Թեմաներ
Շաբաթ 06 / 01 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/01/2024   14:17 Թալինցիները ճանապարհին միացել են Գյումրի ուղեւորվող Սրբազանի ավտոերթին 06/01/2024   14:14 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցը 06/01/2024   14:05 Արտակ Դաշյանը պաշտոնապես հեռանում է «Փյունիկ»-ից 06/01/2024   13:52 Ինչ են մաղթել Պուտինը, Միշուստինը, Տոկաևն ու մյուսները Փաշինյանին ծննդյան օրվա առիթով 06/01/2024   13:40 Դատապարտում ենք նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը. հայտարարություն 06/01/2024   13:27 Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ օգնության առաջին խմբաքանակը հասել է աղետի գոտի 06/01/2024   13:24 Խաղաղություն և անհոգ մանկություն աշխարի բոլոր մանուկներին. Պապիկյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել 06/01/2024   13:20 Հետաքրքիր օր է սպասվում. ՔՊ-ականները Գյումրիում հավաքվել են՝ դիմավորելու Աննա Հակոբյանին 06/01/2024   13:10 ԱԳՆ-ի մոտ ոստիկանության գործողությունները ամբողջությամբ պլանավորված էին, իրենք էին դա պլանավորել. Գառնիկ Դանիելյան 06/01/2024   13:02 Միջպետական ճանապարհի «Թուֆենկյան» համալիրի հատվածում կատարվում է լիցք 06/01/2024   13:00 Պուտինը շնորհավորել է Փաշինյանի տարեդարձը 06/01/2024   12:48 Ծնողները մեր վրա կջաղայնան, եթե ձմեռով գանք ու սկսենք երեխաներին պաղպաղակ հյուրասիրել. Փաշինյան 06/01/2024   12:42 Ջորջ Քլունիի հիմնադրամը դիմելու է ՄՔԴ՝ պահանջելով ձերբակալել ռուս լրագրողներին 06/01/2024   12:27 Ժողովրդին ենք ուզում հանդիպենք, ի վերջո Գյումրեցի եմ, չէ. Սրբազան 06/01/2024   11:55 Բացի Դանիել սարկավագին ծեծելը՝ նաև պատառոտել են նրա սքեմը՝ ասելով՝ «խփի, հայր սուրբ ա». փաստաբան 06/01/2024   11:48 Բագրատ Սրբազանի գլխավորած ավտոերթը շարժվում է դեպի Գյումրի. ուղիղ 06/01/2024   11:29 Կարմիր ու սև բերետավորներն ունեն քաղաքական ակնհայտ հովանավորություն՝ տեսախցիկների առաջ հանցանքներ են գործում ու մնում անպատիժ. Թաթոյան 06/01/2024   11:17 Երեխաները ոչ միայն մեր կյանքի իմաստն ու մեզ ապրեցնող ուժն են, այլև մեր ու մեր երկրի վաղվա օրը. նախկին նախագահի ուղերձը 06/01/2024   11:11 Գյումրիի ճանապարհին տուֆով բարձված բեռնատար է շրջվել. վարորդի դին դուրս բերելու համար հատուկ տեխնիկա է բերվել. shamshyan.com 06/01/2024   11:01 Թուրքիայի պաշտպանության նախարարը ողջունել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ դրանք որակելով իրատեսական 06/01/2024   10:48 Արջը մտել է Շատին գյուղի տներից մեկի այգին, բարձրացել ծառն ու չի իջնում այնտեղից. shamshyan.com 06/01/2024   10:38 Երեխաները մեզ հաճախ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են. ՄԻ պաշտպանի ուղերձը 06/01/2024   10:25 Շարժման մասնակից, նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը հացադուլ ու ջրադուլ է հայտարարել 06/01/2024   10:17 Հրդեհ բնակարանում. երկու մարդ ծխահարվել է 06/01/2024   10:15 Փակ ավտոճանապարհներ կան 06/01/2024   08:18 ՔՊ նիստը հետաձգել է․ «Հրապարակ» 06/01/2024   08:15 Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան․ «Հրապարակ» 06/01/2024   08:09 Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել․«Հրապարակ» 06/01/2024   08:05 Գուրգեն Արսենյանի ագրեմանը հաստատվել է․ «Հրապարակ» 06/01/2024   07:55 Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն. «Ժողովուրդ» 06/01/2024   07:51 Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով. «Փաստ» 06/01/2024   07:48 Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը. «Ժողովուրդ» 06/01/2024   07:44 Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են. «Փաստ» 06/01/2024   07:40 Մայիսի 28-ին Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայի ներսում. «Ժողովուրդ» 06/01/2024   07:37 Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունը. «Փաստ» 06/01/2024   07:35 Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը. «Ժողովուրդ» 06/01/2024   00:08 Դանիել Սարկավագ Գևորգյանը և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը` հիվանդանոցում 05/31/2024   23:54 Մոսկվայի մետրոյի կայարանում սկսվել է ուղեւորների տարհանում 05/31/2024   23:40 Ձերբակալվել է «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Արիստակեսյանը 05/31/2024   23:22 Վրաստանի վարչապետը հայտարարել է օտարերկրյա ՀԿ-ների կողմից հեղափոխություն իրականացնելու փորձերի մասին 05/31/2024   23:11 ՔԿ-ն՝ ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցածի մասին. պարզում են «անկարգությունների» կազմակերպիչներին 05/31/2024   22:56 Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է ՊԵԿ փոխնախագահ 05/31/2024   22:41 Իշխանության ևս մեկ քաղաքական, քարոզչական փուչիկ պայթեց. Տիգրան Աբրահամյան 05/31/2024   22:22 Աղետի գոտու մի բնակավայրում խմելու ջրի մեջ շեղումներ են նկատվել, կան անկած կենդանիներ, որոնք համաճարակի վտանգ են ստեղծում. ԱՆ-ն ինչ խնդիրներ է արձանագրել 05/31/2024   22:20 Փաշինյանը ներկա է գտնվել Վեդի քաղաքում ամֆիթատրոնի բացման միջոցառմանը 05/31/2024   22:03 Դուք կիսելու եք պատասխանատվության ձեր հսկա բաժինը՝ հայ ժողովրդի հետ կատարված ու կատարվելիք ծանր իրադարձությունների համար․ Դիվանագետների Համահայկական Խորհուրդ 05/31/2024   21:44 Աղետի գոտում չեն պահպանվում սանիտարահիգիենիկ կանոնները. Պետք չէ սպասել, որ մարդիկ ինչ-ինչ կլինիկական նշաններով գան ու հետո որոշենք թե ինչ է՝ խոլերիա՞ է, սո՞ւնկ, թե մեկ այլ վտանգավոր բան 05/31/2024   21:38 31-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով 05/31/2024   21:22 Ոստիկանները, ծաղրաբար «հայր սուրբ» ասելով, դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին. Մելիքյանը մանրամասներ է հայտնում 05/31/2024   21:15 Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պետք է ապահովեն թուրք հատուկջոկատայինները․ թուրք գործիչ
05/31/2024   23:54 Մոսկվայի մետրոյի կայարանում սկսվել է ուղեւորների տարհանում 05/30/2024   23:37 Երկրաշարժ՝ Երեւանում, ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաեւ Արտաշատում 05/30/2024   18:51 Հրապարակում հայտնած հրեշտակը զարմացրեց անգամ Բագրատ Սրբազանին 05/31/2024   16:54 Բերման ենթարկվածների թվում կան սարկավագներ. հոգեւորականներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց 05/30/2024   23:47 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Երևան քաղաքում. պաշտոնապես հաստատվեց 05/30/2024   18:47 Պուտինը խոսել է Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի մասին 05/31/2024   14:22 Կամ իջնում եք, կամ բարձրանում ենք.10 հազար հոգի էլ ավելացրեք, թող գա կանգնի ստեղ, խոսա. լուրեր կան՝ հետևից փախնում են. Բագրատ սրբազան 05/30/2024   19:08 Դուք երեք տարի սպասել եք նրան,ինչ Բագրատ սրբազանը անում է ընդամենը երեք շաբաթում. Վլադիմիր Մարտիրոսյան 06/01/2024   08:05 Գուրգեն Արսենյանի ագրեմանը հաստատվել է․ «Հրապարակ» 05/30/2024   21:41 Վաղը գնալու ենք կարեւոր հաստատություն. Սրբազան 05/30/2024   18:00 Ազնիվ չեք. անունը դրել եք «օֆերտա», բայց մաքուր իմաստով սա «օֆերտա չէ». Արսեն Թորոսյանը՝ Անահիտ Ավանեսյանին 06/01/2024   10:48 Արջը մտել է Շատին գյուղի տներից մեկի այգին, բարձրացել ծառն ու չի իջնում այնտեղից. shamshyan.com 05/30/2024   18:08 Կամավորների ներգրավման հարցն անգամ մասնագիտական չէ, անպատրաստ երիտասարդներին հենց այնպես հավաքագրում, տանում են, որ ի՞նչ անեն՝ ձեռք ու ոտք ջարդե՞ն. Նիկոլայ Գրիգորյան 06/01/2024   07:44 Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են. «Փաստ» 05/31/2024   17:53 Վնասվածք ստացած ակցիայի մասնակիցների լուսանկարներն են հրապարակել 05/30/2024   18:37 Փաշինյանը Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել 05/31/2024   07:33 Դատարանը ծանուցում կուղարկի ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին և Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին. «Ժողովուրդ» 05/30/2024   23:57 Բժիշկը բացահայտել է այրվածքների դեպքում գործողությունների ճիշտ կարգը 05/30/2024   19:58 Թող փորձեն, որտեղ ուզում են՝ գնամ, կանգնեմ. Սրբազանը՝ իր հնարավոր ձերբակալության մասին (տեսանյութ) 05/31/2024   18:29 Դանիել սարկավագի ստացած մարմնական վնասվածքները

Առողջական խնդիրների պատճառով պաշտոնաթող եղած դատավորը պայքարում է սոցիալական երաշխիքների համար 02/13/2014   16:09  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավաuության դատարանի նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանը, ում լիազորությունները դադարեցվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ 2011 թվականի մարտի 19-ի հրամանագրով՝ դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքով,  նույն թվականի ապրիլից պայքարում է իր սոցիալական երաշխիքների համար, սակայն՝ ապարդյուն: 
 
Սուրիկ Ղազարյանին կենսաթաշակ նշանակելիս կիրառվել է դատավորի պաշտոնում իր լիազորությունները դադարեցվելու պահին գործող՝ «ՀՀ դատական օրենքն ուժի մեջ մտնելու մասին» օրենքի 2.1-րդ փոփոխված հոդվածը: Համաձայն դրա՝ դատավորի պաշտոնում 10 և ավելի տարի աշխատած և դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքով պաշտոնից ազատված անձի` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նշանակված տարիքային կենսաթոշակի նկատմամբ սահմանվում է ամենամյա հավելավճար՝ նրա վերջին 1 տարվա ընթացքում որպես դատավոր զբաղեցրած պաշտոնի համար ստացած միջին աշխատավարձի 55 տոկոսի և պետական կենսաթոշակի տարբերության չափով։
 
Ըստ էության, օրենսդրական այս փոփոխությունից հետո, երբ դադարեցվել են Ս.Ղազարյանի լիազորությունները, և նա դեռևս ձեռք բերած չի եղել տարիքային կենսաթոշակի իրավունք, հավելավճար է սահմանվել միայն տարիքային կենսաթոշակի նկատմամբ,  հետևաբար՝ նա չի ունեցել կենսաթոշակի նկատմամբ նախատեսված հավելավճարներ ստանալու իրավունք։ Մինչդեռ մինչ օրենսդրական այս փոփոխությունը հավելավճար սահմանված էր կենսաթոշակի բոլոր տեսակների նկատմամբ: 
 
Ս.Ղազարյանը 2011թ. ապրիլի 8-ին հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության՝  2011թ. ապրիլի 4-ի վարչական ակտն ամբողջությամբ անվավեր ճանաչելու և ծառայությանը կենսաթոշակ և ամենամսյա հավելավճար նշանակելուն պարտավորեցնելու պահանջով:
 
Վարչական դատարանը 2013թ. փետրվարի 22-ի վճռով հայցը մերժել է: Վարչական վերաքննիչ դատարանը 2013թ. հունիսի 13-ի որոշմամբ մերժել է նախկին դատավորի վերաքննիչ բողոքը՝ իրավաչափ համարելով կիրառված իրավադրույթները, իսկ Վճռաբեկ դատարանը 2013թ. օգոստոսի 14-ի որոշմամբ մերժել է վարույթ ընդունել վճռաբեկ բողոքը:
 
Արդյունքում՝ Ս.Ղազարյանը, սպառելով դատական պաշտպանության բոլոր միջոցները, դիմել է Սահմանադրական դատարան՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» օրենքի  2.1-րդ հոդվածի սահմանադրականությունը որոշելու խնդրանքով:
 
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, ՍԴ-ն վարույթ է ընդունել պաշտոնաթող դատավոր Սուրիկ Ղազարյանի դիմումը և դատաքննությունը նշանակել մայիսի 20-ին՝ գրավոր ընթացակարգով: 
 
Նշենք, որ «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» օրենքում 2012-ի տարեվերջին կատարված փոփոխության արդյունքում դատավորի կողմից վիճարկվող՝ օրենքի  2.1-րդ հոդվածը 2013թ. հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել:
 
Մեր հարցին ի պատասխան՝ Սահմանադրական դատարանում Սուրիկ Ղազարյանի ներկայացուցիչներից իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ասաց, որ նման նախադեպեր եղել են, երբ ՍԴ-ում վիճարկվել է ուժը կորցրած օրենսդրական դրույթը.
 
«Այդ դրույթը կիրառվել է մարդու նկատմամբ, և Սահմանադրական դատարանը մի գործ չէ, որ այդպիսին ունի, և ուժը կորցրած նորմի սահմանադրականությունը քննում է և  նույնիսկ ճանաչում է Սահմանադրությանը հակասող և անվավեր: Դա պիտի առաջացնի հետևանք. վերականգնի այդ մարդու իրավունքները, ում նկատմամբ ժամանակին կիրառվել է հակասահմանադրական նորմ»:
 
Նշենք, որ Սուրիկ Ղազարյանի ներկայացուցիչներ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը և իրավաբան Արայիկ Ղազարյանը դիմել են՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածի դրույթները ՀՀ Սահմանադրության 94, 97 և 1-ին, 8 և 31, 37, 14.1, 3-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելու խնդրանքով:
 
Բավականին ծավալուն դիմումում նախկին դատավորի ներկայացուցիչները ներկայացրել են գործի` սահմանադրաիրավական վեճին վերաբերելի դատավարական նախապատմությունը և փաստերը, ինչպես նաև դիմումի հիմքերն ու փաստարկները՝ վկայակոչելով դատավորի կարգավիճակի, նրա անկախությունն ապահովող սահմանադրական դրույթների հիմքում ընկած բազմաթիվ միջազգային իրավական փաստաթղթեր: 
 
«Սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթի` մինչև օրենքի ընդունումը դատավոր դարձած և այդ պահին գործող բոլոր դատավորների վրա տարածելու հետևանքով` առողջական պատճառով պաշտոնաթող եղած դատավորները հայտնվել են էապես անհամաչափ բեռի տակ։ Առողջության` անաշխատունակության պատճառով զրկված լինելով աշխատելու, վաստակելու հնարավորությունից, նրանց կենսապահովման միակ հնարավորությունը կարող էր լինել իրենց կենսաթոշակը, որը նրանք կանխատեսել էին ստանալ, մինչդեռ օրենքով տրված իրավակարգավորման հետևանքով առողջական պատճառով պաշտոնաթող դատավորները զրկվում են այդ գումարից։ Այսպիսով` էապես նման վիճակում գտնվող անձանց համեմատ դրսևորվել է տարբերակված վերաբերմունք` առանց որևէ օբյեկտիվ հիմքերի, ի խախտումն օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքի»,-նշել են դիմողի ներկայացուցիչները:
 
Հեղինակ Գայանե Մելիքյան
 

Արխիվ

[]