Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 08 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/08/2024   08:21 Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ» 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/08/2024   08:09 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․«Հրապարակ» 05/08/2024   08:04 Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․«Հրապարակ» 05/08/2024   08:01 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններուն մահվան 32, 2023-ին`53, 2024-ի առաջին 5 ամսում` 30 դեպք. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը. «Ժողովուրդ» 05/08/2024   07:58 Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ» 05/08/2024   07:56 Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ» 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/08/2024   00:00 Հերքվել է անոթների համար ճարպային սննդի վնասակարությունը 05/07/2024   23:50 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/07/2024   23:33 Ռուբեն Ռուբինյանը ՀՀ ԱԳՆ պատվիրակության կազմի հետ կմեկնի Ալմաթի 05/07/2024   23:09 Փարիզում արցունքաբեր գազ են կիրառել պրոպաղեստինյան ակցիան ցրելու համար 05/07/2024   22:52 Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն և «Mercedes-Benz»-ը. կան տուժածներ 05/07/2024   22:38 Քայլերթի 4-րդ օրն ավարտվեց խարույկի շուրջ հայրենասիրական զրույցներով 05/07/2024   22:34 Հանրային մեղադրողը պահանջել է Վլադիմիր Գասպարյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման 05/07/2024   22:23 Կիրանցի ամենախնդրահարույց հատվածի սահմանազատումը դեռ չի արվել, գործընթացը չի ավարտվել, ինչպես կարող ենք ասել գոհ ենք, թե դժգոհ. Կիրանցի բնակիչ 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/07/2024   22:04 Պայքարը ծաղիկներ հավաքելով չի լինում. գործ ունենք մարդու հետ, ով ամառվա շոգին էլ է կեպիով ման գալիս. Գեւորգյան (տեսանյութ) 05/07/2024   22:01 Վստահ չեմ, որ 4 գյուղերի հանձնումից հետո՝ Ադրբեջանը շարունակելու է սահմանազատման գործընթացը. Սուրեն Սուրենյանց 05/07/2024   21:52 ՊՆ. հայտնաբերվել է զինծառայողի դի՝հրազենային վնասվածքով 05/07/2024   21:49 Մայիսի 9-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Համբարձման տոնը 05/07/2024   21:33 Ոստիկանական հիմնական ուժերը հեռացել են Կիրանցից, ամենախնդրահարույց հատվածի սահմանազատումը դադարեցվել է. Կիրանցի բնակչուհին կասկած ունի, որ փորձ է արվում կանխել մայիսի 9-ի ակցիան 05/07/2024   21:30 Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը 05/07/2024   21:24 Երկրաշարժ հայ-ադրբեջանական սահմանին՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 05/07/2024   21:06 Հաշված օրերի ընթացքում իշխանությունները կարողանում են կայծակնային արագությամբ կողոմնորոշվել սյուների դիրքերի վերաբերյալ, սա վկայում է պայմանավորվածության մասին. Այվազյան (Տեսանյութ) 05/07/2024   20:59 Ադրբեջանական գյուղի 25 տոկոսը մնում է Հայաստանին. Կիրանցի համայնքապետ 05/07/2024   20:45 Իրական գործակալների բացահայտմանը քիչ է մնացել, բոլոր այն գործակալներին, որոնք ուրացել էին Հայաստանի և Արցախի շահը․ փաստաբան 05/07/2024   20:29 Բախվել է երեք ավտոմեքենա. կան տուժածներ 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/07/2024   20:07 Սատանան միշտ քահանայից վախեցել է. Կարապետ Պողոսյան 05/07/2024   19:57 ՄԱԿ-ն Իսրայելին մեղադրել Է տարհանման ժամանակ միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ 05/07/2024   19:39 Աշխարհն ավելի քան երբևէ մոտ է միջուկային պատերազմին. Լուկաշենկո 05/07/2024   19:29 Ավստրիան չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին․ Շալենբերգ 05/07/2024   19:10 Դոնի Ռոստովում ԻԳԻԼ-ի կողմնակցին դատապարտել են 17 տարվա ազատազրկման 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/07/2024   18:56 Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում 05/07/2024   18:55 Այրվել է ավտոբուս 05/07/2024   18:37 Մի անհանգստացիր, դժոխքը կա ու կա, մեկ է, ոնց հասկանում եմ չի գտնվելու այն հոգևորականը, որը կհամաձայնվի օգնել քեզ ապաշխարելու գործում. Սոս Հակոբյանը՝ Փաշինյանին 05/07/2024   18:13 Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջում են կասեցնել Վրաստանի՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակը 05/07/2024   18:13 Վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/07/2024   17:59 Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը 05/07/2024   17:54 Դիտավորությամբ հարվածներ էր հասցրել 83-ամյա մորը, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել էր 05/07/2024   17:47 Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ 05/07/2024   17:41 Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները․ Գերագույն հոգևոր խորհուրդ 05/07/2024   17:38 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է․ Արթուր Վանեցյան 05/07/2024   17:33 Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քարոզ է տարվում․ Արցախի ՄԻՊ-ն ահազանգում է 05/07/2024   17:31 Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/07/2024   17:22 Ադրբեջանում դպրոցականը բռունցքի հարվածով սպանել է հասակակցին
05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/06/2024   13:30 Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին

Հասունանում է հակամարտություն Փաստաբանների պալատի ու Արդարադատության նախարարության միջև 10/07/2013   18:30  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը  ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ուղղված այսօրվա գրությամբ խնդրել է շրջանառությունից հանել «Փաստաբանության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի և  ««Պետական տուրքի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծերը: «Փաստաբանական համայնքը չի հանդուրժելու այս Նախագծերը և օրենքով չարգելված բոլոր միջոցներով (այդ թվում` ծայրահեղ) պայքարելու ենք այս Նախագծերի դեմ»,- նշվում է գրության մեջ: 

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված նախագծերով   նախատեսվել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ և այդ լիազորությունը վերապահվել է ՀՀ արդարադատության նախարարությանը: ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել է գանձել տարեկան պետական տուրք` 60.000  ՀՀ դրամի չափով:

Որպես Նախագծերի ընդունման հիմնավորում նշվել է, որ «օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարձր տեխնոլոգիանների և տեղեկատվական համակարգերի կիրառմամբ էլեկտրոնային գրանցամատյանների ներդրման միջոցով ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և պետական և այլ մարմինների ու կազմակերպությունների միջև տեղեկատվության արագ փոխանակման կապակցությամբ իրականացվող պետական քաղաքականությունից»:

Որպես ընթացիկ իրավիճակ և խնդիրներ, մասնավորապես, նշվել է, որ «օրենքի նախագծում նախատեսվող փաստաբաններից գանձման ենթակա պետական տուրքի գումարները նախատեսվում է ուղղել հանրային պաշտպանի գրասենյակի պահպանման, փաստաբանների պետական գրանցամատյանի տեխնիկական սպասարկման և շահագործման ծախսերի համար»:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն իր դժգոհությունն է հայտնել  ՀՀ արդարադատության նախարարության ապակառուցողական այս նախաձեռնության կապակցությամբ:

Փաստաբանների պալատի դիրոքորոշման համաձայն, նախագծերը չունեն պատշաճ հիմնավորում՝ այս պահի դրությամբ  փաստաբանների հաշվառումն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատը՝ ընդ որում, դա կատարում է անվճար: ՀՀ փաստաբանների պալատի կայքէջում տեղադրված է փաստաբանների ցանկը, ինչպես նաև յուրաքանչյուր փաստաբանի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը և չի ներկայացվել հիմնավորում այն մասին, որ ներկայումս կիրառվող հրապարակային հաշվառումը չի նպաստում կամ խոչընդոտում է պետական և այլ մարմինների ու կազմակերպությունների միջև տեղեկատվության ազատ փոխանակման կապակցությամբ իրականացվող պետական քաղաքականությանը: Եթե նախագծի նպատակը Նախարարության տեղեկատվական բազայում ՀՀ փաստաբանների տվյալների ապահովումն է, ապա կարելի է ուղղակի հղում կատարել ՀՀ փաստաբանների պալատի կայքէջին կամ օրենքով նախատեսել, որ ՀՀ փաստաբանների պալատը պարտավոր է որոշակի տեղեկություններ հավաքել փաստաբաններից և հրապարակել:  Նախարարությունը չի բերել որևէ փաստ այն մասին, որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից հաշվառում չի իրականացվում, կամ, որ իրականացվող հաշվառումը ազգաբնակչության մատուցվող ծառայությունների որակի վրա է ազդել:

Նախարարությունը չի հիմնավորել,  ըստ ՓՊ նախագահի, թե ինչու և ինչպես կարող է Նախարարության կողմից վարվող գրանցամատյանի ներդրումը ազդել փաստաբանների կողմից մատուցվող ծառայությունների որակի վրա: Նախագծերից պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում «վարել»  ծառայությունը կամ գործողությունը: Այն իր մեջ չի ներառում գրանցամատյանում փաստաբանի, փաստաբանի օգնականի հաշվառում, հաշվառված անձանց վերաբերյալ տվյալներում փոփոխության կատարում և հաշվառումից հանում, քանի որ Նախագծով նախատեսված է, որ դա կատարում է ՀՀ փաստաբանների պալատը: Այն չի ներառում նաև տեղեկատվության տրամադրումը, քանի որ Նախագծում նախատեսված է, որ գրանցամատյանում պահպանվող տեղեկատվությունը հրապարակային է: Այսինքն, նախարարության կողմից իրականում ծառայություն չի մատուցվում կամ որևէ գործողություն չի կատարվում, որից օգտվելու համար էլ վճարվի պետական տուրք:

Նախարարությունը չի հիմնավորել, թե ինչու պետք է փաստաբանից գանձվի տուրքը տարեկան կարգով   այն դեպքում, երբ Նախարարությունը իրավաբանական անձանց գրանցամատյանները վարելու համար տարեկան պետական տուրքեր չի գանձում:

Նախարարությունը չի հիմնավորել, թե ինչու հատկապես 60.000 ՀՀ դրամ պետք է գանձվի ֆիզիկական անձ փաստաբանից, ինչպես է այդ գումարը ձևավորվել: Հատկանշական է, որ առևտրային իրավաբանական անձ գրանցելու պետական տուրքը նախատեսված է միանվագ և 12.000 ՀՀ դրամի չափով:

Նախարարությունը չի հիմնավորել, թե ինչու պետք է այդ գումարն ուղղվի նաև հանրային պաշտպանի գրասենյակի պահպանմանը, ինչու պետք է փաստաբանը վճարի մի գործառույթի համար, որն ուղղակիորեն մտնում է պետության պարտականությունների մեջ: ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին։ Հատկանշական է, որ պետությունն ինքն է որոշում, թե որ դեպքերում պետք է իրավաբանական օգնությունը ցույց տրվի անհատույց և դրանից օգտվելով էլ «Փաստաբանության մասին»  ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանել է քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց (խմբերի) ցանկը: 2014թ. հունվարի 1-ից հետո երեք խումբ քաղաքացիներ նույնպես հնարավորություն են ստանալու օգտվել անվճար իրավաբանական օգնությունից, որն անհամեմատ ծանրաբեռնելու է հանրային պաշտպանի գրասենյակը: Այս պայմաններում, ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի առաջին մասի պահանջի կատարումը կարող է ձախողվել, իսկ չձախողելու համար փաստաբանների վրա վճարումներ կատարելու պարտականություն դնելը որևէ արդարացում և իրավական հիմք չունի և նմանվում է կրկնակի հարկման:

Նախարարությունը հաշվի չի առել նաև փաստաբանների սոցիալական վիճակը և Նախագծերի հիմնավորման մեջ այդ մասով որևէ վերլուծություն առկա չէ:

«Նախարարության այս նախաձեռնությունն ուղղակիորեն վտանգում է փաստաբանության անկախությունը:«Փաստաբանության մասին»  ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` փաստաբանությունը փաստաբանների մասնագիտական միավորում է, որը հանդիսանալով քաղաքացիական հասարակության ինստիտուտ, չի մտնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի մեջ, իսկ երկրորդ մասի համաձայն` փաստաբանությունը գործում է անկախության, օրինապահության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության սկզբունքների հիման վրա: Պետությունը չի կարող իր խնդիրները դնել քաղաքացիական հասարակության ինստիտուտ հանդիսացող փաստաբանների մասնագիտական միավորման վրա»,- նշվում է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի գրության մեջ:

 


Հարակից հրապարակումներ`

13:16 04/10/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրա Զոհրաբյանը ստանձնեց ՓՊ նախագահի պաշտոնը
15:10 19/09/2013  |  ՀարցազրույցՓաստաբանների պալատում կանցկացվի աուդիտ
14:39 19/09/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբանները դիմել են ՀՀ նախագահին` Ռուբեն Սահակյանին պարգևատրելու համար
12:52 14/09/2013  |  ԼՐԱՀՈՍԱրա Զոհրաբյան. «Կարևորը ձեռքբերումները փայփայելն ու խնդիրների լուծմամբ զբաղվելն է»
11:25 14/09/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբանների պալատի նախագահի ընտրություններն ընթանում են բնականոն հունով
09:38 13/09/2013  |  Մամուլ«ՀՐԱՊԱՐԱԿ»: Ա.Զոհրաբյան. Լինելու է մեկ թիմ՝ փաստաբանների թիմ
13:29 12/09/2013  |  ԼՐԱՀՈՍՍկսվեց թեկնածու փաստաբանների բանավեճը
09:31 10/09/2013  |  Մամուլ«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ»: Տիգրան Աթանեսյան. Միթե կարելի էր ազատ մասնագիտության տեր մարդկանց մասնագիտական միավորումը վերածել ԺԵԿ-ի
09:38 06/09/2013  |  Մամուլ«ՀՐԱՊԱՐԱԿ»: Կրոմվել Գրիգորյան. Պալատը ծառայել է մի անձի՝ Ռուբեն Սահակյանին
10:22 05/09/2013  |  Մամուլ«ԱՌԱՎՈՏ»: Ֆինանսական չարաշահումներ Փասատաբանների պալատու՞մ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]