Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան 05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին 05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   12:14 «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է գործարկվել 2028-2029թթ. թուրք պաշտոնյա 05/18/2024   12:08 Պատճառը մեկն է, որը գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում և այդ պատճառը պետք է լուծվի. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:58 Վարչապետի այլ թեկնածուի քննարկումը քաղաքական տարաձայնությունների կբերի. Մեսրոպ Առաքելյան 05/18/2024   11:45 Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով . ՔԿ
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   14:11 Ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում․ արքեպիսկոպոս 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»

Սահման՝ ուղիղ գծով 300 մետր 09/20/2013   09:42  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Սահմանամերձ Խաչիկ գյուղը՝ երկրապահ
 
Երևանից Վայք ճանապարհը ճշգրիտ բնորոշում է Հայաստան երկիրը՝ հարթավայրային ու լեռնային, անտառոտ և միաժամանակ՝ լերկ սար ու ձորով: Մայրաքաղաքից  դուրս ես գալիս և քիչ անց՝ Արարատյան հարթավայրն է աչքիդ առաջ՝ Արարատ լեռն իբրև ուղեկից՝ հորիզոնի գծապատկերում: Արարատի մարզը սահմանակից է Թուրքիային և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանին: Սահմանամերձ այս հատվածում Երասխավանից դեպի Զանգակատուն՝ ճանապարհի աջ կողմում պաշտպանական հողապատնեշներ են, դրանցից անդին էլ՝ մեր դիրքապահները՝ հակառակորդին դեմ - հանդիման:
 
Մեր նպատակակետն այս անգամ Վայոց Ձորի Խաչիկ գյուղի N զորամասի  տարածքում գերիշխող դիրք ունեցող մարտական հենակետերն էին: Իսկ Վայոց ձորի մարզը արևմուտքից սահմանակից է Ադրբեջանին բռնակցված Նախիջևանին:
 
Ամբողջությամբ հայի բնավորությունն է մեր բնությունը: Արևոտ, անհողմ այգիներից և դաշտերից՝ Գեղամա և Երանոսի լեռներ,  Վայոց ձոր ու սարի, հանդիպակաց ժայռերի արանքում պատսպարված զարդերի զարդ՝ Նորավանք…
 
Գյուղն ու զորամասը` մեկ ամբողջություն
 
Խաչիկ գյուղն ու N զորամասը իմ մտապատկերում մեկ ամբողջություն են՝ գյուղի առօրյան անբաժան է զորամասի առօրյայից, մանավանդ, վերջինիս երեք վաշտերից մեկի՝ պայմանագրայինների  վաշտը / մյուս երկուսը պարտադիր ժամկետային զինծառայողներն են Ա. Ե./ հիմնականում խաչիկցիներից է կազմված: Ի դեպ, զինծառայության  «պայմանագրային» եղանակն այսօր նաև լուրջ սոցիալական խնդիր է լուծում, հատկապես սահմանամերձ բնակավայրերում: Իսկ Եղեգնաձորի տարածաշրջանում գտնվող այս գյուղը թշնամու կողմից զավթված Նախիջևանի հետ` 27կմ ընդհանուր պետական սահման ունի: Այս տարածքի ամենաբարձր լեռնագագաթը «Հարսնասարն»  է, որը նաև հայոց զինուժի մարտական հենակետ է՝ ծովի մակերևույթից 2773.4 մ բարձրությամբ:
 
Զորամաս հասանք հենց այն պահին, երբ մարտական հենակետում 2 շաբաթ հերթապահած զինվորներին  փոխարինող կազմը հավուր պատշաճի արարողակարգն էր կատարում: Հերթափոխայինները մեր ողջույնի և բարեմաղթանքի խոսքերի ներքո բարձրացան զինվորական մեքենան՝ «ՈՒրալը» և ճանապարհվեցին, իսկ մենք՝ տասներեքամյա տղաս՝ Արմենը և ես զորամասի անձնակազմի գաղափարադաստիարակչական գծով տեղակալ, փոխգնդապետ Արամայիս Մանուչարյանի հետ ուղևորվեցինք դեպի  զորամասի շտաբ, որ քիչ անց նրա ուղեկցությամբ հետևեինք դիրքեր բարձրացողներին:
 
Այն, որ գտնվում ենք մեր  զինված ուժերում լավագույն մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկում, վկայում էր կարևոր մի փաստ՝ գումարտակը երեք  անգամ անընդմեջ եղել է փոխանցիկ դրոշի արժանացողը, ինչն, ըստ Ա. Մանուչարյանի՝ արդեն հավերժ մնալու է տվյալ գումարտակում. «Այսպիսով,  ՀՀ պաշտպանության նախարարի՝ Հայաստանի զինված ուժերում ազգային գաղափարախոսության հիմնադրույթներն արմատավորելու, ազգային բանակի լավագույն ավանդույթները զինվորական առօրյայում ամրագրելու վերաբերյալ հրամանը իրական, կոնկրետ փաստերով է ամրագրվել և դա շարունակվելու է», - ասում է փոխգնդապետ Մանուչարյանը:
 
Հարցումիս` ուզում եք ասել պատերին գրված ասույթները, ասենք՝  Գարեգին Նժդեհի խոսքերը, թե՝  հայրենիքս ես եմ, ընտանիքս, ազգս, մայրենիս և այն տարածքները, ուր կհասցնեմ իմ զենքի փառքը՝ ձեր զորամասում սպաները կարողացե՞լ են փոխանցել զինվորներին և վերջիններս ընկալել ու ըմբռնե՞լ են: «Բանակի ոգին բարձրացնելիս պետք է սկսել սպայից, քանզի նա բանակի աղն է»՝ Վազգեն Սարգսյանի այս խոսքերը մեզ մոտ լավ ենք յուրացրել՝ ասում է Ա. Մանուչարյանը և ավելացնում՝ կարծում եմ,  այն, ինչ ձեր աչքով կտեսնեք, ավելի տպավորիչ կլինի:
 
Մենք մտնում ենք «կազարմա»` զորանոց, ուր օդը մաքուր է, չոր՝ առանց տհաճ հոտերի ու խոնավության:  Նորակոչիկ զինծառայողները, որ  իրենց անկողնային սպիտակեղենն էին  փոխում, մեկեն  զգաստացած շարվում են՝ սպասելով հրամանի:  «Հարցեր ունե՞ք՝ ի պատասխան՝ ոչ մի կերպ»՝ ձևակերպումը ինքնին ձևական է, քանի որ այս փուլը նրանց՝ նորակոչիկների համար բազմաթիվ նոր հարցերի փուլն է հենց, որոնց պատասխանները տվող, կամ այդ պատասխանները գտնելու առումով օգնող, ընդառաջող սպաները լուրջ անելիք ունեն:  Փաստորեն, նորակոչիկների զինծառայությունն անցնելու է այս զորամասում: Ծառայության 6 ամիսը լրանալուց հետո նրանք նույնպես կմեկնեն մարտական դիրքեր:
 
Բնակարաններ՝ սպաների համար
 
Հանրապետության նախագահը և պաշտպանության նախարարը հաճախ են լինում է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական այս հենակետերում՝ ծանոթանալով մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանն ու բարոյահոգեբանական վիճակին, ստուգելով  պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը: Արտառոց ոչինչ չկա, այլ կերպ, թերևս, չի էլ կարող լինել` խրամատը պետք է լինի հրադադարի պայմաններում ապրող մեր երկրի նախագահի և պաշտպանության նախարարի աշխատանքային առօրյայի մասը:
 
Մեր այցելության օրը գրեթե պատրաստ էր, իսկ մի քանի օր անց շահագործման հանձնվեց զորամասի հարևանությամբ սպաների համար կառուցված բնակելի շենքը: Արդյունքում, այս զորամասում ծառայող 9-10 սպաներ իրենց ընտանիքներով կարող են ապրել նորմալ բնակարանային պայմաններում: Լուծվել է մի քանի սպայական ընտանիքի միավորման շատ կարևոր խնդիրը: Ու թեպետ այս տարիներին բանակը հարյուրավոր բնակարաններ է կառուցել սպաների համար, դեռ դրանց անհրաժեշտությունը շատ է զգացվում, ուստի` կառուցումը շարունակական է լինելու: Նման գործնական քայլերը, բնականաբար, դիրքապահ, սահմանապահ սպայի մոտ  վստահություն են առաջացնում, թե` իրենք մենակ չեն առօրյա հոգս ու խնդիրների  հետ, թե` հայրենիքն իրենց մասին  հոգ է տանում, ի վերջո` պաշտպանության նախարարն իրենց կողքին է, որպես մեկն իրենցից, ով իբրև կադրային զինվորական տարիներ առաջ կրել է զորային կյանքի նույն դժվարություններն, ինչ հիմա` իրենք:
 
Կարևոր գործոն է նաև  այն, որ պայմանագրային զինծառայողները հենց  սահմանամերձ Խաչիկ գյուղից են: Այս դեպքում, նրանք մի կողմից մնում են իրենց ընտանիքների կողքին, տնտեսություն վարում՝ զուգահեռ ծառայելով, ինչը գյուղի բնակչի համար ինչ-որ չափով ապրուստի միջոց է, իրենց բերքուբարիքն են վաճառում-ապրում, մյուս կողմից՝ նրանք  մեր սահմանն են պահում, իրենց ծննդավայրը, Հայաստան աշխարհի սահմանային կարևոր մի հատվածը:
 
1020  բնակիչ ունեցող Խաչիկ գյուղի մեկ բնակիչը երկուսի արժեք ունի. նա և գյուղացի է՝ բերքուբարիք արարող, և սահման պահող զինվոր ու երկրապահ է: Խաչիկցու հիմնախնդիրները շատ են՝ բուժկետից մինչև գյուղացիների կենցաղային կարիքների մեղմացում, բնակարանների կառուցում և վերակառուցում:  Ի դեպ, սահմանամերձ այս գյուղը մտնելով` լավատեսությամբ ես համակվում, յուրաքանչյուր նորեկի աչքից չեն վրիպում տիպային նորակառույցները, որոնք երկրի ղեկավարության նվերն են խաչիկցիներին: 2012 թ գյուղի վերանորոգված դպրոցի բացմանը մասնակցող ՀՀ նախագահը գյուղի բոլոր ընտանիքներին մեծ գումարներ է հատկացրել՝ իրենց տների նորոգման համար: Այս ամենը գյուղացիներն իրենք էլ պատմում են` հողի աշխատավորին բնորոշ պարզությամբ և անմիջականությամբ` հիշելով ու վերհիշելով հեռու-մոտ անցյալը: Ի դեպ, այստեղ բնակվողներին ազատել են որոշ հարկերից, միայն թե՝ սահմանամերձ գյուղացին մնա տեղում: Եվ մնում են, վաշտի պայմանագրային զինծառայողների  90 տոկոսը գյուղացիներն են: Ճիշտ է, կան մարդիկ, որ պայմանագիրը լրանալուն պես դուրս են գալիս, բայց, դեպի պայմանագրային ծառայություն սահմանամերձ գյուղացու մուտքը  քանի գնում, ավելանում է: 
 
Խաչիկ գյուղի մեկ բնակիչը երկուսի արժեք ունի. նա և գյուղացի է՝ բերքուբարիք արարող, և սահման պահող զինվոր ու երկրապահ…
 
Շարունակելի 
 
Երեւան-Վայք-Երեւան
 

Հեղինակ` Անահիտ Եսայան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]