Թեմաներ
Երկուշաբթի 05 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/06/2024   18:25 Իլհամ Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթին 05/06/2024   18:19 Քաղաքացիները շարժվում են դեպի Սոլակ գյուղ 05/06/2024   18:12 Արդյո՞ք մենք այն հասարակությունն ենք, որի հետ միայն Քրեական օրենսգրքով է պետք խոսել. Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում հանդես է եկել եզրափակիչ ելույթով 05/06/2024   18:05 Մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/06/2024   17:44 Երթի ամենափոքրիկ մասնակիցը 05/06/2024   17:38 Մոսկվայում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպանները կանչվել են ԱԳՆ 05/06/2024   17:31 Էլ ո՞նց պիտի հնչի իշխանափոխության պահանջը, մինչև հիմա որ հնչել է՝ միանգամից հրաժարակա՞ն է տվել. Կարեն Քոչարյան 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/06/2024   17:08 Մարդն առավոտը գա գործի, երեկոյան գնա տուն՝ 10 մատը տեղը, քիթ, ձեռք, ոտք ջարդած չլինի. Ստեփանյան (տեսանյութ) 05/06/2024   16:53 Մոսկվա-Օրենբուրգ ինքնաթիռը տագնապի ահազանգ է տվել և հետ վերադարձել Մոսկվա 05/06/2024   16:49 Ամեն ինչ լավ է լինելու․ Արամոն և արվեստի այլ գործիչներ միացել են շարժմանը 05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   16:16 Նահատակված Արամ Ղուլարյանի հայրը վիրահատությունից հետո միացել է երթին 05/06/2024   16:13 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցների ու հայտարարությունների նկատմամբ հանրության հետաքրքրությունը նվազել է. Վարկանիշի անկման եւս մեկ ցուցիչ 05/06/2024   15:51 Ի՞նչ հարց ուղղեմ Նիկոլ Փաշինյանին. մենք հարցը տվել ենք, պատասխանը ծեծով ենք ստացել. Բագրատ սրբազան 05/06/2024   15:50 Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը 05/06/2024   15:43 Լեզուն, որ ասում է՝ Արցախն Ադրբեջան է, պետք է կտրես․ Տեր Հովհաննես 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/06/2024   15:11 Իրավապաշտպանները նախապես կազմակերպում են քաղաքացիների իրավական պաշտպանությունն ապահովելու աշխատանքները․ հայտարարություն 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/06/2024   14:46 Ինչ ասել եմ ճիշտ եմ ասել․ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Պետդումայի գրության պատասխանն ուղարկվել է 05/06/2024   14:45 Ականի պայթյունի 2-րդ դեպքն է գրանցվել, քանի որ պրոֆեսիոնալ ականազերծող չկա՝ շատերը դիմումը գրում, դուրս են գալիս, որ էդ խարանը իրենց վրա չլինի. Դանիելյան 05/06/2024   14:39 Տիրան Խաչատրյանը միացել է Սրբազանի նախաձեռնած երթին (տեսանյութ) 05/06/2024   14:34 Ջոնի Մելիքյանը մանրամասներ է ներկայացրել Բոննում ադրբեջանցի փորձագետների հետ հանդիպումից 05/06/2024   14:29 «ՔՊ» բարձրաստիճան անդամներն արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ․ Բագրատ Սրբազան 05/06/2024   14:18 Երկօրյա քննարկում՝ ուղղված Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանը 05/06/2024   14:00 Հայաստանի և Հունգարիայի միջև ստորագրվել է համաձայնագիր և համագործակցության ծրագիր 05/06/2024   13:54 Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել․ հայտարարություն 05/06/2024   13:46 Թշնամությամբ, ատելությամբ կերակրված ժողովուրդ ենք, տանը մարդիկ չեն կարողանում երկու բառ փոխանակել․ Բագրատ Սրբազան 05/06/2024   13:34 Սա ասում եմ նրանց, ովքեր փող են ստանում հայրենիք կրծելու համար՝ ցավում եմ իրենց համար. շատերին անունով գիտեմ, ժամանակը գա, կասեմ. Բագրատ սրբազան 05/06/2024   13:30 Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին 05/06/2024   13:25 Պատերազմի հրձիգներն իրենք են.հայտարարում եմ՝ եթե որևէ բան պատահի, պատասխանատվությունը այսօրվա իշխանությունների վրա է. Բագրատ սրբազան 05/06/2024   13:20 «Պետք է մի սուբյեկտ, որն ամբողջապես պատասխանատու է. «Վեոլիա ջուր» ընկերության հետ կվերանայվի պայմանագիրը 05/06/2024   13:16 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 05/06/2024   13:11 Կիրանցի բնակիչների մի մասը միացել է Բագրատ Սրբազանի երթին, մյուս մասը մնացել է, որ գյուղն անտեր չմնա. Կիրանցի բնակչուհի 05/06/2024   12:54 Սա ինքնամաքրման երթ է․ Սրբազան 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/06/2024   12:44 ՀՀ վարչապետը հանդես կգա մամուլի ասուլիսով 05/06/2024   12:33 Հայկական օրակարգի դեմ աշխատող արտաքին թշնամի ուժերը և ներքին ուժերը նույնական են իրենց խոսույթում, ինչը ևս մեկ անգամ հաստատում է՝ այս իշխանությունները հակահայ օրակարգով են շարժվում․ փորձագետ 05/06/2024   12:27 Շատ կարևոր է, որ խաղաղության պայմանագրի մեջ երկակի մեկնաբանության համար տեղ չթողնենք. Ալեն Սիմոնյան 05/06/2024   12:22 Տաւուշ. Հայոց Արդի Պատմութեան «Թաւշեայ» Թիւրիմացութեան Տապանաքարը Կամ Չարիքի Վախճանին Խորհրդանի՞շը 05/06/2024   12:22 Հներ, սեւեր չկան, սա մաքուր շարժում է, փրփուրներից են կախվում. Ռոստոմյան (տեսանյութ) 05/06/2024   12:19 Դատախազությունը գնահատական չտվեց Արցախի հայաթափմանն ու իրականացված ցեղասպանությանը. Օհանյան 05/06/2024   12:14 Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար 05/06/2024   12:10 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան 05/06/2024   12:02 ՀՅԴ Կանադայի «Սիմոն Զավարյան» երիտասարդական միությունը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը 05/06/2024   11:57 Օր 3. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում 05/06/2024   11:53 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան

Վ.Շահինյան. Լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք կհայտնվեն Հատուկ քննչական ծառայության տեսադաշտում 05/22/2013   18:00  |  Հարցազրույց

«ՓԱՍՏԻՆՖՈ» գործակալության հարցերին է պատասխանում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը

- Պարոն Շահինյան, վերջերս Նախագահի հրամանագրով նշանակվեցիք Հատուկ քննչական ծառայության պետ, ի՞նչ խնդիրներ եք տեսնում կառույցի առջև ծառացած։

- Հատուկ քննչական ծառայությունը ստեղծվել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաեւ ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն իրականացնելու համար։
 

Ես այն կարծիքին չեմ, որ Ծառայությունը նախկինում իր այդ գործառույթները չի իրականացրել, սակայն դեռևս կան խնդիրներ, որոնք տեսավ հանրապետության ղեկավարությունը, և որոնք մանրամասն ներկայացրեց ՀՀ Նախագահն իր 2013թ. մայիսի 6-ի ելույթում՝ իմ՝ որպես Հատուկ քննչական ծառայության նորանշանակ ղեկավարի ներկայացման ժամանակ։ Ծառայության վերջնական կայացման գերխնդիրներից է հանրության դրական կարծիքի ձևավորումը, որին կարելի է հասնել Հատուկ քննչական ծառայության օրենսդրական գործառույթների պատշաճ իրականացման և գործելակերպի արմատական փոփոխության միջոցով։ Մյուս խնդիրն այն է, որ հանրությունը պետք է հստակ պատկերացում ունենա Ծառայության կարգավիճակի մասին, գիտենա, որ այն անկախ, որևէ գերատեսչական ենթակայության տակ չգտնվող մարմին է։ Զավեշտալի է, բայց մինչ օրս էլ բազմաթիվ քաղաքացիներ, անգամ պաշտոնատար անձինք Հատուկ քննչական ծառայությանը հասցեագրված պաշտոնական գրություններում շարունակում են վերջինիս դասել գլխավոր դատախազության ստորաբաժանումների շարքին։

Անշուշտ, նման պատկերացումը նաև օբյեկտիվ պատճառներ ունի, քանզի Ծառայության աշխատավայրը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում, և Ծառայության հետ շփվող քաղաքացիները մեր աշխատավայր մուտքուելք են անում միայն ՀՀ գլխավոր դատախազության անցագրային ծառայությունում հաշվառվելուց հետո։

Հատուկ քննչական ծառայությունը դատախազության հետ նույնացնելու այլ պատճառներ էլ կան, որոնց վրա առանձնահատուկ կանգ առնելը նպատակահարմար չեմ համարում։ Ուղղակի կնշեմ միայն, որ Հատուկ քննչական ծառայության ինքնուրույնությանը միտված քայլեր արդեն ձեռնարկվում են. երկրի Նախագահի հանձնարարությամբ շուտով կսկսվեն Ծառայության վարչական շենքի շինարարարության աշխատանքները, ՀՀ Կառավարության որոշմամբ կհաստատվի Հատուկ քննչական ծառայության ծառայողների համազգեստի և տարբերանշանների նկարագիրը (մյուս ծառայություններից տարբերվող համազգեստի ու տարբերանշանների կրումը մեր քաղաքացիներին այլևս շփոթելու առիթ չի տա), իսկ որ ամենագլխավորն է՝ շատ կարճ ժամանակ հետո մեր Ծառայության հետ առնչվող թե պաշտոնատար անձինք, թե քաղաքացիները կհասկանան, որ փոխվել է Ծառայության թե աշխատաոճը և թե գործելակերպը։

- Հատուկ քննչական ծառայությանն ընդդատյա քրեական գործերի սուբյեկտները հատուկ են. իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, մաքսային, հարկային մարմինների աշխատակիցներ, հարկադիր կատարողներ, դատավորներ եւ դժվար է հավատալ, որ քննության վրա ներազդելու փորձեր չեն արվում։ Ինչպես կարող ենք երաշխավորված լինել, որ այս կառույցում կատարվում է օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն, որ քննիչները փորձում են պարզել օբյեկտիվ իրականությունը։

- Ինչպես արդեն վերը նշեցի, Հատուկ քննչական ծառայությունը որևէ մարմնի գերատեսչական ենթակայության տակ չի գտնվում, և այդ կարգավիճակը նրան թույլ է տալիս օրենքով վերապահված գործառույթներն իրականացնելիս գործել անկաշկանդ։ Բացի այդ, 2013թ. մայիսի 6-ի ելույթում Հանրապետության Նախագահն էլ վստահեցրեց, որ Ծառայության յուրաքանչյուր աշխատակից, ով գիտակցում է իր կոչումը, կարող է ակնկալել թե իր, թե ՀՀ կառավարության աջակցությունը։ Նման պայմաններում մնում է գործել բացառապես օրենքի շրջանակներում, քննվող քրեական գործերով դրսևորել առավել սկզբունքայնություն և անաչառություն, ապահովել օրենքի գերակայության ու օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի պահանջը, և վստահեցնում եմ, որ շատ շուտով, ինչպես վերն արդեն նշել եմ, կհամոզվեք, որ Ծառայությունը հենց այդ գործելաոճն է որդեգրել։ Համոզված եմ, որ այդ դեպքում որևէ մեկն իրեն թույլ չի տա ոչ միայն քննության վրա ներազդել, այլև անգամ նման փորձ կատարել, ինչն էլ, իր հերթին, կնպաստի Ծառայության հանդեպ հասարակության վստահության ամրապնդմանը:

- Դատելով Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող կամ արդեն ավարտված քրեական գործերի մասին պաշտոնական հաղորդագրություններից՝ մեր երկրում կաշառք են վերցնում միայն ոստիկանության քննիչները կամ օպերլիազորները, չարաշահումներ են թույլ տալիս դատախազները կամ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները։ Ի՞նչ է, դատավորները, պետական հարկային-մաքսային մարմինների տեսուչները, քննիչներն ու հետաքննիչները որեւէ հանցագործություն չե՞ն կատարում, կաշառք չե՞ն վերցնում, մաքսանենգ ապրանք չե՞ն տեղափոխում։ Ինչու՞ այսօրինակ գործեր չեն բացահայտվում։

- Համամիտ եմ Ձեզ հետ։ Իմ խորին համոզմամբ հարցում թվարկված կառույցներում պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կատարած հանցագործությունների բացահայտման առավել ցածր ցուցանիշը մեծապես պայմանավորված է այդ կառույցներում քննչական ստորաբաժանումների առկայությամբ (օրինակ՝ հարկային և մաքսային մարմիններում, պաշտպանության նախարարության համակարգում և այլն)։ Չեմ բացառում, որ հիշյալ մարմինների քննիչները, գտնվելով գերատեսչական ենթակայության տակ, կաշկանդված են լինում իրենց իսկ գերատեսչության աշխատակիցների կատարած հանցագործությունները բացահայտելու հարցում, ուստի խնդրի լուծումը տեսնում եմ որևէ մարմնի գերատեսչական ենթակայության տակ չգտնվող մեկ միասնական քննչական մարմնի ստեղծման մեջ։ Անշուշտ, միասնական քննչական մարմնի ստեղծման հարցում եղել են ու կան միմյանցից տրամագծորեն տարբերվող կարծիքներ։ Միատեսակ չէ նաև արտասահմանյան մի շարք երկրներում նմանատիպ կառույցի ստեղծման պրակտիկ փորձը, սակայն հարցի բազմակողմանի ու խորը ուսումնասիրությունը, կողմ և դեմ բոլոր խնդիրների համակողմանի վերլուծությունը, մեր կարծիքով, կարող է հանգեցնել նման կառույցի ստեղծման անհրաժեշտությանը։

- Օրերս հայտնի դարձավ մի աղմկահարույց գործի մասին, խոսքը ոստիկանության համակարգում ֆինանսական բուրգի մասին է, որի համատեքստում շատ է շրջանառվում Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը։ Ընդ որում, քրեական գործի մասին սկսվեց խոսվել նրա պաշտոնանկությունից հետո եւ մամուլում քննադատություն հնչեց ուղղված Հատուկ քննչական ծառայությանը, թե ինչու ժամանակին չէր բացահայտում։ Ինչու Ներսիկ Նազարյանի պաշտոնավարման ժամանակ Հատուկ քննչական ծառայությունը չբացահայտեց այս գործը։

- Նախ՝ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործերով նախաքննություն իրականացնող մարմին է և օպերատիվ-հետախուզական գործառույթների իրականացման լիազորություններ չունի, իսկ քրեական գործի հարուցման առիթները հանդիսանում են հանցագործության մասին ֆիզիկական, իրավաբանական անձանց և լրատվական միջոցների հաղորդումները, ինչպես նաև հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս հանցագործությունների մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը։ Հատուկ քննչական ծառայությունը հիշատակված հանցագործության մասին նախկինում որևէ հաղորդում չի ստացել, իսկ հատուկ քննչական ծառայության քննիչների ամենօրյա գործառույթների իրականացման ընթացքում հիշյալ անձանց կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել, ուստի Ծառայության հասցեին մամուլում հնչեցրած քննադատություններն անհիմն են։

Հարցում նշված քրեական գործը հարուցվել է ֆիզիկական անձի հաղորդման հիման վրա և գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելուց անմիջապես հետո Հատուկ քննչական ծառայությունը ձեռնամուխ է եղել նախաքննության կատարմանը։

- Ի վերջո, ինչ կարգավիճակով են այդ գործի շրջանակներում անցնում Ներսիկ Նազարյանը եւ Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, քանզի մամուլի համաձայն նրա անունը նույնպես շոշափվում է այդ գործում։

- Անմեղության կանխավարկածից, նաև՝ նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով, առայժմ ձեռնպահ կմնամ գործի մանրամասներին անդրադառնալուց, միայն կարող եմ ասել, որ նախաքննության ներկա փուլում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք դեռևս չկան։ Բայց վստահեցնում եմ, որ ոչ միայն այս, այլ նաև մյուս բոլոր քրեական գործերով բոլոր այն անձինք, ովքեր կատարել են քրեական օրենքով արգելված արարք, անկախ դիրքից, նախկին կամ ներկայիս զբաղեցրած պաշտոններից՝ օրենքով սահմանված կարգով կենթարկվեն քրեական պատասխանատվության։

- Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը տեւական ժամանակ հերքում էր չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործի առկայությունը, մինչդեռ Հատուկ քննչական ծառայությունը ոչ միայն հաստատեց, այլ նաեւ տեղեկացրեց, որ նա արդեն հրավիրվել է հարցաքննության։ Ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը եւ արդյոք Ս.Բագրատյանին մեղադրանք առաջադրվել է։

- Իրոք, Հատուկ քննչական ծառայությունում քննվում է Վայոց ձորի նախկին մարզպետ Սերեյ Բագրատյանի և մի շարք այլ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Խոսքը պետական աջակցության ծարագրի շրջանակներում ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի թիվ 75-Ն որոշմամբ ՀՀ Վայոց Ձորի մարզի համայնքներին հատկացված դիզելային վառելիքի բաշխման ընթացքում թույլ տրված չարաշահումների և ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ սուբսիդավորված գումարների հափշտակության մասին է։ Քրեական գործով դեռևս որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան, նախաքննությունը շարունակվում է, որի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ անհետաձգելի քննչական գործողություններ և ձեռնարկվում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Օգտվելով առիթից, կցանկանայի պետական բյուջեից հատկացված միջոցներն օգտագործելու լիազորություն ունեցող բոլոր անձանց զգուշացնել, որ լինեն ավելի շրջահայաց, այդ միջոցներն օգտագործեն միայն նպատակային նշանակությամբ, հակառակ դեպքում լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք անխուսափելիորեն կհայտնվեն Հատուկ քննչական ծառայության տեսադաշտում և կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության։

Ի վերջո, ոչ մեկը որևէ մեկին ստիպողաբար չի նշանակել այդ պաշտոնում, այլ ցանկացած պաշտոնատար անձ, պետական ծառայող իր ցանկությամբ է անցել աշխատանքի այն աշխատավարձով, որքան պետությունն ի վիճակի է այսօր վճարել, ուստի ոչ-ոք չպետք է փորձի իր պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ։

- Հատուկ քննչական ծառայության վարույթում է գտնվում նաեւ սփյուռքահայ ներդրող Էդմոն Խուդյանի քրեական գործը, եւ սփյուռքահայ ներդրողների իրավունքների պաշտպանության կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, քննիչը անհրաժեշտ նյութերը չի տրամադրում փորձագետներին՝ փորձաքննություն իրականացնելու համար։ Ինչու է ընդհանրապես այս գործը քննվում Հատուկ քննչական ծառայությունում, քանի որ ոչ Խուդյանը եւ ոչ էլ այդ գործով կալանքի տակ գտնվող Մանգասարյանը կարծես թե Հատուկ քննչական ծառայության սուբյեկտները չեն։ Արդյոք այս քրեական գործով կա՞ն այլ մեղադրյալներ։

- Հարցը շատ տեղին է, այն արծարծվել է նաև «Առավոտ» օրաթերթի 2013թ. մայիսի 21-ին լույս տեսած համարում։ Կարծում եմ լրագրողը պատշաճ չի ուսումնասիրել խնդրո առարկան և առաջադրված հարցադրումների հասցեատերը ակամա դարձել է Հատուկ քննչական ծառայության քննիչը, մինչդեռ մեղադրյալ Վլադիսլավ Մանգասարյանի վերաբերյալ քրեական գործը Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել բոլորովին վերջերս և ընդամենը մեկ հարց պարզելու համար՝ ընդդեմ Վլադիսլավ Մանգասարյանի և մյուսների Էդմոն Խուդյանի ներկայացրած հայցի կապակցությամբ քննված քաղաքացիական գործով Խուդյանը կամ այլ անձինք դատավորին կամ իրավապահ մարմինների այլ աշխատակիցներին կաշառք տվե՞լ են, թե՝ ոչ, քանի որ Մանգասարյանն իր նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդության քննարկման ժամանակ դատարանում նման հայտարարարություն էր արել։ Ծառայությունում այդ ուղղությամբ շատ կարճ ժամկետում կատարվել է քննություն, որի արդյունքներով Վլադ Մանգասարյանի նշած՝ քրեադատավարական օրենքով ամրագրված՝ Հատուկ քննչական ծառայության քննիչների քննությանը ենթակա հանցագործությունների հատուկ սուբյեկտների արարքներին տրվել է իրավական գնահատական, և քրեական գործն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն։

Հավատացնում եմ, Հատուկ քննչական ծառայությունը կարևորում է իր նկատմամբ հասարակության վստահության ամրապնդումը, ակնկալում է հասարակության աջակցությունը՝ երկրի ղեկավարության կողմից Ծառայության առջև դրված խնդիրների լուծման գործընթացում, իսկ այդ դեպքում բոլորս միասին կարող ենք մեր ավանդը ներդնել Հայաստանի Հանրապետությունում օրինականության, հասարակական և սահմանադրական կարգի ամրապնդման, ինչպես նաև հանցավոր ոտնձգություններից մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առավել պաշտպանվածության ապահովման գործում:

 

Հարցազրույցը` Սոնա Մաշուրյանի


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]