Թեմաներ
Հինգշաբթի 05 / 09 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/09/2024   00:33 Կրեմլում կոչ են արել չչափազանցնել Հայաստանի հետ հարաբերությունների բարդությունը 05/09/2024   00:29 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/09/2024   00:21 Հայաստանի հետ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են․ Պուտին 05/08/2024   23:45 Կրեմլում մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը 05/08/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/08/2024   23:35 Բացահայտվել են՝ առանց դեղորայքի արյան ճնշումն իջեցնող մթերքները 05/08/2024   23:24 ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովում չի քննարկվել․ Օվերչուկ 05/08/2024   23:18 Վաղը հանրապետության հրապարակում ասեղ գցելու տեղ չի լինելու. Գառնիկ Դանիելյան 05/08/2024   23:14 Հարվածել է մահակով, ապա՝ հետապնդել և կրակոցներ արձակել․ երեք անձի սպանության փորձի մեջ մեղադրվող 32-ամյա տղամարդը ոչ միայն ազատության մեջ է, այլև՝ մեկնել է հանգստի 05/08/2024   23:11 Ուսանողները ոտքի են կանգնում. Պահանջում են դադարեցնել ապօրինի սահմանազատումը, քանի դեռ չեն վավերացվել սահմանազատման սկզբունքները, ինչպես պահանջում է ՀՀ Սահմանադրությունը 05/08/2024   23:01 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մայիսի 9-ի առավոտյան Աբովյանից կուղեւորվի Երեւան (տեսանյութ) 05/08/2024   22:59 Միրզոյանը Կանադայի է ներկայացրել արտգործնախարարին սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները 05/08/2024   22:51 «Սրբազան երթ»` մայիսի 9-ի խորհուրդը վերականգնելու առաքելությամբ․ Նարեկ Սամսոնյան 05/08/2024   22:43 Որքան երանելի պիտի լինեին այն երկրի ղեկավարները, որոնք ձեզ նման ժողովուրդ ունեն․ Բագրատ սրբազան 05/08/2024   22:37 ՏԻՄ իշխանությունները հանդիպումներ են ունենում արցախցիների հետ ու սոցիալական հարցերը լուծելու խոստումներ տալիս. Հակոբյանը վստահեցնում է՝ արցախցուն գնել հնարավոր չէ 05/08/2024   22:34 Համագործակցությունը կշարունակվի. Արփինե Սարգսյանն ընդունել է ԳԴՀ ՆԳ նախարարության խորհրդարանական պետքարտուղարի գլխավորած պատվիրակությանը 05/08/2024   22:27 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Աբովյան. այս պահին բազմամարդ ակցիա է. ուղիղ միացում 05/08/2024   22:25 Եկել եմ, որ ազատագրեմ ծովից ծով Հայաստանը. փոքրիկ Տիգրանը մասնակցում է ակցիաներին (տեսանյութ) 05/08/2024   22:22 Էրդողանը Երևանին և Բաքվին կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը 05/08/2024   22:13 Հայտնի է, թե երբ կլինի ԵԱՏՄ ղեկավարների հաջորդ հանդիպումը 05/08/2024   22:10 Կարեւոր է իմանալ. Իրավապաշտպանները գործարկել են թեժ գիծ ու մշակել ուղեցույց 05/08/2024   21:57 Փաշինյանը տրամադրված է կառուցողական աշխատանքի ԵԱՏՄ շրջանակներում․ Օվերչուկ 05/08/2024   21:51 Կարկուտը մեծ վնաս է պատճառել Կարբի գյուղի բնակիչներին. առաջիկա 2-3 տարիներին խնձորի այգիներից բերք չեն ստանա 05/08/2024   21:34 Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են դեսպան Քրիստինա Քվինի հետ 05/08/2024   21:25 Դանիայի նոր թագուհին առաջին հարցազրույցն է տվել թագավորի սիրուհու հետ կապված սկանդալից