Թեմաներ
Երեքշաբթի 05 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/21/2024   12:38 Հումորով եմ վերաբերվում իմպիչմենտին. եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի՝ արտահերթ չի լինելու. Վահագն Ալեքսանյան 05/21/2024   12:29 Քաղաքացիները՝ փաստաբանների ծառայության ինքնարժեքի թանկացման դեպքում չեն կարող իրենց ցանկացած փաստաբանի մոտ որակյալ իրավաբանական օգնություն ստանալ․ փաստաբան 05/21/2024   12:26 ԱԺ-ն քննարկում է ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակցին ՍԴ դատավորի պաշտոնում նշանակելու հարցը 05/21/2024   12:23 ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Մերի Համբարձումյանն է․ ծանուցված մյուս կին դատավորները հրաժարվել են թեկնածությունից 05/21/2024   12:01 Գրեթե անհնար է լինելու անվճար իրավաբանական ծառայության մատուցումը․ փաստաբանական համայնքը գործադուլ է իրականացնում՝ ընդդեմ հարկային փոփոխությունների 05/21/2024   11:51 ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին. քննարկվել են համագործակցության ընդլայնման հարցեր 05/21/2024   11:35 Արցախից հրաժարվել եք, արհամարհվում եք. թշնամին էլի է ուզելու, էլի եք արհամարհվելու. Աղվան Վարդանյան 05/21/2024   11:32 Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին․ Ռաֆայել Գրոսի 05/21/2024   11:32 Կլինի՞ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփական ժողովրդից վախենաք. Արթուր Խաչատրյան 05/21/2024   11:30 Թավրիզում հրաժեշտ են տալիս Ռայիսիին և Աբդոլլահիանին. արարողությունները մի քանի օր կտևեն 05/21/2024   11:28 Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը դատապարտում է ՀՀ կառավարության որոշումը արցախցիների բնակապահովման վերաբերյալ 05/21/2024   11:23 ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄՓՀԱՊԿ գործադիր քարտուղարի հետ 05/21/2024   11:21 Կիրանց գյուղի ճանապարհը փակելու իրավաչափության մասին․ Բաբայան 05/21/2024   11:12 Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում 05/21/2024   11:03 Մեր նոր զորամասերից մեկն է. Արայիկ Հարությունյան 05/21/2024   10:54 Ինչքան կպնեք ձեր աթոռին, էնքան կսոսնձվեք, բայց որ հեռացվեք, աթոռն էլ ձեզ հետ կհեռացվի. Մինասյան 05/21/2024   10:51 «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը գործադուլին կմիանա մասնակի 05/21/2024   10:41 ԱԺ-ն վերսկսել է աշխատանքները. պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հիշատակը 05/21/2024   10:23 Ստրատեգիական համբերության մասին 05/21/2024   10:20 Կիրանցը բաժանում են երկու մասի. ինչ է քննարկվում ԱԺ նիստում. ուղիղ 05/21/2024   08:18 ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին․ «Հրապարակ» 05/21/2024   08:12 Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․«Հրապարակ» 05/21/2024   08:09 Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210. «Ժողովուրդ» 05/21/2024   08:07 30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․«Հրապարակ» 05/21/2024   08:04 Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ» 05/21/2024   07:53 Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է, մինչդեռ նրա նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ» 05/21/2024   07:50 Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ» 05/21/2024   07:41 Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ» 05/21/2024   07:37 Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ» 05/21/2024   07:34 Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ» 05/21/2024   07:29 Մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ՍԴ դատավորի ընտրությունն է. ընդդիմադիրները սահմանազատման վերաբերյալ հարցեր կուղղեն թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ» 05/21/2024   00:30 «Մերսեդեսի» 16-ամյա ուղևորը մահացել է 05/21/2024   00:02 Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներում ամփոփվել են աշխատանքները.ՊՆ 05/20/2024   23:59 Ու ոչ մի բերետավոր չկարողացավ կանխել դա․ Մհեր Մկրտչյան 05/20/2024   23:48 Բժիշկը նախազգուշացրել է հանրաճանաչ մրգերի վնասակարության մասին 05/20/2024   23:32 Ակտիվացել է հակաիրանական պանթյուրքիստական քարոզչական ցանցն Իրանի ներսում․ իրանագետ 05/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/20/2024   23:15 Աղավնատուն-Դողս գյուղերի միջանկյալ հատվածում՝ ջրատարի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել 05/20/2024   23:13 «Գանձասարը» ստացավ Առաջին խմբի չեմպիոնական գավաթը 05/20/2024   22:59 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/20/2024   22:46 Նայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին․ Մետաքսե Հակոբյան 05/20/2024   22:33 Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը 05/20/2024   22:27 Հայտնել են Եվրոպայի հանգստավայրում զբոսաշրջիկ կնոջ խմբակային բռնաբարության մանրամասները 05/20/2024   22:11 Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին 05/20/2024   22:03 Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների առնչությամբ 05/20/2024   21:47 Մանասյանը Մոնա Լառուսի հետ հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը 05/20/2024   21:32 Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել չմիջամտել Ռուսաստանի հետ իր համագործակցությանը 05/20/2024   21:12 Պապիկյանն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի մշտական տեղակայման վայր 05/20/2024   21:00 ՌԴ կառավարությունը դադարեցնում է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը 05/20/2024   20:47 Իրանում հայտարարել են նախագահական ընտրությունների օրը
05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/20/2024   20:01 «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/20/2024   22:27 Հայտնել են Եվրոպայի հանգստավայրում զբոսաշրջիկ կնոջ խմբակային բռնաբարության մանրամասները 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/20/2024   15:59 Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/20/2024   17:04 Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, դարձել՝ ուրվական գյուղ, մարդիկ մեռելի պես ապրում են․ Բագրատ Սրբազան 05/20/2024   18:30 Թուրքիան հայտնում է, որ Ռաիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել 05/20/2024   11:01 Բագրատ սրբազանին Ծովագյուղում հայկական գամփռ նվիրեցին 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար

Պ.Հայրիկյան. Դատարանը սահմանափակել է ազատ խոսքի արտահայտման իրավունքը 03/08/2013   12:48  |  Քաղաքացիական իրավունք

ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բեկանվելուց հետո Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան է վերադարձել պատվի, արժանապատվության և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու վերաբերյալ կոմունիստներ Գեղամ Գալստյանն ու Նորիկ Պետրոսյանն ընդդեմ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի քաղաքացիական գործը: Այս անգամ այն քննվում է դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ:

Հայցվորները 2011թ. դեկտեմբերի 16-ին ներկայացված հայցադիմումով դատարանից հայցում էին պարտավորեցնել պատասխանող Պարույր Հայրիկյանին հերքելու «Հրապարակ» օրաթերթում զետեղված իրենց պատիվը արատավորող, վիրավորող և զրպարտող տեղեկությունները։ 2011թ.-ի հուլիսի 7-ին «Հրապարակ» օրաթերթի «Մշակույթ» խորագրի ներքո «Հունիսի 12-ի «Հայոց հարց» հաղորդաշարի թեմայով կոմունիստների անունից տպագրվել էր «Չնչին, ինչպես Արարատին նետած քար» հոդվածը, 2011թ.-ի հուլիսի 9-ին նույն օրաթերթի «Պատասխան» խորագրի ներքո Պարույր Հայրիկյանի անունից տպագրվել էր «Հայհոյելը թուլութեան խոստովանութիին է» հոդվածը և 2011թ.-ի հուլիսի 20-ի «Հրապարակ» օրաթերթի «Մշակույթ» խորագրի ներքո «Դատի տա՞լ, թե` Չտալ, այս է խնդիրը» հոդվածը: Վեճի առարկա է նաև «Հայկական ժամանակ» օրաթերթում «Լուրեր» խորագրի ներքո տպագրված «ՀՀԿ-ի ծնողը» հոդվածը:

Հայցվորներն առանձնացրել էին 19 տեղեկությունները, որոնք, ըստ նրանց, պարունակում են «վիրավորանք, զրպարտանք», այդ թվում՝ «Պատմության աղբանոցում հայտնված կոմունիստական ուժերի մնացուկներ», «Ցավոք սրտի, դուք այդ դաշտը մտաք ձեր բոլշևիկյան ավազակային ու հանցավոր բարքերով», «Հայ ժողովրդի եղեռնը կազմակերպել է Սովետական Միությունը», «Լռել և փառք տալ ճակատագրին, որ Նյուրենբերգյան դատավարությունից սպրդեցիք, «Իսկ անկախությունը, հայ ժողովուրդը բոլշևիկյան բռնապետության հետևանքով է կորցրել» և այլն։

