Թեմաներ
Շաբաթ 06 / 08 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/08/2024   22:11 Քեզ ոչնչացնել ցանկացող թշնամու դեմ հանդիման չի կարող լինել «լավ ապրելու» հնարավորություն, եթե չի լուծվում անվտանգության խնդիրը. իրանագետ 06/08/2024   22:02 Կառավարությունը հեղեղումներից տուժած բնակչությանը միայնակ չի թողնելու. վարչապետն այցելել է աղետի գոտի 06/08/2024   21:56 Անխուսափելի է այս համակարգից հրաժարումը . քաղաքագետ 06/08/2024   21:28 Իմ մտքերը Մետեի և նրա ընտանիքի հետ են. Փաշինյանը դատապարտել է Դանիայի վարչապետի հետ տեղի ունեցած դեպքը 06/08/2024   20:48 Աննա Հակոբյանը մասնակցում է «Երևանի գինու օրեր» փառատոնին 06/08/2024   20:25 Մեր գործողությունները մտածված են. Սկսվում է շարժման վճռական փուլը. Սրբազան 06/08/2024   18:52 Բագրատ Սրբազանը գնացել էր Սարյան փողոց, պարզ ու անմիջական զրույցի՝ մեր հայրենակիցների հետ՝ ներկաների սահմանած սևուսպիտակից, բաժանումներից անդին 06/08/2024   18:29 Նիկոլ Փաշինյանը՝ Աբազյանի ուղեկցությամբ գնացել է Բաղանիս-Կիրանց 06/08/2024   18:25 Մեր մեղավորությունն է, որ թույլ ենք տվել այդպիսին լինելու. Բագրատ Սրբազան 06/08/2024   18:22 Լոռին էլ է դառնալու սահմանապահ, աչքերը փակենք, պատկերացնենք՝ մղձավանջ է.Սրբազան 06/08/2024   18:13 Մեզ չեն սպանելու, ստորացնելու են այնքան, որ հայ կնոջ աչքից հայ տղամարդն ընկնի․ Մանվել Եղիազարյան 06/08/2024   17:58 Քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանը ճաղերով բանտի մեջ է, մենք՝ առանց ճաղերի․ կփոխենք այս իրավիճակը․ Բագրատ Սրբազան 06/08/2024   17:39 Շատ քիչ ժամանակ ունենք․ Սրբազան 06/08/2024   17:33 Փաստորեն, Ախթալայի վնասը կամուրջն է մենա՞կ. Փաշինյան (տեսանյութ) 06/08/2024   17:18 Մասիս-Այնթապ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են ավտոմեքենաներ. կա երկու զոհ եւ վիրավորներ 06/08/2024   16:53 Մենք շարունակելու ենք տարածքներ տալ, միգուցե միջանցք էլ տան, 200-300 հազար ադրբեջանցի գան և օրեցօր փոքրացող Հայաստանի տարածքում ապրեն. Օսկանյան 06/08/2024   16:21 Չնայած վատ եղանակային պայմաններին՝ Սրբազանի ավտոերթը ուղեւորվում է Վանաձոր . ուղիղ 06/08/2024   16:15 Բագրատ Սրբազանը Վանաձորում է․ նրան վանաձորցիները դիմավորեցին աղ ու հացով, ցնծությամբ և վաղվա՝ հայրենիքի ակնկալիքով 06/08/2024   16:00 Ալավերդու Թումանյան փողոցի որոշ խանութներ վերսկսել են գործունեությունը. Նիկոլ Փաշինյան 06/08/2024   15:43 Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել իրենց պետական սահմանների հաստատման հարցում. Ալիեւ 06/08/2024   15:23 Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը կալանավորվել է 06/08/2024   15:19 Ոչ մեկին ոչ վիրավորում ես, ոչ էլ. մեռնեմ ես քո ջանին. քաղաքացին՝ Սրբազանին 06/08/2024   14:40 Սևանավանքում տեղատարափ անձրև է. Գագիկ Սուրենյան 06/08/2024   14:25 Բագրատ Սրբազանն ապարանցիների հետ միասին այցելեցին Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի 06/08/2024   14:08 Ապարանում Բագրատ Սրբազանին աղ ու հացով դիմավորեցին 06/08/2024   14:00 Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով 06/08/2024   13:56 S&P Global Ratings-ը Խաղաղության պայմանագրի ստորագրումը հավանական է համարել մինչեւ նոյեմբեր 06/08/2024   13:22 Այցելեցի Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցեցի բնակիչների հետ. Փաշինյան 06/08/2024   13:15 «Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին 06/08/2024   13:09 Ալիեւը պահանջել է փոխել Սահմանադրությունը, մինչեւ օգոստոս հանձնել անկլավները, ինչ են անելու. Մանվելյան 06/08/2024   13:05 Մենք հո կոչված չենք՝ իրենց պատասխանելու, իրենք «չգոյ» են, գոյություն չունեն, թող իրենց յուղով տապակվեն․ Բագրատ Սրբազանը՝ իշխանությունների մասին 06/08/2024   12:50 Կառավարությունը ոչ կոմպետենտ է, չկարողացան կանխարգելել, որ այդ աստիճանի աղետ տեղի չունենա․ Բագրատ Սրբազան 06/08/2024   12:49 Շիրակի մարզից մեկնած կամավորները միացել են Ախթալայի կայարանի տարածքում կատարվող մաքրման աշխատանքներին 06/08/2024   12:46 Իրավունքի ուժը ավելին է, քան օրենքի ուժը. Սրբազանը՝ իշխանափոխության եղանակների մասին 06/08/2024   12:44 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ավտոերթ՝ դեպի Վանաձոր՝ ուղիղ 06/08/2024   12:29 Կառավարությունը վեկտորի փոփոխության խնդիր չունի, պարզապես տարերային, աջ ու ձախ, իրադարձային հարաբերություններ են․ Բագրատ Սրբազան 06/08/2024   12:25 Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում. դոլարը թանկացել է 06/08/2024   12:20 «Մալիբու» այգում 21-ամյա երիտասարդի են դանակահարել 06/08/2024   12:09 Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում 06/08/2024   12:06 Միջազգային լրագրողների խումբը Տաթևում. այցելություն «ՏաԹևեր» ճոպանուղի և Տաթևի վանական համալիր 06/08/2024   11:59 Մեր խնդիրն է՝ իրական բանակցությունների հասնել, ԵԱՀԿ ներկայությունը կարևոր է․ Սրբազան 06/08/2024   11:56 Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ 06/08/2024   11:44 Այսօր բանակցություններ գոյություն չունեն, Ադրբեջանը խոսում է սպառնալիքի և պարտադրանքի լեզվով, մեր խնդիրն է՝ բանակցությունները դարձնել իրական և բազմակողմանի․ Բագրատ Սրբազան 06/08/2024   11:38 Հարցեր ունենալով ռուսական կողմին՝ պատրաստակամություն ունենալ այդ հարցերը լուծել՝ փոխադարձ համագործակցության և երկխոսության մակարդակով՝ առանցք ունենալով հայկական օրակարգը և ՀՀ շահը․ Սրբազան 06/08/2024   11:34 Այսօր Ս. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օրն է 06/08/2024   11:28 ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը կայցելի Հայաստան 06/08/2024   11:25 Տավուշի մարզում․ 28-ամյա տղամարդը սեռական հարաբերություն ունենալու առաջարկություն է արել 44-ամյա կնոջը․ մերժում ստանալով՝ հարվածել է կնոջ դեմքին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 06/08/2024   11:18 Բագրատ սրբազանի ասուլիսը՝ միջազգային լրատվականներին՝ ուղիղ 06/08/2024   11:16 Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին 06/08/2024   11:04 Արցախի սուբյեկտայնության և արցախցիների դեմ տարբեր մասշտաբի հակաբարոյական արշավներն այնքան կձգվեն քանի իշխանության ղեկին անձինք են ովքեր ողջ էության ատում են հայի տեսակը. Աբրահամյան
06/06/2024   23:48 Պայթյուն է տեղի ունեցել Երեւան-Սեւան ճանապարհի գազալցակայաններից մեկում (տեսանյութ) 06/08/2024   08:04 ԱԱԾ-ը տնօրենը մերժում է Փաշինյանի՝ Կոնդի առանձնատուն տեղափոխվելու առաջարկը․«Հրապարակ» 06/07/2024   08:27 Փակ է Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը 06/07/2024   12:15 Պայթյունի ձայնը շատ ուժեղ էր, հարևան գյուղերում էլ է լսվել, ինձ թվաց՝ երկրաշարժ է. ականատես 06/07/2024   16:51 Բագրատ Սրբազանն առցանց ասուլիս է տալիս միջազգային մոտ 50 լրատվամիջոցների 06/07/2024   12:23 280 հազար հայաստանցու հեռախոսահամարների արտահոսք է եղել . Սամվել Մարտիրոսյան 06/08/2024   21:28 Իմ մտքերը Մետեի և նրա ընտանիքի հետ են. Փաշինյանը դատապարտել է Դանիայի վարչապետի հետ տեղի ունեցած դեպքը 06/07/2024   12:46 Ո՞ւմ է պատկանում պայթած լցակայանը. «Հետք» 06/07/2024   16:32 Ռուսաստանը հայ խորհրդարանականներին կոչ է անում իրենց էլ տալ «Բուչայի զոհերի ցուցակը» 06/07/2024   11:41 Պայթյունը եղել է հեղուկ գազի 37 տ․ քաշով ցիստեռնում՝ հրդեհի բռնկումով, ապա՝ արտահոսք է եղել ևս երեք 37 տ․ քաշով հեղուկ գազի, 1 հատ 8 տ․ դիզելի և 1 բենզինի՝ 12 տ․ ցիստեռներից՝ հրդեհի բռնկումով, ՆԳՆ 06/07/2024   10:56 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարն ԱԺ-ում բավականին վտանգավոր հայտարարություն է արել դելիմիտացիայի մասով. Աբրահամյան 06/08/2024   14:40 Սևանավանքում տեղատարափ անձրև է. Գագիկ Սուրենյան 06/07/2024   16:59 Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են 06/07/2024   14:33 Գեներալական կոչում է տրվել մի ծառայության պետի, որի պաշտոնը բարձրագույն սպայական չէ. Մանուկյան 06/08/2024   12:25 Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում. դոլարը թանկացել է 06/08/2024   10:54 «30 արծաթով հայրենիքը վաճառածների նկարները»՝ Երևանի տարբեր հատվածներում 06/08/2024   17:39 Շատ քիչ ժամանակ ունենք․ Սրբազան 06/08/2024   15:23 Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը կալանավորվել է 06/07/2024   19:03 Հարկ եղավ՝ փակագծեր կբացեմ, թե ով ինչ անցյալ է ունեցել, ինչպես է ծառայել ԶՈՒ-երում և ինչպես է այսօր արժանացել այդ կոչմանը․ Մախսուդյանը՝ Փաշինյանի կողմից գեներալի կոչում ստացած անձանց մասին 06/08/2024   20:48 Աննա Հակոբյանը մասնակցում է «Երևանի գինու օրեր» փառատոնին

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով 01/06/2014   13:38  |  ԼՐԱՀՈՍ

 
Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն:
 
«Ես եմ ճանապարհն և ճշմարտութիւն և կեանք»
(Յովհ. ԺԴ 6):
 
Սիրելի հավատավոր ժողովուրդ ի Հայրենիս, Արցախ և ի Սփյուռս.
 
Քրիստոսի` մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան բերկրանքով այսօր մեր ցնծագին գոհաբանությունն ենք բարձրացնում առ Աստված: Փառաբանում ենք մեր Փրկչին` Բեթղեհեմում ծնված մանուկ Հիսուսին: Սուրբ Ծննդյան օրհնյալ օրը երկիրը երկինք դարձավ, և նրանում ծագեց Արդարության արեգակը` ճշմարտության լույսով լուսավորելու համար մարդկային հոգիները, որպեսզի ճանաչեն, տեսնեն ու գտնեն իրենց փրկությունը:
 
Աստծո Որդին խոնարհվեց երկնային բարձունքներից, մարդացավ ու աշխարհ եկավ` բանսարկուի խաբեությամբ դրախտից վտարված մարդուն ազատելու մեղքից և մեղք սերմանող սատանայի իշխանությունից: Եկավ, պատվիրանազանցությամբ Աստծո դեմ ելած նախաստեղծ մարդու կորուսյալ սերունդներին վերստին երկնքի արքայություն վերադարձնելու և Աստծո որդեգիրները դարձնելու: «Ցո՛յց տուր ինձ ճանապարհն այն, որով պիտի գնամ, քանզի դէպի քեզ, Տէ՛ր, բարձրացրի հոգիս» (Սաղմ. ՃԽԲ , ի պատասխան մարդկության այս աղերսի, որ սաղմոսերգուի շուրթերով երկինք էր բարձրանում` հնչեց մեր Փրկչի ձայնը. «Ես եմ ճանապարհը և ճշմարտութիւնը և կեանքը»:
 
