Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում
04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

Պաշտպանական կողմը միջնորդում է անթույլատրելի ճանաչել «անօրինական կարգով կատարված ձայնագրառումները» 01/16/2014   20:20  |  Քրեական խրոնիկոն

 
Դատապարտյալի սպանության նախապատրաստումը կազմակերպելու և խարդախության մեջ մեղադրվող Հայաստանի կալանավայրերի նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խնդրելով հաստատել փորձագետի` 2012թ. հուլիսի 12-ի եզրակացության`  որպես ապացույցի օգտագործման անթույլատրելիությունը:  Խոսքը սպանության նախապատրաստության կազմակերպման վերաբերյալ դրվագով տեսաձայնագրային եզրակացության մասին է, որի համար ծրարով փորձագետներին տրամադրվել է գործով վկա «Ռոբերտ Տոնոյանի կողմից անօրինական կարգով կատարված ձայնագրառումները»:
 
Փորձագետներին առաջադրվել են հետևյալ հարցերը՝ էլեկտրոնային կրիչների ֆայլերում առկա՞ են արդյոք խոսակցությունների տեսա և ձայնագրառումներ: Եթե՝ այո, ապա որքան են դրանց տևողությունը, առկա՞ են, արդյոք  մոնտաժման հետքեր, քանի՞ անձ է ներգրավված խոսակցության մեջ և ինչպիսի՞ն է խոսակցության բովանդակությունը, ձայնագրառված խոսակցությունները   պիտանի՞ են  արդյոք  նույնացման համար: Եթե՝ այո, ապա ձայնագրառվա՞ծ է  արդյոք Ս. Հովհաննիսյանի  բանավոր խոսքը: 
 
Պաշտպանական՝ կողմը որպես իր տեսակետը հաստատող, գնահատեց 2010 թվականի նոյեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-926 որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանի հայտնած  իրավական դիրքորոշումը:
 
Ըստ այդմ, «ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 5-րդ մասի վերլուծությունը վկայում է, որ վերջինս սահմանում է նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման երեք համաժամանակյա նախապայման. 
 
ա/ օրենքով սահմանված դեպքերում, 
բ/ օրենքով սահմանված կարգով, 
գ/ դատարանի որոշմամբ: 
 
Ընդ որում, ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում նշված նախապայմաններից շեղվելու որևէ իրավական հնարավորություն»: 
 
ՀՀ քրեադատավարական օրենսդրության վերլուծության արդյունքներով՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանվում է անձի հեռախոսային խոսակցությունները և այլ հաղորդումները լսելու երկու իրավական ռեժիմ՝ որպես քննչական գործողություն և որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում:
 
Ընդ որում, երկու իրավական ռեժիմների դեպքում էլ ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը երաշխավորում է նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքը՝ դրանց սահմանափակման համար, ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համահունչ, որպես պարտադիր պայման նախատեսելով դատարանի համապատասխան որոշման առկայությունը:
 
Ըստ պաշտպանական կողմի՝ ակնհայտ է, որ Ռոբերտ Տոնոյանի կողմից ներկայացված` առանց վերը նշված երկու իրավական ռեժիմերի, կատարված գործողությունները, մեղմ ասած, անօրինական են և անթույլատրելի:
 
«Փաստորեն, վարույթն իրականցնող մարմինը նախապես քաջատեղյակ լինելով Ռ. Տոնոյանի կողմից կատարված անօրինականություններին, այդ անօրինական ձայնագրությունների մասով նշանակել է տեսաձայնագրային փորձաքննություն, ինչի հիմքը հանդիսանում է անօրինականությունը»,- նշում է Ինեսսա Պետրոսյանը:
 
Պաշտպանական կողմի դիտարկմամբ, ապացույցների հավաքմանը և ստուգմանն ուղղված դատավարական գործողությունների կատարման ընթացքում պետք է ապահովվի անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։ Հակառակ դեպքում կատարված դատավարական գործողության արդյունքում ստացված փաստական տվյալը, անկախ գործի համար ունեցած նշանակությունից, կորցնում է իր իրավական ուժը, ապացուցողական նշանակությունը և չի կարող ընդգրկվել կոնկրետ քրեական գործով ապացույցների համակցության մեջ և դրվել մեղադրանքի հիմքում։
 