հետո 05/08/2024   21:13 ԱԱԾ-ն պնդում է՝ Արշակ Սրբազանին ԱԱԾ չեն հրավիրել 05/08/2024   21:11 Վրաստանի պետանվտանգության ծառայությունը հայտարարել է նախապատրաստվող հեղաշրջման մասին 05/08/2024   21:09 Էներգետիկ ռեսուրսների ոլորտում միասնական կարգավորող համակարգերով ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը զգալիորեն հետաձգվել է. Փաշինյան 05/08/2024   20:59 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին դիմավորել են մի քանի շարժման մասնակիցներ. մոտենում են Աբովյանին 05/08/2024   20:40 Հայ տղամարդու պատվի հարց է, ինչ է նշանակում՝ պետք է գյուղդ, կնոջդ, աղջկադ տես, թե չէ քեզ ծեծելու են. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) 05/08/2024   20:37 Դեմ ենք դուրս գալիս բոլոր այն արատավոր երեւույթներին, որոնք մեր երկիրը կործանում են. Տեր Հուսիկ 05/08/2024   20:29 Իշխանությունների վարած քաղաքականության և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներին ու դիրքորոշումներն անփոփոխ են. Արշակ Սրբազան 05/08/2024   20:26 8 ամիս առաջ Արցախի իմ տանից հող եմ բերել, որ այսօր պահ տամ եկեղեցուն Մետաքսե Հակոբյան 05/08/2024   20:21 Արժեհամակարգի վրա է հարձակում եղել. Գուրգեն Մելիքյան 05/08/2024   20:06 ԱՄՆ-ը զորքերը դուրս կբերի Նիգերից 05/08/2024   19:48 Լոնդոնում Ռուսաստանի դեսպանին կանչել են բրիտանական ԱԳՆ 05/08/2024   19:29 Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ-ի հոբելյանական գագաթնաժողովը. այն նախագահում է Փաշինյանը 05/08/2024   19:27 Մարվել են պարտավորություններ, կարճվել են կատարողական վարույթներ. վարորդները՝ բոնուսային համակարգի մասին 05/08/2024   19:20 Ստախոսը չի կարող մեզ առաջնորդել. Թովմաս Առաքելյանի առաջնորդությամբ երիտասարդները երթով ընդառաջ գնացին Սրբազանին 05/08/2024   19:11 Մեծ Բրիտանիան կարտաքսի ռուսական ռազմական կցորդին 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/08/2024   18:52 Հայաստանը ձեռնպահ է մնում ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումից 05/08/2024   18:42 Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը 05/08/2024   18:34 Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթաժողովը 05/08/2024   18:32 Մայիսի 11-ին Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի 05/08/2024   18:18 Քենեդի կրտսերի ուղեղում որդ է հայտնաբերվել. ԶԼՄ 05/08/2024   18:08 «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի 05/08/2024   18:03 Վիրահայոց թեմը միանում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժմանը 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/08/2024   17:43 Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև
05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/07/2024   07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ» 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/07/2024   15:52 Որեւէ մեկը չի կարող եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/07/2024   17:38 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է․ Արթուր Վանեցյան 05/08/2024   12:48 Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին

ՄԻՊ-ի զեկույցը առողջապահության, Հայրիկյանի բուժման ու Քաջարանի աղտոտվածության մասին 03/31/2014   18:04  |  ԼՐԱՀՈՍ

 
Հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև յոթ տարեկան երեխաները  չեն ստացել անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր: Խնդրի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը 2013թ. մի շարք դիմում-բողոքներ է ստացել: Այս մասին հայտնվում է ՄԻՊ տարեկան զեկույցի առողջապահության նախարարության գործունեության ոլորտին առնչվող հատվածում:
 
Բավարար չի ֆինանսավորվել նաև սոցիալապես անապահով, անպտուղ զույգերի արտամարմնային բեղմավորումը, որը միջինում կազմում է 3500-5000 ԱՄՆ դոլար:
 
Արդյունքում՝ հազարավոր անպտուղ զույգեր զրկվել են երեխա ունենալու հնարավորությունից: Մինչդեռ, Նախարարության կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի շրջանակներում անապահովության համակարգում ներգրավված 30 և ավելի միավոր ունեցող ընտանիքների կանայք պետք է ստանան պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն: 
 
Մարդու կյանքին սպառնացող «ցրված սկլերոզ» հիվանդությունը դեռևս չի ներառվել Կառավարության  որոշման այն հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում բուժման դեղերը տրվում են անվճար: Արդյունքում՝ նման ծանր հիվանդությամբ տառապող անձանց համար այդ թանկ դեղերը հիմնականում հասանելի չեն լինում: Մինչդեռ վերջին տարիներին Հայաստանում կտրուկ աճել է ցրված սկլերոզով տառապողների թիվը, որոնք, որպես կանոն, 20-30 տարեկան երիտասարդներ են և որոնցից շատերի ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս  ձեռքբերել անհրաժեշտ թանկարժեք դեղամիջոցները: 
 
Մի շարք դեպքերում քաղցկեղով հիվանդ անձանց չի տրամադրվել օրենքով հասանելիք անվճար քիմիոթերապիան:
 
Պաշտպանին հասցեագրվել են մի շարք բողոքներ՝ քաղցկեղով հիվանդ անձանց անվճար քիմիոթերապիայի ոչ պատշաճ տրամադրման վերաբերյալ: Հաշվի առնելով անվճար քիմիոթերապիա ստանալու իրավունք ունեցող անձանց հսկայական հերթերն ու, հետևաբար, վերջիններիս բուժման հետաձգումները՝ ՄԻՊ-ն այս բնագավառում կոռուպցիոն ռիսկեր է արձանագրում:
 
Զեկույցում նշվում է նաև, որ բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ բժիշկները չեն պահպանել բժշկական գաղտնիքը, կամ անհարգալից են վերաբերվել հիվանդների հետ, բայց որևէ պատասխանատվության չեն ենթարկվել: Մինչդեռ, նախարարության կողմից հայտնած տեղեկությունների համաձայն, 2013թ. «Թեժ գիծ» ծառայության միջոցով արձանագրվել է բժիշկների կողմից վատ վերաբերմունքի վերաբերյալ 31 բողոք: Պատճառը, ըստ ՄԻՊ-ի, «Բժշկական էթիկայի» մասին իրավական ակտի բացակայությունն է:
 
Դեռևս բացակայում է նաև «բժշկական սխալ» հասկացությունը, ինչի հետևանքով հնարավոր չէ օբյեկտիվ գնահատել բժշկի անփութության, սխալ բժշկական միջամտության և այլ դեպքերը, ինչպես նաև՝ դրանց հնարավոր հետևանքներ: 
 
Միաժամանակ, ՄԻՊ-ը նաև բժիշկներից է բողոքներ ստանում՝ հիվանդների կողմից հոգեբանական ճնշումների և վիրավորանքների արժանանալու մասին:
 
Զեկույցում հիշատակվում է, որ Երևան քաղաքում 2 դեպք է արձանագրվել, երբ շտապ բուժօգնության աշխատակիցներն իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելիս բռնության են ենթարկվել հիվանդի բնակարանում:
 
«Ուստի՝ անհրաժեշտ է հետամուտ լինել բուժաշխատողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումների  յուրաքանչյուր միջադեպի նկատմամբ և արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու բուժաշխատողների բարենպաստ պայմաններում աշխատելու իրավունքը, այդ թվում նաև սահմանելով բժշկի՝ վիրավորանքից պաշտպանության օրենսդրական երաշխիքներ»,- ասված է զեկույցում:
 