Դատարանը՝ դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, 2012թ. մայիսի 4-ի վճռով մասնակի բավարարել էր Գեղամ Գալստյանի և Նորիկ Պետրոսյանի հայցը: Վճռով Պարույր Հայրիկյանը պարտավորեցվել է «Հրապարակ» օրաթերթում հրապարակելու սույն վճռի եզրափակիչ` «վճռեց» մասը: Վճռով Պարույր Հայրիկյանից հօգուտ Գեղամ Գալստյանի պետք է բռնագանձվի 40.000 ՀՀ դրամ` որպես վիրավորելու հետևանքով փոխհատուցման ենթակա գումար։

Դատարանը գտել է, որ նշված արտահայտություններով հոդվածի հեղինակը նպատակ է հետապնդել դիտավորությամբ, կանխամտածված նվաստացնել հայցվորների պատիվն ու արժանապատվությունը, և պատասխանողն օրենքի ուժով ենթակա է պատասխանատվության այդ մասով: «Արված արտահայտություններն որևէ կերպ դատարանը չի դիտարկում զրպարտության լույսի ներքո, քանի որ դրանց մի մասը, ինչպես վերը նշվեց դիտվում են որպես վիրավորանք, իսկ մյուս հրապարակված փաստացի տվյալները, չնայած կրել են հրապարակային բնույթ, սակայն դրանցից որոշները իրականությանը համապատասխանելու փաստից անկախ չեն արատավորում հայցվորների պատիվն ու արժանապատվությունը»։

Պատասխանող Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, ըստ որի Դատարանը հայցապահանջի բավարարված մասով իրավական սխալ գնահատական է տվել վեճի առարկա նյութերին, որոնցում բացակայում է վիրավորական կամ այլ բնույթի որևէ տեղեկություն, չի խախտվում անձի իրավունքները: Այն հանդիսացել է արտահայտված կարծիք, որը պարունակել է քննադատություն և ուղղված է եղել կոնկրետ գաղափարախոսությանը, մինչդեռ` Դատարանն այն դիտել է որպես վիրավորանք` սահմանափակելով ազատ խոսքի արտահայտման իրավունքը:

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս.Միքայելյանի նախագահությամբ, 2012 թ.հուլիսի 12-ի որոշմամբ, մերժել էր պատասխանողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը: Իսկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 2012 թ. դեկտեմբերի 25-ի որոշմամբ, պատասխանողի բողոքը բավարարել էր և բեկանված մասով գործն ուղարկվել էր ստորադաս դատարան նոր քննության:

Վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ «Ինչ վերաբերում է բողոքի մյուս փաստարկին, որ հայցվոր կողմը բաց է թողել օրենքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետը, նույնպես անհիմն է: Մասնավորապես` հաստատվել է, որ վիճարկվող հոդվածը հրապարակվել է 2011 թվականի հուլիսի 20-ին, իսկ հայցադիմումը Դատարան մուտք է եղել 2011 թվականի դեկտեմբերի 16-ին, այսինքն` հայցվոր կողմը տվյալ դեպքում պահպանել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսված վիրավորանքի պահից առավելագույնը վեցամսյա ժամանակահատվածում դատարան հայց ներկայացնելու օրենսդրական պահանջը»: Մինչդեռ, ըստ Վճռաբեկ դատարանի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետը հայցային վաղեմության մեկամսյա ժամկետի հաշվարկի սկիզբը պայմանավորում է անձի` վիրավորանքի կամ զրպարտության մասին տեղեկացված լինելու հետ: «Նշվածն անհրաժեշտ է եզրահանգելու, թե արդյոք հավանական է, որ պատասխանողի վերջին հոդվածի հրապարակումից (20.07.2011 թվական) սկսած շուրջ հինգ ամիս հետո են համահայցվորները տեղեկացել իրենց իրավունքի խախտման մասին»,- հարց է տալիս Վճռաբեկ դատարանը և եզրահանգման գալիս՝ «ինչպես Դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսված հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման կարգը: Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար, որպիսի պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում»:


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]