Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում 04/27/2024   14:46 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 04/27/2024   14:20 Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Դմիտրի Պեսկով 04/27/2024   14:18 Փաշինյանը կոլաբորացիոնիստ է, նրա թեզերը գեներացվում են Բաքվում. «Զանգ» 04/27/2024   14:10 Սպասվում է առանց տեղումների եղանակ 04/27/2024   14:07 Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավական է խխունջացած ապրել․ Բագրատ Սրբազան 04/27/2024   13:58 Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել 04/27/2024   13:39 Ուղեւորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նյու Յուրքի օդանավակայանում 04/27/2024   13:36 Ովքեր են եղել մգեցված ապակիներով, անհայտ ինքնությամբ մարդիկ․ Բագրատ Սրբազանը մանրամասնում է 04/27/2024   13:23 Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը 04/27/2024   13:19 Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանն իրականացվում է «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը, որն իր շուրջն է համախմբել գյուղի ընթերցասեր և արվեստասեր երեխաներին 04/27/2024   13:11 Բագրատ Սրբազանը մանրամասնել է՝ ինչ է տեղի ունեցել ապրիլի 26-ի գիշերը՝ Կիրանցում 04/27/2024   13:05 Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը հենց Ոստիկանության բաժնում. Արման Թաթոյան 04/27/2024   12:59 Հացադուլի մեջ գտնվող լրագրող Լեո Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է․ ՄԻՊ գրասենյակ 04/27/2024   12:51 Եկեղեցին սկսել է գործել ու գործի է դնում իր ամենասուր գործիքակազմերը. Գալստյան 04/27/2024   12:45 Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին 04/27/2024   12:43 Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում 04/27/2024   12:34 Այլևս կասկածից վեր է, որ իշխող խունտան ծառայում է կոնկրետ երկու անձերի` Էրդողանի և Հեյդարի տղու համար. Պողոսյան 04/27/2024   12:31 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը 04/27/2024   12:27 Նիկոլ Փաշինյանի թիրախում կրկին երիտասարդներն են․ Գավառում Փաշինյանի բանախոսությունը լսում են 14-35 տարեկան երիտասարդները. ուղիղ 04/27/2024   12:25 Անի Իսպիրյանի տնային կալանքը վերացվել է 04/27/2024   12:09 Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին 04/27/2024   12:03 ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում փետրվարի 15-ի դրությամբ ընթացք է տրվել 25 հաղորդման 02/16/2013   19:58  |  ԼՐԱՀՈՍ

1. 2013թ. հունվարի 21-ին «aravot.am» էլեկտրոնային թերթում հրապարակվել է «Սերժ Սարգսյանի շտաբներում փող են բաժանում, հաղորդում է ՀՀԿ կարկառուն դեմքերից մեկը» վերտառությամբ հոդվածը:

Գլխավոր դատախազությունից «Pastinfo.am» -ին հայտնեցին, որ հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ ոստիկանության շտաբ, որտեղից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաղորդումն իր մեջ հանցագործության հատկանիշներ չի պարունակում, քանի որ դրանում նշվել է միայն հնարավոր ընտրակաշառք բաժանելու մասին, որը փաստացի տեղի չի ունեցել, այլ հոդվածում ենթադրություն է հայտնվել ընտարակաշառ բաժանելու մասին, ուստի այդ մասին տրվել է պարզաբանում:

2. 2013թ. հունվարի 21-ին «raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ Աշտարակ քաղաքի էլեկտրացանցում կազմակերպում են ստորագրահավաք` գրանցելով քաղաքացիների անձնագրային տվյալները:

Հաղորդումն ուղարկվել է Արագածոտնի մարզի դատախազություն` հետագա քննարկման:

3. 2013թ. հունվարի 24-ին «iditord.org» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ չեն տվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում հանդիպել ընտրողների հետ:

ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարի` 30.01.2013թ. գրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանից խնդրվել է տրամադրել լրացուցիչ նյութեր` հաղորդումը ստուգելու և ընթացք տալու համար: Դեռևս պատասխան չի ստացվել:

4. 2013թ. հունվարի 30-ին «iditord.org» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ Գոռ Թամազյանի կողմից ղեկավարած «Մեկ ազգ» կազմակերպությունը անարգել շարունակում է հակաքարոզչություն իրականացնել նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ` Երևանի շենքերի պատերին և էլեկտրասյուներին «Ոչ ասենք արևմտամետ Լևոնին և Րաֆֆուն» վերտառությամբ պաստառներ փակցնելով:

Հաղորդումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն` հետագա քննարկման:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում Գոռ Թամազյանը բացատրություն է տվել այն մասին, որ 2003թ.-ից հանդիսանում է «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի համանախագահ և կազմակերպելով դաշինքի գործունեությունը` հանդիսանում է դրա անմիջական պատասխանատուն: Նշված դաշինքի հիմնական գործունեությունը կայանում է նրանում, որ օրենքով չարգելված բոլոր միջոցներով պայքար են իրականացնում աղանդավորության, համասեռամոլության, ազատ բարքերի, ինչպես նաև` արևմտամետ քաղաքական ուժերի դեմ: Գոռ Թամազյանը նշել է, որ «Ոչ ասեք Լևոն + Րաֆֆի արևմտամետ ուժին» գրառումներով թռուցիկները 2012թ. հուլիս ամսից սկսել են փակցնել Երևան քաղաքի էլեկտրասյուներին, իսկ 2012թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամսիներից սկսած, երբ Երևանի քաղաքապետի կողմից որոշում է կայացվել նման թռուցիկները բացառապես դրանց համար հատկացված ստենդներին փակցնելու մասին, սկսել են փակցնել նշված ստենդների վրա և նշված որոշումն ընդունվելուց հետո մինչ օրս որևէ թռուցիկ Երևան քաղաքի շենքերին կամ էլեկտրասյուներին չեն փակցրել:

Գոռ Թամազյանը նշել է նաև, որ «Ոչ ասեք Լևոն + Րաֆֆի արևմտամետ ուժին» գրառումներով թռուցիկներ փակցնելով` իրենք նպատակ չեն հետապնդել և չեն հետապնդում վիրավորել կամ զրպարտել որևէ մեկին, այլ օրենքով սահմաված կարգով օգտվելով խոսքի ազատության սկզբունքից` այդ թռուցկիներով քննադատում են տվյալ քաղաքական գործիչների դիրքորոշումը, ավելին` իրենք նպատակ չեն հետապնդել ընտրությունների անցակցման ընթացքում հակաքարոզչություն իրակացնել ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ կամ ապակողմնորոշել ընտրողներին: Գոռ Թամազյանը միաժամանակ պարզաբանել է, որ իրենք արևմտամետ համարում են այն քաղաքական ուժին կամ քաղաքական գործչին, ով չի դատապարտում համասեռամոլությունը, աղանդավորությունը և ազատ բարքերը:

Այսպիսով, նախապատրասաված նյութերով պարզվել է, որ «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի կողմից` հանձինս Գոռ Թամազյանի, «Ոչ ասեք Լևոն + Րաֆֆի արևմտամետ ուժին» գրառումներով թռուցիկները չեն նսեմացրել ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև բարի համբավը, այլ դրանք կրել են քննադատական ու գնահատողական բնույթ, ավելին` «արևմտամետ» արտահայտությունը ընտրողների մոտ ոչ միայն կարող է առաջացնել բացասական ազդեցություն, այլ նաև` դրական, քանի որ արևմուտքում, Եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում օրենքները բխում են ժողովրդավարական ու մարդասիրական սկզբունքներից, միաժամանակ նշված պետություններում բավականին բարձր է հասարակության կենսամակարդակը, որպիսի հանգամանքն էլ բացառում է «Մեկ ազգ» դաշինքի` հանձինս Գոռ Թամազյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում է կայացվել Համացանցի «iditord.org» կայքում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից տեղադրված տեղեկատվության հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` Գոռ Թամազյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Որոշման պատճենը տրամադրվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբին:

5. 2013թ. հունվարի 31-ին «lragir.am» էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Արարատի մարզում 10 հազարական դրամ են բաժանում» վերտառությամբ հոդվածը, որում մասնավորապես նշվել է.

