Թեմաներ
Կիրակի 06 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/01/2024   22:40 Մենք հաղթեցինք, մենք ուժեղ ենք. 200 երեխա մասնակցել է ՀԱՕԿ-ի հատում մրցաշարին, նվերները` Ծառուկյանի կողմից 06/01/2024   22:26 Հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 3 ամսով կալանավորելու վերաբերյալ 06/01/2024   21:59 Գյումրու ՃՈ Հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենաները հերթով դուրս են գալիս այնտեղից 06/01/2024   21:51 Երկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում 06/01/2024   21:42 Լոռու մարզի Պրիվոլնոյե բնակավայրում երեխաների համար կազմակերպել են տոնական միջոցառում 06/01/2024   21:22 Մահացել է հայազգի մեծանուն բևեռախույզ, Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը 06/01/2024   21:10 Ձորաղբյուր գյուղի ամառանոցներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում 06/01/2024   21:00 Ջրհեղեղից տուժած Այրում բնակավայրում այսօր կատարվել են հետևյալ աշխատանքները 06/01/2024   20:52 Տոնական միջոցառում նվիրված երեխաներին՝ Նախագահի նստավայրում 06/01/2024   20:35 Լեզվի մակերևույթի փոփոխությունները կարող են վկայել լուրջ հիվանդությունների մասին 06/01/2024   20:19 Շուտով կհայտարարեմ մեր մեծ հանրահավաքի մասին, որ կլինի մեր ասելիքի ու ճշմարտության հանրագումարը․ Բագրատ Սրբազան 06/01/2024   20:08 Արգիշտի Քյարամյան, դու քո բաժինը ստանալու ես, այս շաբաթ միգուցե այցելություն ունենանք․ Սրբազան 06/01/2024   20:00 Իջևանում BMW-ն բախվել է կայանված 3 «VAZ» մակնիշի ավտոմեքենաներին. կա տուժած 06/01/2024   19:37 Չլսված բան է․ սահմանը զատում են, հետո նոր որոշում, թե որտեղ ինչ գծեն. Բագրատ Սրբազան 06/01/2024   19:14 Լարված իրավիճակ Գավառ-Վարդենիս ճանապարհին․ Ոստիկանները բռնությամբ փորձում են բացել ճանապարհը 06/01/2024   19:08 «Լավ եմ անում». ԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը պոկում է թռուցիկները՝«թուրք-ադրբեջանական գործակալ» գրությամբ 06/01/2024   18:44 ԿԳՄՍ փոխնախարա՛ր, ի՞նչ աստիճան լկտի պետք է լինես, որ հոգևորականի զգեստը անվանես «դերյա» ու ականջին հայհոյես. Թաթոյան 06/01/2024   18:29 Ուժեղ քամուց ծառի ճյուղը պոկվել, ընկել է ավտոմեքենայի վրա 06/01/2024   18:25 Նպատակը մեզ վրա քրգործ հարուցելն է՝ որպես անկարգությունների կազմակերպիչ. Բագրատ Սրբազան 06/01/2024   18:18 Էժանագին շանտաժիստի կերպարի մեջ է մի ամբողջ կուսակցություն. Միքայել Սրբազան 06/01/2024   18:09 Գյումրիում մեծ հանրահավաք է՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ. ուղիղ 06/01/2024   18:06 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիում 06/01/2024   17:55 Սիրված մուլտհերոսները պատուհանից մտել են բուժվող փոքրիկների հիվանդասենյակներ ու անակնկալ մատուցել (տեսանյութ) 06/01/2024   17:44 Քաղաքացիները արգելափակել են Սևան-Վարդենիս մայրուղին՝ Նորատուսի հատվածում. բողոքում են ապօրինի ձերբակալությունների դեմ 06/01/2024   17:36 Ասում են դերասան ես՝ քո արվեստով զբաղվի, քահանա ես՝ քարոզով զբաղվի, ո՞վ պիտի զբաղվի քաղաքականությամբ, կիսատ պռատնե՞րը. Դավիթ Հակոբյան (տեսանյութ) 06/01/2024   17:24 3 ժամից ավելի է՝ Սևանի ջրասուզակները, ջրային պարեկները Սևանա լճում որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորին 06/01/2024   16:52 Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ 06/01/2024   15:56 Պաշտոնյան ծաղրել է հոգեւորականի հագուստը, անվանել «դերիա», դա անդաստիարակություն է. Թովմաս Առաքելյան 06/01/2024   15:53 Մաղթում եմ Փաշինյանին, որ չուրաքանչյուր օր փնտրի մահ ու չկարողանա գտնել. Կարապետ Պողոսյան 06/01/2024   15:48 Խելագարվելու բան է, ինչո՞ւ էս երեխեքին քաղաքականացրեցիք, այ քնքուշներ. Սրբազան 06/01/2024   15:43 Գյումրու Թատերական հրապարակում կազմակերպված մշակութային միջոցառմանը ժամը փոխել են, որպեսզի Սրբազանը չկարողանա մասնակցել դրան 06/01/2024   15:35 Սրբազանի հորդորով Աշոտ Հարությունյանը դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը 06/01/2024   15:28 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին 06/01/2024   15:23 Ադրբեջանում կայծակի