ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Փակ շուկա»-ի գործով առկա է զանցանք և ոչ թե հանցանք. Ոստիկանությունը մերժել է քրեական գործի հարուցումը 04/04/2013 09:43 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Երևանի Մ.Մաշտոցի պողոտա 5 հասցեում գտնվող, մշակույթի հուշարձան հանդիսացող «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի կառույցը վնասելու կամ ոչնչացնելու դեպքի կապակցությամբ հետաքննության արդյունքում որոշվել է քրեական գործի հարուցումը մերժել և քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Վերջին շրջանում ճարտարապետները առավել հաճախակի են դարձրել բողոքի ակցիաները` պահանջելով դադարեցնել Փակ շուկայի շինարարությունը և քրեական գործ հարուցել հուշարձան համարվող այդ շինությունն անարգողների նկատմամբ: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Միասյանը նախօրեին տեղեկացրեց, որ իրենց գրությանն ի պատասխան Դատախազությունից տեղեկացրել են, որ «հանցանք չկա»:
Շուրջ մեկ տարի առաջ` 2012թ.-ին, այն ժամանակ ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն ու մի խումբ քաղաքացիներ «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում էին ներկայացրել ոստիկանություն: Քաղաքացիները ահազանգում էին, որ մայիսի 27-ին՝ ժամը 16:00-ից սկսած, իսկ 22:00-ից հետո մինչև կեսգիշեր ՀՀ օրենքների պահանջների կոպտագույն խախտմամբ քանդվել են Մաշտոցի պողոտայի «Փակ շուկա»-ի տանիքի զգալի հատվածը, կամարները: Ըստ դիմումատուների՝ ճարտարապետական հուշարձան հանդիսացող շինության հետ որևէ շինարարական աշխատանք, միջամտություն կատարելու համար բացակայում են համապատասխան շինարարական թսւյլտվությունները, չկա հաստատված նախագիծ։
Հիշյալ դիմումի հիման վրա «Pastinfo.am»-ի ունեցած հավաստի տեղեկություների համաձայն, ոստիկանության կենտրոնականի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի «Վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողով»-ի կողմից ստացված գրության համաձայն, շուկայի տարածքի հետնամասում տանիքի ծածկի քանդման ինքնակամ աշխատանքներ իրականացնելու համար «Երևանի թիվ 1 շուկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության 200.000 ՀՀ դրամի չափով։ Ոստիկանությունը նկատել է, որ իրավաբանական հանրաճանաչ սկզբունքի համաձայն, արգելվում է անձին երկրորդ անգամ պատասխանատվության ենթարկել միևնույն արարքի համար՝ Վ.Մկրտչյանն արդեն իսկ ենթարկվել է վարչական պատասխանատվության վարչական զանցանքի համար, ուստի նրա արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածով՝ Պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը, նախատեսված հանցագործության հատկանիշները։
Ոստիկանությունը հանգել է եզրակացության, որ թեև «Երևանի թիվ 1» շուկայի տարածքամ կատարվող շինարարական աշխատանքներ իրականացրած անձինք խախտել են համապատասխան շինարարական նորմատիվները, սակայն դրանցով շուկայի կառույցը կամ դրա մի հատվածը վնասելու կամ ոչնչացնելու դիտավորություն չեն ունեցել: Նրանք տվյալ դեպքում պարտավոր չէին և չէին կարող նախատեսել իրենց գործողությունների հետևանքները, քանի որ շուկայի տարածքում իրականացված աշխատանքները նախապես հաստատվել ու համաձայնեցվել են համապատասխան կազմակերպությունների և պետական մարմինների կողմից:
Այսպես, ըստ «Լուսարբիլդ» ՍՊԸ-ի աշխղեկ Իշխան Գևորգյանի բացատրության, ՍՊԸ-ն Քաղաքապետարանի թույլտվության համաձայն շուկայի տարածքում իրականացրել է հողային քանդման աշխատանքներ։ Նշված աշխատանքների ընթացքում պահանջ է դրվել պահպանել շուկայի արտաքին տեսքը, սակայն կատարվող աշխատանքների ընթացքում շուկայի տանիքի մի մասը քանդվել է, քանի որ տարիների ընթացքում այն կոռոզիայի է ենթարկվել, ամրանները փտել են, ամեն դեպքում իրենց կողմից տանիքի և կամարների վերանորոգմանն ուղղված աշխատանքներ են ձեռնարկվում։
Ըստ ճարտարապետ Արտակ Մխիթարյանի՝ «Երևանի թիվ 1» շուկա ՍՊԸ–ի ղեկավարությունը դիմել է իրենց շուկայի շինության վերաբերյալ վերականգնման և ուժեղացման նախագիծ կազմելու խնդրանքով։ Կատարվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, այդ թվում՝ ինժեներա-երկրաբանական և տեխնիկական, կազմվել է վերականգնման և ուժեղացման էսքիզ-առաջարկ, որն էլ քննարկման համար հետագայում տրամադրվել է ՀՀ Մշակույթի նախարարությանը։ Դրական եզրակացություն ստանալուց հետո դիմել են Քաղաքապետարան՝ հողային աշխատանքների կատարման թույլտվություն և ճարտարապետա-հատակագծային առաջադրանք ստանալու նպատակով, ինչն էլ ստանալուց հետո կցվել է նախագծին։ Այնուհետև կազմվել է ուժեղացման և վերակառուցման նախագիծ։
