ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարոնյան փողոցի թիվ 4ա շենքի բնակիչներն երկրի ղեկավարությունից պահանջում են արձագանքել 05/06/2013 16:11 | ԼՐԱՀՈՍ
Պարոնյան փողոցի թիվ 4ա շենքի բնակիչները բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին և Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին` վերջապես արձագանքելու և Երևանի Մաշտոցի պողոտայի ծածկած շուկայի տարածքում իրականացվող ապօրինությունը շտապ դադարեցնելու, նաև բնակիչների օրինական իրավունքներն ու հուշարձան շենքը պաշտպանելու խնդրանք-պահանջով:
Ստորև ներկայացնում ենք բնակիչների նամակն ամբողջությամբ.
«Բազմիցս դիմել ենք Ձեզ Երևանի Մաշտոցի պողոտայի ծածկած շուկայի տարածքում իրականացվող ինքնակամ վերակառուցման աշխատանքների մասին, ինչի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանը սահմանափակվել է միայն տուգանքներ նշանակելով և ոչ մի միջոցառում չի իրականցրել կանխելու աշխատանքները և դրանք իրավական դաշտ բերելու համար: Ավելին, անընդհատ կատարվում են նորանոր շինարարական աշխատանքներ, որոնք լինելով նախորդներից ավելի անհավանական՝ օրինականությունը խախտելու իմաստով, կարծես մոռացության են մատնում նախորդ արվածները՝ շուկայի կամարների քանդումը, շուկայի շենքի արտաքին ծավալներից դուրս նոր բազմահարկի կառուցումը, շուկայի շենքի պարագծով ինքնակամ, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի մոտ 7 մետր լայնքով և 6-8 մետր խորությամբ ու հարևան շենքերից անթույլատրելի հեռավորության վրա, դրանց հիմքերի հիմնատակերից անհամեմատ մեծ խորությամբ փոսորակի քանդումը ու շենքերի սեյսմակայունության վտանգումը և այլն։
Ամիսներ առաջ, չնայած կառուցապատողի բազմաթիվ խոստումների, որ մեր պատուհանների առաջ նոր հարկաբաժինը չի կառուցվելու, սկսվեցին այդ հարկաբաժնի սյուների կառուցումը, ինչը նախագահական ընտրությունների նախօրեին կանխվեց։ Հետագայում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստը, որտեղ որոշում կայացվեց ապամոնտաժել ինքնակամ կառուցված հարկերը և վերականգնել հուշարձան շենքի կամարներն ու արտաքին տեսքը։ Դրանից հետո թվում էր թե հարցի լուծումը տեղից շարժվել է։ Սակայն վերջին օրերին շուկայի հետնամասում սկսվեց կառուցվել մի նոր կցակառույց ուղղակի շուկան շրջանցող ընդհանուր օգտագործման ճանապարհի վրա, փակելով այն, ինչը բնակիչների համար կստեղծի լրացուցիչ խնդիրներ հետագայում, վատթարացնելով տրանսպորտային իրավիճակը։ Հուսով ենք, որ քաղաքապետարանը, բոլոր գործող օրենքներին և քաղաքաշինական նորմերին հակառակ, չի կատարել նման հողահատկացում ընդհանուր օգտագործման ճանապարհի վրա, հակասելով հուշարձան շենքի արտաքին տեսքը պահպանելու պարտադիր պայմանի մասին Հանրապետական կուսակցության ավագանու թեկնածուների քաղաքապետի անունից արված բազմաթիվ նախընտրական խոստումներին։ Չնայած փորձը ցույց է տալիս, որ իշխանությունների խոսքն ու գործը չի համընկնում։ «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը չի կարող ազդել և համոզել մարդկանց, եթե երևանցիները, մասնավորապես շուկայի հարևանությամբ ապրող բազմնաբնակարան շենքերի բնակիչները, անընդհատ լսում են բազմաթիվ խոստումներ և հավաստիացումներ շուկայի հուշարձան շենքի ինքնակամ կառուցված մասերի քանդման և արտաքին տեսքի վերականգնման մասին, իսկ տեղում տեսնում են հակառակը՝ արագ տեմպերով շարունակվող շինարարական աշխատանքներ, հարկաբաժինների և կցակառույցների շինարարություն՝ նորանոր խախտումներով։
Իսկ այսօր, կառուցապատողը կրկին խախտելով իր բոլոր խոստումները վերսկսել է վերը նշված հարկաբաժնի շինարարությունը մեր ննջարանների պատուհանների դիմաց, անթույլատրելի մոտեցնելով նոր ստեղծվող բազմաֆունկցիոնալ շենքի աղմկոտ և լուսավոր պատուհանները մեր ննջարանների պատուհաններին, խախտելով քաղաքաշինական նորմերն ու էապես վատթարացնելով մեր բնակարանների առանց այն էլ անբավարար լուսավորությունը և տեսանելիությունը, ինչպես նաև վերջնականապես խաթարելով հուշարձան շենքի կերպարը:
Ինչու պիտի 40 տարուց ավել այդ շենքում անհոգ ապրած բնակիչների բնակարանների որակների նվազեցման հաշվին կատարվի նման վերակառուցում, մեր շահերը, հանգիստն ու անվտանգությունը թողելով բախտի, ավելի ճիշտ կլինի ասել կառույցի սեփականատիրոջ քմահաճույքին։ Միթե Հայաստանում այդ աստիճան անզոր է պետական համակարգը` բնակիչների օրինական իրավունքներն ու պահանջները պաշտպանելու համար:
Բնակիչների նախորդ դիմումին ի պատասխան ստացել ենք ՀՀ նախագահի աշխատակազմից գրություն, որ այն ուղարկված է քաղաքապետարան, սակայն քաղաքապետարանից 4 ամիս անց ուղարկած պատասխանը փաստում էր միայն, որ ինքնակամ շինարարության համար կառուցապատողը տուգանվել է, այն դեպքում երբ աշխատանքները չեն դադարեցվել, ավելին, ինքնակամ, հողազավթումով, նաև վերը նշված նոր աշխատանքները մեծ թափով շարունակվում են` խախտելով բազմաթիվ բնակիչների հանգստի իրավունքը և անդորրը:
Կրկին ու կրկին խնդրում և պահանջում ենք վերջապես արձագանքեք և շտապ դադարեցնեք ապօրինությունը, կասեցնեք շուկայի տանիքի վրա նոր հարկաբաժնի շինարարությունը, վերացնեք դրա հետևանքները և պաշտպանեք բնակիչների օրինական իրավունքներն ու հուշարձան շենքը, իսկ ամենակարևորը՝ վերականգնեք մեր հավատը»:
Նկարը՝ Ֆոտոլուրի
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/14/2024 08:23 Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է. Սուտ 206. «Ժողովուրդ»
- 05/14/2024 08:18 Վոյաժներին ոչինչ չի խանգարում․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:13 Իշխանական նավը երերում է․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:05 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
- 05/14/2024 08:00 Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով . «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
- 05/13/2024 12:35 Ինչ ունենք այս պահին. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/14/2024 21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են
- 05/14/2024 10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com
- 05/13/2024 23:58 Երևանում նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com
- 05/13/2024 19:14 Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/14/2024 22:00 Ռադիոակտիվ ճառագայթումը սմարթֆոններից կաճի
- 05/13/2024 22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար
- 05/12/2024 09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա
- 05/11/2024 18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը