Թեմաներ
Շաբաթ 05 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/04/2024   14:32 Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ ԶԼՄ-ներ 05/04/2024   14:14 Ֆրանսիահայ լրագրողը օդանավակայանում բաժանում է իրեն տրված կրուասանները. Արդեն 14 օր է, ինչ նա հայտարարել է հացադուլ (տեսանյութ) 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/04/2024   13:54 Սփյուռքը ստիպված կլինի ավելի կտրուկ քայլերի դիմել․ ԳԿԽ Վարչություն 05/04/2024   13:39 Բժիշկը նշել է մարսողությունը բարելավելու ուղիները 05/04/2024   13:20 Սա էլ ձեզ դասական միջանձնային կոնֆլիկտ. Էրիկ Ալեքսանյանը արձագանքել է գլխավոր դատախազին 05/04/2024   13:11 Վահագն Խաչատուրյանի մեդալին Հունգարիան պատասխանեց դիվանագիտական ապտակով. Գրիգոր Բալասանյանի անդրադարձը (տեսանյութ) 05/04/2024   13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր 05/04/2024   12:49 Ադրբեջանի վարչապետը պատրաստվում է մեկնել Անկարա 05/04/2024   12:41 Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը 05/04/2024   12:38 Դանիայում դեռահասներն սկսած 15 տարեկանից կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության 05/04/2024   12:28 Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. ականները հանել են, այլեւս անվտանգ չենք զգում մեզ. Կիրանցի բնակչուհի 05/04/2024   12:20 «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով 05/04/2024   12:16 ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ նիկոլի ու սինանյան զարեհի դիմաց․ քաղաքագետ 05/04/2024   12:14 Սա նույնն է, թե գարշհոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով․ Ոսկանյան 05/04/2024   11:56 Թուրքիայի խոշորագույն բանկերից մեկը խստացրել Է ռուսաստանցիների համար հաշիվների բացման պայմանները 05/04/2024   11:39 Բժիշկը նշել է փորկապության դեմ պարզ վարժություններ 05/04/2024   11:26 «Տեր ենք մեր հայրենիքին» խորագրով միջոցառումներ են տեղի ունենում սփյուռքահայ համայնքներում 05/04/2024   11:25 Հրդեհված տնից փրկարարները հանել են երեխաների մարմինները. նոր մանրամասներ 05/04/2024   11:19 Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը 05/04/2024   11:13 Քաղաքապետարանը ապահովում է նաև մեր ռոմանտիկ երեկոները․ ջրհեղեղ՝ Խորենացի փողոցում 05/04/2024   11:08 Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի 05/04/2024   10:59 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին 05/04/2024   10:54 Իտալիայի պաշտպանության նախարարը բացառել Է անմիջական մասնակցությունը Ուկրաինայի հակամարտությանը 05/04/2024   10:50 Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել 05/04/2024   10:45 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/04/2024   10:42 Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում ․ Ջուրը լցվել է հարակից տները 05/04/2024   10:37 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/04/2024   10:29 Տեղումները կշարունակվեն, առանձին շրջաններում՝ ինտենսիվ․ հնարավոր է նաև կարկուտ 05/04/2024   10:23 Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ հայտնաբերվել է քաղաքացու դի 05/04/2024   10:21 Փրկարարները Երևանում իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ 05/04/2024   10:18 Խիստ դատապարտելի և անթույլատրելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը․ ՄԻՊ 05/04/2024   10:10 Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել․ ՊՆ 05/04/2024   08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ» 05/04/2024   08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ» 05/04/2024   08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» 05/04/2024   08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ» 05/04/2024   08:10 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:05 Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   23:14 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/03/2024   22:31 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»

Ա.Զոհրաբյանը՝ Ե.Զախարյանին. Փաստաբաններին մի ծանրաբեռնեք օրենքով չնախատեսված պարտականություններով 02/18/2014   19:06  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր գրություն է հղել  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին` խնդրելով փաստաբաններին չծանրաբեռնել իրավաբանական օգնություն ստացող անձի բացահայտման և իրավաբանական օգնություն ցույց տալու համար պահանջվող տեղեկությունների անհրաժեշտության հիմնավորման՝ օրենքով չնախատեսված պարտականություններով։