ՄԻՊ-ի համոզմամբ՝ օրենսդրական կարգավորումների կարիք ունի նաև պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելումը, քանի որ ՄԱԿ-ի՝ Բնակչության հիմնադրամի տվյալներով՝ եթե Հայաստանում շարունակվեն սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները, ապա մինչև 2060թ. 93 000 մայր չի ծնվի:
 
Ընդ որում, նշված երևույթն արդեն 20 տարի է ինչ նկատվում է Հայաստանում. ավելի շատ տղա է ծնվում, քան աղջիկ՝ ներկայում կազմելով 114 տղա՝ 100 աղջկա հարաբերակցությամբ: 
 
ՄԻՊ-ն արձանագրում է նաև ցածր վարձատրության և ԲՈՒՀ-երում անվճար ուսման քիչ տեղերի հետևանքով հոգեբույժների թվաքանակի մտահոգիչ նվազում: Օրինակ՝ 2013 թվականի ընթացքում աշխատանքի են նշանակվել ընդամենը 3 հոգեբույժներ: 
 
Զեկույցում մտահոգություն է հայտվում նաև արտերկրում բուժումն իրականացնելու համար անհամաչափ մեծ գումարների տրամադրման կապակցությամբ, այն դեպքում, երբ բուժօգնության կարիք ունեցող բազմաթիվ անվճարունակ անձինք կան:
 
Որպես օրինակ նշվում է. ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումն արտերկրում իրականացնելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել պահուստային ֆոնդից 20 մլն 500 հազ. դրամ տրամադրել:
 
«Կառավարության այս որոշումն առաջացրել էր լրատվամիջոցների ու հասարակության լայն զանգվածի դժգոհությունը»,- նշված է զեկույցում՝ հավելելով, որ նախարարությունը հանդես էր եկել Կառավարության կողմից Պ.Հայրիկյանի բուժումն արտերկրում կազմակերպելու համար նման զգալի գումարի տրամադրման առաջարկությամբ՝ հաշվի առնելով Պ.Հայրիկյանի «ունեցած նշանակալի ավանդը Հայաստանի Հանրապետությունում անկախության կայացման և երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում»: 
 
«Այնուամենայնիվ, պարզ չեն Հայաստանի անկախացման և ժողովրդավարության ամրապնդման գործում ավանդ ունենալու  չափորոշիչները, որոնց համապատասխանելու դեպքում անձի բուժումն իրականացնելու նպատակով կարող են նման զգալի գումարներ տրամադրվել՝ հաշվի առնելով, որ երկրում նվազագույն աշխատավարձը կազմում է ընդամենը 45.000 դրամ, իսկ ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2013թ. չորրորդ եռամսյակում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը եղել է ընդամենը 56.2 հազար դրամ:
 
Բացի այդ, եթե առաջնորդվենք վերոնշյալ տրամաբանությամբ, ապա արտերկրում բուժման կարիք ունեցող մի շարք զինծառայողներ նույնպես կարող են հավակնել նման խոշոր գումարների հատկացմանը: Ավելին, պարզ չէ նաև, թե ուսի հատվածում կրակոցից ստացած մարմնական վնասվածքի վիրահատությունը կոնկրետ ի՞նչ հիմնավորմամբ հնարավոր չէր իրականացնել ՀՀ-ում: Ուստի՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է հետևողական լինել անձանց՝ արտերկրում բուժում իրականացնելու, զգալի գումարների հատկացման հարցում՝ առաջնորդվելով նման ֆինանսական միջոցների տրամադրման համաչափության, անհրաժեշտության և պատշաճ կերպով հիմնավորվածության սկզբունքներով, ինչպես նաև՝ ոլորտում առկա լուծման ենթակա անհետաձգելի խնդիրների առաջնահերթությամբ»,- գրում է մարդու իրավունքների պաշտպանը:
 
Պաշտպանին հասցեագրվել են նաև դիմումներ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող  անձանց պետական պատվերով գնված դեղերի որակից, բուժհաստատութոյւններում գործատուների կողմից առանց աշխատանքային պայմանագիր կնքելու անձանց աշխատանքի ընդունելու, աշխատավարձ չվճարելու, աշխատանքից կամայական ազատելու, վերջնահաշվարկ չկատարելու, արձակուրդի համար չվճարելու, աշխատանքի ժամանակացույցը ներքին իրավական ակտով ընդունելու պարտականության խախտման դեպքերի մասին:
 
ՄԻՊ-ն իր զեկույցում անդրադարձել է նաև Քաջարանի բաց հանքի շահագործման արդյունքում տեղի բնակչությանը առողջությանը հասցված վնասին:
 
ՄԻՊ-ը հիշեցնում է, որ Քաջարան գյուղի բնակիչները և բնապահպանական հասարակական կազմակերպությունները տարիներ շարուկան բարձրաձայնում են, որ հանքին հարակից բոլոր տարածքների մթնոլորտը լցվում է ծանր մետաղներով և թունավոր տարրերով, թեև ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի պարունակությունները քաղաքի մթնոլորտային օդում դիտվել են սահմանային թույլատրելի նորմաների տիրույթում:
 
Վկայակոչելով Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի մասնագետների կատարած ուսումնասիրությունների արդյունքները՝ ՄԻՊ-ը նշում է.
 
«10 երեխաների է տարել ստուգման, որի արդյունքում հայտնաբերվել է, որ բոլորը հիվանդ են. մազերի մեջ կուտակված ծանր մետաղներ են հայտնաբերել, սնդիկ կադմիում, որը նույնիսկ լվանալուց հետո չի հեռանում: Այդ տարրերը քաղցկեղածին հարուցիչներ են: Բացի այդ, հետազոտված երեխաների (մոտ 43 տոկոս) արյան մեջ հայտնաբերվել է բավականին բարձր կապարի պարունակություն, իսկ 3 տոկոսի մոտ առկա է տոքսիկացիա»:
 
Եվ այս պայմաններում բնակիչների համար նախատեսված չէ պետպատվերով հատուկ բուժսպասարկում, ինչը, ՄԻՊ-ի համոզմամբ, խիստ մտահոգիչ է:
 
 

Հարակից հրապարակումներ`

17:06 31/03/2014  |  ԼՐԱՀՈՍԲՈՒՀ-երի քաղաքականացվածությունն ու դպրոցներում դրամահավաքությունը՝ ՄԻՊ-ի տարեկան զեկույցում
09:52 12/04/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷ.Մարուքյան. ՄԻՊ-ն ի սկզբանե սահմանափակել է իր հնարավորությունները
15:03 02/04/2013  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ. Ընտրություններն ավելի ազատ էին, բայց շատերը չեն հավատում դրանց արդարությանը
13:05 29/03/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿարեն Անդրեասյան. «Ժողովրդի ամենամեծ խնդիրներն են՝ «հաց և արդարություն»
11:10 28/03/2013  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ. Հանվել է տրանսպորտային միջոցներին ներկայացվող տարիքային սահմանափակումը
12:04 27/03/2013  |  ԼՐԱՀՈՍՏարածքային կառավարման նախարարությունում արձանագրված զարգացումներն ու թերացումներն ըստ Օմբուդսմենի
11:46 26/03/2013  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ. Շարունակում են չլուծված մնալ ինքնակամ շինարարության հետ կապված հարցերը
10:44 25/03/2013  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների վիճակը Քաղաքաշինության նախարարության ոլորտում
11:48 22/03/2013  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ. «Մտահոգիչ է ՀՀ մարզերում երիտասարդների և երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը»
11:53 21/03/2013  |  ԼՐԱՀՈՍԱռողջապահության նախարարության ոլորտում արձանագրված թերացումներն ու զարգացումներն ըստ Օմբուդսմենի

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]