Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   23:14 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/03/2024   22:31 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com 05/03/2024   22:00 Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ 05/03/2024   21:56 ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը 05/03/2024   21:44 «Ո՞նց վարվեմ, որ Yerevan City Supermarkets-ը այլևս փտած ու բորբոսնած մթերք չփորձի առաքումով նաղդել մեր վրա»․ Իոաննիսյան 05/03/2024   21:38 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 05/03/2024   21:24 Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքողները հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում 05/03/2024   21:06 AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին 05/03/2024   20:58 Մամուլի ազատության միջազգային օրը՝ Հայաստանում մամուլի և խոսքի ազատության դեմ ահագնացող ոտնձգությունների մասին հիշատակելու առիթ 05/03/2024   20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   20:40 Ստրատեգիական նշանակության տարածքներ հանձնելով Ադրբեջանին՝ Հայաստանը կանգնելու է փաստի առաջ. Միրզոյանը հայտարարել է՝ Բաքուն հակված չէ հիմնվել Ալմաթիի հռչակագրի վրա. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 05/03/2024   20:33 Աննա Վարդապետյանի համար Արշակյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնությունը միջանձնային խնդիր է, իշխանական լրագրողի նկատմամբ բռնությունը՝ ոչ 05/03/2024   20:30 Կիրանց տանող ճանապարհը բացվել է՝ երկու օրվա պաշարումից հետո 05/03/2024   20:11 Արժեհամակարգի պայքար է եւ պետք է հաղթի հոգեւոր Հայաստանը. սյունեցի (տեսանյութ) 05/03/2024   20:06 300 մարդու բողոքը ճնշելու համար 3.000 ոստիկան ու ԱԱԾ աշխատակից են բերել, ինչ համազգեստավոր ասես, որ չկա. Կիրանցի բնակչուհի 05/03/2024   19:55 Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է Տավուշում տեղի ունեցող ապօրինության մասին մարդկաց իրազեկելու համար․ Սուրեն Պետրոսյանը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին 05/03/2024   19:48 ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին 05/03/2024   19:36 Քննարկվել են Սևանա լճին, Արարատյան արտեզյան ավազանին առնչվող հարցերը, ջրային ռեսուրսների պաշտպանությունը 05/03/2024   19:26 Մարիա Զախարովային հարցրել են՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ-ից 05/03/2024   19:20 Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել․ Տիգրան Աբրահամյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   19:00 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի ԱԳ նախարարի հետ 05/03/2024   18:55 Մոսկվան Երևանից ակնկալում է պատասխանել ռուս խորհրդարանականների կոչին՝ կապված Սիմոնյանի հայտարարությունների հետ. Զախարովա 05/03/2024   18:29 Օկուպացված Քարվաճառում ավտովթարից ադրբեջանցի զինծառայող է մահացել 05/03/2024   18:21 Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 05/03/2024   18:18 Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   18:05 Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը 05/03/2024   17:59 Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ 05/03/2024   17:56 Անկախ դատական համակարգի երաշխավոր է դառնում բացասական վարկանիշով առաջամարտիկ Արմեն Դանիելյանը. նա ընտրվեց ԲԴԽ անդամ 05/03/2024   17:41 Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը 05/03/2024   17:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները 05/03/2024   17:34 ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը. Սահմանադրական կարգը տապալված է 05/03/2024   17:30 Ումի՞ց են էդ քարտեզները գաղտնի՝ թուրքերն ու ռուսները ունեն, իրենցից գաղտնի չէ, ուրեմն ումի՞ց է գաղտնիք՝ ՀՀ քաղաքացո՞ւց. Արթուր Խաչատրյան 05/03/2024   17:24 Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել Դատախազության գործունեության մասին 2023 թվականի հաղորդումը 05/03/2024   17:18 Հայի համար ադրբեջանցին թշնամի է և սպառնալիք, բայց պայքարի մոտիվացիան ցածր է. քաղաքագետ 05/03/2024   17:14 Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ 05/03/2024   17:05 Կոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը 05/03/2024   16:57 Հարցվածների 54%-ը կարծում է, որ Անդրանիկ Քոչարյանի՝ Ցեղասպանության զոհերին իդենտիֆիկացնելու առաջարկը թուրքական ծրագիր է 05/03/2024   16:54 ՌԴ գլխավոր դատախազի միջնորդությամբ հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ․ Վարդապետյան 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/03/2024   16:41 Կալանքը շարունակում է մնալ պատժիչ գործիք․ Խամոյանը՝ դատախազին 05/03/2024   16:34 Վրաստանում 3 դեռահասներով ավտոմեքենան ընկել է գետը 05/03/2024   16:26 Հարցվածների 25,5% դրական է գնահատում ՀՀ-ի և ՌԴ-ի՝ ԽՍՀՄ կազմում ընդհանուր պատմական անցյալ ունենալը 05/03/2024   16:22 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ 05/03/2024   16:18 ՀՀ ԱԺ նիստում կրքերը պարբերաբար բորբոքվում են
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/02/2024   08:08 «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա, փակել են գյուղի մուտքերը 05/02/2024   07:53 Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ` հատուկ գործողություն են իրականացրել Կիրանցում. «սաղ գյուղին ջարդելով բերել են» 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   13:50 Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը, ամաչում եմ հայ ոստիկանների համար. Բագրատ սրբազան