Ճշմարտությունը և կյանքը Իր անձի հետ նույնացնելով` մեր Տերը ճշմարտությունը հավասար արժեք հռչակեց կյանքին: Նա ճշմարտության ճառագայթներով ցրեց մարդկային մոլորությունների ու մեղսագործությունների խավարը և պարգևեց մարդկանց Ճշմարտության Սուրբ Հոգին (Յովհ. ԺԴ 17), որպեսզի մարդկության ընթացքը հաստատվի խաղաղության ու արդարության, միմյանց հանդեպ սիրո և ազնվության վրա հիմնված կյանքի մեջ:
 
Տիրոջ փրկագործությամբ պարտություն կրած չարն այսօր էլ մոլեգնությամբ պատերազմում է մարդկային հոգիների համար, փորձելով մշուշով պատել Քրիստոսի բերած ճշմարտության լույսը« որպեսզի մարդիկ չտեսնեն դեպի երկինք տանող ճանապարհը և խաբեության որոգայթներում մոլորվելով` զրկվեն երկնային արքայության հավիտենական կյանքից: Չարը դադար չունի, գործում է օրնիբուն և գործում է մարդկանց միջոցով: Չարը ճանապարհ է հարթում, երբ կյանքում պակասում է նախանձախնդրությունը ճշմարտության հանդեպ, և սուտը գտնում է իր համակիրներին:
 
Չարի խաբեպատիր ընթացքները զորանում են, երբ մարդը հեռանում է Քրիստոսի ուսուցանած սկզբունքներից` կյանքը լցնելով կեղծիքներով ու խեղաթյուրումներով: Այսպես է, որ իրողությունների ներկայացումը ձևափոխվում է բանսարկության և անճիշտ գնահատականների, կրոնի ընկալման մեջ կամայական ու շահախնդիր մեկնաբանությունները ծնունդ են տալիս աղանդների, մարդու իրավունքի պաշտպանության պահանջով պարտադրվում են երբեմն նաև հասարակության մտածելակերպին ու արժեհամակարգին անհարիր բարքեր:
 
Այսպես է« որ աշխարհում բարոյականությունը տեղի է տալիս ապաբարոյականության առջև, խոսքի ազատությունը վերածվում է խոսքի սանձարձակության, վկայությունը` ճշմարտության խեղումի: Ճշմարտությունը նենգափոխելով քաղաքական շահերը հաճախ հակադրվում են արդարությանն ու խաղաղությանը, նյութականի մոլուցքը, եսակենտրոն ձգտումները` գթությանն ու մարդասիրությանը` աշխարհում բազմացնելով հակամարտությունները, վիշտը, կարիքն ու նեղությունները:
 
Կյանքն ալեկոծող այսպիսի իրողություններից աշխարհը կձերբազատվի, երբ մարդիկ ընդունեն Քրիստոսի ճշմարտությունը, երբ իրենց հավատավոր գործերով վկայեն Տիրոջ ներկայությունը և առաքյալի պես բարձրաձայնեն.
 
«Իմ մէջ կայ Քրիստոսի Ճշմարտութիւնը» (Բ Կորնթ. ԺԱ 10): Ճշմարտությունը կրելով միայն, մարդկությունը կարող է ապահովել կյանքի առաջընթաց, բարեփոխում, բարի արդյունք ու զարգացում, քանզի ոչինչ մնայուն չի կառուցվում խաբեության վրա, ոչ մարդկային հարաբերություններ, ոչ բարվոք հասարակական կյանք ու պետականություն: Երբ ճշմարտությունը մարդկանց մեջ չէ, արժեզուրկ են նվիրում, արդարություն, եղբայրսիրություն, բայց ճշմարտությամբ առնում են զորություն և գործի վերածվելու ուժականություն:
 
Մեր իրականության մեջ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, նույնպես, ցավոք, տեղ են գտնում վատաբանությունն ու բանսարկությունը, անտարբերությունը երկրի ընդհանուր բարիքի նկատմամբ: Նահանջ են ապրում ընտանեկան ավանդական արժեքները, դժվարությունների առջև` հանձնառության ոգին: Պատասխանատվությունը ստորադասվում է իրավունքին, անզուսպ պահվածքն ու վիրավորանքը ընկալվում է որպես քաջություն: Սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը հաճախ ի չարս է գործադրվում ճշմարտությունն աղավաղելու, կողմնակալ տեսակետներ տարածելու համար:
 
