ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպանը միջնորդեց արդարացնել Ստեփան Հակոբյանին 11/26/2013 18:08 | Քրեական խրոնիկոն
Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերը տալու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանն այսօր միջնորդեց դատարանին անպարտ ճանաչել ու արդարացնել իր պաշտպանյալին, վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և ազատ արձակել դատարանի դահլիճից:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատարանում, այսօր հրապարակած իր 72 թերթանոց պաշտպանական ճառում Երեմ Սարգսյանն հայտարարեց, որ գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ու դատարանում հետազոտված ապացույցները թույլ են տալիս հայտարարելու, որ գործը ենթակա է կարճման, իսկ իր պաշտպանյալը՝ արդարացման:
Ըստ պաշտպանի, գործով նախաքննությունն անց է կացվել քրեադատավարական և այլ օրենքների բազմաթիվ էական խախտումներով, այդպիսի պայմաններում ձեռք բերված ապացույցները չեն կարող թույլատրելի ճանաչվել: Մասնավորապես, ըստ պաշտպանի, գործով նախաքննության ընթացքում՝ 2007թ. սեպտեմբերի 1-ից հետո (քրեական գործը հարուցվել է 2006թ. հունիսի 22-ին) մի քանի տարվա ընթացքում որոշումներ չեն կայացվել նախաքննության ժամկետը երկարացնելու մասին, մի շարք վկաների, ինչպես նաև Ս.Զատիկյանի սպանության մայր գործով դատապարտյալներ Արթուր Հովհաննիսյանի ու Լուսինե Ղևոնդյանի ցուցմունքները ձեռք են բերվել օրենքների կոպիտ խախտմամբ, բռնությունների ու հոգեբանական ճնշման գործադրմամբ: Խախտվել է նաև Արթուր Հովհաննիսյանի ու Լուսինե Ղևոնդյանի պաշտպանության իրավունքը՝ պաշտպան Արթուր Ղարիբյանը ներկայացել է քննիչի հրավերով, ինչի արդյունքում «ինքնախոստովանական ցուցմունքներ» են կորզվել: Փաստի առնչությամբ Փաստաբանների պալատում համապատասխան կարգապահական վարույթ է իրականացվել, որն էլ արձանագրել է խախտումը:
Ըստ Երեմ Սարգսյանի, իր պաշտպանյալի ձերբակալությունը, կալանավարումը, որպես մեղադրյալ ներգրավելու որոշումները անօրինական են: Ս.Հակոբյանին սկզբնապես մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ ապօրինի ձեռք բերելը և պահելը: Քննությունը որևէ տվյալ չի ունեցել, որ ռազմամթերքը պատկանում է հենց Ստեփան Հակոբյանին, որևէ ապացույց չի եղել նաև, որ դրանք ռազմամթերք են հանդիսանում: Այդ մասին դատաձգաբանական փորձաքննության պատճենը գործում հայտնված «գրեթե վերջին փաստաթուղթն է»՝ ընդ որում, քննիչը որևէ կերպ չի հավաստել, թե պատճենն ինչպես է հայտնվել գործում, որտե՞ղ է բնօրինակը, որի հետ ծանոթանալու պաշտպանական կողմի միջնորդությունները ժամանակին անպատասխան են մնացել: Ըստ պաշտպանի, անօրինական է նաև Ստեփան Հակոբյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը՝ քննությունն որևէ տվյալ չի ունեցել, որ Ստեփան Հակոբյանը թաքնվում, խուսափում է քննությունից կամ որ նրա գտնվելու վայրը հայտնի չէ:
Փաստաբանն արձանագրեց, որ սպանության բուն գործով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ կայացված դատավճռում հաստատված է համարվել, որ սպանությունը կատարվել է Ստեփան Հակոբյանի ու Նարեկ Խաչատրյանի դրդմամբ՝ նյութական խրախուսանքի ակնկալիքի դիմաց: Ուստի այդ դատավճռով, նրա գնահատմամբ, դատարանը խախտել է Ստեփան Հակոբյանի անմեղության կանխավարկածը:
Անօրինական են նաև հեռախոսային մի շարք համարների ելքային ու մուտքային զանգերի վերծանումները՝ դրանք ձեռք են բերվել առանց դատարանի համապատասխան որոշման: Բացի այդ, հայտնի է, որ Ստեփան Հակոբյանի հեռախոսից օգտվել են այլ անձինք ևս, ուստի վերծանումը չի կարող ապացուցել Ս.Հակոբյանի մեղքը:
Ե.Սարգսյանի կարծիքով, ոչ օբյեկտիվ, թերի, մակերեսային ու ձևական է կատարվել նաև Հատուկ քննչական ծառայության կողմից իրականացված քննությունը վկաների ու դատապարտյալի հանդեպ բռնությունների վերաբերյալ հայտարարությունների կապակցությամբ: Քրեական գործ հարուցելը մերժելու որոշումը բողոքարկվել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարան, ուստի այն դեռևս ուժի մեջ չի մտել:
Դեկտեմբերի 2-ին պաշտպանական ճառով հանդես կգա Ստեփան Հակոբյանը:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2024 13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ
- 05/18/2024 10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած
- 05/17/2024 18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին
- 05/17/2024 11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