Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 04/29/2024   13:28 Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/29/2024   13:11 Վարդապետյանն ասելիք չուներ արդարադատությանը միջամտելու աղմկահարույց գործի վերաբերյալ 04/29/2024   13:08 Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի 04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 04/29/2024   12:35 Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին 04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Կալանավորումը մնում է որպես պատիժ. Նազարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան 04/29/2024   11:40 Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ 04/29/2024   11:25 Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   11:15 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել 04/29/2024   11:05 Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, հասկանանք՝ որտեղ են պտտվում. Ավինյան 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/29/2024   10:54 Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ 04/29/2024   10:51 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո 04/29/2024   10:43 Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. պետաիրավական հանձնաժողովի նիստ. ուղիղ 04/29/2024   10:38 Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան 04/29/2024   10:31 Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 04/29/2024   10:27 Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան

Կարեն Բեքարյան. Ադրբեջանի իշխող էլիտան իր որդեգրած ուղին չփոխելու դեպքում կանգնելու է փակուղու առաջ 08/21/2013   13:43  |  Հարցազրույց

 
«Ղարաբաղյան հակամարտության հարցում ստատուս-քվոյի փոփոխության մասին ցանկացած խոսող պետք է հասկանա, թե դրա փոխարեն ինչ է սպասվում: Եթե մենք ունենալու ենք հետկոնֆլիկտային իրավիճակ, որը կարող է վերաճել նոր կոնֆլիկտի, ապա ինքնաքանպատակ չէ գնալ ստատուս-քվոյի փոփոխության: Նպատակը երկարատև խաղաղությունն ու խաղաղության պայմանագիրն է»,-«Փաստինֆո»-ի հետ հարցազրույցում մասնավորապես ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար, վերլուծաբան Կարեն Բեքարյանը: 
 
- Պարոն Բեքարյան, վերջին շրջանում, կարծես թե, պարբերաբար նկատվում են ղարաբաղյան հակամարտության ներկայումս գոյություն ունեցող ստատուս-քվոն խախտելու փորձեր: 
 
-Եթե մենք ստատուս-քվոյին անդրադառնում ենք, իմ կարծիքով,  առնվազն երկու հարցի պետք է պատասխանենք իրարից անջատ՝ ու՞մ համար և որքանո՞վ է շահեկան ստատուս-քվոյի պահպանումը: Սրանից է ի հայտ գալու, թե ով է ատամներով դրանից կառչած և ինչի համար: Երկրորդ հարց՝ ի՞նչ ասել է ստատուս-քվոյի փոփոխություն: Այսինքն՝ եթե ինչ-որ մի բան փոփոխում ես, պետք է հասկանաս՝ ինչով ես փոխարինում: Հետևաբար՝ այս երկու հարցերի ամբողջությունն է տալիս պատկերը ստատուս-քվոյի կամ դրա դինամիկ փոփոխության կամ չփոփոխվելու վերաբերյալ: 
 
Եթե անդրադառնալու լինենք առաջին հարցին՝  կարծում եմ, որ հակամարտության կողմերին, հասարակություններին, լինի դա Հայաստանում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, թե Ադրբեջանում, ոչ մեկին էլ ստատուս-քվոն ձեռնտու չէ: Բոլոր կողմերն էլ, բոլոր ժողովուրդներն էլ, բնականաբար, կգերադասեն ունենալ երկարատև կայուն խաղաղություն, խաղաղության պայմանագիր, որի դեպքում ոչ թե կմտածեն, որ մենք ունենք ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակ, որը ցանկացած պահի կարող է վերաճել պատերազմի, այլ կսկսեն իրենց ապագան կառուցել՝ հասկանալով, որ այդ խնդիրը հաղթահարված է: 
 
Եթե  անդրադառնալու լինենք էլիտաներին կամ իշխող ուժերին, ապա, կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իր Նախագահի և արտգործնախարարի, մեկ անգամ չէ, որ արտահայտվել է, որ ստատուս-քվոն մեր համար ինքնանպատակ չի և մենք, այո՛, ունենք ցանկությունը հասնելու երկարաժամկետ խաղաղությանը կամ խաղաղության համաձայնագրին: 
 
Նման է շատ իրավիճակը նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Բայց, բնականաբար, այնտեղ էապես տարբերվում է իրավիճակը և՜ Հայաստանից, և՜ Ադրբեջանից, որովհետև նրանց համար անվտանգության լիարժեք երաշխիքներն էական են, ինչը մեր համար այդքան էլ պատկերացնելի չէ: Նույն ձևով դա այդքան էլ պատկերացնելի չի ադրբեջանցիների համար: Ղարաբաղցիներն եղել են հենց կոնֆլիկտի կիզակետում և այդ ամեն ինչը զգացել են սեփական մաշկի վրա: Այս հարցը շատ զգայուն է իրենց համար, և, բնականաբար, երբ ինչ-որ մեկը խոսում է ստատուս-քվոյի փոփոխության մասին, նրանց մոտ անվտանգության խնդիրը դառնում է պատնեշ:
 
Բավականին այլ է իրավիճակը Ադրբեջանում: Նորից եմ կրկնում, եթե ժողովրդի առումով կասկած չունեմ, որ ցանկանում են ստատուս-քվոյի փոփոխություն և երկարաժամկետ խաղաղություն, ապա  իշխող վարչակազմի մոտ պատկերը չափազանց այլ է: Տարիներ ի վեր Ալիևների ընտանիքը՝ սկզբից հայրը, հետո որդին, սեփական ժողովրդին անընդհատ սնել է թշնամու կերպարով և այդ կերպարի զարգացմամբ անընդհատ փորձ է արվել բացատրել սեփական ժողովրդին, թե ինչու նա չի օգտվում երկրի բավականին մեծ բնական հարստությունից այն կոնտեքստով, որ «մենք այդ ամբողջ հարստությունը փորձում ենք ուղղել ռազմաարդյունաբերությանը, ռազմական գնումներին, որպեսզի մենք կարողանանք վերադարձնել մեր հողերը»: Այսինքն՝ սա սեփական ժողովրդին մատուցվող բավականին երկարաժամկետ ընթացող սերիալ է: 
 
- Ձեր կարծիքով, այդ ստատուս-քվոն դեռևս որքա՞ն հնարավոր կլինի պահպանել:
 
- Ստատուս-քվոյի փոփոխության մասին ցանկացած խոսող պետք է հասկանա, թե դրա փոխարեն ինչ է սպասվում: Եթե մենք ունենալու ենք հետկոնֆլիկտային իրավիճակ, որը կարող է վերաճել նոր կոնֆլիկտի, ապա ինքնաքանպատակ չէ գնալ ստատուս-քվոյի փոփոխության: Նպատակը երկարատև խաղաղությունն ու խաղաղության պայմանագիրն է:
 
Ադրբեջանի իշխող էլիտան իր որդեգրած ուղին չփոխելով, շատ կարծրացնելով,  փակուղու առաջ է կանգնելու: Ո՞րն է այդ փակուղին: Օրինակ, հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո ընթանում են բանակցություններ: Եթե դու այնտեղ ունես կոնստրուկտիվ վիճակ և փոխզիջումներով հասնում ես խնդրի կարգավորմանը, ու վերադառնում ես սեփական երկիր, պետք է քո հանրությանը փոխզիջումները ներկայացնես: Հանրությունդ ասում է՝ չհասկացա, այսքան ժամանակ մենք կեղեքվել ենք, որ դու հիմա փոխզիջումներ անե՞ս, բա ո՞ւր են այդ ամբողջ  գումարներն ու ռեսուրսները:  Եվ բարձրանում է դժգոյության ահավոր մեծ ալիք. «այսքան տարի մենք խաբված ենք եղել, մեր երկիրը, ունենալով ընդերքի այդքան հարստություն, հարստացրել է մեկ կամ մի քանի ընտանիքի, և փոխարենը հայերի կերպարով մեզ սպառնալով, դուք ընդհամենը լուծել եք ձեր անձնական խնդիրները»: 
 
Կա երկրորդ տարբերակ՝ չես գնում կոնստրուկտիվ բանակցությունների, շարունակում ես պատերազմի սպառնալիքներ հնչեցնել: Այս դեպքում շատ լավ հասկանում ես, որ այսօրվա վիճակում դու բլից -քլիք չես անելու: Եթե պատերազմ սկսեցիր, դրա ավարտը դրական ելքով քեզ համար ոչ ոք չի երաշխավորի, եթե չասեմ հակառակը: Հետևաբար, ես ադրբեջանական ժողովրդին էլ դա չեմ ցանկանում, առաջին իսկ զոհվածների դիերը հենց հայտնվեն Բաքվում, ժողովրդի մոտ պայթյուն է լինելու: 
 
Ադրբեջանում իշխանության գինը շատ բարձր է, այսինքն՝ դա նույնը չի, ինչ որ կարելի է ասել այստեղ կամ որևէ ժողովրդավարական կամ ժողովրդավարությանը մոտ երկրում: Այնտեղ իշխանության գինը կարող է լինել կյանքը, հարազատների կյանքը, ընտանիքի կյանքը: Սրանից ելնելով ունենում ենք այն, ինչ որ այսօր ունենք. բառերով Ալիևն ամբողջ օրը պրոպագանդում է ստատուս-քվոյի փոփոխություն, իսկ գործողություններով անում է ամեն ինչ, որ այդ ստատուս-քվոն պահպանվի, երկար տևի և ինքը շարունակի հաստացնել իր ընտանիքը՝ արդեն ծոռների մակարդակով: 
 
Դրա համար սերիալը պետք աշխատեցնել, թեժացնել, անընդհատ պահել լարվածության մեջ, բայց այստեղ կա տարածաշրջանի համար մի շատ էական վտանգ. դու չես ուզում պատերազմ, բայց սերմանում ես թշնամանք և ինչ-որ այդ թշնամանքը կարող է դառնալ անվերահսկելի: 
 
Չի կարելի թեկուզ փխրուն կայունությունը խարխլել՝ ընդամենը մտածելով խարխլելու մասին: Պետք է մտածել ավելի կայուն վիճակի բերող լուծումների մասին: Այսօր ես այդ ավելի կայունի պատրաստման մեթոդոլոգիան, տեխնոլոգիան, մեխանիզմները կարող եմ մտքում պատկերացնել, բայց փաստացի չեմ տեսնում: Ինչո՞ւ  չեմ տեսնում: Քանի դեռ Ադրբեջանի մոտ չի փոխված հռետորաբանությունը, ուժի կիրառման սպառնալիքը, դա ուղղակի գժի կանխավարկած է: Այսինքն՝ ի՞նչ է նշանակում դա. ես ամբողջ  օրը պետք է սպառնամ ձեզ ոչնչացմամբ և դրա հետ մեկտեղ ակնկալեմ, որ, օրինակ, դուք պատրաստ կլինեք ինձ վերադարձնելու է այսպես ասած ինչ-որ տարածք: Այս իրավիճակը նման է նրան, որ դու հարևանիդ ասես. «Ես ուզում եմ քեզ սպանել, բայց նշան բռնելու համար ոտքից տեղ է պետք, ոտքի տեղը տուր, ես կանգնեմ վրան, որ քեզ սպանեմ»: Նա էլ համաձայնի:
 
Ադրբեջանի այսօրվա հռետորաբանության և քաղաքականության պարագայում ոչ մի բան չի կարող տեղից շարժվել: Մինչև այդ հռետորաբանությունը չփոխվի, հարցի լուծման եղանակների միջնադարյան պատկերացումները չվերանան, չգան քաղաքակիրթ մեթոդներ, դա շատ բարդ է լինելու: Այդ պարագայում ստատուս-քվոն փոխում ես՝ ի՞նչ ունենաս:
 
 

Հեղինակ` Գայանե Մելիքյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]