Թեմաներ
Երեքշաբթի 05 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/21/2024   16:00 Վարչապետն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին 05/21/2024   15:56 ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը` Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի արդյունքներով 05/21/2024   15:44 ՔՊ-ն ՍԴ-ն զավթելու հերթական արարն է. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) 05/21/2024   15:41 Սահմանազատումը պետք է կատարվի, դուք սահմանների անվտանգության համար ոչ մի բան չեք արել, Սեյրան Օհանյանի ականջը կանչի. քպական (տեսանյութ) 05/21/2024   15:39 Իշխանության համար հավատալի չի, որ մարդիկ կարող են փողոց դուրս գալ միայն հայրենիք ու պատիվ ունենալու համար. շարժման առաջնորդ 05/21/2024   15:39 Ժողովուրդ, մոռացե՞լ եք, որ իշխանություն եք,ով չգիտի դատախազության տեղը՞, շպիոնների ցանկը ունե՞ք, հաղորդում ներկայացրեք. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) 05/21/2024   15:30 ԼՂ-ում իշխանության եկան դաշնակցական, քոչարյանական ուժերը ու ստորագրվեց ԼՂ-ի լուծարման հրամանագիրը. ՔՊ-ականը կրկին մեղադրեց ընդդիմությանը 05/21/2024   15:24 Լարված վիճակ ԱԺ-ում. «Եթե մի քիչ մարդ լինեիք, էլ չեմ ասում՝ հայ». Քրիստինե Վարդանյանին հակադարձեց ԱԺ փոխնախագահը՝ «հիմա կասեմ՝ ով է մարդ, ով՝ հայ» (տեսանյութ) 05/21/2024   15:16 Աբսուրդին էլ չափ ու սահման կա, չի կարելի սեփական ժողովրդին ծաղրանքի ենթարկել. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 05/21/2024   15:13 «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը մերժվել է օրենքի խախտումների հիմքով 05/21/2024   15:09 «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով և ցուցապաստառներով պիկետ՝ դատարանի դիմաց 05/21/2024   15:00 Նման պայմաններում Հայաստանը կենթարկվի Ադրբեջանին և կվերածվի ամբողջությամբ ավտորիտար ոստիկանապետության. Օսկանյան 05/21/2024   14:52 Պաշտպանության նախարարն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ 05/21/2024   14:38 2026 թվականի ընտրություններում ՔՊ-ն Կիրանցում հաղթելու է շռնդալից ձեւով. Ալեն Սիմոնյան 05/21/2024   14:13 52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու համար 05/21/2024   14:03 Ցուրտ ու անձրևոտ. մայիսը չի շտապում արևառատ լինել 05/21/2024   14:01 Դավիթ Խաչատուրյանը խուսափեց սահմանազատումից խոսել, խաղաղության պայմանագիրը հետագայում քննարկման առարկա պետք է դարձվի ՍԴ-ում 05/21/2024   13:52 Արայիկ Հարությունյանն ընդունել է Օլիվյե Դեկոտինիին 05/21/2024   13:51 Շարունակենք պահել Արցախը մեզ համար որպես ուղեցույց և թույլ չտալ, որ դա որևէ մեկը դիտարկի որպես ռևանշիստական հայտարարություն. Սուրեն Պետրոսյան 05/21/2024   13:49 Պետք չէ առանձնացնել՝ «արցախցի». նրանք էթնիկ փոքրամասնություն չեն, այլ ազգ չեն, այս բաժանարար գիծը պետք է վերացվի. Բագրատ սրբազան 05/21/2024   13:46 Դանակահարություն․ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության մասնակիցներից մեկը «հետույքի շրջանի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց 05/21/2024   13:42 Նման կենսագրությամբ՝ ինչ երաշխիք կա, որ առնվազն ազդեցության գործակալ չեք. Խամոյանը՝ Դավիթ Խաչատուրյանին 05/21/2024   13:27 ՍԴ-ն պետք է կանգնի իշխանության ու անհատի միջեւ ու թույլ չտա բացարձակ իրավունքների սահմանափակումը. Դավիթ Խաչատուրյան (տեսանյութ) 05/21/2024   13:21 Այսօր Փաշինյանի հետ հեռախոսով եմ խոսել, կիրակի օրն էլ հանդիպել եմ. Ալեն Սիմոնյան 05/21/2024   13:16 Արմեն Գրիգորյանն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին քննարկել են Հայաստան- Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները 05/21/2024   13:10 Այն, ինչ տեղի ուենցավ Արցախում, ապացույցն է, որ խաղաղություն չի լինելու. կեղծ թեզերը բերելու են գյուղերի դատարկմանը. Մետաքսե Հակոբյան 05/21/2024   13:10 Մասիսի 4-րդ մանկապարտեզում ապաստան գտած բռնի տեղահանվածներից պահանջում են լքել կացարանը. «Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ 05/21/2024   13:04 Նորմալ ժողովրդավարական գործընթաց է․ ԱԺ նախագահը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին 05/21/2024   12:59 Խաչատուրյանի կենսագրության կարեւոր դրվագ բացակայում է. նա եղել է Սորոսի տնօրենների խորհրդի նախագահ 05/21/2024   12:54 Որն էր աղետի պատճառը. Hurriyet-ը ներկայացրել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման թուրքական վարկածը 05/21/2024   12:53 Բագրատ սրբազանը հանդիպում է Արցախի քաղաքական ղեկավարության և արցախցիների հետ. ուղիղ 05/21/2024   12:45 Այդ կոճակը սեղմողներն իրենք են վաղն ունենալու են փաստաբանի ծառայություններից օգտվելու կարիք, ստիպված են լինելու վաղը վճարել այդ գումարները․ Ֆանյան 05/21/2024   12:43 Ապրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 98 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 55.250 մլն դրամ 05/21/2024   12:38 Հումորով եմ վերաբերվում իմպիչմենտին. եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի՝ արտահերթ չի լինելու. Վահագն Ալեքսանյան 05/21/2024   12:29 Քաղաքացիները՝ փաստաբանների ծառայության ինքնարժեքի թանկացման դեպքում չեն կարող իրենց ցանկացած փաստաբանի մոտ որակյալ իրավաբանական օգնություն ստանալ․ փաստաբան 05/21/2024   12:26 ԱԺ-ն քննարկում է ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակցին ՍԴ դատավորի պաշտոնում նշանակելու հարցը 05/21/2024   12:23 ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Մերի Համբարձումյանն է․ ծանուցված մյուս կին դատավորները հրաժարվել են թեկնածությունից 05/21/2024   12:01 Գրեթե անհնար է լինելու անվճար իրավաբանական ծառայության մատուցումը․ փաստաբանական համայնքը գործադուլ է իրականացնում՝ ընդդեմ հարկային փոփոխությունների 05/21/2024   11:51 ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին. քննարկվել են համագործակցության ընդլայնման հարցեր 05/21/2024   11:35 Արցախից հրաժարվել եք, արհամարհվում եք. թշնամին էլի է ուզելու, էլի եք արհամարհվելու. Աղվան Վարդանյան 05/21/2024   11:32 Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին․ Ռաֆայել Գրոսի 05/21/2024   11:32 Կլինի՞ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփական ժողովրդից վախենաք. Արթուր Խաչատրյան 05/21/2024   11:30 Թավրիզում հրաժեշտ են տալիս Ռայիսիին և Աբդոլլահիանին. արարողությունները մի քանի օր կտևեն 05/21/2024   11:28 Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը դատապարտում է ՀՀ կառավարության որոշումը արցախցիների բնակապահովման վերաբերյալ 05/21/2024   11:23 ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄՓՀԱՊԿ գործադիր քարտուղարի հետ 05/21/2024   11:21 Կիրանց գյուղի ճանապարհը փակելու իրավաչափության մասին․ Բաբայան 05/21/2024   11:12 Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում 05/21/2024   11:03 Մեր նոր զորամասերից մեկն է. Արայիկ Հարությունյան 05/21/2024   10:54 Ինչքան կպնեք ձեր աթոռին, էնքան կսոսնձվեք, բայց որ հեռացվեք, աթոռն էլ ձեզ հետ կհեռացվի. Մինասյան 05/21/2024   10:51 «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը գործադուլին կմիանա մասնակի
05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/20/2024   20:01 «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/20/2024   22:27 Հայտնել են Եվրոպայի հանգստավայրում զբոսաշրջիկ կնոջ խմբակային բռնաբարության մանրամասները 05/20/2024   15:59 Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/21/2024   12:54 Որն էր աղետի պատճառը. Hurriyet-ը ներկայացրել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման թուրքական վարկածը 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/20/2024   18:30 Թուրքիան հայտնում է, որ Ռաիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել 05/20/2024   17:04 Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, դարձել՝ ուրվական գյուղ, մարդիկ մեռելի պես ապրում են․ Բագրատ Սրբազան 05/20/2024   11:01 Բագրատ սրբազանին Ծովագյուղում հայկական գամփռ նվիրեցին

