Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ 04/28/2024   12:06 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան

Դատախազությունը հայտնաբերել է խախտումներ 09/02/2013   10:59  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
2010-2012թթ. ընթացքում դատարանների կողմից նշանակված պատիժները կատարման հանձնելու, ինչպես նաև դրանք կատարող մարմինների կողմից կատարման ընդունելու հետ կապված արձանագրվել են օրենսդրության պահանջների խախտումների փաստեր: ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ,  խախտումներն ի հայտ են եկել ՀՀ գլխավոր դատախազության 2013թ. 1-ին կիսամյակի աշխատանքի ծրագրի համաձայն ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության կողմից կատարված  ուսումնասիրության արդյունքում: 
 
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը  ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ուղղած հաղորդման մեջ խնդրել է  հաղորդումը քննարկել և հանձնարարել արձանագրված խախտումները վերացնելու և այդպիսիք հետագայում բացառելու ուղղությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ և արդյունքների մասին հայտնել ՀՀ գլխավոր դատախազություն: 
 
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ բազմաթիվ դեպքերում դատարանների կողմից նշանակված պատիժները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ի կատար չեն ածվել: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն օրինական ուժի մեջ մտած դատական որոշումն ի կատար է ածվում որոշումը կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան այն ուժի մեջ մտնելուց կամ վերաքննիչ կամ վճռաբեկ ատյանից գործը վերադարձնելուց հետո եռօրյա ժամկետում, սակայն ուսումնասիրությամբ հայտնաբերվել են օրենքի պահանջի խախտումների դեպքեր:
 
Այսպես, ՀՀ ԱՆ «Էրեբունի»  ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալներ Վարազդատ Սողոյանի վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 15.06.2012թ., իսկ դատական որոշումը կատարման է ուղարկվել 25.07.2012թ., Խաչատուր Բոյաջյանի վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 10.01.2011թ., իսկ դատական որոշումը կատարման է ուղարկվել 21.01.2011թ., Ստեփան Հովսեփյանի վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 15.11.2011թ., իսկ դատական որոշումը կատարման է ուղարկվել 06.12.2011թ., Սարգիս Ավագյանի վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 05.11.2010թ., իսկ դատական որոշումը կատարման է ուղարկվել 22.11.2010թ.:
 
ՀՀ գլխավոր դատախազության հիշյալ վարչության կողմից ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ դատարանների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված 3-օրյա ժամկետի խախտմամբ են կատարման ուղարկվել տուգանք պատժատեսակի վերաբերյալ` 70 դատավճիռներ (2010թ.` 7,  2011թ.` 24, 2012թ` 39) որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում պատժատեսակի վերաբերյալ 11 դատավճիռներ (2010թ.` 2,  2011թ.` 4, 2012թ.` 5):
 
Արձանագրվել են դատական ակտերի կատարման անհարկի ձգձգումների դեպքեր և միայն վարչության միջամտության արդյունքում են դատական ակտերը կատարվել:
 
Այսպես, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. հունվարի 14-ի դատավճռով Սերգեյ  Միրզոյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով:  Դատական ակտն օրինական ուժ է ստացել 2010թ. մայիսի 10-ին, որը կատարման է ուղարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին 2011թ. հունիսի 6-ին` 1 տարի 1 ամիս ուշացումով` ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության միջամտության արդյունքում: 17.06.2011թ. Սերգեյ Միրզոյանը բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին և տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ, նույն օրը համաներման ակտի հիմքով Ս.Միրզոյանն ազատվել է պատժի կրումից:
 
Սուսաննա Ավագյանը, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. մայիսի 26-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման համար և դատապարտվել ազատազրկման 5 տարի ժամկետով և տուգանքի 300.000 ՀՀ դրամի չափով: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ դատական ակտն ի կատար չի ածվել, մինչդեռ այն ուժի մեջ է մտել 2011թ. փետրվարի 10-ին: ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից դատական ակտի կատարման ձգձգման անհիմն պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ դատապարտյալ Ս.Ավագյանը գտնվել է ստացիոնար բուժման մեջ «Էրեբունի» բժշկական կենտրոնի սիրտթոքային բաժանմունքում: Վարչության միջամտության արդյունքում 2011թ. մարտի 17-ին դատապարտյալ Ս.Ավագյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:
 
Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.03.2010թ. դատավճռով Ավիկ  Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:  Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 17.09.2010թ., իսկ 2010թ. հոկտեմբերի 7-ին կարգադրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին դատավճիռն անհապաղ կատարելու համար: Դատարանի կարգադրությունը ստանալուց շուրջ 4 ամիս անց ոստիկանության Արաբկիրի բաժնի 22.02.2011թ.  գրությամբ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին  հայտնվել է, որ բաժնի կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ Օրբելի փողոցի 67 շենքի թիվ 26 բնակարանի բնակիչ Ավիկ Գրիգորյանին հայտնաբերելու ուղղությամբ, սակայն ձեռնարկված միջոցառումներն արդյունք չեն տվել: Ավիկ Գրիգորյանը միայն 30.03.2011թ. տեղափոխվել է «Նուբարաշեն»   ՔԿՀ:
 
Աշոտ  Շմավոնյանը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 05.12.2011թ. դատավճռով  ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվել է ազատազրկման 1 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով: Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2012թ. հունվարի 9-ին, իսկ 10.01.2012թ. կարգադրություն է ուղարկվել Արաբկիրի բաժին դատավճիռն անհապաղ կատարելու համար: 13.01.2012թ. Արաբկիրի բաժնի կողմից գրություն է ուղարկվել դատարան` առաջարկելով կասեցնել կարգադրությունը, քանի որ Ա. Շմավոնյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
 
Փաստորեն դատարանի կարգադրությունը անհապաղ կատարելու փոխարեն, Արաբկիրի բաժնի կողմից դատարանի կարգադրությունը կասեցնելու մասին գրություն է հասցեագրվել դատարան: Դատավոր Կ. Ֆարխոյանը 13.01.2012թ. գրությամբ ոստիկանության Արաբկիրի բաժնին հայտնել է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 10.01.2012թ. ոստիկանության Արաբկիրի բաժին ուղարկված օրինական ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրությունն անհրաժեշտ է կասեցնել, քանի որ Աշոտ Շմավոնյանի կողմից ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բերվել է վերաքննիչ բողոք: Ա.Թամազյանը նկատում է, որ  ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը օրինական ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրությունը կասեցնելու այս հիմքը չի նախատեսում:
 
Որոշ դեպքերում, ըստ հաղորդման,  դատական ակտերի կատարման անհարկի ձգձգումների պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ դատական կարգադրությունը սխալմամբ ուղարկվել է այլ մարմնին, որն իրավասու չէ կատարելու դատարանի կարգադրությունը:
 
Այսպես, ՀՀ ոստիկանության N  զորամասի պայմանագրային զինծառայող Արեգ  Եփրեմյանի նկատմամբ 11.11.2011թ. ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով կայացվել է մեղադրական դատավճիռ և պատիժ է նշանակվել կալանք հիսուն օր ժամկետով: Դատավճիռը 13.12.2011թ. մտել է օրինական ուժի մեջ և դատարանն առանց պարզելու դատապարտյալի գտնվելու վայրը, կատարման է ներկայացրել ՀՀ ՈԶ N զորամաս, որտեղից 26.12.2011թ. գրությամբ հայտնվել է դատարանին, որ Արեգ Եփրեմյանը ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի 25.11.2011թ.  հրամանով արձակվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր և այդ պատճառով դատական ակտի կատարման ապահովումը իրենց կողմից հնարավոր չի եղել կատարել:
 
Հետագայում պարզելով, որ Ա.Եփրեմյանը բնակվել է Արաբկիրի ոստիկանության բաժնի վարչական տարածքում` դատական ակտի կատարումն ապահովելու և դատապարտյալին համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու նպատակով` 2011թ. դեկտեմբերի 27-ին դատարանի կարգադրությունը  ուղարկվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: 30.12.2011թ. Արեգ Եփրեմյանը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից տեղափոխվել է «Հրազդան»  ՔԿՀ:
 
Մեկ այլ դեպքով, 23.04.2012թ. ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի կողմից Արաբկիրի բաժին է ուղարկվել Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատարանից 18.04.2012թ. գրությամբ սխալմամբ իրենց հասցեագրված դատապարտյալ Տիգրան Ալաբյանի վերաբերյալ 07.03.2012թ. օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, կարգադրությունը և նյութերը` տարածքային կարգով կատարելու համար: 03.05.2012թ. Տիգրան Ալաբյանը ի կատարումն դատարանի կարգադրության, Արաբկիր բաժնի կողմից տեղափոխվել է «Հրազդան»  ՔԿՀ` շուրջ 2 ամիս ուշացումով:
 
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 428-րդ հոդվածի համաձայն դատական որոշումն ի կատար ածող մարմինները դատական որոշումը կայացրած դատարանին անհապաղ հաղորդում են այն ի կատար ածելու մասին:  Սակայն, ինչպես նշում է  ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը,  արձանագրվել են դեպքեր, երբ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից չեն պահպանվել նշված հոդվածի պահանջները:
 
Օրինակ,  «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող 19 դատապարտյալների վերաբերյալ դատավճիռներն ի կատար ածելու մասին հաղորդումները ձգձգումներով են ուղարկվել դատարաններ:
 
Մասնավորապես, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման դատապարտված Ռոբերտ Դերենիկի Քոչարյանը մուտք է եղել ՔԿՀ 19.09.2012թ., սակայն, դատական որոշումն ի կատար ածելու մասին հաղորդումը դատարան է ուղարկվել 7 օր ուշացումով:
 
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման դատապարտված Մերուժան Պետրոսյանը մուտք է եղել ՔԿՀ 08.02.2013թ., սակայն, դատական որոշումն ի կատար ածելու մասին հաղորդումը դատարան է ուղարկվել 7 օր ուշացումով:
 
Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ բազմաթիվ դեպքերում գույքի բռնագրավման պատժատեսակի կատարումն ապահովելու նպատակով այն քրեակատարողական հիմնարկների վարչակազմերը, որտեղ ազատազրկման ձևով պատիժ են կրում դատապարտյալները, չեն ձեռնարկվել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 38-40-րդ հոդվածներով նախատեսված իրենց վրա դրված պարտականությունները` դատական ակտի կատարումը գույքի բռնագրավման մասով ապահովելու ուղղությամբ:
 
2008-2009թթ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ԴԱՀԿ ծառայության ստորաբաժանումներում գույքի բռնագրավում պատժատեսակի կատարման գործընթացում արձանագրված խախտումների և դրանց կատարմանը նպաստող պայմանների և պատճառների բացահայտման ու վերացման համար դեռևս 2010թ. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հաղորդում էր ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարին: Սակայն,  ըստ Ա.Թամազյանի, անցած 3 տարիների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշ քրեակատարողական հիմնարկներ հետևություններ չեն արել և համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել գույքի բռնագրավման պատժատեսակի կատարման ուղղությամբ:
 
Այսպես, Սամվել Չապուխյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. սեպտեմբերի 16-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ցմահ ազատազրկում` 15.000.000 ՀՀ դրամի չափով գույքի բռնագրավմամբ (դատավոր Ռաֆիկ Մելքոնյան): Դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկվել է, օրինական ուժի մեջ է մտել 2010թ. հունվարի 26-ին, ուղարկվել կատարման, սակայն «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկի կողմից դատարանից կատարողական թերթը չի պահանջվել և կատարման չի ներկայացվել: 
 
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. ապրիլի 2-ի դատավճռով Սամվել Չապուխյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվում ազատազրկում 8 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, 67-րդ հոդվածի կանոններով վերջնական պատիժ է նշանակվում ցմահ ազատազրկում` 15.000.000 ՀՀ դրամի չափով գույքի բռնագրավմամբ:
 
Սակայն, հիմնական պատիժը կատարող մարմինը` «Նուբարաշեն»  ՔԿՀ-ն, այս անգամ ևս գույքի բռնագրավման մասին դատավճիռը ստանալուց հետո պատիժը կատարելը դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը չի վերապահել` դատարանից կատարողական թերթ չի պահանջել և չի ներկայացրել կատարման: Դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել 03.05.2010թ., սակայն գույքի բռնագրավման մասով դատական ակտն ի կատար չի ածվել` քրեակատարողական հիմնարկի անգործության հետևանքով:
 
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. դեկտեմբերի 5-ի դատավճռով Սամվել Չապուխյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 1 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ցմահ ազատազրկում` 15.000.000 ՀՀ դրամի չափով գույքի բռնագրավմամբ:  Դատական ակտը 2013թ. հունվարի 8-ին մտել է օրինական ուժի մեջ և կատարողական թերթը դատարանի կողմից ուղարկվել ԴԱՀԿ ծառայություն:
 
Գույքի բռնագրավման մասով դատարանի կողմից 2012թ. հունվարի 23-ին տրված կատարողական թերթի հիման վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Տավուշի մարզային բաժնում հարուցվել է կատարողական վարույթ, որի ընթացքում ձեռնարկված կատարողական գոծողությունների ընթացքում պարզվել է, որ Չապուխյանը Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում սեփականության իրավունքով ունի 0,196 հա վարելահող և համատեղ սեփականության իրավունքով Իջևան քաղաքի Աբովյան փողոցում  բնակարան, որոնց նկատմամբ կիրառվել է արգելանք: Վարչության կողմից 06.05.2013թ. Ս.Չապուխյանի բաժինն առանձնացնելու և բռնագանձում տարածելու նպատակով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց է հարուցվել:
 
Վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Արթիկ» և «Դատապարտյալների հիվանդանոց»  քրեակատարողական հիմնարկների վարչակազմերը 3 դեպքով գույքի բռնագրավման մասին դատավճիռները ստանալուց հետո պատժի կատարումը չեն վերապահել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, դատարանից կատարողական թերթը ստանալուց հետո այն ԴԱՀԿ ծառայության կատարմանը չի ներկայացվել և բաց է թողնվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կատարողական թերթը ներկայացնելու 1 տարվա ժամկետը:
 
Այսպես, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Խդր Բրոյանը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 165-րդ հոդվածի 4-րդ մասով և 66-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել է ազատազրկման 12 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ: Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 23.01.2012թ., ԵԿԴ/0134/01/10 կատարողական թերթը «Դատապարտյալների հիվանդանոց»  քրեակատարողական հիմնարկում ստացվել է 27.02.2012թ., սակայն քրեակատարողական հիմնարկի կողմից այն կատարման չի ներկայացվել:
 
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.05.2011թ. դատավճռով Արա Կարապետյանը ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 223-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 1-ին մասով, 317-րդ հոդվածով, 324-րդ հոդվածի 1-ին մասով, 66-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել է ազատազրկման 15 տարի ժամկետով` գույքի կեսի բռնագրավմամբ: 26.12.2011թ. դատարանի կողմից տրամադրվել է թիվ ԵԿԴ/0012/01/10 կատարողական թերթը, սակայն  «Դատապարտյալների հիվանդանոց»  ՔԿՀ-ի կողմից այն կատարման չի ներկայացվել:
 
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.10.2009թ. դատավճռով Արթուր Փիրումյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով, 266-րդ հոդվծի 3-րդ մասի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել է ազատազրկման 11 տարի ժամկետով` անձնական ողջ գույքի բռնագրավմամբ: Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 22.02.2010թ. և կատարողական թերթը ստացվել է  «Արթիկ»  ՔԿՀ-ում, սակայն ՔԿՀ-ի կողմից այն կատարման չի ներկայացվել: 
 
Բոլոր 3 դեպքերով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»  ՔԿՀ-ի վարչակազմի կողմից իրավասու դատարաններ միջնորդություններ է ներկայացվել կատարողական թերթերը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու և կատարման ներկայացնելու պահանջով, որոնք բավարարվել են:
 
Նկատի ունենալով, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»  ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը կատարողական թերթն է, ուստի վերոգրյալից բխում է, որ դատարանն ինքն է պարտավոր կատարողական թերթը դատավճռի հետ մեկտեղ ուղարկել քրեակատարողական հիմնարկի վարչակազմին և պահանջել տեղեկություններ այն կատարման ներկայացնելու մասին: Օրենքի պահանջը կատարվել է ազատազրկման ձևով պատիժ նշանակելու մասով, սակայն ոչ բոլոր դեպքերով է կատարվել գույքի բռնագրավման ձևով պատիժ նշանակելիս, քանի որ դատարանները տարբերակված մոտեցում են ցուցաբերել տարբեր բնույթի պատժատեսակների ի կատար ածման խնդրին:
 
 
 

Հարակից հրապարակումներ`

19:27 20/08/2013  |  ԼՐԱՀՈՍՍեմինար՝ «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքար» թեմայով
13:57 01/07/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ ՀՀ Գլխավոր Դատախազությունը ՎՊ-ից լրացուցիչ նյութեր է պահանջել
20:32 04/06/2013  |  Քրեական խրոնիկոնՎարկ է ձեւակերպել կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ
18:11 03/04/2013  |  ԳՈՐԾ #«Սևան» ազգային պարկի» նախկին տնօրենը դատապարտվեց ազատազրկման
18:56 12/02/2013  |  ԼՐԱՀՈՍԿալանավայրերում ինքնավնասումների դեպքերը մտահոգիչ են
16:01 09/11/2012  |  ԼՐԱՀՈՍԴատապարտվեց ազատազրկման
18:21 18/10/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատախազությունը ՏՄՊՊՀ-ից պահանջել է խախտումների վերաբերյալ փաստաթղթերը
16:56 12/10/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՉարաշահումներ Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքներում
10:27 29/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՁերբակալվել է քաղշիննախի շինարարության քաղաքականության վարչության նախկին պետը
17:14 27/09/2012  |  ԼՐԱՀՈՍՀայտարարությունը հիմնավորող նյութերի չի տիրապետում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]