Դիմումում Ա.Զոհրաբյանն ակնկալում է, որ    Կադաստրի ղեկավարը կհանձնարարել համապատասխան ստորաբաժանումներին՝    փաստաբանների կողմից  «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»  ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն պահանջվող տեղեկություններ տրամադրելու մասին դիմումները քննարկելիս, փաստաբաններին չծանրաբեռնել իրավաբանական օգնություն ստացող անձի բացահայտման և իրավաբանական օգնություն ցույց տալու համար պահանջվող տեղեկությունների անհրաժեշտության հիմնավորման՝ օրենքով չնախատեսված պարտականություններով։

Գրության մեջ  ՓՊ նախագահը նշում է, որ 2013թ. նոյեմբերի 9-ից գործող  «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»  ՀՀ օրենքի  11-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն ՝ սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված տեղեկություններն առանց համապատասխան համաձայնության կարող են տրամադրվել նաև փաստաբաններին՝    իրավաբանական օգնություն ցույց տալու համար:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝     իրավական կադաստրի տեղեկատվության կազմից սույն հոդվածի 3-րդ մասում չնշված այլ տեղեկությունները կարող են, այդ թվում՝ փաստաթղթերի պատճենների կամ քաղվածքների ձևով,  տրամադրվել   գույքային իրավունքների, դրանց ձեռքբերման կամ գրանցման հիմքերի վերաբերյալ տեղեկությունները՝ այդ իրավունքների իրավատերերին, գրանցված իրավունքի սուբյեկտներին, սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված մարմիններին:

Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառման ժամանակ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի ստորաբաժանումները դժվարություններ են առաջացնում փաստաբանների համար, մասնավորապես՝ պահանջում են ներկայացնել՝

1. տեղեկությունների անհրաժեշտությունը իրավաբանական օգնություն ցույց տալու համար, և
2. իրավաբանական օգնություն ցույց տալու փաստը հաստատող փաստաթուղթ։

ՀՀ փաստաբանների պալատի կարծիքով, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի ստորաբաժանումների կողմից իրականացվող այս վարչարարությունը չի բավարարում վարչարարության օրինականության և ձևական պահանջները չարաշահելու արգելքի սկզբունքներին, հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը։

Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ վարչարարություն իրականացնելիս վարչական մարմիններին արգելվում է միայն ձևական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որևէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են:

Վարչարարության օրինականության սկզբունքն ուղղակիորեն արգելում է վարչական մարմնին շեղվել օրենքից կամ իրականացնել օրենքով չնախատեսված լիազորություն։ Այս տեսանկյունից, Ստորաբաժանման կողմից իրավաբանական օգնություն ցույց տալու համար տեղեկությունների անհրաժեշտության հիմնավորում պահանջելը չի բխում  «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի պահանջից։

Ձևական պահանջները չարաշահելու արգելքի սկզբունքն արգելում է բովանդակային լուծումներն անտեսել ձևական պահանջ պահպանված չլինելու դեպքում։ Այս տեսանկյունից, Ստորաբաժանման կողմից իրավաբանական օգնություն ցույց տալու փաստը հաստատող փաստաթուղթ պահանջելը և այն չտրամադրելու հիմքով որևէ իրավունք տրամադրելը մերժելը ուղղակիորեն հակասում է վերոհիշյալ սկզբունքին։

Ըստ Արա Զոհրաբյանի, իսկ այն, որ իրավաբանական օգնություն ցույց տալու փաստը հաստատող փաստաթուղթ պահանջելը ձևական է, հիմնավորվում է հետևյալով՝

փաստաբանը կարող է ներկայացնել ցանկացած քաղաքացու հետ կնքված իրավաբանական օգնություն ցույց տալու մասին պայմանագիր և նույնիսկ, եթե այդ քաղաքացին իրավաբանորեն որևէ կապ չունի կոնկրետ անշարժ գույքի հետ, Ստորաբաժանումը լիազորված չէ դա գնահատելու և մերժելու։ Գործնականում, քաղաքացին կարող է անշարժ գույքի սեփականատիրոջ պարտատերը հանդիսանալ, և փաստաբանը իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտությունից ելնելով կարող է հետաքրքրվել իր վստահորդի պարտապանի գույքով՝ հետագայում դրա վրա բռնագանձում տարածելու ակնկալիքով։

«Այս տեսանկյունից ստացվում է, որ Ստորաբաժանումը պահանջում է մի փաստաթուղթ, որն իր որոշման կայացման վրա չի ազդելու։ Սա էլ արդեն իսկ բնորոշում է վերջինիս ձևական մոտեցումը։   Չնայած վերոհիշյալ փաստարկներին, ՀՀ փաստաբանների պալատի կարծիքով, Ստորաբաժանումն այս մասով էլ է խախտում օրինականության սկզբունքը»,- նշվում է ՓՊ նախագահի գրության մեջ։

«Փաստաբանության մասին»  ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ փաստաբանը իրավունք ունի՝ դիմելու պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց՝   իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ փաստաթղթեր (տեղեկություններ) ստանալու պահանջով: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են տասնօրյա ժամկետում փաստաբանին տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ այդ մարմինների գործունեությունը կարգավորող օրենքներով այլ բան է նախատեսված, կամ պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում: Փաստաթղթերի (տեղեկությունների) տրամադրման մերժումը պետք է տրվի գրավոր և պատճառաբանված: Սույն կետում նշված դեպքում փաստաբանից կարող է գանձվել փաստաթղթերի (տեղեկությունների) կամ դրանց պատճենների տրամադրման համար վճար, որը չի կարող գերազանցել դրա պատրաստման ծախսերը, եթե օրենսդրությամբ վճարման այլ չափ նախատեսված չէ։

«Փաստաբանության մասին»  ՀՀ օրենքի 5-րդ և 17-րդ հոդվածներից ուղղակիորեն հետևում է, որ փաստաբանը իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձ է։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով երաշխավորված հավաստիության կանխավարկածի լույսի ներքո, փաստաբանի կարգավիճակով անձի դիմելը Ստորաբաժանմանն արդեն իսկ վկայում է իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին։

 


Հարակից հրապարակումներ`

18:39 07/02/2014  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանների պալատն արձագանքել է հրապարակմանը. փաստաբան Գեւորգ Հարությունյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ
15:14 07/02/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓՊ նախագահը ՀՔԾ պետին խնդրում է կանխել փաստաբանի հարցաքննությունը
21:48 24/01/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբան Կարեն Պետրոսյանի էլեկտրոնային փոստի տեղեկություններն անձեռնմխելի են. հայտարարում է Փաստաբանների պալատը
13:53 21/01/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրա Զոհրաբյան. Ստեղծված թիմն ի զորու է իրականացնել մեր առջև դրված խնդիրները
17:40 20/01/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓՊ-ն ուժը կորցրած է ճանաչել խարդախ փաստաբանի արտոնագիրը
12:04 17/01/2014  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանների պալատում կլինեն մարզային համակարգորղներ եւ պատասխանատուներ
13:57 19/12/2013  |  ԼՐԱՀՈՍԱրա Զոհրաբյան. Հասարակության ուշադրությունը ՄԻԵԴ-ի նկատմամբ զգալիորեն աճել է
08:53 19/12/2013  |  ՄամուլՓաստաբանների դպրոցի տնօրեն. Ուզենք էլ, չարաշահում չենք կարող թույլ տալ
18:57 21/11/2013  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը կստանձնի Ռուսաստանում ԿԱՌՊԱ-ի դերի զարգացմանն ուղղված աշխատանքների իրականացումը
20:20 11/11/2013  |  ԼՐԱՀՈՍԱրա Զոհրաբյան. Կվտանգվի դատական իշխանության անկախությունը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]