Թեմաներ
Երեքշաբթի 05 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/21/2024   18:11 Ալեն Սիմոնյանն ու Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Ուկրաինայում 05/21/2024   18:11 Լաոն «արթնացավ», եկավ Երևան, մի ժամ տվեց հրաժարականի համար, հետո 20 րոպե. սրբազան շարժումը շուտով կդառնա խաչակրաց, չգիտեմ դրա վերջն ինչ է լինելու.Քոչարյան 05/21/2024   18:06 Սուրեն Պապիկյանն այցելել է շաբաթներ առաջ շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր 05/21/2024   18:01 Իջեւանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 05/21/2024   17:56 Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին 05/21/2024   17:31 Ասում են՝ 25 հեկտար հող է անցել Հայաստանին, ումի՞ց՝ մեր վերահսկողության տակ գտնվող հողերը «թանկով վաճառում եք» ժողովրդին որպես ձեռքբերո՞ւմ. Գրիգորյան 05/21/2024   17:26 Մեզ համար երբեք ինքնանպատակ չի եղել ինչ-որ մեկին հայհոյելը․ Սաղաթելյան 05/21/2024   17:24 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հալլեի համալսարանի պատվիրակությանը 05/21/2024   17:19 Մոդուլային զորանոցները ներքին հարդարումներն իրականացված են հակահրդեհային, հրակայուն և հականեխիչ նյութերով մշակված փայտատաշեղային սալերով. ՊՆ 05/21/2024   17:16 Մոտ 11 կգ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության վարույթով նախաքննությունը, երկու անձի մասով, ավարտվել է 05/21/2024   17:02 Երբ մեզ՝ մի քանի պատգամավորներիս հաջողվեց սարերով-ձորերով պարտիզանի պես հասնել Կիրանց, ԱԹՍ բարձրացրին՝ փակելու մյուս պատգամավորների ճանապարհը. Կյուրեղյան 05/21/2024   16:57 ՄՊՀ-Ն սկզբունքային դիրքորոշումներ է ձևավորել ապրանքային նշանների նկատմամբ իրավունքի չարաշահման առնչությամբ 05/21/2024   16:50 Ադրբեջանը ցանկանում է ստանալ երաշխիք, որ ցանկացած բանակցության մեջ Հայաստանը այլ ելք չի ունենա, քան կատարել Բաքվի կամքը. Աբրահամյան 05/21/2024   16:50 Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն ազատ կարձակվեն 05/21/2024   16:46 Հայաստանում մեկնարկել է կիբեռանվտանգության շաբաթը 05/21/2024   16:44 Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ դիտարկում է կոշտ թափոնների կառավարման նախագիծ իրագործելու հնարավորությունը 05/21/2024   16:41 «Վիգմա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է 05/21/2024   16:33 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/21/2024   16:29 ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ուղիղ 05/21/2024   16:28 Դանակը հասել է ոսկորին. ժողովրդական մեծ ճնշում է սպասվում. Գառնիկ Դանիելյան 05/21/2024   16:23 Ասադի կնոջ մոտ լեյկոզ է ախտորոշվել 05/21/2024   16:20 Գործակալական ցանց են ներկայացնում, էդ ամեն ինչը գրքերից գիտենք, ձեւեր ունեն. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) 05/21/2024   16:17 Այ քեզ բան, եկեղեցու բակում առավոտից երեկո սուտ եք խոսում, ձեւը այդպես չէ՞, ինչու եկեղեցու բակը պղծում. քպական (տեսանյութ) 05/21/2024   16:13 ՀՀ-ում հեղաշրջում տեղի ունեցած հենց այդ հարցի հենքի վրա. փուլային լուծումը պատերազմ է. քպական 05/21/2024   16:11 Եկեղեցական որոշ սպասավորներ չեն կարող աջը համբուրելը դարձնել քաղաքական կապիտալ. Ռուբինյան (տեսանյութ) 05/21/2024   16:09 Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար 05/21/2024   16:08 Ալիևն ասել է ինչ են քննարկել Ռաիսիի հետ նախքան վերջինիս ողբերգական վթարն ու զոհվելը 05/21/2024   16:00 Վարչապետն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին 05/21/2024   15:56 ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը` Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի արդյունքներով 05/21/2024   15:44 ՔՊ-ն ՍԴ-ն զավթելու հերթական արարն է. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) 05/21/2024   15:41 Սահմանազատումը պետք է կատարվի, դուք սահմանների անվտանգության համար ոչ մի բան չեք արել, Սեյրան Օհանյանի ականջը կանչի. քպական (տեսանյութ) 05/21/2024   15:39 Իշխանության համար հավատալի չի, որ մարդիկ կարող են փողոց դուրս գալ միայն հայրենիք ու պատիվ ունենալու համար. շարժման առաջնորդ 05/21/2024   15:39 Ժողովուրդ, մոռացե՞լ եք, որ իշխանություն եք,ով չգիտի դատախազության տեղը՞, շպիոնների ցանկը ունե՞ք, հաղորդում ներկայացրեք. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) 05/21/2024   15:30 ԼՂ-ում իշխանության եկան դաշնակցական, քոչարյանական ուժերը ու ստորագրվեց ԼՂ-ի լուծարման հրամանագիրը. ՔՊ-ականը կրկին մեղադրեց ընդդիմությանը 05/21/2024   15:24 Լարված վիճակ ԱԺ-ում. «Եթե մի քիչ մարդ լինեիք, էլ չեմ ասում՝ հայ». Քրիստինե Վարդանյանին հակադարձեց ԱԺ փոխնախագահը՝ «հիմա կասեմ՝ ով է մարդ, ով՝ հայ» (տեսանյութ) 05/21/2024   15:16 Աբսուրդին էլ չափ ու սահման կա, չի կարելի սեփական ժողովրդին ծաղրանքի ենթարկել. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 05/21/2024   15:13 «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը մերժվել է օրենքի խախտումների հիմքով 05/21/2024   15:09 «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով և ցուցապաստառներով պիկետ՝ դատարանի դիմաց 05/21/2024   15:00 Նման պայմաններում Հայաստանը կենթարկվի Ադրբեջանին և կվերածվի ամբողջությամբ ավտորիտար ոստիկանապետության. Օսկանյան 05/21/2024   14:52 Պաշտպանության նախարարն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ 05/21/2024   14:38 2026 թվականի ընտրություններում ՔՊ-ն Կիրանցում հաղթելու է շռնդալից ձեւով. Ալեն Սիմոնյան 05/21/2024   14:13 52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու համար 05/21/2024   14:03 Ցուրտ ու անձրևոտ. մայիսը չի շտապում արևառատ լինել 05/21/2024   14:01 Դավիթ Խաչատուրյանը խուսափեց սահմանազատումից խոսել, խաղաղության պայմանագիրը հետագայում քննարկման առարկա պետք է դարձվի ՍԴ-ում 05/21/2024   13:52 Արայիկ Հարությունյանն ընդունել է Օլիվյե Դեկոտինիին 05/21/2024   13:51 Շարունակենք պահել Արցախը մեզ համար որպես ուղեցույց և թույլ չտալ, որ դա որևէ մեկը դիտարկի որպես ռևանշիստական հայտարարություն. Սուրեն Պետրոսյան 05/21/2024   13:49 Պետք չէ առանձնացնել՝ «արցախցի». նրանք էթնիկ փոքրամասնություն չեն, այլ ազգ չեն, այս բաժանարար գիծը պետք է վերացվի. Բագրատ սրբազան 05/21/2024   13:46 Դանակահարություն․ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության մասնակիցներից մեկը «հետույքի շրջանի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց 05/21/2024   13:42 Նման կենսագրությամբ՝ ինչ երաշխիք կա, որ առնվազն ազդեցության գործակալ չեք. Խամոյանը՝ Դավիթ Խաչատուրյանին 05/21/2024   13:27 ՍԴ-ն պետք է կանգնի իշխանության ու անհատի միջեւ ու թույլ չտա բացարձակ իրավունքների սահմանափակումը. Դավիթ Խաչատուրյան (տեսանյութ)
05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/20/2024   20:01 «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/20/2024   22:27 Հայտնել են Եվրոպայի հանգստավայրում զբոսաշրջիկ կնոջ խմբակային բռնաբարության մանրամասները 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/20/2024   15:59 Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է 05/21/2024   12:54 Որն էր աղետի պատճառը. Hurriyet-ը ներկայացրել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման թուրքական վարկածը 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/20/2024   17:04 Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, դարձել՝ ուրվական գյուղ, մարդիկ մեռելի պես ապրում են․ Բագրատ Սրբազան 05/20/2024   18:30 Թուրքիան հայտնում է, որ Ռաիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/20/2024   11:01 Բագրատ սրբազանին Ծովագյուղում հայկական գամփռ նվիրեցին 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/21/2024   10:54 Ինչքան կպնեք ձեր աթոռին, էնքան կսոսնձվեք, բայց որ հեռացվեք, աթոռն էլ ձեզ հետ կհեռացվի. Մինասյան

Քաղաքագետ Արկադի Վարդանյանին 10 տարվա ազատազրկման դատապարտելու դատավճիռը մնաց ուժի մեջ 03/03/2014   17:46  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը:
 
Հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանի պաշտպանի վերաքննիչ բողոքն էլ բավարարվեց մասնակի, սակայն պատժաչափը փոփոխության չենթարկվեց:
 
Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որով Արսեն Ավետյանը մեղավոր էր ճանաչել ապօրինի կերպով հոգեմետ դեղամիջոցներ ձեռք բերելու և իրացնելու համար, վերաորակեց և Արսեն Ավետյանին մեղավոր ճանաչեց՝ միայն ապօրինի կերպով հոգեմետ դեղամիջոցներ ձեռք բերելու համար:  
 
Արսեն Ավետյանի և Արկադի Վարդանյանի պաշտպանները պահանջում էին բեկանել և փոփոխել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: 
 
Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանը դատապարտվել է 11 տարվա, իսկ քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանը՝ 10 տարվա ազատազրկման։  
 
Մինչ վերաքննիչ դատարանի՝ խորհրդակցական սենյակ գնալը՝ գործին վերաքննիչ դատարանում ներգրավված Արկադի Վարդանյանի երրորդ պաշտպան Սարդարյանն անօրինական և անհիմն համարեց առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ նշելով, որ առաջին ատյանի դատարանն իր պաշտպանյալի հանդեպ պատիժ է նշանակել՝ օրենքի կոպիտ խախտումներով:
 
Ըստ նրա՝ Արկադի Վարդանյանը չի կարող մեղավոր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, քանի որ նրա գործողություններում բացակայում են նշված հանցագործության հանցակազմի թե՛ օբյեկտիվ և թե՛սուբյեկտիվ կողմերը: Բացի այդ, Ա. Վարդանյանը ոչ միայն հանցակազմի բացակայությամբ է մեղավոր ճանաչվել, այլև նրա նկատմամբ նշանակվել է առավել խիստ պատիժ:
 
Պաշտպանը նաև նշեց, որ բազմաթիվ խախտումներից մեկն էլ այն է եղել, որ Ա.Վարդանյանի նկատմամբ չի նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։
 
«Եթե դատարանը օբյեկտիվ լիներ, ապա չէր կարող մեծ բարեգործ Արկադի Վարդանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի չառնել նաև նրա անձն ու տարիքը»,- ասաց նա: 
 
Ի դեպ դատաբժշկական փորձաքննություն չի նշանակվել նաև Արսեն Ավետյանի նկատմամբ:
 
Տուժող Ռոբերտ Ավետյանն էլ հայտարարեց, որ իր որդին պատճառ չուներ իրեն սպանելու, որ ինքը որդուն գրանցումից հանել է՝ պատժելու նպատակով, սակայն միևնույն ժամանակ նրանք ընդհանուր համաձայնության են եկել, որպեսզի տան երրորդ հարկը Արսենը վերանորոգի և այնտեղ բնակվի:
 
Ըստ տուժողի՝ իրենց ընտանեկան հարցը դարձել է քաղաքական և դատարանին խնդրեց ազատազրկվածներին դատական նիստերի դահլիճից ազատել:
 