«Արարատի մարզի ՀՀԿ մարզային շտաբն իր աշխատողներին ուղարկում է տնետուն, հատկապես` սոցիալապես անապահով ընտանիքների մոտ, 10 հազար դրամ տալիս, ցուցակագրում, ինչպես նաև վերցնում են բջջային հեռախոսահամարները և ուղղորդում, որ քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին: Նրանք սպառնում են, որ ընտրատարածքներում գրիչների վրա, ինչպես նաև ընտրատարածքներում հատուկ սարքավորումներ են դրված, որոնք ստուգելու են, թե ում օգտին են քվեարկել:

Մասիսից ԱԺ պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանն էլ բնակիչներին խոստանում է ջրատարներ անցկացնել, սոցիալական օգնություն ցույց տալ ուսանողներին, եթե ընտրեն Սերժ Սարգսյանին»:

ՀՀ գլխավոր դատախազությունը նշված հոդվածն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանում նշված փաստերն ստուգելու և համապատասխան որոշում կայացնելու համար:

Քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հարցում է ուղարկել «Լրագիր» էլեկտրոնային թերթի խմբագրությանը` հրապարակման մեջ նշված փաստերը հաստատող նյութերը տրամադրելու խնդրանքով, սակայն խմբագրությունից ստացված պատասխանից պարզվել է, որ այդպիսիք չկան, հրապարակման համար էլ հիմք է հանդիսացել անանուն ահազանգը:

Այդուհանդերձ, համապատասխան գրությամբ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությանը հանձնարարվել է անհապաղ ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` տեղեկատվության իսկությունն ստուգելու և իրազեկ անձանց բացատրություն տալու համար ՀՔԾ ներկայացնելու նպատակով, սակայն ոստիկանությունից ստացված գրության համաձայն` ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ևս կայքում հրապարակված տեղեկատվությունը չի հաստատվել և նման անձինք չեն հայտնաբերվել: Չի հաստատվել նաև ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի` բնակիչներին ջրատարներ անցկացնելու և սոցիալական օգնություն ցույց տալու խոստումների վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են վերցվել Արարատի մարզի ՀՀԿ մարզային շտաբի ներկայացուցիչներ Գագիկ Բենիամինյանից ու Ստեփան Խաչատրյանից, ովքեր նույնպես հերքել են «lragir.am» էլեկտրոնային կայքում հրապարակված տեղեկատվությունը:

Նկատի ունենալով, որ «lragir.am» էլեկտրոնային կայքում հրապարակված տեղեկատվության ստուգման արդյունքում պարզվել է, որ այն չի համապատասխանում իրականությանը, հետևաբար` բացակայում են քրեական գործ հարուցելու օրինական առիթը և հիմքերը, 2013թ. փետրվարի 13-ի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով` հանցագործության դեպքի բացակայության պատճառով:

6. 2013թ. փետրվարի 2-ին «raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ շտաբի աշխատակից Էդմոն Եգանյանը հայտնել է, որ Արթիկ քաղաքի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետն է, ով կազմակերպում է ժողովներ և հավաքում պետական աշխատողների անձնագրային տվյալները:

Հաղորդումն ուղարկվել է Շիրակի մարզի դատախազություն` հետագա քննարկման:

7. 2013թ. փետրվարի 2-ին «raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ քաղաքացի Հեղինե Սիմոնյանը (ք.Երևան, Շահումյան 16/16) նշել է, որ գազի տեսուչը պահանջել է իրենից անձնագրային տվյալները` նշելով, որ իրենց կընդգրկեն Սերժ Սարգսյանի ընտրողների ցուցակում, սակայն քաղաքացին հրաժարվել է, որի արդյունքում տեսուչը անջատել է իրենց տան զազը` պատճառաբանելով պարտքի առկայությունը:

Հաղորդումն ուղարկվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն` հետագա քննարկման:

8. 2013թ. փետրվարի 4-ին «raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ Սուսաննա Բարխուդարյանը տեղեկացրել է, որ նա այցելել է Երևան քաղաքի Անդրանիկի 74 հասցեում գտնվող «վետերանների օթևան», որի աշխատակիցները թույլ չեն տվել, որ «Ժառանգության» քարոզչանյութերը բաժանեն ծերերին պնդելով, որ իրենք կփոխանցեն:

Հաղորդումն ուղարկվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն` հետագա քննարկման:

9. 2013թ. փետրվարի 5-ին «tert.am» ինտերնետային կայքում հրապարակվել է «Արման Մելիքյանն ասում է, որ իր մորն ընտրակաշառք են առաջարկել» վերտառությամբ հոդվածը, որը 2013թ-ի փետրվարի 7-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հոդվածում մատնանշված հանգամանքներն ստուգելու համար:

Ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվել, որի շրջանակներում բացատրություն է վերցվել ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանից: Նա հերքել է իր մորն ընտրակաշառք առաջարկելու փաստն ու հայտնել, որ իր խոսքերը ճիշտ չեն մեկնաբանվել լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից եւ ավելացրել, որ նման առաջարկներ արվել են իր նախընտրական շտաբի անդամներ Է.Ասատրյանի և Ռ.Ալեքսանդրյանի հարազատներին:

Ա.Մելիքյանը նշել է նաև, որ Երևան քաղաքի մի շարք վարչական շրջանների շենքերի լիազոր-ներկայացուցիչներ շրջանառության մեջ են դրել մշակված ձևաթուղթ, որի վերջին տողում նշված է` «կքվեարկեն արդյոք ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին» նախադասությունը, ինչը թեկնածուն դիտել է որպես քաղաքացիների ազատ կամքի արտահայտության նկատմամբ ճնշումներ գործադրելու և ահաբեկելու եղանակ:

Նյութերը նախապատրաստելիս բացատրություններ են վերցվել նաև Արման Մելիքյանի նախընտրական շտաբի պետ Է.Ասատրյանից և շտաբի անդամ Ռ.Ալեքսանդրյանից: Վերջիններս իրենց բացատրություններում հայտնել են, որ ընտրակաշառքներ առաջարկել են իրենց մայրերին` Դ.Սաֆարյանին և Ս.Վարդումյանին: Այդ կապակցությամբ բացատրություններ են վերցվել նաև վերջիններից:

Համադրելով Է.Ասատրյանի և նրա մայր Դ.Սաֆարյանի բացատրությունները` պարզվել է, որ դրանցում առկա են էական հակասություններ, որոնք պարզաբանելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցներ, բացատրություններ են վերցվում վկայակոչված անձանցից, հանձնարարականներ են տրվում ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:

Նյութերի նախապատրաստումն ընթացքում է:

10. 2013թ. փետրվարի 5-ին «raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ Կարճաղբյուրի գյուղապետի կարգադրությամբ գյուղի դպրոցի տնօրեն Տարիել Գրիգորյանը պարտադրել է բոլոր ուսուցիչներին հավաքել անձնագրերը և միևնույն ժամանակ ամեն մեկին պարտադիր հրահանգ իջեցրել, որ ով որքան կարող է ցուցակով անձնագրեր հավաքի և բերի իրեն ներկայացնի, եթե չի ուզում, որ տհաճ իրավիճակում հայտնվի: Ահազանգը փոխանցողը ցանկացել է անանուն մնալ:

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի միջնակարգ դպրոցի վերաբերյալ հոդվածի կապակցությամբ ոստիկանության Վարդենիսի բաժնում նախապատրաստվել են նյութեր:

Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են վերցվել դպրոցի տնօրենից, մանկավարժներից, ինչպես նաև Կարճաղբյար համայնքի գյուղապետ Տ.Քոչարյանից: Պարզվել է նաև, որ դպրոցի տնօրենը հանդիսանում է Աֆտանդիլ Խաչիկի Գրիգորյանը և վերջինս բացատրությամբ հայտնել է, որ նշված կայք-էջում տեղ գտած հոդվածի մասին տեղեկացել է ոստիկանության Վարդենիսի բաժին հրավիրվելուց հետո և հերքել հոդվածում նշված տեղեկությունները` միաժամանակ հայտնելով, որ նման հրահանգներ ինչպես գյուղապետից, այնպես էլ այլ անձանցից չի ստացել ու, բացի այդ, իր նախաձեռնությամբ նույնպես` դպրոցի մանկավարժներից ու կոլեկտիվի մյուս անդամներից անձնագրեր կամ անձնագրային տվյալներ չի հավաքել:

Կարճաղբյուր գյուղի գյուղապետ Տ.Քոչարյանը բացատրությամբ հայտնել է, որ դպրոցի տնօրեն Տարիել Գրիգորյանին երբևէ նման հրահանգներ չի տվել, ի պաշտոնե նույնպես չի կարող տալ:

Դպրոցի աշխատակիցներ և ուսուցիչներ Վախթանգ Վահանի Ղրիմյանը, Գևորգ Ավետիսի Հարությունյանը, Սամվել Վաչագանի Դավթյանը, Լուսինե Կոլյայի Ավդալյանը, Թերեզա Խաչիկի Գրիգորյանը, Վերշալույս Սերյոժայի Աբրահամյանը, Հայկ Հրանտի Գասպարյանը, Գնել Վարդանի Հարությունյանը, Նաիրի Աղվանի Ավետիսյանը իրենց բացատրություններով նույնպես հերքել են կայք-էջում տեղադրված տեղեկությունները` հայտնելով, որ անձնագրերը իրենց մոտ են ու նման հրահանգներ ոչ մեկ իրենց չի տվել, իրենց կենսագրական տվյալները չի տրամադրվել դպրոցի տնօրենին:

Նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ «raffi4prezident.am» կայք-էջում, տեղադրված հոդվածը չի համապատասխանում իրականությանը և Կարճաղբյուր գյուղի դպրոցի տնօրեն` Ա.Գրիգորյանը երբևէ դպրոցի ուսուցիչներից անձնագրեր կամ անձնագրային տվյալներ չի պահանջել, ուստի ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Որոշման մասին հայտնվել է կողմերին` բացատրելով նրանց բողոքարկման իրավունքը:

11. 2013թ. փետրվարի 10-ին «iditord.org» էլեկտրոնային կայքում տեղադրվել է հրապարակում այն մասին, որ Երևան քաղաքի Աջափնյակ համայնքում ՀՀԿ անդամներն այցելում են բնակարաններ և ընտրակաշառք առաջարկում, մասնավորապես` անձնագրային տվյալներ տրամադրելու դիմաց առաջարկում են 20.000 դրամ:

ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում նշված հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հրապարակման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու համար:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով` քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հիշյալ հրապարակման վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր:

Հրապարակման և դրա սկզբնաղբյուրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն տեղադրվել է «facebook.com» սոցիալական կայքում, օգտատեր Կ.Վարդանյանի կողմից, ով նույն կայքում տեղակայված տվյալների համաձայն` հանդիսանում է «Ժողովուրդ» օրաթերթի քաղաքական մեկնաբան:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Կ.Վարդանյանից և նրա մորից վերցվել են բացատրություններ: Միջոցներ են ձեռնարկվում` դեպքի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ:

Նյութերի նախապատրաստումն ընթացքի մեջ է:

12. 2013թ. փետրվարի 10-ին «raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ Երևանի Լուկաշինի 1-ին փողոցում խոչընդոտել են «Ժառանգության» կամավորների կողմից քարոզչական նյութեր տարածելու գործընթացը, որը հայտնել է Դավիթաշեն համայնքի պատասխանատու Գայանե Աբասյանը: Առկա են տեսանկարահանում և ձայնագրություն:

Հաղորդումն ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազություն` հետագա քննարկման:

13. 2013թ. փետրվարի 11-ին «raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը հավաքագրել է դասախոսների անձնագրային տվյալները` հորդորելով ընտրել Սերժ Սարգսյանին: Հայտնող քաղաքացին չցանկացավ ներկայանալ:

Հաղորդումն ուղարկվել է Երևան քաղաքի Կնետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն` հետագա քննարկման:

14. 2013թ. փետրվարի 11-ին «raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ Երևանի Արամ Խաչատրյան 26/1 հասցեում հավաքագրում են մարդկանց անձնագրերը, նաև բաժանում են կեղծ անձնագրեր:

Հաղորդումն ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն` հետագա քննարկման:

15. 2013թ. փետրվարի 12-ին «raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ քաղաքացի Հայկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ այս օրերին Գյումրիից մեծ թվով չափահաս մարդկանց բերում, գրանցում են Երևանի տարբեր հասցեներում, որպեսզի քվեարկեն ևþ Գյումրիում, ևþ Երևանում` ընտրելով Սերժ Սարգսյանին: Շեշտվում է, որ այդ ապօրինության մեջ ներքաշվում են հատկապես մսի կոմբինատի աշխատակիցները:

Հաղորդումն ուղարկվել է Շիրակի մարզի դատախազություն` հետագա քննարկման:

16. 2013թ. փետրվարի 12-ին «raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ Վարուժան Գասպարյանը տեղեկացրել է, որ Մարտունի քաղաքի բնակիչներից շատերին գրանցում են Երևանում, որպեսզի քվեարկեն և Մարտունիում, և Երևանում:

Հաղորդումն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի դատախազություն` հետագա քննարկման:

17. 2013թ. փետրվարի 13-ին «epres.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի փետրվարի 7-ից 12-ն ընկած ժամանակահատվածում իրենց կողմից արձանագրված ընտրախախտումների ամփոփագիրը, որում մասնավորապես նշվել է, որ Սամվել Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետի հետ Վահան Թեքեյանի անվան դպրոց է այցելել և ուսուցիչներին բաժանել 40.000-ական դրամ:

Հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հետագա քննարկման:

18. 2013թ. փետրվարի 13-ին «epres.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի փետրվարի 7-ից 12-ն ընկած ժամանակահատվածում իրենց կողմից արձանագրված ընտրախախտումների ամփոփագիրը, որում մասնավորապես նշվել է, որ Կապան քաղաքի բնակիչ Քաջիկն ասել է շտաբի Ներկայացուցիչներին, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատողների աշխատավարձերը 50.000 դրամով բարձրացրել են` հորդորելով ընտրել Սերժ Սարգսյանին:

Հաղորդումն ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն` հետագա քննարկման:

19. 2013թ. փետրվարի 14-ի «Ժողովուրդ» օրաթերթի համարում տպագրվել է «Սկսվեց» վերտառությամբ հոդվածը, ըստ որի` 13.02.2013թ. «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է զանգահարել Հրազդան քաղաքի մի բնակչուհի ու հայտնել, որ ՀՀԿ-ի շտաբից իրենց կանչում են ու անձնագրի տվյալներ պահանջում: «Ժողովուրդ»-ի զրուցակիցը նշել է, որ ինքը չի ցանկանամ, որ հրապարակվի իր անուն-ազգանունը, քանի որ վախենամ է հետագայում խնդիրների առաջ կանգնելուց: Հրազդանի բնակչուհին նշել է, որ ՀՀԿ շտաբում իրենց ասել են, որ մեկ ձայնի համար 30 հազար դրամ գումար են տալու:

Հոդվածում նշված փաստերը ստուգելու և ՀՀ քրեական դատատավորթւյան օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու ցուցումով այն 14.02.2013թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժին:

20. 2013թ. փետրվարի 15-ի «Ժողովուրդ» օրաթերթի համարում տպագրվել է «Ընտրակաշառք են տալիս խտրականությա՞մբ» վերտառությամբ հոդվածը, ըստ որի, Վանաձոր քաղաքում որպես ընտրակաշառք տարբեր չափի գումարներ են բաժանում բնակիչներին։

Հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հետագա քննարկման:

21. 2013թ. փետրվարի 15-ին «asparez.am» կայքում տեղադրվել է տեղեկատվություն, որ Գյումրու Շիրակացի 75Ա շենքի բնակիչներին կաշառք են բաժանում։ Շիրակի մարզի դատախազությունը նշված հարապարակումն ուղարկել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժին՝ սեղմ ժամկետում նյութեր նախապատրաստելու համար։

22. 2013թ. փետրվարի 15-ին «galatv.am» կայքում տեղադրվել է տեղեկատվություն, որ ՀՀԿ կամավորների կողմից կեսգիշերին 5000 դրամ գումար է բաժանվում։ Շիրակի մարզի դատախազությունը նշված հարապարակումն ուղարկել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժին՝ սեղմ ժամկետում նյութեր նախապատրաստելու համար։

23. 2013թ. փետրվարի 15-ին «galatv.am» կայքում տեղադրվել է տեղեկատվություն, որ Գյումրիի «Պոլիգոններ» կոչվող թաղամասում «Մստո» անունով անձի կողմից 5000 դրամ է բաժանվում բնակիչներին։ Շիրակի մարզի դատախազությունը նշված հարապարակումն ուղարկել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժին՝ սեղմ ժամկետում նյութեր նախապատրաստելու համար։

24. 2013թ. փետրվարի 15-ին «galatv.am» կայքում տեղադրվել է տեղեկատվություն, որ Գյումրիի Ղանդիլյան և Մուսայելյան փողոցների բնակիչներին 5000 դրամ գումար է բաժանվում։ Շիրակի մարզի դատախազությունը նշված հարապարակումն ուղարկել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժին՝ սեղմ ժամկետում նյութեր նախապատրաստելու համար։

25. 2013թ. փետրվարի 15-ին «Գալա» հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել տեսանյութ, ըստ որի բազմաթիվ քաղաքացիներից ստացել են հեռախոսազանգեր ՀՀԿ կամավորների կողմից Գյումրիի Շիրակացի փողոցի հարակից բակերում ընտրակաշառք բաժանելու մասին։ Իսկ մեկ այլ ահազանգի համաձայն էլ՝ ուսուցիչներ են այցելում տնետուն եւ գումար առաջարկում։ Հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել նաեւ քաղաքացու հեռախոսազրույցը։ Շիրակի մարզի դատախազությունը հանձնարարել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնին՝ սեղմ ժամկետում ստուգել հեռարձակված նյութում մատնանշված հանգամանքները։


Հարակից հրապարակումներ`

16:36 16/02/2013  |  ԼՐԱՀՈՍԹեժ գծով ստացվել է 46 բողոք
16:02 16/02/2013  |  ԼՐԱՀՈՍՍտուգվում են Պաշտպանի գրասենյակ ստացված ահազանգերը
15:15 16/02/2013  |  ԼՐԱՀՈՍՎանաձորում և Իջևանում գործել են միայն Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբները
11:21 16/02/2013  |  ԼՐԱՀՈՍՆախընտրական հիմնադրամի մնացորդը կօգտագործվի բարեգործական նպատակներով
21:32 15/02/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՌեկտորին «խիստ նկատողություն»` քաղաքական քարոզչություն իրականացնելու համար
19:21 15/02/2013  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐԺամանակացույց՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում կազմակերպվող միջոցառումների
10:24 15/02/2013  |  ԼՐԱՀՈՍՀայաստան է ժամանում Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը
18:40 14/02/2013  |  Ընտրական իրավունքԿԸՀ. Խախտումները վերացվել են
16:14 14/02/2013  |  ԼՐԱՀՈՍՓետրվարի 13-ի դրությամբ առավել մեծ մնացորդ կա Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրամում
16:12 14/02/2013  |  ԼՐԱՀՈՍՆյութեր են նախապատրաստվում` ընտրակաշառքի մասին հրապարակման հիման վրա

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]