Պաշտպանը վկայակոչել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները: Մասնավորապես, ՀՀ Վճռաբեկ դատարանն իր թիվ ԵԿԴ/0081/01/11 Մելինե Միշայի Մարգարյանի վերաբերյալ նախադեպային որոշմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «քննիչի որոշմամբ փորձաքննության ներկայացված լազերային սկավառակը ձեռք է բերվել քրեադատավարական օրենքով սահմանված կարգի խախտմամբ:
 
Մասնավորապես, սույն գործով Մ.Մարգարյանի և Ի.Բաբաջանյանի խոսակցությունների լսման և ձայնագրառման միջնորդություն դատարան չի ներկայացվել, դատարանը համապատասխան որոշում չի կայացրել: Լազերային սկավառակը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել Ի.Բաբաջանյանը, ով հայտնել է, որ ձայնագրառումը կատարվել է իր ամուսնու կողմից: Այսինքն, նշված փաստական տվյալը ձեռք է բերվել տվյալ քրեական գործով քրեական դատավարություն իրականացնելու, համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունցող անձի կողմից, անձանց հաղորդակցվելու ձայնագրառման քրեադատավարական կարգի էական խախտմամբ:
 
Նշվածը հիմք է տալիս պնդելու, որ փորձագետի եզրակացությունը թույլատրելի ապացույց չէ, քանի որ եզրակացության հիմքում ընկած փաստական տվյալը` լազերային սկավառակի բովանդակությունը կազմող տեղեկատվությունը, ձեռք է բերվել օրենքի պահանջների խախտմամբ, իսկ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործման սահմանադրական արգելքը վերաբերում է նաև դրանցից բխող ապացույցներին:
 
Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տեսաձայնագրառման փորձաքննության՝ 2010 թվականի թիվ 10-1728 եզրակացությունն անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունն իրավաչափ է»:
 
Երևանի  Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, դատական նիստում գործով մեղադրող Արամ Ամիրզադյանը նշեց, որ պաշտպանական կողմը դիպուկ վկայակոչեց վերջին նախադեպը, այդուհանդերձ, դատարանին առայժմ բանավոր ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներ, որոնք հայերեն թարգմանաբար ներկայացնելու համար ժամանակ խնդրեց:
 
Ըստ մեղադրողի՝ ապացույցների  թույլատրելիության հարցում ՄԻԵԴ նախադեպերում կան դիրքորոշումներ, որոնք «տարբերվում են մեր նախադեպային որոշումներից»:
 
ՄԻԵԴ-ը, ըստ Արամ Ամիրզադյանի, միակ շեղումը, որ թույլ է տալիս, խոշտանգումների եղանակով ձեռք բերված ապացույցների անթույլատրելիության ճանաչումն է: Մեղադրողը վկայակոչեց հանրահայտ՝ Միշա Հարությունյանն ընդդեմ ՀՀ-ի գործով որոշումը: Ուստի՝ նա «շնորհավորեց» Սամվել Հովհաննիսյանին, որ իրենց միջնորդության արդյունքում Հայաստանում կարող է ծնվել նոր նախադեպ:      
 
Դատարանը հետաձգեց միջնորդության քննարկումը՝ մինչև  գործով էական հանգամանքների պարզելը:
 
 
 

Հարակից հրապարակումներ`

14:25 16/12/2013  |  Քրեական խրոնիկոնՍամվել Հովհաննիսյանի գործով վկային ևս մեկ անգամ կփորձեն բերման ենթարկել
15:39 10/12/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀարցաքննվեց ՔԿՎ պետի առաջին տեղակալը, ով հաստատեց նախկին վերադասի դեմ ցուցմունքները
15:43 02/12/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՋամալ Սլոյանը վաղաժամկետ ազատ է արձակվել
17:42 28/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՏաքսին վկային այդպես էլ դատարան չհասցրեց
20:20 20/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀարցաքննվեց Սամվել Հովհաննիսյանի «առաքյալը»
18:41 06/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԼրագրողը՝ վկա՝ մասնագիտական պարտականությունների բերումով
17:41 30/10/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՑուցմունքներ տվեց կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանը
14:36 25/09/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎկան բերման կենթարկվի դատարան
17:23 18/09/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍամվել Հովհաննիսյանն ու մեղադրանքի կողմը դժգոհ էին կառավարչից
12:55 04/09/2013  |  ԼՐԱՀՈՍՍամվել Հովհաննիսյանը հրաժարվեց Սիրունյանի ծառայություններից

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]