Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 04/29/2024   12:35 Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին 04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Դատարանները շատ ծայրահեղ դեպքերում են բավարարում կալանքի միջնորդությունը․ գլխավոր դատախազ 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան 04/29/2024   11:40 Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ 04/29/2024   11:25 Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   11:15 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել 04/29/2024   11:05 Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, հասկանանք՝ որտեղ են պտտվում. Ավինյան 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/29/2024   10:54 Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ 04/29/2024   10:51 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո 04/29/2024   10:43 Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. պետաիրավական հանձնաժողովի նիստ. ուղիղ 04/29/2024   10:38 Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան 04/29/2024   10:31 Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 04/29/2024   10:27 Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով տեղակալի գործով պաշտպանը դեմ է լրագրողների ձայնագրառմանը 08/21/2013   19:54  |  Քրեական խրոնիկոն

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով տեղակալ Դավիթ Մուրադյանի դատապաշտպան Սեյրան Գրիգորյանը դեմ է լրատվամիջոցների կողմից դռնբաց դատական նիստը ձայնագրառելուն։ Այդ մասին փաստաբանը բարձրաձայնեց այսօրվա դատական նիստում՝ միջնորդելով Երևանի  Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանին արգելել  լրագրողին (այդ պահին դատական նիստին ներկա էր միայն  «Փաստինֆո»-ի լրագրողը)՝ ձայնագրել դատական նիստը, ինչը դատարանը մերժեց։

Հիշեցնենք, որ ամբաստանյալ Դ. Մուրադյանը մեղադրվում է   առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու մեջ։ Դատավարության բոլոր կողմերն այսօր ներկայացել էին նիստին եւ դատարանը հնարավորություն ստացավ սկսել դատաքննությունը։ 
 
Դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացությունը, ըստ որի Դ. Մուրադյանը միջին ծանրության հանցագործություններ կատարելու համար 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Ա. Հակոբյանից պահանջել և, որպես կաշառք, վերջինից անձամբ և նրա կնոջ միջոցով ստացել է ընդհանուր առմամբ 1.631.320 ՀՀ դրամին համարժեք 4.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 540.000 ՀՀ դրամ արժողության կահույք: Ձեռք բերված ապացույցների համաձայն` Դ. Մուրադյանը կաշառքը պահանջել է դատապարտյալին առանց բավարար հիմքերի քրեակատարողական հիմնարկի բուժմաս ընդունելու և տևական ժամանակ այնտեղ պահելու, կնոջ հետ ոչ պլանային երկարատև և կարճատև տեսակցություններ տրամադրելուն նպաստելու, ինչպես նաև` պատժախցի վերանորոգումը թույլատրելու, այն կահավորելու և սահմանված կարգի խախտմամբ, բջջային հեռախոս պահելու ու դրանից օգտվելու թույլտվության համար:
 
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2012թ ընթացքում նույն դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատմանն իր լիազորությունների շրջանակում նպաստելու համար Դ. Մուրադյանը 2 անգամ կաշառք է պահանջել և ստացել, ապա վերադարձրել` չկարողանալով լուծել նրա պայմանական վաղաժամկետ ազատման հարցը:
 
Ամբաստանյալը դատարանում հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում և որ կաշառք չի վերցրել: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը ամբաստանյալին հիշեցրեց, որ նախաքննության ընթացքում վերջինիս ցուցմունք է տվել, որ ինչ-որ գործողություններ արել է, սակայն այդ մասին դատարանը կանդրադառնա դատաքննության ընթացքում ամբաստանյալի ցուցմունքի ժամանակ: Սահմանված ապացույցների հետազոտման կարգի համաձայն՝ դատարանն անցավ վկաների հարցաքննությանը և այսօր հարցաքննեցին դատակոչված վկաներից 3-ին:
 
Վկա Վարդան Եղիազարյանը, ով հանդիսանում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժծառայության պետ, նշեց, որ տուժող Արտակ Հակոբյանը «Գորիս» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո ը մի շարք բողոքներ է ներկայացրել առողջության հետ կապված՝ նշելով անգամ, թե սրտի կաթված է տարել, ինչը հետազոտման ընթացքում հերքվել է:
Վկան նաև  նշեց, որ դատապարտյալը ստացիոնար բուժման կարիք չի ունեցել և կարող էր շարունակել ընդհանուր պայմաններում կրել իր պատիժը:
Դատավորի հարցին, թե վկան ինչպես կբնութագրեր դատապարտյալ Արտակ Հակոբյանին, վկան չշտապեց կոնկրետ պատասխան տալ: Արդյունքում դատարանը  նկատեց, որ վկան ոչ մի հարցին ուղիղ պատասխաններ չի տալիս:
 
Հաջորդը վկայության հրավիրվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասի պետ Սուրեն Թադևոսյանը, վերջինս Արտակ Հակոբյանին բնութագրեց որպես ակտիվ դատապարտյալ՝ արձանագրելով , որ  նա հակում ուներ ինքնավնասման, ինչպես նաև բուժում էր ստանում նյարդահոգեբանի մոտ: Վկան նաեւ հատնեց, որ  իր՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում աշխատանքի անցնելու հաջորդ օրը դատապարտյալ Հակոբյանը դուրս է գրվել ՔԿՀ-ի բուժմասից:
 
Մեղադրող դատախազը գտավ, որ վկայի ցուցմունքներում էական հակասություններ կան և միջնորդեց ընթերցել վկայի՝ նախաքննական մարմնին տված ցուցմունքը, ըստ որի  վկան որոշել էր Արտակին դուրս գրել հիվանդանոցից, ինչի մասին իմանալով Դավիթ Մուրադյանը կանչել է Ս.Թադեւոսյանին եւ կարգադրել  դուրս չգրել և այնպես անել, որ դատապարտյալը մնա քրեակատարողական հիմնարկի բուժմասի խցում: Իսկ վկան այդ ժամանակ պատասախանել է Մուրադյանին, որ ինքը բժիշկ է  և չի կարող այլ բան գրել:
 
Վկան դատարանում ևս նշեց, որ վեճ եղել է, բայց ավելացրեց, որ դա աշխատանքային  բնույթ է կրել: Իսկ երբ դատախազը հարց հնչեցրեց, թե «այդ դեպքում  ինչու էր Ձեր հետ վիճում, եթե Դուք չեք դուրս գրել Արտակին»՝ վկան  ևս խոստովանեց, որ ցուցմունքներում հակասություններ կան:
 
Պաշտպանական կողմն էլ, փորձելով օգնել վկային, պարզաբանեց, թե վկան չի դուրս գրել դատապարտյալին հիվանդանոցից, այլ՝ հանձնաժողովը:
 
Երրորդ վկան՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման  բաժնի մասնագետ Սահակ Ստեփանյանն էր, ով պնդեց նախաքննական մարմնին տված ցուցմունքը և նշեց, որ ինքը 2 անգամ խուզարկությամբ դատապարտյալ Արտակ Հակոբյանի մոտից հեռախոս է առգրավվել, առաջին անգամ հայտնաբերված հեռախոսի մասին արձանագրություն չի կազմել:
 
Վկան նաև նշեց, որ Մուրադյանը պահանջել է հեռախոսը հանձնել վկային,  իսկ երբ 1,5 ամիս հետո  դատապարտյալի  մոտից կրկին  հեռախոս է առգրավել, ապա արդեն  կազմել է արձանագրություն, բայց չի տվել Մուրադյանին այլ հանձնել է այնտեղ, որտեղ որ պետք է հանձնեն խուզարկությամբ հայտնաբերված իրերը:
 
Վկան նշեց, որ դատապարտյալ Հակոբյանի  մոտից առգրավված հեռախոսները նույն են եղել, իսկ ամբաստանյալի այն հարցին, թե վկան որտեղից գիտի, որ նույն հեռախոսներն են, Ս.Ստեփանյանը պատասխանեց, որ մաշվածությունից, ինչպես նշել էր նախաքննական  ցուցմունքում:
 
Այդուհանդերձ, դատախազը միջնորդեց հրապարակել նաև վերջին վկայի ցուցմունքը. պարզվեց նախաքննության ընթացքում վկան նշել էր, որ առաջին խուզարկությամբ հայտնաբերված հեռախոսի մասին ևս արձանագրություն ինքը կազմել է:
 
Հաջորդ օգոստոսի 24-ին կայանալիք նիստում կշարունակվի վկաների հարցաքննությունը:
 

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]