Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ 04/28/2024   12:06 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը

Այսօր ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է 10/12/2013   10:49  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության /ԱՀԿ/ «Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիային (ԾՊՇԿ), որը հանրային առողջության ոլորտում առաջին գլոբալ համաձայնագիրն է, այն ուժի մեջ է մտել 2005 թվականի փետրվարի 28-ից:

ՀՀ կառավարությունը 2008 թվականին, հասարակական կազմակերպությունների առաջարկությամբ և ՀՀ առողջապահության նախարարության միջնորդությամբ, որոշում ընդունեց հոկտեմբերի 12-ը նշել որպես «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:

ԾՊՇԿ-ի վավերացումը մեծապես խթանեց ծխախոտի դեմ պայքարի հետ կապված նոր օրենսդրության մշակումը: Ըստ այդմ, 2004 թվականից սկսած ընդունվեցին հանրապետությունում ԾՊՇԿ-ի իրականացմանն ուղղված մի շարք օրենքներ, նորմատիվ ակտեր, մշակվեցին ուղեցույցեր, պատրաստվեցին ու ներկայացվեցին զեկույցներ և այլ:

1. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-կետի համաձայն` «Յուրաքանչյուր Կողմ մշակում, իրագործում, պարբերաբար նորացնում և վերանայում է ծխախոտի դեմ պայքարի համակողմանի ազգային ռազմավարությունները, պլանները և ծրագրերը` համաձայն սույն Կոնվենցիայի և նրա արձանագրությունների:

Այս հոդվածում ամրագրված պահանջը իրականացնելու ճանապարհին 2005 թվականի սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվեց Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի դեմ պայքարի 2005-2009 թթ. պետական ծրագիրը և ծխախոտի դեմ պայքարի բնագավառում առաջնահերթ միջոցառումների ցանկը, իսկ 2010 թվականին` ծխելու դեմ պայքարի 2010-2015թթ. պետական ծրագիրը և ծխելու դեմ պայքարի բնագավառում առաջնահերթ միջոցառումների ցանկը:

2. Շրջանակային կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր կողմ, ազգային օրենսդրության համապատասխան, ընդունում և իրականացնում է և իր իրավասության շրջանակներում ակտիվորեն աջակցում է արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական և /կամ այլ միջոցների ընդունմանն ու իրականացմանը, որոնք ապահովում են ծխախոտի ծխի ազդեցությունից պաշտպանությունն աշխատանքային տեղերում, փակ տարածքների ներսում, հասարակական տրանսպորտում և, համապատասխան դեպքերում, այլ հասարակական վայրերում:

24/12/2004 ընդունված «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը և դրանից հետո նույն օրենքում ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները և լրացումները ուղղված էին այս հոդվածի ներդմանը:

3. Շրջանակային կոնվենցիայի 9-րդ և 10-րդ հոդվածների արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով ԱՀԿ ՃՊՇԿ կողմերի համաժողովը որոշում ընդունեց մշակել ուղղեցույցներ, որոնք կոգնեն երկրներին/կողմերին կիրառել հոդվածներում ամրագրված սկզբունքները:

4. Կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր Կողմ տվյալ Կողմի համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից երեք տարվա ընթացքում, իր ազգային օրենսդրության համաձայն, արդյունավետ միջոցներ է ձեռնարկում և իրականացնում, որպեսզի ծխախոտային արտադրատեսակների յուրաքանչյուր տուփի և փաթեթի պիտակի վրա տեղ գտնի առողջության համար վնասակարության մասին նշումը»: Նման նախազգուշացումները և տեղեկությունները, որոնք հաստատվում են ազգային իրավասու մարմինների կողմից, պարբերաբար փոփոխվում են, լինում են խոշոր, պարզորոշ, տեսանելի և հեշտ ընթեռնելի, գրավում են հիմնական պիտակավորված մակերեսի 50 տոկոսը կամ ավելին, ոչ մի դեպքում հիմնական պիտակավորված մակերեսի 30%-ից ոչ պակաս, կարող են կատարված լինել նաև նկարների կամ պիկտոգրամների ձևով:

Սույն հոդվածի ներդման նպատակին է ծառայում 24/12/2004 ընդունված «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածը, ՀՀ Կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի թիվ 540-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգը, ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 916-Ն որոշումը` մարդու առողջոււթյան վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության նախազգուշացման տեքստերը հաստատելու վերաբերյալ: Ծխախոտային արտադրատեuակների յուրաքանչյուր փաթեթավորում Հայաuտանի Հանրապետության պետական լեզվով ներառում է` խեժի, նիկոտինի պարունակության մաuին տեղեկություն, առողջության վրա ծխախոտի ներգործած բացաuական ազդեցության մաuին նախազգուշացում: Նախազգուշացման տեքuտը պետք է զբաղեցնի ոչ պակաu, քան մեծածախ և մանրածախ առևտրում oգտագործվող uպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) առջևի եւ հետևի պատերի ծավալի 30 տոկոuը:

