ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ժամանակ»-ի եւ ՀՀ նախկին նախագահի միջեւ «հակամարտությունը» շարունակվում է 01/30/2014 14:35 | ԼՐԱՀՈՍ
Փետրվարի 13-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Իսկուհի Վարդանյանի նախագահությամբ, կհրապարակի ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդի Սեդրակ Քոչարյանն ընդդեմ «Առաջին լրատվական» և «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունների գործով վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը:
Այն այսօր դատարանում քննվում էր պատասխանող ընկերությունների ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի հիման վրա: Ըստ պատասխանող կողմի ներկայացուցչի, առաջին ատյանի դատարանը թույլ է տվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի խախտում՝ հայցվոր կողմը միայն դատաքննության փուլում է ներկայացրել ապացույց, որ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունը «Ժամանակ» թերթի հիմնադիրն է, մինչդեռ ապացույցը պետք է ներկայացվեր մինչև դատաքննությունը սկսվելը: Ապացույցն, ըստ կողմի, դրվել է վճռի հիմքում՝ այդպիսով հանգեցնելով գործի սխալ լուծմանը: Բացի այդ, պատասխանող կողմը գտնում է, որ հայցադիմումում չի հստակեցվել, թե պատասխանողներից յուրաքանչյուրից որքան գումար է պահանջում՝ որպես տեղեկատվությամբ պատճառված վնասի հատուցում: Իսկ դատարանն էլ, ըստ կողմի, այդ անորոշ հայցադիմումի հիման վրա վճռով պարտավորեցրել է «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունից հօգուտ Ռոբերտ Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի բռնագանձել 500.000 ՀՀ դրամ գումար` որպես պատվին և արժանապատվությանը զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցման գումար: Պատասխանող կողմը միջնորդում է վերադաս դատարանին բեկանել և փոփոխել վճիռը և մերժել հայցադիմումը:
Հայցվոր կողմի ներկայացուցիչ Արփինե Մելիքբեկյանը, հակառակը, գտնում է, որ վճիռը պետք է անփոփոխ թողնվի: Ըստ հայցվոր կողմի, պատասխանող կողմի վերաքննիչ բողոքն ակնհայտ անհիմն է և ենթակա է մերժման:
Հիշեցնենք. որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Սուքոյանի, հոկտեմբերի 21-ի վճռով մասնակի էր բավարարել հայցադիմումը՝ տարածված ապատեղեկատվությունը հերքելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին:
Դատարանը պարտավորեցրել է «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությանը՝ հերքելու «Ժամանակ» օրաթերթի 2012թ. նոյեմբերի 27-ի համարում հրապարակված «Ի՞նչ կապ ունեն Քոչարյանն ու Ծառուկյանը «Նաիրիտի» հետ» և 2012թ. նոյեմբերի 30-ի համարում հրապարակված «Քոչարյանների րոպեավճարը» խորագրերով հոդվածներում հայցվորներ Սեդրակ Քոչարյանի և Ռոբերտ Քոչարյանի պատիվն, արժանապատվությունն արատավորող /զրպարտող/ տեղեկությունները: Դատարանը պարտավորեցնում է նաև ներկայացված Հերքման տեքստը տպագրել նույն «Ժամանակ» օրաթերթում` վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, «Հերքում» խորագրի ներքո:
Հերքման տեքստում, ըստ դատարանի վճռի, պետք է նշվի, որ «Ժամանակ» օրաթերթի 27.11.2012թ. և 30.11.2012թ.-ի համարներում Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների մասին հրապարակված համապատասխանաբար «Ի՞նչ կապ ունեն Քոչարյանն ու Ծառուկյանը «Նաիրիտի» հետ» և «Քոչարյանների րոպեավճարը» խորագրերով հոդվածներում տեղ գտած տեղեկությունները ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են Ռոբերտ Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի պատիվն, արժանապատվությունը և բարի համբավը:
Ընդ որում, հերքման տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափը ու տեսակը պետք է չզիջի «Ժամանակ» օրաթերթի 2012թ. նոյեմբերի 27-ի համարում հրապարակված «Ի՞նչ կապ ունեն Քոչարյանն ու Ծառուկյանը «Նաիրիտի» հետ» և 2012թ. նոյեմբերի 30-ի համարում հրապարակված «Քոչարյանների րոպեավճարը» խորագրերով հոդվածների տեղեկատվությանը:
Վճռով «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունից հօգուտ Ռոբերտ Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի պետք է բռնագանձվի 500.000 ՀՀ դրամ գումար` որպես պատվին և արժանապատվությանը զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցման գումար (հայցադիմումով հայցվոր կողմը պահանջում էր վնասի հատուցում՝ 5.000.000 ՀՀ դրամի չափով):
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ «Առաջին լրատվական» ՍՊ ընկերության` տարածված ապատեղեկատվությունը հերքելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին:
«Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունից հօգուտ Ռոբերտ Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի վճռով պետք է բռնագանձվի 100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծախսի գումար, նույնքան գումար որպես փաստաբանական ծախսի գումար պետք է բռնագանձվի Ռոբերտ Քոչարյանից և Սեդրակ Քոչարյանից՝ հօգուտ «Առաջին լրատվական» ՍՊ ընկերության:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/21/2024 08:18 ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին․ «Հրապարակ»
- 05/21/2024 08:12 Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․«Հրապարակ»
- 05/21/2024 08:09 Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210. «Ժողովուրդ»
- 05/21/2024 08:07 30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․«Հրապարակ»
- 05/21/2024 08:04 Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ»
- 05/21/2024 07:53 Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է, մինչդեռ նրա նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
- 05/21/2024 07:50 Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/21/2024 11:21 Կիրանց գյուղի ճանապարհը փակելու իրավաչափության մասին․ Բաբայան
- 05/21/2024 11:03 Մեր նոր զորամասերից մեկն է. Արայիկ Հարությունյան
- 05/20/2024 18:07 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել
- 05/20/2024 15:21 Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/21/2024 00:30 «Մերսեդեսի» 16-ամյա ուղևորը մահացել է
- 05/20/2024 23:15 Աղավնատուն-Դողս գյուղերի միջանկյալ հատվածում՝ ջրատարի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել
- 05/20/2024 22:33 Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