Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում 04/27/2024   14:46 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 04/27/2024   14:20 Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Դմիտրի Պեսկով 04/27/2024   14:18 Փաշինյանը կոլաբորացիոնիստ է, նրա թեզերը գեներացվում են Բաքվում. «Զանգ» 04/27/2024   14:10 Սպասվում է առանց տեղումների եղանակ 04/27/2024   14:07 Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավական է խխունջացած ապրել․ Բագրատ Սրբազան 04/27/2024   13:58 Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել 04/27/2024   13:39 Ուղեւորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նյու Յուրքի օդանավակայանում 04/27/2024   13:36 Ովքեր են եղել մգեցված ապակիներով, անհայտ ինքնությամբ մարդիկ․ Բագրատ Սրբազանը մանրամասնում է 04/27/2024   13:23 Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը 04/27/2024   13:19 Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանն իրականացվում է «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը, որն իր շուրջն է համախմբել գյուղի ընթերցասեր և արվեստասեր երեխաներին 04/27/2024   13:11 Բագրատ Սրբազանը մանրամասնել է՝ ինչ է տեղի ունեցել ապրիլի 26-ի գիշերը՝ Կիրանցում 04/27/2024   13:05 Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը հենց Ոստիկանության բաժնում. Արման Թաթոյան 04/27/2024   12:59 Հացադուլի մեջ գտնվող լրագրող Լեո Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է․ ՄԻՊ գրասենյակ 04/27/2024   12:51 Եկեղեցին սկսել է գործել ու գործի է դնում իր ամենասուր գործիքակազմերը. Գալստյան 04/27/2024   12:45 Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին 04/27/2024   12:43 Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում 04/27/2024   12:34 Այլևս կասկածից վեր է, որ իշխող խունտան ծառայում է կոնկրետ երկու անձերի` Էրդողանի և Հեյդարի տղու համար. Պողոսյան 04/27/2024   12:31 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան

ՏՄՊՊՀ-ն արդարացնում է իր գոյությունը դատարկ քարոզչությամբ 03/18/2014   17:18  |  Վերլուծություններ

Այնտեղ, ուր  մենաշնորհներն ու դրանց ամենակարող տերերն օրեցօր հզորանում են, ուր մեծերն անհագ ախորժակով ամընդհատ կուլ են տալիս փոքրերին, շատ ավելի հեշտ է այս ամենի դեմ պայքարելու փոխարեն դատարկ հայտարարություններ անել ու դրանով արդարացնել սեփական անիմաստ գոյությունը:

Մարտի 14-ին Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը հրավիրել էր լրատվամիջոցներին ներկայացնելու իր կատարած աշխատանքների արդյունքները:

Ինչպես հայտարարվել է, հանձնաժողովի մարտի 14-ի  նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերել է բջջային կապի 3 օպերատորներին:  Ըստ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի, քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա իրենք ուսումնասիրություն են իրականացրել և խախտումներ բացահայտել «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունների կողմից USB-մոդեմի միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունների ոլորտում: Օրինակ, պարզվել է, որ օպերատորներն արհեստականանորեն ձգձգում են պայմանագրի լուծման գործընթացը, որպեսզի ստանան եկամուտներ այն ժամանակահատվածում, երբ ծառայություններ փաստացի չեն մատուցվում: Հանձնաժողովի նախագահը նույնիսկ հայտարարել էր, թե «սա անարդար է, քանի որ քաղաքացիները չեն ստանում ինտերնետ ծառայություններ, սակայն, պարտավոր են վճարել չստացված ծառայությունների դիմաց»:

Քարոզչական ցանկալի արձագանքն այսքանով իսկ ապահովված էր: Լրատվամիջոցների վերնագրերն առավել քան խոսուն էին. «Չտրամադրած ինտերնետի դիմաց սպառողներից գումարներ են ուզել», «Բջջային 3 օպերատորները խիստ նկատողության արժանացան» և այլն:

