ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վ.Խաչիկյանի ու մյուսների գործով որոշ ամբաստանյալների համար ընկալելի չէ մեղադրանքը 04/04/2013 18:07 | ԼՐԱՀՈՍ
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով ամբաստանյալների որոշ մասի համար անհասկանալի է իրենց առաջադրված մեղադրանքի էությունը: Վ.Խաչիկյանից բացի պաշտոնեական կեղծիքի հոդվածով մեղադրանքի էությունը հասկանալի չէ նաև ՍԱՊԾ Վճարումների ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանի, Երևանի «Շենգավիթ» տարածքային բաժնի պետի նախկին տեղակալ Համլետ Մարտիրոսյանի համար: Ըստ մեղադրանքի՝ կենսաթոշակների վճարային ցուցակներում պաշտոնեական կեղծիք է կատարվել և դրանցում ընդգրկվել են հանրապետությունից բացակայող կամ մահացած կենսաթոշակառուների տվյալները:
Սոցիալական ոլորտի խոշոր չափերի չարաշահումների գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօրվա նիստում Երևանի «Շենգավիթ» տարածքային բաժնի նախկին պետ Սամվել Էլբակյանը հայտարարեց, որ իր համար անհասկանալի է նաև կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացման ու վատնման մեղադրանքը, մասնավորապես, հասկանալի չէ, թե ինքը որքան գումար է հափշտակել՝ մեղադրանքը պարզ ու կոնկրետ չէ, շաբլոնային բնույթի է: Յուրացման մեղադրանքը հասկանալի չէ նաև Երևանի «Էրեբունի և Նուբարաշեն» տարածքային բաժնի նախկին պետ Սարգիս Սարգսյանի համար:
Նախագահող դատավորը նկատեց, որ մեղադրանքի էությունը չընկալելը կարող է երեք պատճառ ունենալ՝ մեղադրական եզրակացությունը մատչելի չէ գրված, մեղադրանք առաջադրելիս լիարժեք չի պարզաբանվել մեղադրանքը կամ պարզապես մեղադրող կողմին «նեղ վիճակի մեջ» գցելու պաշտպանական կողմի տակտիկան է:
Ի պատասխան դատարանի հարցերի՝ ամբաստանյալներ Վազգեն Խաչիկյանը, ՍԱՊԾ կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության նախկին պետ Աշոտ Աբրահամյանը, Հովհաննես Գրիգորյանը, Երևանի վճարային խմբի նախկին տեսուչ–վճարող Վիգեն Գևորգյանը, Ծառայության տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Վահագն Խաչատրյանը, Սամվել Էլբակյանը, Համլետ Մարտիրոսյանը, Ծառայության Երևանի «Շենգավիթ» տարածքային բաժնի նախկին օպերատոր Հրանուշ Դանիելյանը, պաշտոնատար անձինք չհանդիսացող Արմեն Խաչատրյանն ու Բագրատ Մուրադյանն իրենց մեղավոր չճանաչեցին առաջադրված մեղադրանքում: Դատարանը մեղադրող կողմի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վերջին երկու ամբաստանյալների վերաբերյալ մեղադրական եզրակացությունում նշված չէ, թե գումարը հափշտակելուց հետո որքան գումար են իրենց պահել:
Երևանի «Արաբկիր» տարածքային բաժնի նախկին պետ Հովհաննես Հովհաննիսյանն իրեն մեղավոր ճանաչեց պաշտոնեական կեղծիքի, իսկ «Քանաքեռ-Զեյթուն» տարածքային բաժնի, ապա «Ավան և Նոր Նորք» տարածքային բաժնի պետի տեղակալ պաշտոնավարած Արթուր Սուքիասյանը՝ նաև յուրացման մեղադրանքում:
Դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի համաձայն՝ նախ դատարանում կհարցաքննվեն վկաները՝ նրանք 190-ից ավելի են, հիմնականում՝ կենսաթոշակառուներ, ապա կհետազոտվեն գործի փաստաթղթերը, վերջում ցուցմունքներ կտան ամբաստանյալները: Նախագահող դատավորը պարզաբանեց, որ ամբաստանյալները դատարանի սահմանած կարգով կաշկանդված չեն և ցուցմունքներ կարող են տալ դատաքննության ցանկացած փուլում:
Ապրիլի 11-ի դատական նիստում կսկսվի վկաների հարցաքննությունը:
Լուսանկարը՝ panorama.am-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/03/2024 08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
- 05/03/2024 08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»
- 05/03/2024 08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ»
- 05/03/2024 07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»
- 05/03/2024 07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն