ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գյումրիի կրակոցները՝ վենդետայի դրսևորում 04/23/2013 17:41 | ԼՐԱՀՈՍ
Գյումրիում այսօր տեղի ունեցած կրակոցների գործով բերման ենթարկված Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Կոլյա Ղուկասյանը, լարված հարաբերություններ է ունեցել Հարություն Խաչատրյանի որդու հետ և հակամարտությանը քաջածանոթ մեր աղբյուրի կարծիքով Գյումրիում գործ ունենք վենդետայի հետ։
Ոստիկանության հաղորդագրության համաձայն, այսօր՝ ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել է: Վերջիններս Գյումրիում առավել հայտնի են համապատասխանաբար Քավոր Հարութ և Շեկո մականուններով եւ համարվում են ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի շրջապատի մարդիկ։
Նախնական տեղեկություններով նշված անձանց ուղղությամբ կրակոցներ են արձակել ՀՀ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շրջապատի մարդիկ։
Ոստիկանության օպերատիվ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հանցագործությունը կատարելու կասկածանքով Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Կոլյա Ղուկասյանը։ Իսկ Գյումրի տանող ճանապարհները ոստիկանությունը վերցրել է հսկողության տակ։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, ըստ ամենայնի, Քավոր Հարութի և Շեկոյի ուղղությամբ արձակված կրակոցները Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդի Կոլյա Ղուկասյանի նկատմամբ ամիսներ առաջ կատարված հարձակման պատասխանն էր։ Հարձակման հետևանքով Կ.Ղուկասյանը մարմնական վնասվածք էր ստացել գլխի շրջանում և ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի հատկանիշներով, որը կասեցվել էր, քանի որ չէր բացահայտվել կատարողների ինքնությունը։ Թեև Գյումրիում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Կ.Ղուկասյանի վրա հարձակում կատարողների թվում էր նաև Քավոր Հարութի որդին, սակայն նախաքննական մարմնին չէր հաջողվել ձեռք բերել բավարար ապացույցներ, իսկ Կ.Ղուկասյանը հայտարարել էր, թե սառույց է ընկել գլխին։
Ի դեպ, հետաքրքիր է, որ դեռևս ամիսներ առաջ Շիրակի նախկին դատախազ Դավիթ Սարգսյանը կանխատեսել էր հեղինակություն ունեցող այդ երկու անձանց շրջապատի ներկայացուցիչների միջև հարաբերությունների սրումը։ Մեր ունեցած տեղեկություններով դեռևս փետրվար ամսին Դավիթ Սարգսյանը գրություն էր ուղարկել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանին՝ միջոցներ ձեռնարկելու համար։ Քրեական գործերի ուսումնասիրությամբ մարզի դատախազ Դ.Սարգսյանը հանգել էր այն եզրակացության, որ Ղուկասյանի և Գրիգորյանի, նրանց շրջապատող երիտասարդների միջև առաջացել է անբարյացակամ իրավիճակ, որը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ՝ կարևորելով կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկումը։
Գյումրիում տեղի ունեցած կրակոցների կապակցությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 -րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) ։ Նախաքննությունը շարունակվում է:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2024 13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ
- 05/18/2024 10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած
- 05/17/2024 18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին
- 05/17/2024 11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