5. Կոնվենցիայի 12 -րդ հոդվածի համաձայն «Յուրաքանչյուր Կողմ պահպանում և ուժեղացնում է բնակչության ծխախոտի դեմ պայքարի հարցերի մասին իրազեկության համակարգը, համապատասխան դեպքերում օգտագործելով բոլոր առկա տեղեկատվության միջոցները: Այդ նպատակներով յուրաքանչյուր Կողմ նախաձեռնում և իրականացնում է արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցները, որոնք նպատակաուղղված են նշվածի աջակցությանը»:

2006 թվականից իրազեկման միջամտություններ և քարոզարշավ իրականացնելու նպատակով Հայաստանում հատկացվում են ֆինանսական միջոցներ: Աշխատանքը իրականացվում է հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, ինչպես նաև ՀՀ ԱՆ կողմից` օգտագործելով ԶԼՄ-ների կարողությունները:

6. Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր Կողմ, իր սահմանադրության կամ սահմանադրական դրույթների համաձայն, ամբողջությամբ արգելում է ծխախոտային արտադրատեսակների գովազդը, վաճառքի խթանումը և հովանավորությունը: Դա ներառում է, իրավական պայմանների պահպանումն ու այդ Կողմի ունեցած տեխնիկական միջոցների առկայությունը` հաշվի առնելով, իր տարածքից դուրս եկող անդրսահմանային գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության լիակատար արգելումը: Այդ կապակցությամբ, յուրաքանչյուր Կողմ, իր համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հինգ տարվա ընթացքում պատշաճ օրենսդրական, գործադիր, վարչական և/ կամ այլ միջոցներ է ձեռնարկում»:

«Գովազդի մասին» ՀՀ օրենքի համաձայն ծխախոտային ապրանքների գովազդը արգելված է հեռուստատեսությամբ և ռադիոյով, արտաքին գովազդով, ներառյալ` գովազդային վահանակներով (ուժի մեջ է 2006թ. հոկտեմբերի 1-ից), ցուցապաստառներով, այլ միջոցներով, ինչպես նաև գոյություն ունեն մասնակի սահմանափակումներ` կապված տպագիր մամուլում (օրաթերթեր և ամսագրեր) գովազդման ձևի և բովանդակության վերաբերյալ և այլն: Կոնվեցիայի այս հոդվածը ամբողջությամբ ներդնելու նպատակով Ծխելու դեմ պայաքարի պետական ծրագրով մշակվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ` Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջներին և ուղեցույցներում ամրագրված սկզբունքներին համապատասխան:

7. Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր Կողմ, հաշվի առնելով ազգային հանգամանքներն ու գերակայությունները, մշակում և տարածում է գիտական և գործնական տվյալների վրա հիմնված պատշաճ, համակողմանի և համալիր ղեկավար սկզբունքներ, և ձեռնարկում է արդյունավետ միջոցներ ծխախոտի օգտագործման դադարեցման և ծխախոտից կախվածության բուժման համապատասխան արդյունավետ միջոցներ»:

Այս հոդվածի ներդման նպատակով 2008-2009 թթ. ՀՀ ԱՆ կողմից մշակվեց և հաստատվեց «Ծխախոտի օգտագործումը դադարեցնելուն ուղղված խորհրդատվության, բուժման առողջության առաջնային պահպանման բժշկական հաստատությունների բժիշկների համար» առաջին ազգային ուղեցույցը:

8. Կոնվենցիայի 16-րդ հոդվածի համաձայն «Կողմերը ընդունում են, որ ծխախոտի ապօրինի առևտրի բոլոր ձևերի, այդ թվում մաքսանենգության, ապօրինի արտադրման և կեղծման վերացումը, ինչպես նաև ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և գլոբալ համաձայանագրերից զատ համապատասխան ազգային օրենսդրության մշակումն ու իրականացումը հանդիսանում են ծխախոտի դեմ պայքարի անհրաժեշտ բաղադրամասեր»:

Այս հոդվածի հետ կապված ԱՀԿ ՃՊՇԿ կողմերի համաժողովը որոշում ընդունեց մշակել արձանագրություն, որի մշակման գործընթացին իր մասնակցությունը ունի Հայաստանը:

9. Կոնվենցիայի 16-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում և իրականացնում է ազգային օրենսդրությամբ սահմանված տարիքը կամ տասնութ տարի չլրացած անձանց ծխախոտային արտադրատեսակների վաճառքի արգելմանն ուղղված արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ»:

Սույն հոդվածի ներդման նպատակին է ծառայում 2004 թվականին ընդունված «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը: Օրենքը արգելում է անչափահասների կողմից և անչափահասներին ծխախոտի վաճառքը (մինչև 18 տարեկան), բոլոր տեսակի ինքնասպասարկումները, ներառյալ` ավտոմատ սարքերի միջոցով (բացառությամբ այն վայրերի, որտեղ անչափահասների մուտքը արգելված է), հատիկով սիգարետների վաճառքը, անվճար օրինակների տրամադրումը:

10. Կոնվենցիայի 20-րդ հոդվածի համաձայն «Կողմերը ձեռնարկում են տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում ծխախոտի դեմ պայքարի ոլորտում ազգային հետազոտությունների զարգացմանն ու աջակցությանը, գիտա-հետազոտական ծրագրերի համակարգմանն ուղղված միջոցներ»:

Սույն հոդվածը ներդնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են մի շարք հետազոտություններ, այդ թվում` Դեռահասների գլոբալ հարցում ծխախոտի օգտագործման մասին (2004 և 2009), Գլոբալ հարցում առողջապահական հաստատությունների ուսանողների շրջանում (2006), նույն նպատակին են ծառաել նաև առողջապահության համակարգի գնահատման շրջանակներում իրականացված հարցումները (2007 և 2009), որոնք ուղղված էին ծխախոտի օգտագործման տարածվածության և իրազեկվածության աստիճանի դիտարկմանը: Այս աշխատանքը շարունակական է:

11. Կոնվենցիայի 21-րդ հոդվածի համաձայն «Յուրաքանչյուր Կողմ Քարտուղարության միջոցով Կողմերի Համաժողովին է ներկայացնում Կոնվենցիայի իր կատարման մասին պարբերական զեկույցներ: Յուրաքանչյուր Կողմ պատրաստում է իր սկզբնական/առաջին զեկույցը տվյալ Կողմի համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում»:Համապատասխան հաստատված ձևաչափի Հայաստանի Հանրապետությունում ԾՊՇԿ իրականացման մասին զեկույցները ներկայացվեցին ԱՀԿ ԾՊՇԿ քարտուղարություն:

12. Կոնվենցիայի 22-րդ հոդվածի համաձայն` «Կողմերը համագործակցում են, անմիջականորեն կամ իրավասու միջազգային մարմինների միջոցով, զարգացող և անցումային տնտեսությամբ երկրների սույն Կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարաման ներուժի հզորացման նպատակով: Այդպիսի համագործակցությունը նպատակ ունի աջակցել, փոխադարձ համաձայնությամբ, գիտա-տեխնիկական և իրավաբանական փորձի փախանցմանը` ծխախոտի դեմ պայքարի ոլորտում ազգային ռազմավարությունների, պլանների և ծրագրերի մշակման ու հզորացման նպատակով:Այս հոդվածի պահանջների համաձայն 2008 և 2009 թթ. ՀՀ ԱՆ կողմից տրամադրվել է փորձագիտական աջակցություն` ՈՒկրաինայի “Ծխախոտի դեմ պայքարի” ազգային ռազմավարությունը մշակելու նպատակով:

13. Շրջանակային կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` «Կողմերը ընդունում են, որ գնային և հարկային միջոցները բնակչության տարբեր խմբերի, հատկապես երիտասարդության շրջանում ծխախոտի օգտագործման նվազեցման արդյունավետ և կարևոր միջոց են: Կողմերը պարտավորվում են սեփական ժողովրդի առողջապահական նկատառումներից ելնելով, իրականացնել համապատասխան հարկային քաղաքականություն` նպատակաուղղված ծխախոտի արտադրանքի սպառման նվազեցմանը»:Սույն հոդվածը ներդնելու ճանապարհին ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկել ծխախոտի արտադրանքի համար սահմանված հաստատագրված վճարի դրույքաչափերը բարձրացնելու ուղղությամբ` 2008 և 2010 թթ. «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում կատարվել են համապատասխան փոփոխություններ:

ԾՊՇԿ-ի իրականացման մեկնարկը բավական հաջող էր, ինչի մասին վկայում են արդեն իսկ ընդունված օրենքները, իրավական ակտերը և որոշումները: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ սա դժվարին գործընթացի սկիզբն է միայն, քանի որ ծխախոտային արդյունաբերությունը բավական զորեղ է Հայաստանում, և նոր իրավական ակտերը, ինչպես նաև գործող օրենսդրության մեջ կատարվող լրացումները և փոփոխությունները դեռ պետք է քննություն անցնեն մեր իրականության մեջ:

 

 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]