Այսպիսի մտայնությանց մեջ սուտը քողարկվում է ճշմարտության դիմակով, բանավեճը դառնում է վիճաբանություն, քննարկումը վերածվում քամահրանքի ու դատապարտության խոսքի, որոնցից հեռանում է Աստծո ճշմարտության Հոգին, Աստծո իմաստությունը, և մենք դժվարանում ենք, այո, նույնիսկ դադարում ենք տեսնել բարին, արդարը, ու մեր կյանքում տկարանում են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը և գալիքի հույսն ու լավատեսությունը:
 
Բեթղեհեմում ծնված Մանուկն է, սիրելի հավատավոր ժողովուրդ, ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Նրան պիտի ապավինենք, մեր սրտերում Նրա ճշմարտությունը կրենք, որ վերափոխվի մեր կյանքը, լցվի աներկյուղ վստահությամբ, դժվարությունները հաղթահարելու և ամեն բան Աստծո բարերար կամքով ուղղելու զորությամբ: Ճշմարտությունն ազատարար է:
 
«Եւ կճանաչէք ճշմարտութիւնը« և ճշմարտութիւնը կազատի ձեզ» (Յովհ. Ը 32),- ասում է մեր Տերը: Ապրենք ու գործենք Քրիստոսի ճշմարտությամբ, Նրա խոսքն ու պատգամները դարձնենք մեր կյանքի խավարացիր լույսը, մեր հանդեպ Նրա սերն ու ողորմությունը` մեզ միավորող ուժը, ազգի միասնությունը կերտող զորությունը: Անխախտ ու ամուր պահենք մեր միաբանությունը, համերաշխության ոգին, խնամք տանենք և հոգանք միմյանց համար, մեր երկրի, հոգևոր և ազգային մեր կյանքի վերելքի համար: Միայն այսպես, միմիայն այսպես պիտի կերտենք շեն ու բարօր մեր Հայրենիքը:
 
Միայն այսպես կարող պիտի լինենք Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը դարձնել մեր արդար դատի հաղթանակի հանգրվան և բարվոք, արդար լուծման առաջնորդել արցախյան հիմնախնդիրը: Այսպես կենսունակ պիտի պահենք Սփյուռքը, հույս ու ապավեն դառնանք և նեցուկ լինենք հակամարտության դժվարությունները կրող սիրիահայ մեր եղբայրներին ու քույրերին: Եվ թող մեր բոլոր գործերը Տիրոջով լինեն:
 
Այս մաղթանքով, Սուրբ Ծննդյան ավետիսով Մեր ողջույնն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին, Հայ Եկեղեցու ուխտապահ ու նվիրյալ ողջ հոգևոր դասին, մեր քույր Եկեղեցիների շնորհազարդ հոգևոր Պետերին:
 
Հայրապետական օրհնությամբ և Սուրբ Ծննդյան շնորհների հայցով ողջունում ենք Սուրբ Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Սերժ Սարգսյանին և առաջին տիկնոջը: Մեր ողջույնն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:
 
Աստվածակառույց Սուրբ Էջմիածնից, մեր Տիրոջ և Փրկչի Իջման Սուրբ Սեղանից Սուրբ Ծննդյան ավետիսով Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ի սփյուռս աշխարհի հավատավոր համայն մեր ժողովրդին:
 
Այս բերկրալի օրը հայցենք, որ Փրկչի Ծննդյան շնորհները մշտասփյուռ լինեն աշխարհում, և մարգարեի մաղթանքով` ճշմարտությունը և ողորմությունը հանդիպեն, արդարությունն ու խաղաղությունը համբուրվեն (Սաղմ. ՁԴ 11):
 
Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան լուսազարդյալ շողերը պայծառացնեն մեր Սուրբ Եկեղեցին, մեր Մայր Հայրենիքը, աշխարհասփյուռ հայ կյանքը, որ այն լինի փառաբանություն Բարձրյալն Աստծուն և պարգևի ազգիս մշտապես հոգևոր անհուն ուրախություն, և մենք այսօր և միշտ խնդությամբ ավետենք.
 
Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,
ձեզ և մեզ մեծ աւետիս:
 
 
 

Արխիվ

[]