Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում 04/27/2024   14:46 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 04/27/2024   14:20 Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Դմիտրի Պեսկով 04/27/2024   14:18 Փաշինյանը կոլաբորացիոնիստ է, նրա թեզերը գեներացվում են Բաքվում. «Զանգ» 04/27/2024   14:10 Սպասվում է առանց տեղումների եղանակ 04/27/2024   14:07 Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավական է խխունջացած ապրել․ Բագրատ Սրբազան 04/27/2024   13:58 Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել 04/27/2024   13:39 Ուղեւորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նյու Յուրքի օդանավակայանում 04/27/2024   13:36 Ովքեր են եղել մգեցված ապակիներով, անհայտ ինքնությամբ մարդիկ․ Բագրատ Սրբազանը մանրամասնում է 04/27/2024   13:23 Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը 04/27/2024   13:19 Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանն իրականացվում է «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը, որն իր շուրջն է համախմբել գյուղի ընթերցասեր և արվեստասեր երեխաներին 04/27/2024   13:11 Բագրատ Սրբազանը մանրամասնել է՝ ինչ է տեղի ունեցել ապրիլի 26-ի գիշերը՝ Կիրանցում 04/27/2024   13:05 Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը հենց Ոստիկանության բաժնում. Արման Թաթոյան 04/27/2024   12:59 Հացադուլի մեջ գտնվող լրագրող Լեո Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է․ ՄԻՊ գրասենյակ 04/27/2024   12:51 Եկեղեցին սկսել է գործել ու գործի է դնում իր ամենասուր գործիքակազմերը. Գալստյան 04/27/2024   12:45 Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին 04/27/2024   12:43 Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում 04/27/2024   12:34 Այլևս կասկածից վեր է, որ իշխող խունտան ծառայում է կոնկրետ երկու անձերի` Էրդողանի և Հեյդարի տղու համար. Պողոսյան 04/27/2024   12:31 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան

«Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում հայտնաբերվել են ընդհուպ լիցենզիան կասեցնելու հիմք հանդիսացող խախտումներ 02/14/2014   11:01  |  Հարցազրույց

 
«Փաստիֆո»-ի հարցերին պատասխանել է էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը` անդրադառնալով «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում կայացած ստուգումների, դրանց արդյունքում կիրառված տուգանքի և մամուլում այս թեմայի շուրջ ծավալված քննարկումներին:
 
- Նախարարությունում կայացած նիստի վերաբերյալ, որտեղ որոշվել է հենց «Վաղարշ և որդիներ կոնցեռնի» նկատմամբ տուգանք կիրառելու հարցը, մամուլում տարբեր մեկնաբանություններ եղան: Իրականում ի՞նչ է տեղի ունեցել:
 
- Փետրվարի 10-ին էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որի ընթացքում վերջնականապես պետք է որոշվեր, թե ինչ տուգանքի է ենթարկվելու «Վաղարշ և որդիներ կոնցեռնը»: Կազմակերպության տնօրեն Նունե Նալբանդյանը և կոնցեռնի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը նիստին չներկայացան, փոխարենը եկան  Վ.Աբրահամյանի որդին, ով ներկայացավ որպես Վաղարշ Աբրահամյանի խորհրդական, և անվտանգության աշխատակիցը:
 
Նրանք, բնականաբար, լիազորագիր չունեին, լիազորված չէին  նիստին մասնակցելու, բայց նրանց թույլ տվեցինք մասնակցել: Նրանք նաև փաստաթղթեր էին բերել, ընդունեցինք այդ փաստաթղթերը: Հաջորդ օրն արդեն Աբրահամյանի որդին ներկայացավ իրավաբանի ուղեկցությամբ, որն արդեն ուներ լիազորագիր՝ Նունե Նալբանդյանի կողմից տրված: Նա ստացավ նիստի արդյունքում կայացված 65 մլն դրամ տուգանքի որոշումը: Հիմա կամ եռօրյա ժամկետում կվճարի տուգանքը, կամ այն պետք է բողոքարկի դատարանում:
 
- ի՞նչ խախտումների արդյունքում է գոյացել 65 մլն դրամի տուգանքը և ի՞նչ ժամանակահատված են ընդգրկել ոսկու շուկայում կատարված տեսչական ստուգումները:
 
Ստուգումները կատարվել են 2013թ. դեկտեմբերի 9-ից 13-ը: Ընկերությունում նաև  գործունեության լիցենզիան կասեցնելու հիմք հանդիսացող խախտումներ էին հայտնաբերվել, որոնց մասին զեկուցվել է Էկոնոմիկայի նախարարին, քանի որ  լիցենզիայի կասեցումն արդեն նախարարի իրավասությունն է: Մենք ընդամենը զեկուցագրով ներկայացրել ենք, թե ինչեր ենք հայտնաբերել: Եվ հաջորդն արդեն յուրաքանչյուր խախտման համար տուգանքը 50 000 դրամ է, այսինքն դա գումարվում է և ստացվում այդ մայր գումարը:
 
Ստուգման արդյունքում հայտնաբերվեցին բազմաթիվ խախտումներ, որոնք արձանագրվել են, և նիստի ընթացքում ու դրանից առաջ «Վաղարշ և որդիներ կոնցեռնը» բերեց իր փաստարկները, հիմնավորումները, ինչ-որ փաստաթղթեր ներկայացրեց: Արդյունքում՝ նախապես հայտարարված 95 մլն դրամը նվազեց մինչև 65 մլն-ի, կային բաներ, որ վիճելի էին, ընդունեցինք իրենց փաստարկները, և նիստի արդյունքում նշանակվեց վարչական տուգանք՝ 65 մլն դրամ: Մեր ուզածն այն չէ, որ այդ շուկան տուգանվի, կամ լիցենզիայից զրկվի: Մեր ուզածն այն է, որ սպառողն իրեն պաշտպանված զգա, որ գնա ոսկի գնելու, 100%-ով համոզված չլինի, որ իրեն խաբելու են: 
 
- Հանրային հետաքրքրությունը ոսկու շուկայում տեղի ունեցող գործընթացներին, փաստորեն, սկսվեց այն բանից հետո, երբ ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա կազմակերպեցին կառավարության շենքի մոտ, վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ այս հարցին ու նույնիսկ այցելեց շուկա` իրավիճակին տեղում ծանոթանալու: Ի՞նչ գործընթացներ էին այդ օրերին ընթանում ընկերությունում, որոնք այսպիսի մեծ արձագանք ստացան:
 
- Այդ ժամանակ ստուգումներ, իրոք, իրականացվում էին ոսկու շուկայում, բայց ոչ միայն  ոսկու շուկայում, ամբողջ Հայաստանի տարածքում էլ իրականացվում էր: Ու երբ որ բողոքներն սկսվեցին, կային մարդիկ, ովքեր հայտարարում էին լրատվամիջոցներին, որ իրենց նշանակվել է տուգանք 3 մլն դրամ, իրենք չեն կարողանում աշխատել: Մենք բոլոր այդ մարդկանց հրավիրեցինք մեզ մոտ ու պարզվեց, որ չկա մարդ, ում մոտ ստուգում է կատարվել ու նշանակվել է 3 մլն դրամ:
 
Նույնիսկ մի տղամարդ կար, ով հեռուստատեսությամբ հայտարարում էր, որ իրեն 3 մլն դրամով տուգանել են ու թուղթ էր ցույց տալիս: Թղթի վրա ակնհայտ երևում էր, որ գրված է «Տեղեկանք»: Այսինքն՝ իր մոտ ստուգումներ են իրականացվել, խախտում չի արձանագրվել և տրվել է տեղեկանք: Բայց այս մարդը չգիտես ինչու հեռուստատեսությամբ հայտարարում էր, որ իրեն 3 մլն դրամ տուգանել են:
 
- Այդ դեպքում ինչպե՞ս եք մեկնաբանում այս բողոքները:
 