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արսեն Ավետյանը, իմանալով, որ հայրը՝ Ռոբերտ Ավետյանը, իրեն ու որդուն հանել է առանձնատան հաշվառումից, առանձնատանն ու մյուս գույքին տիրանալու շահադիտական դրդումներով՝ ծրագրել է իր հոր սպանությունը՝ «հանցավոր համաձայնության» գալով Արկադի Վարդանյանի հետ, ստացել սպանության այլընտրանք չլինելու և բարոյահոգեբանական առումով արդարացված լինելու հարցում վերջինիս հավանությունը»:
 
Ա.Վարդանյանն առաջարկել է կամրջից ցած կամ գետը նետելու տարբերակը, սակայն ընտրությունն, ըստ մեղադրական եզրակացության, կանգ է առել հոգեմետ նյութերի մեծ չափաբաժնով ծնողին թունավորելու՝ Արսեն Ավետյանի առաջարկի վրա՝ մշտապես հոր կողմից օգտագործվող հանքային ջրում այն լուծելու եղանակով:
 
Հոգեմետ դեղամիջոց ազալեպտինի 3 հաբ Արսեն Ավետյանը ձեռք է բերել իր ծանոթ, ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանի միջոցով: Վերջինս այն ձեռք էր բերել հոգեբուժական դիսպանսերում հաշվառված հիվանդ Էդուարդ Ասատրյանի օգնությամբ, ով պատահաբար նստել էր իր տաքսի ավտոմեքենան:
 
Ավելի ուշ Ա.Ավետյանը խնդրել է կրկնապատկել հաբերի թիվը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ ամբաստանյալներից անկախ պատճառներով. Ազգային անվտանգության մարմինները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպքը:  
 
Ըստ Արկադի Վարդանյանին առաջադրված մեղադրանքի՝ նա իր գործողություններով օժանդակել է շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստությանը, իսկ Վարուժան Սաֆտալյանը, 500 հազար դրամ պարտք լինելով Արսեն Ավետյանին, պարտավորված է եղել ինչ-որ կերպ օգտակար լինել վերջինիս և իր ուղևորի միջոցով ձեռք բերել երեք հաբ հոգեմետ դեղ:
 
Սակայն ավելի ուշ՝ տեսնելով Արսեն Ավետյանի վճռականությունը և սթափվելով՝ որևէ այլ գործողություն չի արել, սակայն նաև չի հայտնել իրավապահ մարմիններին՝ նախապատրաստվող ծանր հանցագործության մասին:
 
Արսեն Ավետյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստությանն օժանդակելը, 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, Արկադի Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, իսկ Վարուժան Սաֆտալյանին՝ 266-րդ հոդվածի 1-ին մասով` Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը, և 335-րդ հոդվածի  1-ին մասով՝  hանցագործության մասին չհայտնելը:
 
 

Հարակից հրապարակումներ`

09:34 25/02/2014  |  ՄամուլԱրկադի Վարդանյանի փաստաբաններն արդեն երեքն են
09:11 11/02/2014  |  ՄամուլԱրկադի Վարդանյանը գտնում է, որ իրեն պետք է կամ արդարացնեն, կամ անմեղսունակ ճանաչեն
19:31 30/01/2014  |  Քրեական խրոնիկոնԱրկադի Վարդանյանի գործով առաջին վերաքննիչ բողոքն արդեն ներկայացվել է
13:00 21/12/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրկադի Վարդանյանի պաշտպանները պատրաստվում են դիմել Եվրոդատարան
15:32 13/12/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔաղաքագետ Արկադի Վարդանյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման
21:46 06/12/2013  |  Քրեական խրոնիկոն Ամբաստանյալ. Արկադի Վարդանյանի գործով դատավարությունը քաղաքական շոու է
10:45 21/11/2013  |  Մամուլ«ՀՐԱՊԱՐԱԿ»: Արկադի Վարդանյանը հեղաշրջման փորձ է ծրագրե՞լ
21:03 15/11/2013  |  Քրեական խրոնիկոնԱրկադի Վարդանյան. Մեղադրանքը «քաղաքական աստառ ունի»
17:02 15/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱմբաստանյալը մեղադրողի աչքերում տեսավ 37թ. թախիծը
17:25 28/10/2013  |  Քրեական խրոնիկոնԱրսեն Ավետյանը հերքեց հոր սպանությունը նախապատրաստելու մեղադրանքը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]