]