- Երբ նրանց հրավիրեցին մեզ մոտ, կային մարդիկ, ովքեր ասում էին. «Մենք վախենում ենք, որ կգան կտուգանեն, իսկ որ տուգանեն, ոնց էլ լինի մի 3 մլն կտուգանեն»: Անհասկանալի է, անկեղծ, նույն տղամարդը, որ հայտարարում էր, որ իրեն 3մլն դրամով տուգանել են, բայց 2 օր առաջ ինքը ստորագրել է տեղեկանքը, որ խախտում հայտնաբերված չէ, ասաց, որ ինքը հայերեն կարդալ չգիտի ու սխալ է հասկացել: Նորից եմ ասում, չկա մարդ, որ 1 կամ 3 մլն դրամով տուգանված լինի, եթե կգտնվի մեկը, որ կապացուցի հակառակը, ես պատրաստ եմ այդ գումարը նրան վերադարձնել: Այդ ժամանակահատվածի համար ամենախոշոր տուգանքը եղել է 450 000 դրամը, այսինքն` յուրաքանչյուր դեպքի համար 50 000 դրամ:
 
Կա օրենքով սահմանված ձև. ոսկյա իրը պետք է 2 դրոշմակնիք ունենա` մեկը հարգադրոշմն է, որի վրա նշվում է ոսկու հարգը, երկրորդը հարգորոշող կազմակերպության դրոշմակնիքն է՝ Սասունցի Դավիթի պատկերով, որ նշանակում է` արված է Հայաստանում, որով պարզ է դառնում, թե ով է որոշել տվյալ ոսկու հարգը: Մեկ հարգադրոշումն արժե 100 դրամ, այսինքն՝ որսկյա իրի վրա ավելացնել ևս 100 դրամ, դա արժեքի վրա էապես չի ազդի: Ցանկացած ոք, ով մաթեմատիկայից լավ է, կարող է հաշվարկել, որ ավելի լավ է վճարել 100 դրամ ու խուսափել 50 000 դրամ տուգանքից: Դրա համար ինձ համար անհասկանալի է, թե ինչու պետք է մարդ խուսափի հարգորոշելուց ու հարգադրոշմելուց:
 
Սա սպառողի շահերի պաշտպանություն է: Մեզ մոտ շատ վաղուց ընդունված է, որ եթե գնում ենք ոսկի գնելու, պետք է ծանոթ գտնենք, որ հանկարծ չխաբեն: Բայց սա մի օր պիտի վերանա, այս շուկան պետք է մի օր կարգավորվի: Հիմա եթե ապրանքի վրա երկու կնիք կա, կարող եք այն վստահաբար գնել: Այս դեպքում, եթե պարզվի, որ այն կեղծ է, ապա պատասխանատվությունը կրում է հարգորոշողը, որի կնիքն առկա է ապրանքի վրա: Իսկ եթե կնիք չկա, պարզ չէ, թե ով պետք է պատասխանատվություն կրի: Ինչևէ, մարդկանց հետ, երբ որ հանդիպեցինք ու պարզվեց, որ նման բան չկա, կառավարությունը հանձնարարական տվեց մեզ, հարկային տեսչությանը և ԱԻՆ-ին, որպեսզի կատարենք համալիր ստուգում և արդյունքների մասին զեկուցենք կառավարություն: 
  
- Այդուհանդերձ, նույն վիճակը կարելի է արձանագրել նաև ոսկու առևտրի այլ կետերում, տրամաբանորեն պետք է որ նույնպիսի խախտումներ լինեն նաև մյուս տնտեսվարողների մոտ, հնարավո՞ր է, որ հետագայում դրանցում ևս ստուգումներ անցկացվեն:    
 
- Ստուգումն իրականացվել է միայն «Վաղարշ և որդիներ կոնցեռնին» պատկանող սեղանիկներում: Տարվա ընթացքում, բնականաբար, բազմաթիվ ստուգումներ իրականացվում են նաև այլ սուբյեկտների մոտ: Բացի այդ, մենք պարբերաբար հանդիպում ենք ոսկերիչների հետ: Առաջին հանդիպման ժամանակ մենք հայտարարեցինք, որ պատրաստվում ենք այդ ոլորտը ստուգել: Եթե խախտումներ կան, մենք ձեզ ժամանակ տանք խախտումները վերացնելու, եթե պետք է, օրենքը տանք, դասընթացներ կազմակերպենք, որովհետև մեր ֆունկցիան տուգանելով բյուջե լցնելը չէ, մեր ֆունկցիան սպառողի շահերը պաշտպանելն է: 
 
- Գործընթացին հետևող լրատվամիջոցներում տեսակետներ կան, որ սա իրականում ոչ թե շուկան կարգավորելուն, այլ կոնկրետ այս տնտեսվարողին շուկայից դուրս մղելու նպատակ է հետապնդում, այս տեսակետին ինչպե՞ս եք վերաբերվում:
 
- Մեր կողմից բացարձակ նման քայլ չի իրականացվում: Ինչպես ասացի, երբ որ 3 տարի առաջ այս ոլորտը մեզ էր հանձնվել, մեր առաջին հանդիպմանն էկոնոմիկայի նախարարությունում ներկա էր նաև Վաղարշ Աբրահամյանի որդին: Շատ անկեղծ զրույց ստացվեց ոսկերիչների հետ և շատ անկեղծ  իրենք են խնդրել, որ 2 ամիս ստուգումներ չանենք, մինչև իրենք ամեն ինչ ուղղեն: Որպես ոլորտի ամենախոշոր ներկայացուցիչ՝ երևի ինքը կարող էր մարդկանց հավաքել, տեղեկացնել, որ սա է օրենքը և առաջիկայում լինելու են ստուգումներ, որ մարդիկ անակնկալի չգային:
 
Մենք չենք կարող բոլորին իրազեկել, տեղյակ պահել: Ճիշտ հասկացեք, եթե կա ինչ-որ կազմակերպիչ, որ այդ ամենն անում է, պիտի նաև ինչ-որ պարտավորություն վերցնի իր վրա: Եթե այս մարդը ժամանակին տեղյակ պահեր, օրենքը բաժաներ, երևի խախտումները շատ ավելի քիչ կլինեին: Եթե ոսկին ազնիվ մետաղ է, չի նշանակում, թե ով այդ բիզնեսով զբաղվում է, ազնիվ է: 
 
- Վարչապետը, հանձնարարելով ոսկու շուկայում ստուգումներ իրականացնել, ասել էր, որ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ ռիսկեր կան այդտեղ: Ստուգումներն ավարտվել են, վարչական տուգանքի որոշումն ընդունված է, ձեր ոլորտին վերաբերող մասով կարո՞ղ ենք ասել, որ բոլոր ռիսկերն արդեն հայտնաբերված են:
 
- Ոչ, շուկան այնքան մեծ է ու այնքան արագ է զարգանում: Ինչքան մենք նոր բաներ ենք հայտնաբերում, այնքան շրջանցելու ճանապարհներն ավելի են շատանում: Միշտ այնտեղ, որտեղ կա գերշահույթ, շատ ավելի դժվար է: Ռիսկերը կան էլի, ահագին անելու բան կա: Բայց մենք այս տարվա ընթացքում ձեռք ենք բերելու նոր ժամանակակից տեխնիկական միջոցներ, որոնք կկրճատեն ստուգումների ժամանակը և ավելի արդյունավետ կդարձնեն դրանք:
 
Օրինակ, եթե ուզում ենք ոսկին ստուգել, ուղղակի դնում ենք սարքը ոսկյա իրի վրա, այն արդեն տալիս է բաղադրությունն ու պարզում, թե ինչ մաքրության ոսկի է: Եթե մեր ամեն տեսուչ զինվի այդ սարքերով, ռիսկերը զգալի կնվազեն: Բայց ռիսկեր միշտ կան, ուղղակի ավելի նվազել են նաև սպառողի տեղեկացվածության շնորհիվ: Այս ամենի արդյունքում՝ այսօր բոլորը գիտեն, որ երկու դրոշմ պետք է լինի. մեկը ոսկին է, մյուսը Սասունցի Դավիթը: Ռիսկերը դրանով շատ-շատ նվազում են, որովհետև սպառողն  արդեն սկսում է պահանջել:
 
 
Հարցազրույցը վարեց Նելլի Դանիելյանը
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]