ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ա.Սաքունց.«Բռնաբարել է արդարադատությունը հրապարակավ» 09/09/2013 13:04 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Սեպտեմբերի 7-ին, երբ 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի գործով մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, դժբախտություն պատահեց ՀՀ արդարադատության հետ: Այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց գործով միակ մեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
ՊՆ քննչական ծառայությունը երեք որոշում էր ընդունել երեք անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Առաջին երկուսը վերաբերվում են գործով մեղադրյալնել Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին, որոնց նկատմամբ քրեկան հետապնդումը դադարեցվել է անհրաժեշտ պաշտպանության հիմքով, իսկ երրորդ որոշումը վերաբերվում է դեպքի հետևանքվ սպանված Ավետիք Բուդաղյանին, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է նրա մահվան հիմքով: Պաշտպանը նշեց, որ ՀՀ ՊՆ քննչական ծառայության որոշումները ոչ մի ընդհանուր բան չունեն իրավաբանության ու տրամաբանության հետ: Որոշումներն ընդունվել են՝ խեղաթյուրելով դեպքի իրական հանգամանքները և հիմնվելով միայն Խաչատրյանների ցուցմունքների վրա: «Մենք այսպես կարող ենք կորցնել հավատը, որ երբևէ Հայաստանում հնարավոր է հասնել արդարության, եթե քիչ թե շատ ազդեցիկ մարդկանց հետ գործ ունենք»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ անպայման բողոքարկելու է այդ որոշումները:
Պաշտպանը հայտարարեց, որ որևէ անհրաժեշտ պաշտպանության մասին խոսք լինել չի կարող: Նա հիշեցրեց, որ դեպքի վայրում հայտնաբերվել է 13 պարկուճ, որից 11-ն արձակվել է Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցների կողմից, դրանցից հինգը դիպել է Ավետիք ու Արտակ Բուդաղյաններին՝ առաջինին պատճառելով մահ, իսկ երկրորդին՝ ծանր մարմնական վնասվածք:
Հ.Ալումյանը տարակուսանք հայտնեց նաև, որ Սուրիկ Խաչատրյանի «Բերետտա» տեսակի ինքնաշեն ատրճանակը քննչական մարմինը գնահատել է որպես օրինական զենք:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր հերթին ընդգծեց, որ իրավապահ մարմիններն անգործություն են դրսևորել, իսկ ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը «բռնաբարել է արդարադատությունը հրապարակավ», ուստի հետագա հաշվեհարդարների անմիջական պատասխանատվությունը կրելու է Հայաստանի Հանրապետությունն՝ ի դեմս զինդատախազի: Ա.Սաքունցի գնահատմամբ, սպանությունը խրախուսելու այս մոտեցումը քաղաքացիներին զրկում է իրավական ճանապարհով հարցը լուծելու իրավունքից և հնարավորությունից, խնդրի լուծումը իրավական դաշտից տեղափոխում վենդետայի դաշտ:
Լրագրող, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն իր հերթին քննչական մարմնի հիշյալ որոշումները գնահատեց որպես նախադեպային՝ մինչ այդ գոնե իշխանությունների պաշտպանությունը վայելող անձանց գործերը գոնե հասնում էին դատարան: Ըստ նրա, այս դեպքում ՀՀ զինդատախազը կատարել է արդարադատության երաշխավորի՝ ՀՀ նախագահի հանձնարարությունը:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հայտարարեց, որ «սա շարունակությունն է անպատժելիության մթնոլորտի, ապտակ է բոլորիս դեմքին»: Նա հիշեց երեք տարի առաջ Սյունիք կատարած իր այցից ստացած տպավորությունները՝ մարդիկ պատմում էին մարզպետի կողմից ծեծի ենթարկելու, անգամ սպանություններ կատարելու դեպքերի մասին, սակայն անկարող էին հակազդել դրան, որովհետև գտնվում էին անպաշտպան ճորտի կարգավիճակում, ինչպես ժամանակին գտնվում էր Ռուսաստանը՝ մինչև ճորտատիրության վերացումը: Իրավապաշտպանը տարակուսանք հայտնեց՝ ինչպե՞ս կարող էր մարզպետի պաշտոնում նշանակվել քրեական անցյալ, կրթական ցածր ցենզ ունեցող անձը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/04/2024 13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր
- 05/04/2024 11:25 Հրդեհված տնից փրկարարները հանել են երեխաների մարմինները. նոր մանրամասներ
- 05/04/2024 10:42 Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում ․ Ջուրը լցվել է հարակից տները
- 05/04/2024 10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն