ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հովիկ Աբրահամյան. Պատրաստ ենք քննարկել ցանկացած ողջամիտ առաջարկ 02/27/2013 16:27 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրություններին հաջորդած հետընտրական զարգացումների կապակցությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու շուրջ քննարկումները շարունակվում են: ԱԺ խմբակցությունների ղեկավարները ներկայումս աշխատում են հայտարարության տեքստի վրա: «Եթե ընդհանուր համաձայնության գանք, կկազմակերպենք արտահերթ նիստ և կքննարկենք հետընտրական պրոցեսները, որի վերջում կունենանք ընդունված հայտարարություն»,-փետրվարի 27-ի ասուլիսում հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ հայտարարության շուրջ համաձայնության չգալու դեպքում «պրոցեսները կշարունակվեն»:
Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին, ԱԺ նախագահը նշեց, որ Սերժ Սարգսյանը պարտվել է Հայաստանի 915 համայնքներից ընդամենը 70-ում, այդ թվում` 15 քաղաքային և 55 գյուղական համայնքներում: Ըստ նրա, դա վատ ցուցանիշ չէ, և իրենց թեկնածուի ստացած 58,64 տոկոսը` «ցանկալի և ուրախալի է»: Նա նշեց նաև, որ ՀՀԿ-ն դեմ է այն տեսակետներին, թե իր թեկնածուի պարտության համար մեղավոր են տվյալ համայնքների ղեկավարները. «Դրանք ընդհանուր խնդիրներ են, որոնք պետք է հետագայում քննարկենք ու հասկանանք»:
Հ.Աբրահամյանն ընդգծեց, որ իրենք այս ընտրություններում «հաղթել են և հաղթել են շատ լավ ցուցանիշներով»: Նա նշեց նաև, որ, իր կարծիքով, բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում` «Ժառանգություն»-ը, և ՀՀ նախագահի բոլոր թեկնածուները «պետք է ընդունեն պարտությունը, շնորհավորեն հաղթող թեկնածուին և փորձեն այդ իրենց 539 հազար ձայներն օգտագործել ոչ թե փողոցային միտինգներում, այլ առաջարկել Նախագահին, իշխանություններին` ապագայում օգտագործել իրենց առաջարկները և կատարել մեծ բարեփոխումներ բոլոր ոլորտներում»: ԱԺ նախագահը վստահեցրեց, որ իրենք պատրաստ են քննարկել ցանկացած ողջամիտ առաջարկ:
Ի պատասխան «Pastinfo.am»-ի թղթակցի հարցին, թե նախագահական ընտրություններին մասնակցած շուրջ 1,5 մլն քաղաքացիներից հօգուտ իշխանության թեկնածուի 861 հազարի քվեարկելն արդյո՞ք իշխանությանը մտորելու առիթ չի տալիս, և բարեփոխումներին ուղղված ի՞նչ քայլեր է մտադիր իրականացնել իշխանությունը սեփական նախաձեռնությամբ` չսպասելով ընդդիմության առաջարկներին. «Մեր ծրագրերի իրականացումը որևէ կապ չունի ընդդիմության առաջարկի հետ: Ես ուղղակի ասում եմ` եթե ունեն ողջամիտ առաջարկներ, որը կօգնի իշխանությանը ռեֆորմներ իրականացնել ճիշտ ուղղությամբ, մենք պատրաստ ենք քննարկել ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանի, այլ նաև բոլոր քաղաքական ուժերի կողմից, նույնիսկ` անհատ քաղաքացիների կողմից»:
Ինչ վերաբերում է նրան, թե ի՞նչ են մտածում իշխանությունները հարյուրհազարավոր քաղաքացիների կողմից իրենց ձայն չտալուն. «Այո’, մտածելու տեղիք տալիս է: Մենք գիտենք, որ մեր երկրում ունենք սոցիալապես անապահով խավեր, մենք գիտենք, որ մեր երկրում կան մարդիկ, որոնք դժգոհ են տարբեր նախարարություններից, տարբեր չինովնիկներից, տարբեր գերատեսչություններից»: Հ.Աբրահամյանը վստահեցրեց, որ իրենց թիմը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ունի քաղաքական կամք` երկրի և ժողովրդի առջև ծառացած բոլոր խնդիրներին լուծում տալու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել