Թեմաներ
Շաբաթ 05 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   18:37 «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին 05/04/2024   18:28 Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան 05/04/2024   18:16 ՌԴ Բելգորոդում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ 05/04/2024   17:56 «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը 05/04/2024   17:36 Դիվանագետներն իրենց աջակցությունն է հայտնել շարժմանը 05/04/2024   17:26 Զոհված զինծառայողների ծնողները միացել են տավուշյան շարժմանը 05/04/2024   17:14 Բագրաստ Սրբազանի առաջնորդությամբ՝ երթի մասնակիցները հասել են Սարիգյուղ 05/04/2024   17:10 Տավուշյան շարժումը պետք է դառնա համահայկական 05/04/2024   17:09 Թող ոչ ոք չկասկածի՝ գնալու ենք մինչեւ վերջ եւ հասնելու ենք մեր նպատակին. Դանիելյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   16:37 ՌԴ ՆԳՆ-ն Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել 05/04/2024   16:22 Ուխտ եմ կնքել՝ այս խաչը իմ պարանոցին կմնա, մինչեւ հաղթանակներ կունենանք. Բագրատ Սրբազան 05/04/2024   16:19 Բաքուն քար լռություն է պահպանում Բագրատ Սրբազանի՝ Տավուշից դեպի Երևան մեկնարկած շարժման վերաբերյալ․ Ոսկանյան 05/04/2024   15:54 Ծառն արմատախիլ անելու դեպքում, այնուամենայնիվ, գլխավոր արմատը մնում է հողում ու ավելի խորն է գնում. Վրթանես սրբազանը` Արցախ վերադառնալու մասին 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   15:41 ՌԴ Սոչիում նույնպես ջրի մակարդակի բարձրացում են կանխատեսում 05/04/2024   15:33 Հրատապ. Տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան (տեսանյութ) 05/04/2024   15:15 Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/04/2024   14:32 Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ ԶԼՄ-ներ 05/04/2024   14:14 Ֆրանսիահայ լրագրողը օդանավակայանում բաժանում է իրեն տրված կրուասանները. Արդեն 14 օր է, ինչ նա հայտարարել է հացադուլ (տեսանյութ) 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/04/2024   13:54 Սփյուռքը ստիպված կլինի ավելի կտրուկ քայլերի դիմել․ ԳԿԽ Վարչություն 05/04/2024   13:39 Բժիշկը նշել է մարսողությունը բարելավելու ուղիները 05/04/2024   13:20 Սա էլ ձեզ դասական միջանձնային կոնֆլիկտ. Էրիկ Ալեքսանյանը արձագանքել է գլխավոր դատախազին 05/04/2024   13:11 Վահագն Խաչատուրյանի մեդալին Հունգարիան պատասխանեց դիվանագիտական ապտակով. Գրիգոր Բալասանյանի անդրադարձը (տեսանյութ) 05/04/2024   13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր 05/04/2024   12:49 Ադրբեջանի վարչապետը պատրաստվում է մեկնել Անկարա 05/04/2024   12:41 Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը 05/04/2024   12:38 Դանիայում դեռահասներն սկսած 15 տարեկանից կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության 05/04/2024   12:28 Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. ականները հանել են, այլեւս անվտանգ չենք զգում մեզ. Կիրանցի բնակչուհի 05/04/2024   12:20 «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով 05/04/2024   12:16 ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ նիկոլի ու սինանյան զարեհի դիմաց․ քաղաքագետ 05/04/2024   12:14 Սա նույնն է, թե գարշհոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով․ Ոսկանյան 05/04/2024   11:56 Թուրքիայի խոշորագույն բանկերից մեկը խստացրել Է ռուսաստանցիների համար հաշիվների բացման պայմանները 05/04/2024   11:39 Բժիշկը նշել է փորկապության դեմ պարզ վարժություններ 05/04/2024   11:26 «Տեր ենք մեր հայրենիքին» խորագրով միջոցառումներ են տեղի ունենում սփյուռքահայ համայնքներում 05/04/2024   11:25 Հրդեհված տնից փրկարարները հանել են երեխաների մարմինները. նոր մանրամասներ 05/04/2024   11:19 Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը 05/04/2024   11:13 Քաղաքապետարանը ապահովում է նաև մեր ռոմանտիկ երեկոները․ ջրհեղեղ՝ Խորենացի փողոցում 05/04/2024   11:08 Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի 05/04/2024   10:59 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին 05/04/2024   10:54 Իտալիայի պաշտպանության նախարարը բացառել Է անմիջական մասնակցությունը Ուկրաինայի հակամարտությանը 05/04/2024   10:50 Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել 05/04/2024   10:45 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/04/2024   10:42 Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում ․ Ջուրը լցվել է հարակից տները 05/04/2024   10:37 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/04/2024   10:29 Տեղումները կշարունակվեն, առանձին շրջաններում՝ ինտենսիվ․ հնարավոր է նաև կարկուտ
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» 05/03/2024   14:03 Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները

Սահմանադրական դատարանն ինքն էլ չի կատարում իր որոշումը 02/22/2014   19:11  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
«Եթե սահմանադրական դատարանն ինքն իր որոշումը չի կատարում, ապա ոչ մի զարմանալի բան չկա, երբ այն չեն կատարում մյուս պետական մարմինները»,- մեր երկրում սահմանադրական «արդարադատության» կայացվածության մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման օրինակ բերեց Իրավաբանական գիտությունների դոկտոր (Բեռլին) Գոռ Հովհաննիսյանը:
 
Մեր զրուցակիցը նաև պարզաբանեց, որ խոսքն այն մասին է, որ ըստ մամուլի հրապարակումների՝ սահմանադրական դատարանում ևս աշխատողների աշխատավարձերից պահումներ են արվում: 
 
«Վերջին չորս տարվա ընթացքում ես ինտենսիվ գիտական հետազոտություններ եմ կատարում Գերմանիայի առաջատար համալսարաններից մեկում, սահմանադրական իրավունքի և սահմանադրական դատավարության ոլորտում և ցավով պիտի արձանագրեմ, որ հայկական իրավունքը շատ է հետ մնում գիտության զարգացման այսօրվա մակարդակից: Այն դեռևս չի ձերբազատվել խորհրդային արատավոր իրավաընկալման ազդեցությունից: Ասվածն ամբողջությամբ վերաբերում է նաև սահմանադրական արդարադատությանը»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը:
 
Մեր դիտարկմանը, որ Սահմանադրական դատարանի որոշումներն այսօր չեն կատարվում նաև դատական իշխանության կողմից, ասենք հենց վճռաբեկ բողոքները վերադարձնելու մասին որոշումների պատճառաբանված լինելու վերաբերյալ, մեր զրուցակիցը համաձայնեց, որ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքները քննության ընդունելու հարցը, լուրջ խնդիր է դարձել մեր երկրում: 
 
«Ինչ վերաբերում է Ձեր հիշատակած որոշումներին, սահմանադրական դատարանը դրանցով ստուգել է վճռաբեկ դատարանի կողմից սովորական օրենքների ճիշտ մեկնաբանումն ու ճիշտ կիրառումը, ինչի իրավասություն նա չունի: Սովորական օրենքների մեկնաբանումն ու կիրառումը սովորական դատարանների խնդրին է և սահմանադրական դատարանի վերահսկողությունից դուրս է: Բացի այդ, սահմանադրական դատարանն անվավեր է ճանաչել վիճարկվող դրույթներն այն առումով, որ դրանք պատճառաբանման պարտադիր պայման չեն նախատեսում:
 
Փաստորեն, սահմանադրական դատարանն իրավանորմը ճանաչում է անվավեր այնքանով, որքանով այն ինչ-որ բան չի նախատեսում, այսինքն՝ անվավեր է ճանաչում օրենքի բացը»,- նշեց մեր զրուցակիցը՝ միաժամանակ նաև հիշեցնելով, որ  նման որոշումները բազմաթիվ են սահմանադրական դատարանի պրակտիկայում:
 
Ինչ վերաբերում է օրենքի բացն անվավեր ճանաչելուն, ապա, ինչպես ասաց Գոռ Հովհաննիսյանը, «օրենքի բացը հնարավոր չէ անվավեր ճանաչել»՝ միաժամանակ նաև պարզաբանելով, թե «օրենքի բացն անվավեր ճանաչվել չի կարող նորմի բացակայության պատճառով»:
 
«Եթե օրենսդիրը չի նախատեսել Սահմանադրությամբ պահանջվող մի որևէ կարգավորում, ապա ակնհայտ է, որ սահմանադրական դատարանը կարգավորման բացակայության պատճառով ոչինչ անվավեր ճանաչել չի կարող»,- ասաց մեր զրուցակիցը:
 
Գոռ Հովհաննիսյանը նաև հիշատակեց, որ սահմանադրական դատարանի նման որոշման եզրափակիչ մասը կազմված է «այնքանով, որքանով չ...» բանաձևից՝ գումարած պակասող մասի նկարագրությունը: Ընդ որում, նման ձևակերպումը, ըստ նրա, սխալ է նույնիսկ լեզվական առումով: 
 
«Այնքանով, որքանով» կապը ցույց է տալիս գոյություն ունեցող նորմի մի կոնկրետ բաղադրիչը: Բայց օրենքի բացի դեպքում առկա իրավանորմի ոչ մի մասը հակասահմանադրական չէ: Այդ պատճառով նման դեպքերում սահմանադրական դատարանը տրամաբանորեն պետք է հրաժարվի գոյություն ունեցող նորմը թերի կարգավորման պատճառով անվավեր ճանաչելու պրակտիկայից, քանի որ Սահմանադրությանը համապատասխանող դրույթի վերացմամբ նա ավելի է խորացնում օրենքի առկա բացը:
 
