Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 15 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/15/2024   20:30 Լուկաշենկոն մեկնել է Ադրբեջան՝ բանակցությունների 05/15/2024   20:22 Ոստիկանությունը Բագրատ Սրբազանի պահանջով ժամը 20։00-ին հեռացրեց արգելապատնեշները՝ թույլ տալով շարունակել երթը (տեսանյութ) 05/15/2024   20:14 Փաշինյանը հյուրընկալել է ՎԶԵԲ նախագահին. քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը 05/15/2024   20:08 Ոստիկանությունն այնքան նշանակություն ունի, որքան նշանակություն մենք կտանք.Արքեպիսկոպոս Գալստանյան 05/15/2024   19:57 Մենք ապրում ենք մի մեծ հոգեբուժարանում, որտեղ գլխավոր բժիշկը բացակա է. Շարժման առաջնորդ 05/15/2024   19:56 Հատուկ միջոցներով զինված ոստիկանները պաշարել են Թումանյան փողոցը. ինչ է ծրագրվում (տեսանյութ) 05/15/2024   19:53 ՀՀ զինված ուժերում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները 05/15/2024   19:41 Սա մեր բոլորի անարգանքն է. Տավուշի թեմի առաջնորդ 05/15/2024   19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած 05/15/2024   19:27 Ոստիկանական ուժերը սահմանափակել են քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը և թույլ չեն տալիս անցնել դեպի Սուրբ Աննա եկեղեցի 05/15/2024   19:12 Ճապոնիայում ռեկորդային արագ տարածվում է մահացու վտանգավոր հիվանդությունը 05/15/2024   19:00 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. Վարչապետ 05/15/2024   18:51 Բագրատ Սրբազանն արձագանքել է իր հետ ողջագուրվելու համար վաստակավոր բժշկին աշխատանքից ազատելու դեպքին 05/15/2024   18:46 EBRD միջազգային ֆորումի մասնակիցներն ապշած են ոստիկանական ուժերի կենտրոնացման աստիճանից 05/15/2024   18:30 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը․ վարչապետ 05/15/2024   18:17 Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն վիրավորել է հրաձգության ժամանակ 05/15/2024   18:09 Զգուշացնում եմ՝ իրենց կողմից որեւէ հրահրումը լինելու է իրենց վերջը բառիս բուն իմաստով. Շարժան առաջնորդ 05/15/2024   18:05 Ստամբուլում՝ մետրոյի մուտքի մոտ, պայթուցիկ է հայտնաբերվել 05/15/2024   17:55 Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ -որ վատ իրադարձության.Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են 05/15/2024   17:41 Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին 05/15/2024   17:36 Ռազմական մեքենաներ կայանվում են մեկ- մեկ այդ հատվածում. Այգեհովիտի համայնքապետը հաստատել է 05/15/2024   17:18 Բաքուն շարունակում է ապօրինաբար կալանքի տակ պահել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը․ բոլորի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 5 ամսով 05/15/2024   17:08 Սա նշանակում է վախ. Շարժման առաջնորդը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին՝ ճանապարհները փակելու համար (տեսանյութ) 05/15/2024   16:45 Ոստիկանները զինված են հատուկ միջոցներով, այդ թվում՝ արցունքաբեր գազով 05/15/2024   16:42 15 հոգով եկան ծեծեցին, այդ մարդու շանն էլ քարշ տալով տարան. ականատես քաղաքացիները պատմեց բերետավորների բռնության մանրամասները (տեսանյութ) 05/15/2024   16:40 Ոստիկանները ծեծելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացուն 05/15/2024   16:32 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին դիպուկահարներ են նկատվել 05/15/2024   16:27 Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները․ արքեպիսկոպոս 05/15/2024   16:23 Ես իմ քաղաքի մեջ ոնց ուզեմ պետք է գնամ, թուրքերը վրա են տվե՞լ. քաղաքացիները՝ բերետավորներին 05/15/2024   16:19 Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում (Ֆրանսիա) 05/15/2024   16:11 Հասարակական կարգ ենք պահում, ի՞նչ ենք անում, դրսից այսքան հյուրեր կան․ ոստիկանապետը՝ աննախադեպ թվով ոստիկանական զորքեր կենտրոնացնելու մասին 05/15/2024   15:58 Ոստիկանությունը չի հերքում, որ արգելվել է Ազատության հրապարակին հարակից սրճարանների աշխատանքը 05/15/2024   15:53 Համատեղ մամուլի հաղորդագրություն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ 05/15/2024   15:51 Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը մշտապես իրականացրել և այս պահին էլ շարունակում է իրականացնել հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ 05/15/2024   15:32 ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը 05/15/2024   15:29 Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին 05/15/2024   15:18 Օպերայի մոտ ոստիկանությունն արգելապատնեշներ է տեղակայել. տարածքում մեծաթիվ կարմիր ու սեւ բերետավորներ են, անգամ՝ շներ (տեսանյութ) 05/15/2024   14:56 Զուրաբիշվիլին և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել 05/15/2024   14:55 Շարժման առաջնորդի կոչով քաղաքացիներն հավաքվում են Օպերայում. Ոստիկանությունը զորք է կուտակել . ուղիղ 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   14:31 Քննարկվել են ԶՖԳ-ի հետ համագործակցությամբ ՀՀ-ում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը 05/15/2024   14:25 Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, իսկ փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ 05/15/2024   14:21 Պաշտպանության նախարարի տեղակալը մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/15/2024   14:13 Օկուպացված Արցախում հանդիսավոր միջոցառմամբ հրաժեշտ են տալիս ռուս խաղաղապահներին 05/15/2024   13:57 Աննախադեպ երեւույթ. Փաշինյանի այցի համար Ազատության հրապարակին կից որոշ սրճարանների արգելվել է աշխատել. Սահմանափակումը կտեւի 5 ժամ 05/15/2024   13:50 ԵՊՀ մի շարք դասախոսներ աջակցում են շարժմանը եւ պահանջում Փաշինյանի հրաժարականը. Ցանկ 05/15/2024   13:46 Տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց 05/15/2024   13:45 Արևմուտքը տարբերություն է դնում Վրաստանի և Հայաստանի բողոքի ցույցերի միջև. Զախարովա 05/15/2024   13:40 Վահրամ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ
05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ) 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում

Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը մանրամասնում է ՌԴ մուտքի ընթացակարգերը 02/12/2014   18:08  |  ԼՐԱՀՈՍ

 
ՀՀ ՏԿՆ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի հարցազրույցը «Արմենպրես» գործակալությանը` ՀՀ քաղաքացիների Ռուսաստանի Դաշնություն մուտքի ընթացակարգերի վերաբերյալ:
 
ՀՀ քաղաքացիները վերջերս դժվարություններ են ունենում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելիս: Ինչո՞վ են պայմանավորված այդ դժվարությունները:
 
Ռուսաստանի Դաշնությունը վերջին շրջանում խստացրել է օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ վարվող քաղաքականությունը և կիրառվող պրակտիկան, ինչի արդյունքում, միայն 2013թ. օգոստոս-դեկտեմբեր ժամանակահատվածում արգելվել է 500.000 օտարերկրյա քաղաքացիների (որոնց թվում են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները) մուտքը Ռուսաստան` 3-5 տարի ժամկետով: 
 
Ովքե՞ր են հայտնվել այդ ցուցակներում
 
Այն անձինք ովքեր խախտել են Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության պահանջները (օրինակ` 7 -օրյա ժամկետում հաշվառվելու փոխարեն հաշվառվել են ավելի ուշ, կամ 90 օրից ավել են գտնվել ՌԴ-ում և այլն), կամ էլ կատարել են 2 և ավելի վարչական իրավախախտում: Ընդ որում, անձի կողմից կատարված խախտման փաստն ի հայտ է գալիս Ռուսաստանի տարածքից դուրս գալիս: 
 
Դրանից ելնելով խորհուրդ ենք տալիս ՌԴ մեկնելու մտադրություն ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիներին, առավել ևս նրանց, ովքեր կասկածներ ունեն, որ իրենց մուտքը կարող է արգելված լինել, մինչև տոմս գնելը այցելել Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության (ФМС) պաշտոնական կայքէջի http://services.fms.gov.ru/info-service.htm?sid=3000 բաժինը, և մուտքագրելով անհատական տվյալները` պարզել իրենց մուտքն արգելված Է թե՞ ոչ: 
 
Ի՞նչ է անհրաժեշտ անել Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելիս և դրանից հետո
 
1. ՌԴ մուտք գործելիս օտարերկրյա քաղաքացիներին տրվում են միգրացիոն քարտեր: Անհրաժեշտ է լրացնել միգրացիոն քարտի երկու բաժինները «А» և «В»: Եթե դուք մուտք եք գործում ՌԴ աշխատելու նպատակով, ապա քարտի «մուտքի նպատակը (цель вьезда)» մասում անհրաժեշտ է ընդգծել «աշխատել (работать)» բառը, հակառակ պարագայում Դուք աշխատելու իրավունք չեք ստանա: ՌԴ սահմանը հատելիս միգրացիոն քարտի «В» մասը վերադարձվում է Ձեզ, որը պետք է պահել մինչև ՌԴ տարածքից դուրս գալը: Քարտի այդ մասի վնասվելու կամ կորստյան դեպքում Դուք պարտավոր եք 3 օրվա ընթացքում այդ մասին հայտնել ФМС -ի Ձեր գտնվելու վայրի մոտակա տարածքային մարմնին, քարտի կրկնօրինակը ստանալու համար:
 
2. Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում, անկախ այցելության նպատակից և տևողությունից, անհրաժեշտ է հաշվառվել ФМС -ի Ձեր գտնվելու վայրի տարածքային մարմնում: Միգրացիոն հաշվառման կանգնած լինելու փաստը հաստատվում է Տեղեկացման «Уведомления» թերթիկի կտրված մասի առկայությամբ որի վրա համապատասխան նշում կա:
 
3. Եթե Դուք մուտք եք գործել ՌԴ հարազատներին այցելության, զբոսաշրջության և այլ նպատակներով, ապա 2014թ. հունվարի 1-ից սկսած կարող եք ՌԴ-ում գտնվել գումարային առումով 90 օր` յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում: Այլ կերպ ասած 89-րդ օրը Դուք պարտավոր եք լքել Ռուսաստանի տարածքը և կարող եք այնտեղ վերադառնալ միայն 90 օր հետո: Այս կարգը խախտելու համար նախատեսվում է ՌԴ մուտք գործելու արգելք 3 տարի ժամկետով: 
 
4. Եթե Դուք մուտք եք գործել ՌԴ աշխատելու նպատակով ապա պետք է ձեռք բերեք աշխատանքի թույլտվություն կամ հավաստագիր (патент): Այս դեպքում Դուք հնարավորություն կունենաք օրինական ճանապարհով ՌԴ-ում գտնվել 3 ամսից ավելի երկար` մինչև 1 տարի ժամկետով: Աշխատանքի թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ФМС -ի Ձեր միգրացիոն հաշվառման վայրի տարածքային մարմին: Աշխատանքի թույլտվության տրամադրման դիմումի հետ միասին Դուք պարտավոր եք ներկայացնել բժշկական տեղեկանք այն մասին որ չեք տառապում թմրամոլությամբ և շրջապատի համար վտանգ ներկայացնող ինֆեկցիոն հիվանդություններով (այդ հիվանդությունների ցանկը հաստատում է ՌԴ կառավարությունը), ինչպես նաև հավաստագիր ՄԻԱՎ վարակի բացակայության մասին: Այն բժշկական հաստատությունների մասին, որոնք տրամադրում են նման տեղեկանքներ Ձեզ կիրազեկեն ФМС –ի տարածքային ստորաբաժանումում: Իսկ патент ստանալու համար (որի դեպքում չի պահանջվում բժշկական տեղեկանք) նույնպես անհրաժեշտ է դիմել ФМС –ի տարածքային ստորաբաժանում:
 
Այսպիսով, անցանկալի հետևանքներից, այն է` հետագայում ՌԴ մուտքի արգելքից խուսափելու նպատակով, խորհուրդ ենք տալիս պահպանել ՌԴ տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու և աշխատելու համար սահմանված կարգը: Այն իր մեջ ներառում է հետևյալը` 
 
• միգրացիոն քարտի «В» մասի պահում մինչև ՌԴ տարածքից դուրս գալը;
 
• հաշվառում ՌԴ մուտք գործելուց հետո 7 աշխատաքանյին օրվա ընթացքում;
 
• աշխատանքի թույլտվության կամ պատենտի ձեռք բերում մինչև 90-րդ օրը լրանալը;
 
• հակառակ պարագայում ՌԴ-ից մեկնում մինչև 90-րդ օրը:
 
Կա՞ն արդյոք խմբեր, ում վրա չեն տարածվում վերոհիշյալ պայմանները
 
Նշված կարգը չի տարածվում այն օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա ում` նշված 90 օրյա ժամկետը լրանալու օրը տրամադրվել է ժամանակավոր բնակության թույլտվություն, կամ կացության կարգավիճակ, կամ ընդունվել են ժամանկավոր բնակության թույլտըվության տրամադրման վերաբերյալ նրանց դիմումն ու այլ փաստաթղթերը: 
 
Այս կարգից կարող են խուսափել նաև բարձր որակավորում ունեցող մասնագետները, ՌԴ-ում հավատարմագրված լրագրողները, ՌԴ կրթական հաստատություններում սովորող ուսանողները և ՌԴ առողջապահական հիմնարկներում բուժում անցնող օտարեկրյա քաղաքացիները պայմանով որ նրանք ունեն իրենց կացությունը հաստատող համապատասխան փաստաթղթեր:
 
Ու՞մ կարելի է դիմել վերոհիշյալ խնդիրների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար: 
 
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարելի է դիմել` 
 
• ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն
 
Հասցե` Երևան, Հրաչյա Քոչար 4; հեռախոս` 22-49-25; կայք- էջ` www.smsmta.am
 
• ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության միգրացիոն ռեսուրս կենտրոններ Հասցե` Երևան, Խորենացի 213: հեռախոսներ` 57-46-80; 57-47-80 Հասցե` Աշտարակ, Ն. Աշտարակեցի 7: հեռախոսներ (0232)3-52-33; 3-52-93, Հասցե` Իջևան, Վասիլյան 2; հեռախոսներ` (0263)3-15-67;3-11-39
 
• «Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության և  Հայ օգնության միության կողմից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության զբաղվածության տարածքային կենտրոններին կից ստեղծված միգրացիոն ռեսուրս կենտրոններ.
 
Հասցե` Արմավիր, Աբովյան 137; հեռախոս` 094 -96- 00-39
 
Հասցե` Արտաշատ, Իսակով 47; հեռախոս` 093-97-00-69
 
Հասցե` Վայք, Շահումյան 14; հեռախոս` 094-94-01-16
 
Հասցե` Գորիս, Մ.Մաշտոց 3; հեռախոս` 093-93-05-56
 
• Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայություն
 
Կայք- էջ` www.fms.gov.ru ընտրել` Обращения граждан այնուհետև Электронная форма приема обращений (Интернет-приемная) հղումը` 
 
http://www.fms.gov.ru/treatment/form/ կամ փոստային եղանակով նամակ ուղարկելով 
 
107078, г. Москва, Боярский пер., д. 4. հասցեով:
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]