Մեղադրողը միջնորդեց ՍԱՊԾ «Շենգավիթ-1»-ի պետին դատապարտել 6 տարվա ազատազրկման 07/06/2013   22:55  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, ավարտվել է  սոցիալական ոլորտի չարաշահումների վերաբերյալ հերթական գործով դատաքննությունը:
 
Իր մեղադրական ճառում ՀՀ  գլխավոր դատախազության պետական  շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ   Հ.Ենոքյանը նշել է, որ 7 ամբաստանյալների վերաբերյալ այս գործի առանձնահատկությունը նաև այն է, որ պետական բյուջեից հատկացված կենսաթոշակների գումարների հափշտակության արդյունքում  խաթարվել է կենսաթոշակային ոլորտի պետական  կառավարման լիազոր մարմնի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության, բնականոն գործունեությունը: Ըստ մեղադրողի՝ խեղաթյուրվել են այդ ոլորտը կարգավորող  «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և այն կանոնակարգող իրավական ակտերի պահանջները, բազմաթիվ տարեց, միայնակ և վատառողջ կենսաթոշակառուներ մինչ օրս չեն կարողացել ստանալ իրենց օրինական կենսաթոշակների գումարները:
 
Մեղադրող կողմը գտնում է, որ  քրեական գործի  նախաքննությամբ և դատաքննությամբ  հիմնավորվել է   մեղադրանքը: Ըստ այդմ,  Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարային ծառայության պետի՝ 2002թ. հուլիսի 1-ի հրամանով` մինչև 2010թ. դեկտեմբերի 30-ը  Երևան քաղաքի «Շենգավիթ-1» տարածքային ստորաբաժանման պատասխանատուի պաշտոնը զբաղեցրած  ամբաստանյալ Արմեն Գրիգորյանի հանձնարարությամբ տեսուչ-վճարողները պարզել են Հայաստանի Հանրապետությունից բացակայող կամ կենսաթոշակների վճարային ցուցակներից չհանված հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները և, օգտվելով այդ հանգամանքներից, 2006-2010թթ. ընթացքում վճարային ցուցակներում կեղծելով այդ կենսաթոշակառուների ստորագրությունները` նրանց անվամբ անհիմն ելքագրել են իրենց վստահված կենսաթոշակի գումարները և Արմեն Գրիգորյանի հետ խմբով յուրացման եղանակով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 4.841.529 դրամ կենսաթոշակի գումարներ:
 
Արմեն Գրիգորյանը, Էմիլ Մաճկալյանի հետ` խմբով, վերը նկարագրված եղանակով յուրացմամբ հափշտակել է անհիմն ելքագրված ընդհանուր` 2.821.397 ՀՀ դրամ կենսաթոշակի գումար, որից վերականգնել է Կարապետ և Սոնա Ջանբազյանների գումարից` 655.000 ՀՀ դրամը:   Արմեն Եղիազարյանի հետ խմբով,  վերը նկարագրված եղանակով, յուրացմամբ հափշտակել է անհիմն ելքագրված  ընդհանուր` 132.394 ՀՀ դրամ կենսաթոշակի գումար: Սամվել Հարությունյանի հետ խմբով,  վերը նկարագրված եղանակով յուրացմամբ հափշտակել է անհիմն ելքագրված  ընդհանուր` 257.814 ՀՀ դրամ կենսաթոշակի  գումար: Կարինե Պողոսյանի հետ խմբով,  վերը նկարագրված եղանակով յուրացմամբ հափշտակել է անհիմն ելքագրված  ընդհանուր` 807.866 ՀՀ դրամ կենսաթոշակի գումար: Աննա Նիկողոսյանի հետ խմբով,  վերը նկարագրված եղանակով յուրացմամբ հափշտակել է անհիմն ելքագրված  ընդհանուր` 822.058 ՀՀ դրամ կենսաթոշակի գումար:
 
Բացի Արմեն Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով կատարած հափշտակություններից, ամբաստանյալներ Էմիլ Մաճկալյանը, Արմեն Եղիազարյանը, Աննա Նիկողոսյանը, ինչպես նաև Կամո Պետրոսյանը 2006-2010թթ. ընթացքում իրավունք վերապահող և պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող վճարային ցուցակներում ընդգրկված կենսաթոշակառուների տվյալների դիմաց ստորագրությունները կեղծելով, յուրացման եղանակով կատարել են նաև այլ հափշտակություններ: Մասնավորապես,  Էմիլ Մաճկալյանը յուրացմամբ հափշտակել է խոշոր չափերով` ընդհանուր  1.147.456  ՀՀ դրամ կենսաթոշակի գումար, որից նախաքննության ընթացքում վերականգնել է 254.658 դրամը:  Աննա Նիկողոսյանը յուրացմամբ հափշտակել  է զգալի չափերի` ընդհանուր 65.214 ՀՀ դրամ կենսաթոշակի գումար, որը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնել է:   Կամո Պետրոսյանը յուրացմամբ հափշտակել  է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 4.386.022 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, որից վերականգնվել է 2.020.000 և 41.750 դրամը:   Արմեն Եղիազարյանը յուրացմամբ հափշտակել  է խոշոր չափերով՝ ընդհանուր  1.026.480 ՀՀ դրամ կենսաթոշակի գումար, որն  ամբողջությամբ, ինչպես նաև Արմեն  Գրիգորյանի հետ խմբով հափշտակած 132.394 դրամը  նախաքննության ընթացքում վերականգնել է: Արմեն  Գրիգորյանը կամովին վերականգնել է հանցագործությամբ պատճառված վնասից 2.421.000 ՀՀ դրամ գումարը:
 
Դատարանում բոլոր ամբաստանյալներն իրենց մեղավոր  են ճանաչել առաջադրված մեղադրանքում, օգտվելով իրենց դատավարական իրավունքից՝ հրաժարվել դատարանում ցուցմունք տալուց և պնդել իրենց ինքնախոստովանական նախաքննական ցուցմունքները:
 
Մեղադրողը միջնորդել է ամբաստանյալ Արմեն  Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերով յուրացում  կատարելը, և նրա նկատմամբ  վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 6  տարի ժամկետով՝   1.909.135 դրամը չգերազանցող  գույքի բռնագրավմամբ,  որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 3  տարի ժամկետով: Կամո Պետրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  և 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթղթեր կեղծելը,  և նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 5  տարի 6  ամիս ժամկետով, 1.794.272 դրամը չգերազանցող  գույքի բռնագրավմամբ,  որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 3 տարի ժամկետով:
 
Էմիլ  Մաճկալյանը, ըստ մեղադրողի, պետք է  մեղավոր ճանաչվի ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով՝ մի խումբ անձնանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերի յուրացում կատարելը, և 325-րդ հոդվածի 1-ին մասով:   ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով   նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում՝ 3  տարի 6  ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2  տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով Էմիլ Մաճկալյանի նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում 1 տարի ժամկետով: Միաժանակ, մեղադրողը միջնորդել է կիրառել «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի՝ 2011թ. մայիսի 26-ի որոշման 2-րդ մասի 4-րդ կետը. նրան ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժի կրումից:
 
Մեղադրողը միջնորդել է   ամբաստանյալ Արմեն  Եղիազարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով   նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում՝ 3  տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2  տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում՝ 1  տարի ժամկետով: Միաժամանակ, մեղադրողը միջնորդել է կիրառել   «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի՝ 2011թ. մայիսի 26-ի որոշման 1-ին մասի 1-ին կետը. նրան ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժի կրումից:
 
Ամբաստանյալ Կարինե  Պողոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով  նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում՝ 3  տարի 6  ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2  տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում՝ 1  տարի ժամկետով:  Մեղադրողը միջնորդել է կիրառել «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի՝ 2011թ. մայիսի 26-ի որոշման 1-ին մասի 1-ին կետը. նրան ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժի կրումից: Կարինե Պողոսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 3  տարի 6 ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով:
 
Ամբաստանյալ Սամվել  Հարությունյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:   ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով  նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում՝ 3   տարի 6   ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2  տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝  ազատազրկում՝ 1  տարի ժամկետով: Կիրառելով «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի՝ 2011թ. մայիսի 26-ի որոշման 1-ին մասի 1-ին կետը` նրան ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժի կրումից, Սամվել Հարությունյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 տարի 6  ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով:
 
Ամբաստանյալ Աննա  Նիկողոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով  նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում՝ 1  տարի ժամկետով: Կիրառելով «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի 2011թ. մայիսի 26-ի որոշման 1-ին մասի 1-ին կետը. նրան ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով  նշանակված պատժի կրումից:
 
ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով  նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում՝ 3 տարի 6 ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով  Աննա Նիկողոսյանի նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում՝ 1 տարի ժամկետով: Կիրառելով «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի՝ 2011թ. մայիսի 26-ի որոշման 1-ին մասի 1-ին կետը. նրան ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժի կրումից, Աննա Նիկողոսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 3  տարի 6 ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2  տարի ժամկետով, որպիսի պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
 
Մեղադրող Ենոքյանը պնդել է ՀՀ գլխավոր դատախազության  քաղաքացիական հայցը, որով խնդրել է  ամբաստանյալ Կամո Պետրոսյանի մասով բավարարել 1.794.272 դրամի չափով, ամբաստանյալ Էմիլ Մաճկալյանի մասով` 205.798 դրամի չափով, իսկ ամբաստանյալներ Արմեն Գրիգորյանի, Էմիլ Մաճկալյանի, Կարինե Պողոսյանի, Սամվել Հարությունյանի և Աննա Նիկողոսյանի մասով` համապարտության կարգով 1.909.135 (1.859.135) դրամի չափով գումար բռնագանձել:
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]