Խաչիկյանի գործով ամբաստանյալներից մեկը ՌԴ քաղաքացի է 03/19/2013   14:55  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Սոցիալական ոլորտի չարաշահումների գործով այսօրվա դատական նիստում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Ամբաստանյալի պաշտպան Արա Զաքարյանն առաջարկել էր 296 մլն դրամի գրավ՝ որից 10 մլն-ը դրամի և մնացածը անշարժ գույքի տեսքով: Մեղադրողը առարկել էր միջնորդության դեմ՝ այն գնահատելով որպես անհիմն, քրեական գործի հանգամանքներից ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներից չբխող:

Ավելի վաղ դատարանը բավարարել էր ամբաստանյալ Վահագն Խաչատրյանի պաշտպան Անդրանիկ Աբաջյանի միջնորդությունը հարազատների հետ տեսակցությունների ու հեռախոսային խոսակցությունների արգելքը վերացնելու մասին:

Այսօր դատարանը ճանաչել է նաև ամբաստանյալներ Բագրատ Մուրադյանի ու Արմեն Խաչատրյանի պաշտպան Վարդան Գրիգորյանի լիազորությունները՝ Հանրային պաշտպանի գրասենյակից պաշտպան ներգրավելու համար էր հետաձգվել անցյալ դատական նիստը:

Դատարանը ճշտել է նաև ամբաստանյալների կենսագրական տվյալները: Ըստ այդմ, գործով 4 ամբաստանյալներ, այդ թվում՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն ունեն մինչև 14 տարեկան երեխաներ, ամբաստանյալներից մեկը՝ Արմեն Խաչատրյանը ՌԴ քաղաքացի է, քիչ չեն առողջական խնդիրներ ունեցող անձինք: Մասնավորապես, ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանը տառապում է սրտթոքային անբավարարությունից, սրտի իշեմիկ հիվանդությունից, օրական 5-6 անգամ դեղեր է ընդունում, իսկ ամբաստանյալ Հրանուշ Դանիելյանը՝ շաքարային դիաբետից, սակայն բոլորն էլ հայտարարեցին, որ կարող են մասնակցել դատաքննությանը:

Դատարանը կողմերին տեղեկացրեց նաև, որ գործի քննության համար Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանը հինգշաբթի օրերին պատրաստ է տրամադրել իր դատական նիստերի մեծ դահլիճը:

Գործով մեղադրվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը և ևս 12 անձինք:

Ըստ մեղադրանքի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը Ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները: Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար:

Ըստ մեղադրանքի՝ Ծառայության կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը, Վճարումների ծառայության պետ Հովհաննես Գրիգորյանը, Ծառայության տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Վահագն Խաչատրյանը 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում՝ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը՝ Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի` 260.956.681 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:

Ծառայություն աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի վճարային խմբի տեսուչ–վճարող Վիգեն Գևորգյանը մեղադրվում է այն բանում, որ 2006–2010թթ. ընկած Վահագն Խաչատրյանին Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով կասեցված կենսաթոշակների վճարման հիմք հանդիսացող ակնհայտ կեղծ դիմումների հիման վրա, վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու, կամ ընդհանրապես չստորագրելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են մահացած և ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի` 267.266.819 ՀՀ դրամ գումարները:

Ծառայություն Երևանի «Շենգավիթ» տարածքային բաժնի պետ Սամվել Էլբակյանը մեղադրվում է այն բանում, 2010 թվականի հոկտեմբերին Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 20.489.226 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Ծառայության Երևանի «Արաբկիր» տարածքային բաժնի պետ Հովհաննես Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, նա 2009–2010թթ. ընթացքում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 48.979.771 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Ծառայության Երևանի «Էրեբունի և Նուբարաշեն» տարածքային բաժնի պետ Սարգիս Սարգսյանը մեղադրվում է այն բանում, որ 2010 թվականի հոկտեմբերին Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 30.020.622 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Որպես Ծառայության «Քանաքեռ-Զեյթուն» տարածքային բաժնի, ապա «Ավան և Նոր Նորք» տարածքային բաժնի պետի տեղակալ պաշտոնավարած Արթուր Սուքիասյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, նա 2007–2009թթ ընթացքում Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 44.691.831 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Ծառայության Երևանի «Շենգավիթ» տարածքային բաժնի պետի տեղակալ Համլետ Մարտիրոսյանը մեղադրվում է այն բանում, որ 2010թ. ընթացքում Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 20.489.226 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:

Ծառայության Երևանի «Շենգավիթ» տարածքային բաժնի օպերատոր Հրանուշ Դանիելյանը մեղադրվում է 2010թ. ընթացքում Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով իրեց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 20.489.226 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ հափշտակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու մեջ։

Բագրատ Մուրադյանը մեղադրվում է այն բանում, որ ՍԱՊԾ պետ Վազգեն Խաչիկյանի, նույն ծառայության տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ, իր կնոջ քրոջ ամուսնու՝ Վահագն Խաչատրյանի, վերջինիս քրոջ ամուսնու՝ Արմեն Խաչատրյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով 2007–2008թթ ընկած ժամանակահատվածում պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 21.811.676 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև օժանդակել են կազմակերպված խմբի պաշտոնատար անձանց պաշտոնեական կեղծիք կատարելուն։

Արմեն Խաչատրյանը մեղադրվում է այն բանում, որ Վ. Խաչիկյանի, նույն ծառայության տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ, իր կնոջ եղբոր՝ Վահագն Խաչատրյանի, վերջինիս կնոջ քրոջ ամուսնու՝ Բագրատ Մուրադյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով 2007–2008թթ ընկած ժամանակահատվածում պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 21.811.676 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև օժանդակել են կազմակերպված խմբի պաշտոնատար անձանց պաշտոնեական կեղծիք կատարելուն։


Հարակից հրապարակումներ`

13:46 19/03/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԽաչիկյանի գործով առաջարկել են 296 մլն դրամի գրավ
17:21 05/03/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎազգեն Խաչիկյանի գործով դատական նիստը հետաձգվեց
09:20 05/03/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍկսվում է Վազգեն Խաչիկյանի գործով դատավարությունը
11:13 27/02/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով նշանակվել է դատաքննություն
12:15 17/02/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍոցիալական ոլորտի չարաշահումների գործն ընդունվել է դատարանի վարույթ
17:23 08/02/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎազգեն Խաչիկյանի նկատմամբ մեղադրական եզրակացությունն արդեն հաստատված է
11:43 10/01/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎազգեն Խաչիկյանն այդպես էլ ցուցմունք չի տվել
17:22 28/09/2012  |  Քրեական խրոնիկոնՎազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել (լրացված)
20:55 04/09/2012  |  Քրեական խրոնիկոնԱխթալայի քաղաքապետի եղբայրը կալանավորվել է
14:23 01/09/2012  |  Քրեական խրոնիկոնՁերբակալվել է Վազգեն Խաչիկյանի եղբայրը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]