ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հովիկ Աբրահամյան. «Օրենսդիրում փնտրել կոռուպցիա ճիշտ չէ» 11/02/2012 18:08 | ԼՐԱՀՈՍ
Առաջիկայում հնարավոր է, որ Հայաստանի քաղաքացիները Չեխիա մուտքի արտոնագիր ստանալու համար ստիպված չլինեն մեկնել Վրաստան` այդ երկրում Չեխիայի դեսպանատուն դիմելու համար:
Ինչպես նոյեմբերի 2-ի ասուլիսում հայտնեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` ամփոփելով Չեխիա իր գլխավորած պատվիրակության եռօրյա այցի արդյունքները, Պրահայում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Չեխիայի ԱԳՆ-ն կքննարկի Երևանում բացված այդ երկրի հյուպատոսությանը մուտքի արտոնագրեր տրամադրելու լիազորություն վերապահելու հարցը:
ԱԺ նախագահը տեղեկացրեց նաև, որ այսօր ստորագրել է Չեխիայի Հանրապետության Սենատի և Ներկայացուցիչների պալատի նախագահներին, իրենց հարմար ժամկետներում, Հայաստան այցելելու հրավերքները:
Հ.Աբրահամյանին ուղղված լրագրողների հարցերը բացառապես վերաբերում էին 2013թ.-ին Հայաստանում անցկացվելիք նախագահական ընտրություններին և ներքաղաքական այլ հարցերին:
Նա վերահաստատեց, որ դեկտեմբերի 15-ին գումարվելիք ՀՀԿ համագումարում կուսակցությունը կընդունի առաջիկա նախագահական ընտրություններում գործող նախագահ, կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու մասին որոշում: Ինչ վերաբերում է այս հարցում այլ կուսակցությունների, մասնավորապես` «Բարգավաճ Հայաստան»-ի հետ համագործակցությանը, ապա, ըստ Հ.Աբրահամյանի, որևէ նման պաշտոնական քննարկում չկա: «Ես բազմաթիվ առիթներով հայտնել եմ իմ ցանկությունը, անձնական տեսակետը. իմ ցանկությունն է, որպեսզի առաջիկա նախագահական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան»-ն աջակցի Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,-ասաց նա:
ԱԺ նախագահը նաև ընդգծեց, որ ՀՀԿ նախապատրաստվում է նախագահական ընտրություններին և «ոչ մեկի մասնակությունը» չի թերագնահատում:
Նա չբացառեց, որ ինքը ղեկավարի Ս.Սարգսյանի նախընտրական շտաբը` հաշվի առնելով իր «մեծ փորձը այդ ուղղությամբ», սակայն նշեց նաև, որ կուսակցությունը նման հարց չի քննարկել:
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների հավանականությանը, ապա նա չբացառեց, որ նախագահական ընտրությունների հետ զուգահեռ անցկացվի նաև հանրաքվե` հավելելով, որ նման խոսակցություններ եղել են, բայց հարցը մանրամասն չի քննարկվել:
Հ.Աբրահամյանը նաև ողջունելի համարեց ՀՀ վարչապետի` ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում համագործակցելու նախաձեռնությունը: «Ես գտնում եմ, որ մենք բոլորս միասնական պետք է պայքարենք կոռուպցիայի դեմ: Այստեղ մեծ անելիք եմ տեսնում Ազգային ժողովի կողմից, քանի որ նաև օրենսդիր մարմնում են ներկայացված այդ քաղաքական ուժերը»,-նշեց նա:
Հ.Աբրահամյանը նշեց նաև. «Ազգային ժողովում, բոլորդ գիտեք, որևէ կոռուպցիա չի կարող լինել` նաև տեսական, կոռուպցիան լինում է գործադիր իշխանություններում, տեղական իշխանություններում, և որևէ մեկ օրենսդիրում փնտրել կոռուպցիա, իմ կարծիքով, նաև ճիշտ չի և անարդյունավետ է ի սկզբանե»:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/05/2024 10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
- 05/05/2024 10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը
- 05/04/2024 13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր
- 05/04/2024 11:25 Հրդեհված տնից փրկարարները հանել են երեխաների մարմինները. նոր մանրամասներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն