ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կքննվի Սամսոն Ղազարյանի վերաքննիչ բողոքը 03/30/2013 11:56 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լիլիթ Թադևոսյանի նախագահությամբ, ապրիլի 8-ին կքննի «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանի վերաքննիչ բողոքն ընդդեմ ընդհանուր իրավասության դատարանի իր դեմ կայացրած մեղադրական դատավճռի: Մասնավորապես, նա խնդրում է բեկանել և փոփոխել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013թ փետրվարի 13-ի դատավճիռը և իր նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ` հանցակազմի բացակայության հիմքով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հաստատված էր համարել Ս. Ղազարյանին ներկայացված խարդախության մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու դատապարտել 4 տարվա ազատազրկման, իսկ վաշխառության հոդվածը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով վերաորակել էր նույն հոդվածի 1-ին կետով և այդ հոդվածով նշանակված 1 տարվա ազատազրկման պատժից ազատել՝ ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ ընդունված համաներման մասին որոշման կիրառմամբ:
Գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Սամվել Հարությունյանն իր մեղադրական ճառում հիմնավորված էր համարել առանձնապես խոշոր չափերի խարդախության և տուժողին ծանր կացության հասցրած վաշխառության՝ ամբաստանյալ Սամսոն Ղազարյանին ներկայացված մեղադրանքը: Այն, ըստ մեղադրողի, ապացուցված է գործի փաստական ապացույցներով՝ տուժողի, վկաների ցուցմունքներով, նաև նախաքննության գրեթե ավարտական փուլում ամբաստանյալի մասնակի խոստովանական ցուցմունքով:
Ս. Հարությունյանը հաստատված էր համարել, որ տուժող, նույնպես նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը Ս. Ղազարյանից պարտքով վերցրած գումարի դիմաց պարտաճանաչ վճարել է 3.5-5-10 տոկոս, ինչպես նաև մարել պարտքի մայր գումարը: «Եվ այս ամենից հետո Սամսոն Ղազարյանի մոտ մնացել է ցանկություն մի փոքր էլ ավելին ստանալ՝ 10 հազար ԱՄՆ դոլար, սակայն չհասնելով իր նպատակին, այսինքն՝ չստանալով հավելյալ 10 հազար ԱՄՆ դոլարը, ամբաստանյալը մեղմ ասած՝ զայրացել է և հավանաբար այս պատճառով, չմտածելով հետևանքների մասին, իր մոտ պահած, ըստ էության ոչնչացման ենթակա ստացականը ներկայացրել է դատարան և պահանջել ոչ ավել, ոչ պակաս՝ 60 հազար ԱՄՆ դոլար և իրավունք է ձեռք բերել տուժողի գույքի նկատմամբ»,- ասաց մեղադրողը, հավելելով՝ ամբաստանյալը կատարել է հափշտակություն խարդախության եղանակով:
Ս. Հարությունյանն ընդգծել էր, որ վկաները միաբերան հաստատել են, որ Ս. Ղազարյանը տոկոսով գումար է տվել և ամբողջությամբ ստացել մայր գումարն ու տոկոսները, ընդ որում, վճարված տոկոսների գումարը գերազանցել է մայր գումարը:
Ըստ մեղադրողի՝ Սամսոն Ղազարյանը կատարել է ծանր և միջին ծանրության հանցագործություններ, որոնք «վերջին շրջանում լայն տարածում են ստացել մեր կյանքում» և հասարակական վտանգավորություն են ներկայացնում, ուստի միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել 5 տարվա ազատազրկման:
Պաշտպանական կողմը, հակառակը, գտնում էր, որ մեղադրանքն անհիմն է, ուստի միջնորդել էր կայացնել արդարացման դատավճիռ: Ամբաստանյալն իր վերջին խոսքում հայտարարել էր, որ նախաքննությունն անց է կացվել միակողմանի, խոչընդոտվել է իր պաշտպանվելու հնարավորությունները, նախաքննական ցուցմունքներ տվել է իր նախաձեռնությամբ, իսկ նախաքննության ավարտվելու որոշման դեմ իր բողոքը մերժվել է ՀՀ Սահմանադրության ու Պարույր Հայրիկյանի ծննդյան օրը և գործը «հապճեպ ուղարկվել է դատարան»:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/21/2024 14:01 Դավիթ Խաչատուրյանը խուսափեց սահմանազատումից խոսել, խաղաղության պայմանագիրը հետագայում քննարկման առարկա պետք է դարձվի ՍԴ-ում
- 05/21/2024 08:18 ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին․ «Հրապարակ»
- 05/21/2024 08:12 Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․«Հրապարակ»
- 05/21/2024 08:09 Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210. «Ժողովուրդ»
- 05/21/2024 08:07 30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․«Հրապարակ»
- 05/21/2024 08:04 Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ»
- 05/21/2024 07:53 Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է, մինչդեռ նրա նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/21/2024 11:21 Կիրանց գյուղի ճանապարհը փակելու իրավաչափության մասին․ Բաբայան
- 05/21/2024 11:03 Մեր նոր զորամասերից մեկն է. Արայիկ Հարությունյան
- 05/20/2024 18:07 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել
- 05/20/2024 15:21 Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/21/2024 00:30 «Մերսեդեսի» 16-ամյա ուղևորը մահացել է
- 05/20/2024 23:15 Աղավնատուն-Դողս գյուղերի միջանկյալ հատվածում՝ ջրատարի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել
- 05/20/2024 22:33 Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