Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/19/2024   10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան 05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/17/2024   14:11 Ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում․ արքեպիսկոպոս 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ)

Փոփոխվում են «Արաբկիր» ԲԿ-ում մահացած երեխայի գործով վկաների ցուցմունքները. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ 03/26/2014   12:16  |  Քրեական խրոնիկոն

 
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած փոքրիկի՝ Լիա Միսակյանի գործի վերաբերյալ:
 
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
 
ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Լ. Ավետիսյանի, վերսկսվեց Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը:
 
Հիշեցնենք, որ սույն գործով ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանին և Զարինե Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդածի 2-րդ մասի հատկանիշներով: Դատաքննության ընթացքում հարցաքննվեցին դատակոչված վկաներ «Արաբկիր» ԲԿ-ի աշխատակիցներ Լիաննա Արզումանյանը, Ֆլորա Վարդանյանը և Լարիսա Վարդանյանը:
 
«Արաբկիր» ԲԿ-ի լաբորատորիայի բժիշկ-լաբորանտ Լ. Արզումանյանը և լաբորանտ Ֆ. Վարդանյանը տվեցին նույնաբովանդակ ցուցմունքներ այն մասին, որ Լիա Միսակյանի արյան նմուշի փորձաքննություն կատարել են 2013 թվականի հունվարի 1-ի առավոտյան մոտավորապես ժամը 10:00-ի սահմաններում, անալիզատորով պարզել են, որ արյան մեջ կան շեղումներ, մասնավորապես լեյկոցիտների քանակը 1400 է եղել նվազագույնը 4000 նորմայի փոխարեն:
 
Բժիշկ Լ. Արզումանյանն այդ մասին տեղյակ է պահել բոքսային բաժանմունքի բուժքույրերից մեկին, քանի որ բժիշկների հեռախոսը չի պատասխանել, որից հետո արվել է Լիա Միսակյանի արյան վերջնական անալիզը և այն ավարտվել է մոտավորապես 11:30-ի սահմաններում:
 
Դրանից հետո անալիզի արդյունքները դրվել են լաբորատորիայի համապատասխան պահարանի բոքսային բաժանմունքի դարակում, որտեղից այն  պետք է վերցնեին բոքսային բաժանմունքի մայրապետը կամ բուժքույրերը:
 
Լ.Արզումանյանը և Ֆ. Վարդանյանը համոզմունք հայտնեցին, որ Լիա Միսակյանի արյան անալիզի արդյունքները վերցվել են այդ դարակից, քանի որ ըստ Ֆ. Վարդանյանի ցուցմունքի, օրվա ընթացքում բոքսային բաժանմունքի այլ հիվանդների անալիզի արդյունքները համապատասխան դարակում դնելու ժամանակ տեսել է, որ նախորդ անալիզների արդյունքները վերցված են:
 
Միաժամանակ, «Արաբկիր» ԲԿ-ի լաբորատորիայի աշխատակիցները հայնեցին, որ չեն տեսել, թե ով է բերել անալիզի նմուշները, ինչպես նաև չեն տեսել, թե ով է վերցրել անալիզի արդյունքները համապատասխան դարակից:
 
Վկաների տված ցուցմունքներից պարզվեց, որ «Արաբկիր» ԲԿ-ի լաբորատորիան աշխատում է նաև գիշերային ժամերին, և հերթապահությունն իրականացվում է հերթապահող լաբորանտի կողմից, ով անհրաժեշտության դեպքում կարող է արյան նմուշի նախնական ստուգում անել, իսկ հրատապ դեպքերում բուժող բժիշկը կարող է զանգահարել և  կանչել բժիշկ-լաբորանտին՝ վերջնական անալիզ անելու համար:
 
Ամբաստանյալների փաստաբանները, գտնելով, որ վկաներ Լ. Արզումանյանի և Ֆ. Վարդանյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում կան հակասություններ, միջնորդեցին հրապարակել նրանց նախաքննական ցուցմունքները, սակայն դատարանը չբավարարեց փաստաբանների միջնորդությունը՝ չտեսնելով էական հակասություններ:
 
Դատաքննության ընթացքում հարցաքննվեց նաև գործով դատակոչված վկա, «Արաբկիր» ԲԿ-ի բոքսային բաժանմունքի բուժքույր Լարիսա Վարդանյանը: Լ. Վարդանյանի դատաքննության ընթացքում տված ցուցմունքների և նախնական քննության ընթացքում 2013 թ. հունվարի 23-ի բացատրությամբ և հուլիսի 14-ի ցուցմունքով հայտնած տվյալների միջև առկա էին էական հակասություններ:
 
Լ.Վարդանյանը հայտնեց, որ Լիա Միսակյանին «Արաբկիր» ԲԿ բերել են 2012 թ. դեկտեմբերի 31-ին շտապօգնության մեքենայով, բժշկուհի Լիլիթ Վարդանյանը զանգահարել է բոքսային բաժանմունք և խնդրել բուժքրոջը հիվանդին տեղափոխել բաժանմունք, պատճառաբանելով, որ հիվանդները շատ են: Հիվանդի բժշկական սպասարկումը կատարվել է հիվանդության պատմագրում՝ Լիլիթ Վարդանյանի կողմից գրված ցուցումներին համապատասխան:
 
Լիա Միսակյանին ներարկվել է անալգին,  և քանի որ երեխան հիվանդանոց ընդունվել է ջերմությամբ և բուժքույր Լ. Վարդանյանը չի կարողացել արյան անալիզի նմուշ վերցնել՝ արյան մակարդման պատճառով, միացվել է կաթիլային:
 
Կաթիլայինն անջատելուց հետո, սակայն, բուժքույրն արյան նմուշ չի վերցրել: Հարցին, թե կաթիլայինն անջատելուց որքան ժամանակ հետո կարող էր կրկին արյուն վերցնել, բուժքույր պատասխանեց 1-1,5 ժամ անց: Բուժքույրը հայտնեց, որ կաթիլայինից հետո երեխայի վիճակը լավ է եղել, և ինքը արյուն չի վերցրել՝ երեխային անհանգստություն չպատճառելու համար, մտածելով, որ արյան նմուշ կվերցնի մոր ներկայությամբ:
 
Վկա Լ. Վարդանյանը դատաքննության ընթացքում հայտնեց, որ Լիա Միսակյանից արյուն վերցրել է հունվարի 1-ին, առավոտյան 7:00-ից 7:30-ն ընկած ժամանակահատվածում: Հարցաքննության ընթացքում վկան բազմիցս նշեց, որ երեխայի վիճակը լավ է եղել, նա  ամբողջ գիշեր չի քնել և քայլել է միջանցքում:
 
Քանի որ նախաքննության ընթացքում հունվարի 23-ի բացատրությամբ և հուլիսի 14-ի ցուցմունքով վկա Լ.Վարդանյանը հայտնել էր, որ արյան նմուշը վերցրել է երեխայի հիվանդանոց ընդունվելուց որոշ ժամանակ անց, ինչպես նաև այլ հակասությունների պատճառով գործով մեղադրող դատախազը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաքունցը միջնորդեցին հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները:
 
Մեղադրողը միջնորդեց հրապարակել նաև հունվարի 23-ի բացատրությունը: Դատարանը բավարարեց նախաքննության ընթացքում հուլիսի 14-ին տրված ցուցմունքը հրապարակելու միջնորդությունը, իսկ բացատրության մասով հայտնեց, որ դրան կանդրադառնա գործի փաստաթղթերի ուսումնասիրման փուլում, պատճառաբանելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով բացատրությունը չի համարվում ապացույց:
 
Նախաքննական ցուցմունքները հրապարակելուց հետո հակասությունների առկայությունը վկան բացատրեց նրանով, որ Լիա Միսակյանի դեպքը շփոթել էր մեկ այլ հիվանդի հետ և ցուցմունքները տալուց հետո մտածել է ու վերհիշել իրականությունը:
 
Բացի այդ, բացատրություն և հարցաքննություն տալու ժամանակ քննիչի մոտ ներկայացել է առանց ակնոցի, որի պատճառով ցուցմունքները շարադրել է քննիչը և ինքը չի կարդացել դրանց բովանդակությունը, չնայած այն հանգամանքին, որ հարցաքննության արձանագրության վերջում վկա Լ. Վարդանյանն իր ձեռքով գրել էր, որ ցուցմունքները գրված են իր բառերից և  կարդացվել են:
 
Վկա Լ. Վարդանյանը դատարանում հայտնեց նաև այն մասին, որ այդ օրը հիվանդանոցում շատ հիվանդներ են եղել, և բժշկուհի Լիլիթ Վարդանյանը նույնիսկ չի հասցրել մեկ բաժակ ջուր խմել, իսկ հիվանդանոցի 7 բաժինները սպասարկվել են 2 բժշկի կողմից: Պետք է ընդգծել, որ հակասություններ առկա էին նաև վկա Լ. Վարդանյանի կողմից դատաքննության ընթացքում հայտնած տվյալների միջև:
 
Ըստ վկայի ցուցմունքի, մի դեպքում Լիա Միսակյանից միջամտության սենյակում արյուն վերցվել է մոր ներկայությամբ, մյուս դեպքում, հայրը չէր կարող միջամտության սենյակ մտել, քանի որ այդտեղ արգելվում է ծնողների մուտքը: Հարկ է նշել, որ դատաքննության ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաքունցը հայտարարեց, որ ՀՔԱ Վանաձոր գրասենյակի աշխատակցուհին դատական նիստի ընդմիջման պահին նկատել է, որ Լիլիթ Վարդանյանի փաստաբանը սույն գործի փաստերի և իր կողմից տրվող վկայության վերաբերյալ զրուցել է գործով դատակոչված վկա Լարիսա Վարդանյանի հետ և մտավախություն հայտնեց վկային ուղղորդելու մասին:
 
Սույն գործով դատական նիստը հետաձգվեց և հաջորդ դատական նիտը նշանակվեց մարտի 27-ին, ժամը 14:00-ին:
 
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]