ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խաչիկյանի գործով վկան երկմտելով տեր կանգնեց ցուցմունքի հանդեպ հեղինակային իրավունքին 09/26/2013 16:04 | ԼՐԱՀՈՍ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ Մխիթար Պապոյանի, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեց Գյումրու սոցիալական ապահովության վճարումների բաժնի պետ Ռուբեն Մնացականյանը, ով սույն գործից անջատված մասով մեղադրյալ է:
«Արթիկ» ՔԿՀ-ից դատարան բերված վկան ճանաչեց դատավարության մասնակիցներից շատերին, պարզվեց, որ նրանցից մեկը նաև իր խցակից ընկերն է եղել:
Ըստ վկայի ցուցմունքի, 2010թ. իրեն զանգահարել է Գյումրու սոցիալական ապահովության տարածքային պետ Էդուարդ Վարժապետյանը և ասել, որ պետք է գնան Վազգեն Խաչիկյանի մոտ, որտեղ և վերջինս ասել է, որ Գյումրու տարածքում կենսաթոշակների կրկնակի վճարումներ են եղել, և այդ գումարները պետք է վերականգնվեն:
Վկան նաև նշեց, որ այդ ժամանակ ինքը կտրականապես հրաժարվել է այդ գումարների վերականգնելու գործընթացին մասնակցելուց և որ հետագայում Վարժապետյանից երբեք չի հարցրել գումարները վերականգնվե՞լ են, թե ոչ: Վկան պնդեց, որ երբ 2-րդ անգամ 2010թ. վերջերին Վարժապետյանի հետ գնացել են Խաչիկյանի մոտ, ինքը միայն հարցրել է նրա որպիսության մասին, իսկ գումարի մասին խոսք չի եղել:
Մեղադրողը նկատեց, որ վկայի ցուցմունքներում էական հակասություններ կան և միջնորդեց հրապարակել վկայի և Էդուարդ Վարժապետյանի առերես հարցաքննության արձանագրությունը: Վարժապետյանը այդ ժամանակ հայտնել էր, որ վկան 29 մլն դրամը փոխանցել է իրեն, ինքն էլ՝ Խաչիկյանին: Ըստ Վարժապետյանի՝ Ռուբեն Մնացականյանը ստել է և որ վերջինս իրեն է տվել գումարները, որ փոխանցի Խաչիկյանին:
Պարզվեց նաև, որ վերոհիշյալ հանդիպմանը վկայի ներկայությամբ Վարժապետյանը Խաչիկյանին հարցրել է՝ ի՞նչ եղավ այդ 29 մլն դրամի հետ:
Վկան սկզբից թերահավատ էր, որ դատավոր Մխիթար Պողոսյանի կողմից հրապարակված ցուցմունքն իր գրչին է պատկանում, սակայն այն կարդալուց հետո համոզվեց ու հաստատեց, որ հենց այդպես էլ եղել է:
Վկա Սուրեն Մարտիրոսյանը դատարան էր բերման ենթարկվել ոստիկանների կողմից: Նա նշեց, որ իր քրոջ ամուսինը 1997-1998թթ. բնակվել է ԱՄՆ-ում և 2000թ. մահացել է, իսկ մինչ այդ Հայաստան չի եկել: Մեղադրողի հարցին, թե հնարավոր է 2007թ. նրա անունից ինչ-որ մեկը կենսաթոշակ ստացած լինի՝ վկան բացասական պատասխանեց:
Բացի նրանից դատարանը ևս 10 վկաների բերման ենթարկելու որոշումներ էր կայացրել, սակայն, ինչ-ինչ պատճառներով հնարավոր չի եղել բերման ենթարկելու դատարանի որոշումները կատարել: Դատարանն այսօր ևս 20 վկաների վերաբերյալ կայացրեց բերման ենթարկելու որոշումներ՝ նրանք նախկինում պատշաճ կերպով ծանուցված են եղել, սակայն չեն ներկայացել նիստերին:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2024 13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ
- 05/18/2024 10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած
- 05/17/2024 18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին
- 05/17/2024 11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