Եթե օրենսդիրը չի նախատեսել սահմանադրորեն պահանջվող մի կարգավորում, ապա ակնհայտ է, որ անվավեր ճանաչմամբ սահմանադրական վիճակը չի վերականգնվի: Նման դեպքերում նա կարող է միայն հաստատել, որ գոյություն ունի իրավակարգավորման պահանջ, և որ օրենսդիրն այն չի կատարել: Եթե սահմանադրական դատարանն օրենքի բաց է հայտնաբերում, ապա տրամաբանությունը հուշում է, որ նա այդ մասին պետք է նշի որոշման եզրափակիչ մասում ու ոչ ավելին, քանի որ գոյություն չունեցող բանը չի կարող անվավեր ճանաչվել:
 
Փաստորեն, տեսնում ենք, որ Ձեր հիշատակած որոշումները ոչ մի իմաստ չեն արտահայտում: Դրանք ոչ մի իրավական հետևանք առաջացնել չեն կարող, որովհետև ընդամենն անվավեր են ճանաչում գոյություն չունեցող մի բան: Ես իմ կողմից կարող եմ հարց տալ՝ դրանք վճռաբեկ դատարանին ինչո՞վ են կաշկանդում»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը:
 
Մեր հարցին, թե արդյո՞ք խնդրի լուծման համար լրացուցիչ կարգավորումների անհրաժեշտություն կա, մեր զրուցակիցը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ լրացուցիչ կարգավորումների անհրաժեշտություն չկա, քանի որ խնդիրներն ամենևին պայմանավորված չեն իրավական կարգավորումների թերությամբ: 
 
«Ես կարող եմ ասել ավելին. երբեմն նույնիսկ ամենապարզ ու հստակ իրավանորմն է սխալ կիրառվում»,-ասաց Գոռ Հովհաննիսյանը՝ որպես ասվածի հիմնավորում բերելով նաև սահմանադրական դատարանի պրակտիկայից մի օրինակ:
 
«Սահմանադրական դատարանի մասին օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասը սահմանում է, որ առանձին դեպքերում սահմանադրական դատարանը կարող է, վիճարկվող ակտը ճանաչելով Սահմանադրությանը հակասող, իր որոշման մեջ հետաձգել այդ ակտի իրավաբանական ուժը կորցնելը:
 
Գիտե՞ք սահմանադրական դատարանն ինչպես է կիրառում այս նորմը: Նա վիճարկվող ակտը ճանաչում է ոչ միայն Սահմանադրությանը հակասող, ինչպես շատ պարզ հայերենով պահանջում է օրենսդիրը, այլ նաև անվավեր ու փորձում հետաձգել այլևս իրավաբանական ուժ չունեցող ակտի ուժը կորցնելու ժամկետը: Այս խնդիրը լուծելու համար լրացուցիչ կարգավորումների կարիք կա՞:
 
Իհարկե ոչ: Օրենսդիրը միանգամայն հասկանալի հայերենով ասում է, որ նման դեպքերում վիճարկվող ակտը պետք է ճանաչել միայն Սահմանադրությանը հակասող, բայց ոչ անվավեր, որովհետև հնարավոր չէ հետաձգել անվավեր ակտի ուժը կորցնելու ժամկետը, քանի որ նա այդ ուժն այլևս չունի»:
 
Ի դեպ, սահմանադրական դատարանի այս սխալը, ըստ Գոռ Հովհաննիսյանի, նշանակում է, որ հետաձգված ժամկետի ընթացքում արդեն անվավեր օրենքի հիման վրա ընդունված բոլոր վարչական ու դատական ակտերը հակասահմանադրական են, որովհետև, փաստորեն, ընդունվել են գոյություն չունեցող օրենքի հիման վրա: Ուստի, նրա համոզմամբ, բոլոր այդ ակտերը պետք է բեկանվեն: «Ահա այսպես երկրում առկա իրավական խնդիրների լուծման փոխարեն աներևակայելի քաոս է առաջանում մեր իրավակարգում»,- եզրահանգում է անում իրավաբանը:
 
Ի դեպ, հետաքրքրական է, որ, ինչպես հիշեցրեց մեր զրուցակիցը, սահմանադրական դատարանն առաջին անգամ այդ նորմը կիրառելիս այն ճիշտ է կիրառել: Այսինքն՝ վիճարկվող ակտերը ճանաչել է միայն Սահմանադրությանը հակասող և հետաձգել դրանց ուժը կորցնելու ժամկետը: 
 
Սակայն դրանից հետո իր մյուս բոլոր որոշումներում սահմանադրական դատարանն այդ նորմը սխալ է կիրառել, այսինքն՝ Գոռ Հովհաննիսյանի դիտարկմամբ. «վիճարկվող ակտի ուժը կորցնելու ժամկետը հետաձգելիս նա ակտը ճանաչել է ոչ թե պարզապես Սահմանադրությանը հակասող, այլ նաև անվավեր»: Իսկ թե որն է այս սխալի պատճառը, ու ինչու է այն դարձել շարունակական, Գոռ Հովհաննիսյանը դժվարացավ մեկնաբանել՝ ասելով միայն. «Ես չեմ կարող բացատրել այս սխալի պատճառը»:
 
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]