ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ վարչական դատարանը մերժեց դիտորդների հայցերը 03/25/2013 18:01 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ, այսօր մերժեց փաստաբան Տիգրան Եգորյանի հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի: Հայցվորը պահանջում էր վերացնել ՀՀ ԿԸՀ 06.03.2013թ թիվ 68-Ա որոշումը և թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացված դիմումով առաջադրված պահանջները բավարարող որոշում ընդունել: Կողմը, մասնավորապես, պահանջում էր ԿԸՀ-ին պարտավորեցնել քննարկել իրենց կողմից ներկայացված դիտորդների իրավունքների խախտման ու դրանց հետ չկապված փաստերը:
ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ, մերժեց նաև մեկ տասնյակից ավելի դիտորդների հայցը ԿԸՀ 06.03.2013թ թիվ 67-Ա որոշումը վերացնելու և թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացված դիմումով առաջադրված պահանջները բավարարող որոշում ընդունելու մասին:
ԿԸՀ-ի մարտի 6-ի թիվ 67-Ա որոշմամբ մերժվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության դիտորդներ Մարտուն Գրիգորյանի, Խաչատուր Սիրադեղյանի, Տաթևիկ Շալջյանի, Զարուհի Հովհաննիսյանի, Լուսինե Հակոբյանի, Տիգրան Եգորյանի, Տաթևիկ Բարսեղյանի, Լենա Նազարյանի, Նարեկ Բաբայանի, Սոնա Այվազյանի, Նարինե Էսմայելի, Գայանե Բաբայանի բողոքը, որով նրանք խնդրել էին անվավեր ճանաչել թ.17 ԸԸՀ-ի 6-Ա որոշումը: ԿԸՀ-ն գտել էր, որ ԸԸՀ-ն գործել է Ընտրական օրենսգրքի նորմերին համապատասխան` իր լիազորությունների սահմաններում: Միաժամանակ ԿԸՀ-ն որոշել էր բողոքով ներկայացված նյութերն ընդունել որպես հաղորդագրություն և ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազությանը` դրանում ներկայացված փաստերն օրենքով սահմանված կարգով քննության առարկա դարձնելու համար:
Նշենք, որ ԿԸՀ-ում բողոքարկվող ԸԸՀ-ի որոշմամբ մերժվել էր դիտորդների դիմումը, որով նրանք ԸԸՀ-ից խնդրել են իր իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ` դիտորդների կողմից արձանագրված խախտումների քննության և օրենսդրությամբ սահմանված միջոցների ձեռնարկման, այդ թվում` տեղամասային ընտրական հանձնաժողովների գործողությունների և անգործության ուղղությամբ: Նաև` միջոցներ ձեռնարկել խախտումների համար պատասխանատու անձանց, համապատասխան ՏԸՀ-ների կողմից ձեռնարկված գործողությունների և անգործության համար պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև քրեաիրավական բնույթի խախտումները ըստ ենթակայության ուղարկելու և հետամուտ լինելու ուղղությամբ:
Դիմումատուները դիտորդական առաքելություն են իրականացրել թիվ 17 ընտրատարածքի մի շարք տեղամասերում և քվեարկության ընթացքում արձանագրել մի շարք ընտրախախտումներ, նաև` դիտորդների և լրագրողների իրավունքների խախտումներ:
ԸԸՀ-ի փետրվարի 23-ի որոշմամբ դիմում-բողոքը մերժվել է, մասնավորապես, հետևյալ պատճառաբանությամբ` «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին բողոքարկում են ստորադաս հանձնաժողովի որոշումները, գործողությունները/ անգործությունը, այլ ոչ թե մեկ այլ սուբյեկտի կողմից կատարված իրավախախտումները»: Դիմումը մերժելու պատճառներից մեկն էլ այն չհիմնավորված լինելն էր:
Նշենք նաև, որ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության դիտորդների կողմից քվեաթերթիկների լցոնման, ինչպես նաև դիտորդի և լրագրողի իրավունքների խախտման դեպքեր էին արձանագրվել նաև թ.17/05 ընտրատեղամասում, որին Սահմանադրական դատարանն անդրադարձավ իր մարտի 14-ի որոշման մեջ: ՍԴ-ն այդ տեղամասի արդյունքը համարեց ոչ հավաստի և անվավեր: Իսկ մինչ այդ, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ` նշված տեղամասում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ:
Որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, վերջնական են ու ենթակա չեն վերանայման:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/17/2024 08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ»
- 05/17/2024 08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ»
- 05/17/2024 08:11 Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:05 Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»
- 05/17/2024 07:55 ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
- 05/17/2024 07:46 Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/17/2024 16:43 ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/17/2024 18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին
- 05/17/2024 11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար
- 05/17/2024 10:58 Շիրակի մարզում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը. shamshyan.com
- 05/17/2024 10:45 26 համարի ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