ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻՊ. «Մտահոգիչ է ՀՀ մարզերում երիտասարդների և երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը» 03/22/2013 11:48 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է Կարեն Անդրեասյանի 2012 թվականի տարեկան զեկույցի հերթական սեղմագիրը, որն այս անգամ վերաբերում է մարդու իրավունքների վիճակին Սպորտի և երիտասարդության նախարարության և Մշակույթի նախարարության ոլորտում:
Սպորտի և երիտասարդության նախարարության և Մշակույթի նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.
Մշակույթի նախարարություն
• Նախարարության կողմից մշտադիտարկումներ են իրականացվել միայն առավել վտանգված հուշարձանների տեխնիկական վիճակի ստուգման ուղղությամբ, այնինչ փորձը ցույց է տալիս, որ կարիք կա հսկողություն սահմանել նաև այլ հուշարձանների նկատմամբ նույնպես:
• Շարունակում է չլուծված մնալ թատրոնների անբավարար նյութատեխնիկական հագեցվածության խնդիրը:
• Չեն ձեռնարկվել բավարար միջոցներ մշակութային կյանքի զարգացումը ՀՀ բոլոր մարզերում հավասարապես ապահովելու համար:
• Խիստ մտահոգության տեղիք է տալիս մշակութային հաստատությունների շենքերը հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել մատչելի դարձնելու հարցը:
• Արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել բոլոր հաշմանդամություն ունեցող անձանց ՀՀ մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը հնարավորինս ապահովելու համար:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
• Նախարարության կողմից 2012 թվականի ընթացքում իրականացվել են ընդամենը երեք միջոցառումներ և հանրապետության ոչ բոլոր մարզերում:
• Մտահոգիչ է ՀՀ մարզերում երիտասարդների և երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը:
• Առանձին դեպքերում, քաղաքացիների կողմից խնդիր է բարձրացվել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի գործընթացի թափանցիկության և չարաշահումների վերաբերյալ:
• Շարունակում է արդիական մնալ ՀՀ մարզերում բակերի, մասնավորապես` ֆուտբոլային դաշտերի, խաղահրապարակների կառուցապատման խնդիրը:
• Բացակայում է անհրաժեշտ ֆինանսավորում հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային կյանքը ակտիվացնելու, վերջիններիս սպորտային կյանքին ներգավելու և մարզիկներին պարաօլիմպիկ խաղերին մասնակցելու հնարավորություն տրամադրելու համար:
• Երիտասարդների համար զբաղվածության և աշխատատեղերի ստեղծման խնդիրը գործնականում լուծում չի ստացել:
Արձանագրված դրական զարգացումները.
• Նախարարության պետական երիտասարդական քաղաքականության
շրջանակներում գործող առցանց դրամաշնորհային համակարգի միջոցով 2012 թվականի ընթացքում տրամադրվել է 50 դրամաշնորհ:
• Եկեղեցիների և այլ պատմամշակութային կենտրոնների վերանորոգման ու վերականգնման համար 2012 թվականին ձեռնարկվել են մի շարք միջոցներ, մասնավորապես` հուշարձանների տեխնիկական վիճակի մոնիթորինգ, վերջիններիս վերանորոգում և վերականգնում:
• Ազգային փոքրամաuնությունների մշակույթի բացահայտման, փոխճանաչման, զարգացման, պահպանման, մշակութային համագործակցության նպատակով իրականացվել են միջոցառումներ, մասնավորապես` արվեստի փառատոններ, մրցույթ-ցուցահանդեսներ, ինչպես նաև գրադարանային հավաքածուների կազմը համալրվել է ազգային փոքրամասնությունների մայրենի լեզուներով գրականությամբ:
• Իրականացվել է պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված 86900 միավոր գրականության անվճար բաշխում ՀՀ մարզային, համայնքային զորամասերի գրադարաններին, արտերկրի հայկական կազմակերպություններին, իսկ Հայաստանի ազգային գրադարանի գրադարանային հավաքածուն համալրվել է արտերկրից առաքված 2353 միավոր հայագիտական գրականությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