Հանձնաժողովն իր հիմնական առաքելությունը կատարեց: Ցույց տվեց, որ աշխատում է, ու դրանով արդարացրեց իր գոյությունը մեր պետական կառավարման համակարգում: Իրերի իրական բնույթի մեջ առանձնապես չխորացող ընթերցողն ու հեռուստադիտողն էլ հավատացին, որ այսքանով ՀՀ տնտեսությունը փրկվեց:

Իրականում այս որոշման մասին ոչ միայն ՀՀ շարքային քաղաքացիներն են տեղեկացել մամուլից, այլև հենց իրենք` այն երեք ընկերությունները, որոնց հնաձնաժողովի որոշմամբ անմիջապես վերաբերում էր հանձնաժողովի ընդունած  որոշումը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեցին, ընկերությունների ներկայացուցիչները:

«Մենք էլ ձեզ պես մամուլից ենք տեղեկացել այդ որոշման մասին»,- մեր հարցին ի պատասխան ասաց «ՎիվաՍել ՄՏՍ»-ի ներկայացուցիչը, հավելելով, թե որևէ վարչական վարույթի կամ նիստի մասին չեն ծանուցվել:

«ԱրմենՏել»-ի իրավաբանական բաժնից եւս հայտնեցին, որ վարչական վարույթի կամ նիստի մասին տեղեկացված չեն եղել եւ ինֆորմացիայի աղբյուրը մամուլն է եղել։ Ընկերություններին նիստին չհրավիրելով Արտակ Շաբոյանն, ըստ էության,  իրեն ապահովագրել է հնարավոր ընդդիմախոսներից: Խնդիրն այն է, որ օրինակ  ինտերնետի կապի ծառայության մատուցումը դադարեցնելու պահից «ԱրմենՏել»-ը գումար չի գանձում: Ինչպես պարզաբանեցին «ԱրմենՏել»-ից, բաժանորդներից գումարը գանձվում է մատուցված ծառայությունների ժամանակահատվածի համար, իսկ փաստացի ընդհատման  պահից, այսինքն՝ նախքան պայմանագրի դադարեցումը, նոր պարտք չի գումարվում։

Օպերատորներից հանձնաժողոը հարցի շուրջ որոշակի տեղեկատվություն պահանջել է, բայց, պարզվում է, սա էլ զուտ ձևի համար է արվել:

«Որոշակի պատճառաբանություններ ներկայացրել են, սակայն մենք կարծում ենք, որ դրանք հիմնավոր չեն»,- նիստի ընթացքում հայտարարեց Արտակ Շաբոյանը, փաստորեն, հաստատելով, որ որոշումը հիմնված է ոչ այնքան փաստերի, որքան իրենց անձնական կարծիքի վրա:

Այս անձնական կարծիքի հիման վրա էլ հանձնաժողովը ընկերություններին տվել է խիստ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով:

Թե ինչ խախտում պիտի վերացնեն, մեզ հետ զրույցում, բջջային 3 օպերատորներից գոնե 2-ի ներկայացուցիչները հայտարարեցին, թե չեն էլ պատկերացնում: Նախ, որովհետև, նման խախտում իրենց գործունեության մեջ չկա, երկրորդ, որովհետև հանձնաժողովի որոշումն իրենք չեն ստացել:

«ՎիվաՍել ՄՏՍ»-ի ներկայացուցիչը, մեր խնդրանքով, այդուհանդերձ, մեկնաբանեց մամուլի հրապարակումներում առկա որոշման որոշ մանրամասներ, միաժամանակ նշելով, թե քանի որ իր դատողություները հիմնված են բացառապես մամուլի հրապարակումների վրա, դրանք հնարաոր է և վերաբերելի չլինեն հանձնաժողովի իրական որոշմանը, որն, ինչպես նշեցինք, իրենք դեռ չեն ստացել:

«Կա օրենքի պահանջ, և ՎիվաՍելը խստորեն հետևում է դրան: Մասնավորապես՝ . ծառայությունների կասեցման պահից բաժանորդից որևէ գումար չի գանձվում: Պարզեպոս լուրջ չէ ենթադրել, որ օպերատորները կարող են արհեստականորեն ձգձգել բաժանորդի պայմանագրի լուծումը՝ չմատուցված ծառայությունների դիմաց գումար գանձելու ակնկալիքով», - նշեց մեր զրուցակիցը: «Օրենքը նախատեսում է, որ խախտման դեպքում որպես պատասխանատվության միջոց հնաձնաժողովի որոշմամբ կարող է տրվել նախազգուշացում: Նման որոշումը կարող է կայացվեր վարչական վարույթի արդյունքում, սակայն մենք չենք ծանուցվել վարչական վարույթի մասին, ինչպես նաև տեղյակ չենք, թե ինչ խախտման մասին է խոսքը»,- ասաց ընկերության ներկայացուցիչը:

Իսկ հանձնաժողովը, հիշեցնենք, վարույթ չի հարուցել, այլ ուղղակի ուսումնասիրություն է արել: Առնվազն անհասկանալի է, եթե հանձնաժողովի ուսումնասիրությունը խախտում է բացահայտել, եթե հանձնաժողովում բացահայտել են, թե  ինչպես են օպերատորները անհիմն գանձումներ անում բաժանորդներից, ապա ինչու, ի վերջո հանձնաժողովը վարույթ չի հարուցել և օրենքով նախատեսված պատասխանատվության չի ենթարկել օրինախախտներին: Ստացվում է կամ խախտումն այնքան էլ հիմնավոր չի եղել, կամ հանձնաժողովը վարույթ չի հարուցել, հետագա բարդություններից խուսափելու համար: Չկա վարույթ, չկա որոշում, հետևաբար չկա նաև այն բողոքարկելու իրավական կարգ:

Այսինքն, հանձնաժողովի նախագահը կարող է անել պոպուլիստական հայտարարություններ, բարձրացնել սեփական վարկը տնտեսվարող ընկերությունների վարկի հաշվին, և վերջինները դրա դեմ չեն էլ բողոքի:
Հանձնաժողովը ստանձնել է սպառողների շահերի պաշտպանի դերը, որն, ի դեպ, հանուն ճշմարտության ասենք, իր գործառույթների թվում է: Եվ սա թերևս գովելի կլիներ, եթե հանձնաժողովն իր այս գործառույթն իրականացներ չմոռանալով իր մյուս` ոչ պակաս կարևոր գործառույթների մասին ևս:

Առնվազն տարօրինակ է որ մենաշնորհների տակ կքած մեր տնտեսության մեջ այս պետական կառույցը վաղուց արդեն ոչ մի հակամրցակցային երևույթ չի գտել: Մեր շուկայում, որտեղ մի գիշերվա մեջ կարող են բարձրանալ տարբեր ընկերություների ներկրած միևնույ ապրանքների գները, ընդ որում, հենց նույն չափով, այս պետական կառույցը հակամրցակցային համաձայնությունների հոտ անգամ չի առնում, ու մի երկրում, որի նույնիսկ շարքային քաղաքացիներն են անվրեպ հասկանում, թե որ խոշոր խաղացողները ու ինչ մեթոդներով են շուկայից դուրս մղում իրենց խանգարող փոքրերին, այս մարմինն այդ ամենին այդպես էլ անհաղորդ է մնում: Առնվազն տարօրինակ է:
Այս ամենով հանդերձ, ՏՄՊՊՀ-ն պետական համակարգի մի մասն է, և պարտավոր է ինչ-որ կերպ արդարացնել իր գոյությունն ու գործունեությունը, չմոռանանք նաև մեր`  ՀՀ հարկատումներիս պետությանը վճարած գումարների հաշվին: Իսկ դրա լավագույն տարբերակը դատարկաբանությունն է, կամ շարքային պոպուլիզմը, ինչն էլ հերթական անգամ արվեց հենց մարտի 14-ին հրավիրված նիստում:

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]