Ստացված շինարարատեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ շուկայի տարածքում առկա են տարատեսակ գրունտներ։ Մասնավորապես, կառույցի հյուսիս-արևմտյան մասում գտնվում են կիսաժայռային և ժայռային գրունտներ՝ բազալտ, անդեզիտաբազալտ: Այսինքն՝ դրանք գտնվում են ինչպես գոյություն ունեցող՝ ներկայիս ապամոնտաժված հատվածամասի հիմքերի տակ, այնպես էլ նախագծային փաստաթղթերով քանդման ենթակա հատվածներում, որտեղ տեղազննության ժամանակ իրականացվում էին քանդման աշխատանքներ։
Փորձագետները հետաքննող մարմնին հայտնել են, որ կառույցի կոնստրուկտիվ կառուցվածքը, առկա և հարակից կոնստրուկտիվ տարրերի իրավիճակը բնորոշում է այն մասին, որ ներկայիս՝ ապամոնտաժման չափերով փլուզումը տեխնիկապես անհնարին է: Իսկ մասնակի, առանձին հատվածների փլուզման հնարավորությունը անխուսափելի է կառույցի ներսում մեծածավալ հիմնահողի քանդման, տեղափոխման աշխատանքների և կոնստրուկտիվ միջամտության հետևանքով։ Ինչ վերաբերում է վնասվածության ծավալի պարզաբանմանը, ապա ներկայիս հետնամասի ամբողջական մակերեսի ապամոնտաժված լինելու պայմաններում, վնասված հատվածի մակերեսի հստակեցումը դառնում է անհնարին։
Ըստ հետաքննող մարմնի արձանագրման՝ կառույցի տարածքում «Լուսարբիլդ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը ցույց է տվել, որ ընկերությունը հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքի փորձ չի ունեցել՝ առանց պաշտպանիչ միջոցառումների իրականացվել է պատերի ստորին հատվածների քանդումը, որը բերել է կառույցի հետնամասի պատի անկյունային հատվածում ճաքի առաջացմանը։ Մինչդեռ, ըստ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական՝ միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի, հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացնում են մասնագիտացված կազմակերպությունները և այն մասնագետներր, որոնք ունեն համապատասխան լիցենզիա և տվյալ հուշարձանում աշխատանքներ կատարելու համար սահմանված կարգով տրված թույլտվություն։
Լիազորված մարմնի կողմից հատուկ քննարկման ենթակա է նաև տվյալ հուշարձանում աշխատանքներ կատարելու թույլտվության հարցը:
Հուշարձան հանդիսացող կսռույցի նախագծային էսքիզային առաջարկի փուլից սկսած նախագծային կազմակերպությունը, իր կողմից ներկայացված նախագծային լուծումներում պետք է հաշվի առներ կառույցի կրող տարրերին կոնստրուկտիվ միջամտությունը բացառելու, ինչպես նաև առանց կառույցի տարրերին վնաս պատճառելու, շինարարության աշխատանքների կազմակերպման հնարավոր լինելու պայմանները, միաժամանակ չանտեսելով նաև կառույցի վնասվածության աստիճանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/14/2024 08:23 Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է. Սուտ 206. «Ժողովուրդ»
- 05/14/2024 08:18 Վոյաժներին ոչինչ չի խանգարում․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:13 Իշխանական նավը երերում է․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:05 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
- 05/14/2024 08:00 Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով . «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
- 05/13/2024 12:35 Ինչ ունենք այս պահին. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/14/2024 21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են
- 05/14/2024 10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com
- 05/13/2024 23:58 Երևանում նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com
- 05/13/2024 19:14 Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/14/2024 22:00 Ռադիոակտիվ ճառագայթումը սմարթֆոններից կաճի
- 05/13/2024 22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար
- 05/12/2024 09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա
- 05/11/2024 18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը