Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   14:50 Վրաստանի դեսպանը իր հիասթափությունն է հայտնել ԱՄՆ նախկին դեսպանին՝ հեղափոխական երկու փորձերին աջակցելու համար 05/03/2024   14:49 Կիրանցի պաշարում.հարակից գյուղերի հետ կապը ոստիկանները սահմանափակել են 05/03/2024   14:29 Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին, կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյանը սպառնում է 05/03/2024   14:28 Ուժեղ ջրհեղեղների հետևանքով Բրազիլիայում տասնյակ զոհեր կան (տեսանյութ) 05/03/2024   14:20 «Եթե մնա Նիկոլը...». իրազեկման ակցիա Հայաստանի տարբեր քաղաքներում 05/03/2024   14:03 Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները 05/03/2024   13:58 Պատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:37 «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ». Բագրատ Սրբազան 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   12:47 Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան 05/03/2024   12:43 Հայկական իրավական կենտրոնն ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացրել 05/03/2024   12:32 Վաղը, մյուս օր Կիրանցի կեսը որ սաֆարովներով բնակեցնեն, գալու են հսկե՞ն սաֆարովների անվտանգությունը, որ մատը փուշ չմտնի. Դանիելյան 05/03/2024   12:31 Հրատապ. Ոստիկանները սահմանափակել են Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժը 05/03/2024   12:24 Լոս Անջելեսում իրենց համերաշխությունն են հայտնել Տավուշին. բողոքի ակցիա՝ հյուպատոսարանի մոտ 05/03/2024   12:22 «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ հայտնվելով 43-րդ հորիզոնականում. Բաղդասարյան 05/03/2024   12:08 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն 05/03/2024   12:05 ՍԴ-ն քննում է Սուրեն Անտոնյանի դիմումը 05/03/2024   11:59 Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 05/03/2024   11:54 Տավուշում ոստիկանական ուժեր են կենտրոնացվում իրավիճակը շարունակում է լարված մնալ. ուղիղ 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ 05/03/2024   11:22 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս 05/03/2024   11:15 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան 05/03/2024   11:10 Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան 05/03/2024   11:05 Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները 05/03/2024   10:55 Քյոխը առաջին անգամ խոսել է 44-օրյա պատերազմի Մատաղիս բնակավայրի, Շուշիի պաշտպանության մի դրվագի մասին 05/03/2024   10:48 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը 05/03/2024   10:37 Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առանձին դեպքերի առկայությունը. Մանասյան 05/03/2024   10:26 Ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկման. Աբրահամյան 05/03/2024   10:22 Զովունիում գազաբալոն է այրվել 05/03/2024   10:20 Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ 05/03/2024   08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» 05/03/2024   08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ» 05/03/2024   08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ» 05/03/2024   07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» 05/03/2024   07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ» 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   23:49 Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան 05/02/2024   23:35 Մոսկվայում վարչական-արտադրական շենք է այրվել 05/02/2024   23:18 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   22:43 Շատակերությունից չգիրացող մարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդությունների մասին 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   22:11 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին

Հայաստանում խոշոր խարդախության զոհ են դարձել Նեպալի ու Հնդկաստանի քաղաքացիները 01/17/2014   15:31  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր  Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ,  այսօր սկսվեց  երկու դրվագով խարդախության գործով դատաքննությունը:   
 
Ըստ մեղադրանքի՝  Հայկ Վարդանյանը  խարդախության եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ Արիստակես Քալաշյանին վստահեցրել է, որ ՀՀ ԱԱԾ համակարգում աշխատող իր ծանոթ բարձրաստիճան պաշտոնյաններին կաշառք տալու միջոցով նրան աշխատանքի կտեղավորի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց»  հսկիչ-անցագրային կետում: Մինչդեռ իրականում մտադրություն չունենալով կատարել խոստացածը՝ նշված պատրվակով Արիստակես Քալաշյանից պահանջել և 2013թ. հունիսի 20-ին ստացել է 1.231.230 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ գումար: Այս դրվագով նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով: 
 
Եվս մեկ դրվագով նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի  3-րդ մասին 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն: Ըստ այդմ, նրան առաջադրված մեղադրանքի համաձայն՝  2013թ. հունիսի սկզբին Հայկ Վարդանյանը Գագիկ Աբրահամյանին խոստացել է  27 հազար եվրո գումարի դիմաց կազմակերպել  Հնդկաստանի 7 և Նեպալի 2 քաղաքացիների կողմից շենգենյան երկրներ մուտքի  արտոնագրեր ստանալը և դրանցով  ՀՀ-ից Եվրոպա մեկնումը՝ իրականում նպատակ ունենալով հափշտակել նշված գումարը:
 
«Իր հանցավոր նպատակին հասնելու համար Գ.Աբրահամյանի, նշած անձանց մոտ Եվրոպա մեկնելու պատրանք ստեղծելու, վստահություն ներշնչելու արդյունքում 27 հազար եվրո գումարին տիրանալու նպատակով քննության չպարզած հանգամանքներում 2013թ. հունիսի 4-14-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ օտարերկրյա քաղաքացիների անվամբ ձեռք է բերել Լատվիայի մուտք կեղծ արտոնագրերը, որոնք 2013թ. հունիսի 14-ին ներկայացրել է նրանց: Հաջորդ օրը  Գ.Աբրահամյանից ստացել և հափշտակել է Նեպալի ու Հնդկաստանի հիշյալ 9 քաղաքացիներին պատկանող 14 864 040 ՀՀ դրամին համարժեք 27 հազար եվրո գումարը: 
 
Ամբաստանյալը դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր է ճանաչում մասնակիորեն, միայն ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով առաջադրված մեղադրանքում: Միաժամանակ նա նշեց, որ այդ մասով քննչական մարմնի կողմից թույլ են տրվել բացթողումներ. հակառակ իր պահանջներին՝  չեն կատարվել ինչ-ինչ քննչական  գործողություններ:  
 
Ըստ ամբաստանյալի հայտարարության՝ ինքն ունի 4 դատվածություն, որից մեկը՝ չմարված:
 
(Վերջին դատվածությունն ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու գործով է.  Դատարանը հաստատված է համարել մեղադրանքն առ այն, որ Հայկ Վարդանյանը  22.05.2011թ Վ. Վարտանյանին Հոլանդիա մեկնելու համար 8000  ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց խոստացել է ձեռք բերել Հոլանդիայի ավիատոմս, սակայն այն չկարողանալով ձեռք բերել՝ Հանրապետության հրապարակի քարտոֆոնից զանգահարել է օդանավակայան և հայտնել, որ ինքնաթիռում ռումբ կա: Նա  դատապարտվել էր  ազատազրկման 1  տարի 6 ամիս ժամկետով: )
 
Մինչ դատաքննությունն սկսվելն ամբաստանյալի պաշտպաններ Արտավազդ Փարսադանյանն ու Արթուր Ղարիբյանը հանդես եկան միջնորդությամբ՝ խնդրելով  իրենց պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորում, փոխարինել գրավով:
 
Ըստ պաշտպանական կողմի՝ իրենց պաշտպանյալը տառապում է կուրությամբ՝ աջ աչքն ունի ցածր տեսողություն, իսկ ձախ աչքի տեսողությունը բացակայում է, հիվանդությունն անբուժելի է և մտնում է պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների՝ կառավարության սահմանած ցանկի մեջ: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության հիման վրա նա նախկինում ազատվել է պատժի չկրած մասը կրելուց և  դատարանի որոշմամբ՝ նրա որդին  հաստատվել է որպես նրա օգնական:
 
Ի դեպ, ամբաստանյալը դատարանի դահլիճ էր մտնում ոստիկաններին թևանցուկ արած:  
     
Մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության ԱԱԾ-ի կողմից քննվող ու կիբերհանցագործությունների գործերով  վարչության պետի տեղակալ Արմեն Փանոսյանն առարկեց  միջնորդության դեմ՝  նշելով, որ պատժի կրումից ազատվելուց  հետո ամբաստանյալը  նորից դատապարտվել  ու կրել է ազատազրկման ձևով պատիժ:
  
Մեղադրողը նշեց նաև, որ գործով կա անջատված մաս՝  հանցագործությանն այլ անձանց  մասնակցության  վերաբերյալ և այդ մասով   նախաքննությունը շարունակվում է:
 
Դատարանը մերժեց միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
 
Փետրվարի 4-ի դատական նիստում կշարունակվի դատաքննությունը: Դատարանի սահմանած  ապացույցների հետազոտման կարգի համաձայն՝ նախ կհարցաքննվեն տուժողները, վկաները, կհետազոտվեն գործի գրավոր ապացույցները, ապա կհարցաքննվի ամբաստանյալը:
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]