հարվածից մարդ է մահացել 06/01/2024   15:07 Բագրատ Սրբազանը Գյումրիում է. նախատեսվում է մեծ հանրահավաք. ուղիղ 06/01/2024   15:05 Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ մանուկներ. ԱԺ նախագահի շնորհավորանքը 06/01/2024   14:51 Սրբազանին աղ ու հացով են դիմավորել Գյումրիում 06/01/2024   14:46 Արտակարգ դեպք Բամբակաշատում. զինված անձը կոտրել է ապակին ու մտել գողության, ապա՝ թաքնվել նկուղում ու սպառնացել իրեն վնասել, եթե ոստիկանները մոտնենան 06/01/2024   14:17 Թալինցիները ճանապարհին միացել են Գյումրի ուղեւորվող Սրբազանի ավտոերթին 06/01/2024   14:14 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցը 06/01/2024   14:05 Արտակ Դաշյանը պաշտոնապես հեռանում է «Փյունիկ»-ից 06/01/2024   13:52 Ինչ են մաղթել Պուտինը, Միշուստինը, Տոկաևն ու մյուսները Փաշինյանին ծննդյան օրվա առիթով 06/01/2024   13:40 Դատապարտում ենք նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը. հայտարարություն 06/01/2024   13:27 Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ օգնության առաջին խմբաքանակը հասել է աղետի գոտի 06/01/2024   13:24 Խաղաղություն և անհոգ մանկություն աշխարի բոլոր մանուկներին. Պապիկյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել 06/01/2024   13:20 Հետաքրքիր օր է սպասվում. ՔՊ-ականները Գյումրիում հավաքվել են՝ դիմավորելու Աննա Հակոբյանին 06/01/2024   13:10 ԱԳՆ-ի մոտ ոստիկանության գործողությունները ամբողջությամբ պլանավորված էին, իրենք էին դա պլանավորել. Գառնիկ Դանիելյան 06/01/2024   13:02 Միջպետական ճանապարհի «Թուֆենկյան» համալիրի հատվածում կատարվում է լիցք 06/01/2024   13:00 Պուտինը շնորհավորել է Փաշինյանի տարեդարձը 06/01/2024   12:48 Ծնողները մեր վրա կջաղայնան, եթե ձմեռով գանք ու սկսենք երեխաներին պաղպաղակ հյուրասիրել. Փաշինյան
05/31/2024   23:54 Մոսկվայի մետրոյի կայարանում սկսվել է ուղեւորների տարհանում 05/31/2024   16:54 Բերման ենթարկվածների թվում կան սարկավագներ. հոգեւորականներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց 05/31/2024   14:22 Կամ իջնում եք, կամ բարձրանում ենք.10 հազար հոգի էլ ավելացրեք, թող գա կանգնի ստեղ, խոսա. լուրեր կան՝ հետևից փախնում են. Բագրատ սրբազան 06/01/2024   10:48 Արջը մտել է Շատին գյուղի տներից մեկի այգին, բարձրացել ծառն ու չի իջնում այնտեղից. shamshyan.com 06/01/2024   08:05 Գուրգեն Արսենյանի ագրեմանը հաստատվել է․ «Հրապարակ» 06/01/2024   07:44 Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են. «Փաստ» 06/01/2024   13:20 Հետաքրքիր օր է սպասվում. ՔՊ-ականները Գյումրիում հավաքվել են՝ դիմավորելու Աննա Հակոբյանին 06/01/2024   15:43 Գյումրու Թատերական հրապարակում կազմակերպված մշակութային միջոցառմանը ժամը փոխել են, որպեսզի Սրբազանը չկարողանա մասնակցել դրան 05/31/2024   17:53 Վնասվածք ստացած ակցիայի մասնակիցների լուսանկարներն են հրապարակել 06/01/2024   14:51 Սրբազանին աղ ու հացով են դիմավորել Գյումրիում 06/01/2024   13:52 Ինչ են մաղթել Պուտինը, Միշուստինը, Տոկաևն ու մյուսները Փաշինյանին ծննդյան օրվա առիթով 06/01/2024   17:24 3 ժամից ավելի է՝ Սևանի ջրասուզակները, ջրային պարեկները Սևանա լճում որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորին 06/01/2024   14:17 Թալինցիները ճանապարհին միացել են Գյումրի ուղեւորվող Սրբազանի ավտոերթին 05/31/2024   07:33 Դատարանը ծանուցում կուղարկի ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին և Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին. «Ժողովուրդ» 05/31/2024   18:29 Դանիել սարկավագի ստացած մարմնական վնասվածքները 05/31/2024   12:04 Առավոտյան մեզ հետևող օպերատիվ ծառայողին բացահայտել են ու օրհնություն տվել. Սրբազան 05/31/2024   15:53 Բագրատ Սրբազանին սև բերետավորները ոտքով հարվածներ են հասցրել 05/31/2024   16:04 Սերժ Սարգսյանը, Բարսեղ Բեգլարյանը, Գևորգ Հարությունյանն արդարացվեցին 06/01/2024   21:59 Գյումրու ՃՈ Հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենաները հերթով դուրս են գալիս այնտեղից 06/01/2024   12:27 Ժողովրդին ենք ուզում հանդիպենք, ի վերջո Գյումրեցի եմ, չէ. Սրբազան

Քաղաքապետի երդմնակալության արարողությունը տեղի կունենա վաղը 06/10/2013   15:24  |  ԼՐԱՀՈՍ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013 թվականի մայիսի 14-ի «Երևանի ավագանու անդամներ ընտրվելու մասին» N1 արձանագրությունը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի և Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 102-րդ կետի համապատասխան՝ գումարվել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստը: Ավագանու 65 անդամներից նիստին ներկա են եղել 64-ը: Նախքան նիստի սկսվելը, սահմանված կարգով, գրանցվել են ավագանու ՀՀԿ, ԲՀԿ և «Բարև Երևան» խմբակցությունների անդամները: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` անդրանիկ նիստը վարող ավագանու տարիքով ավագ անդամ` Աստղիկ Գևորգյանը ներկայացրել է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն` Երևանի ավագանու ընտրությունների արդյունքով ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին ստացած ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Տարոն Մարգարյանն օրենքի ուժով ընտրվել է Երևանի քաղաքապետ: Հիշեցնենք, որ ԿԸՀ որոշման համաձայն՝ ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում ստացել է 42 մանդատ, ԲՀԿ-ն`17, «Բարև Երևան» դաշինքը՝ 6:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է ավագանու նորընտիր անդամներին, ինչպես նաև ողջունել «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչների մուտքը Երևանի ավագանի: Իր խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մասնավորապես, նշել է. «Նախորդ չորս տարիներն իսկապես արդյունավետ էին ավագանու ինստիտուտի կայացման և համակարգված աշխատանքի առումով, ինչն արդեն լավ հիմք է առաջիկա տարիների բեղմնավոր գործունեության համար: Ողջունում եմ նաեւ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ավագանու կազմում, ողջունում եմ «Բարև Երևան» դաշինքի մուտքը Երևանի ավագանի և բոլորիս մաղթում եմ արդյունավետ, կառուցողական գործունեություն` ի նպաստ Երևանի ու երևանցիների: Մենք եկել ենք տարբեր ծրագրերով, բայց իրականում շատ ընդհանուր նպատակներով ու Երևանի ապագայի մասին ընդհանուր պատկերացումներով: Բոլորս էլ մտահոգ ենք երևանցիների հոգսերով ու խնդիրներով, շահագրգիռ ենք Երևանի զարգացման ծրագրերով և աշխատելու ենք, մեր ներուժն ու հնարավորությունները Երևանին ու երևանցիներին ծառայեցնելու պատրաստակամությամբ: Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել մայրաքաղաքի բնակչությանը մեր ստացած վստահության քվեի համար, մայրաքաղաքի կառավարման ուղղությամբ մեր ծրագրերին հավանություն տալու համար: Վստահեցնում եմ, որ երևանցու հույսերը անպայման արդարացնելու ենք: Առաջիկա տարիներին մեր կարևորագույն նպատակներից մեկը քաղաքային իշխանություն - երևանցի հետադարձ կապի, ինչպես նաև քաղաքային իշխանության նկատմամբ երևանցիների վստահության առավել ամրապնդումն է: Համոզված եմ, որ փոխվստահության մթնոլորտը, կառավարման նոր մշակույթը և քաղաքապետարանի աշխատանքները էլ ավելի տեսանելի կդարձնեն ավելի լավ, ավելի հարմարավետ ու բարեկարգ քաղաք ունենալու մեր նպատակների ու ծրագրերի արդյունքը: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բնակչության հետ մեր կապը դրվի գործնական հիմքերի վրա. ցանկացած լավ գաղափար կամ առաջարկ լսելի լինի, հավանության արժանանա: Քննադատության հետ պետք է հաշվի նստել, բողոքները՝ ուսումնասիրել, պատճառները հասկանալ ու գտնել հնարավոր լուծումներ: Պետք է աշխատենք նոր եռանդով, որպեսզի օր առաջ լուծված տեսնենք երևանցուն հուզող խնդիրները, որպեսզի Երևանի ամեն վաղվա օրը տարբերվի նախորդ օրվանից և իրոք լինի ավելի լավ Երևան: Սա է մեր առաքելությունը, երևանցու պահանջն ու սպասելիքը: Աշխատենք բոլորս միասին, շարունակենք մեր ծրագրերը, նոր ծրագրեր կյանքի կոչենք` մայրաքաղաքի յուրաքանչյուր բնակչի կենցաղն ու առօրյան առավել բարելավելու ու մայրաքաղաքային լիարժեք մթնոլորտ ստեղծելու ձգտումներով: Հաջողություն եմ մաղթում մեր աշխատանքներին և բարի երթ մեր գործունեությանը՝ ի շահ Երևանի ու երևանցու»:

Օրակարգի համաձայն, Երևանի ավագանին նաև հաստատել է ավագանու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը: Քվեարկության արդյունքում ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամներ են նշանակվել ՀՀԿ խմբակցության անդամ Սուրեն Ներսիսյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանը և «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Օրակարգի հաջորդ հարցով Երևանի ավագանին հաստատել է Երևանի քաղաքապետի երդմնակալության առիթով ավագանու նիստ գումարելու օրը:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ Երևանի քաղաքապետն իր լիազորություններն ստանձնում է ընտրվելուց հետո, օրենքով սահմանված կարգով, երրորդ օրացուցային օրը հրավիրված ավագանու նիստում` Երևանի բնակիչներին տրված երդմամբ:

Ավագանու որոշմամբ՝ Երևանի ընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին, ժամը 11:00-ին` Երևանի ավագանու հատուկ հրավիրված նիստում։

Երևանի ավագանին քվեարկությամբ հաստատել է նաև մշտական հանձնաժողովների կազմը: Կանոնակարգի համաձայն՝ ավագանու մշտական չորս հանձնաժողովներից, քվեարկության համաձայն, Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը, տեղակալ՝ ԲՀԿ խմբակցության անդամ Ջիվան Պողոսյանը, Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԲՀԿ խմբակցության անդամ Թամարա Պողոսյանը, տեղակալ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Դեմոյանը, Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանը, տեղակալ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը: Ավագանու Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության անդամ Ենոք Ազարյանը, տեղակալ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Արման Մադաթյանը:

Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները, խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հայտարարության համաձայն, հրաժարվել են մասնակցել քվեարկություններին:

Երևանի ավագանին որոշել է ավագանու հերթական հաջորդ նիստը հրավիրել սեպտեմբերի 10-ին:

Նիստի ավարտից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանել է լրագրողների հարցերին:


Արխիվ

[]