Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին

Կրկնակի դատվածությունը ծանրացնող հանգամանք դիտարկելը կարող է հակասել «non bis in idem» սկզբունքին 01/30/2013   00:45  |  ԳՈՐԾ #

Նիկոլայ Խանդամիրի Հովսեփյանին անձնական կարիքների համար մետաղե խողովակներ պետք եկան:

Մի օր, 2008թ. ամռանը Դիլիջանի հարակից անտառում` «Կոմպոզիտորների տուն» հանգստյան տան մոտ նա նկատում  է հողի տակ առկա ջրատարի չգործող խողովակներ՝ ճիշտ այնպիսիք, ինչպիսիք իրեն էին պետք եւ  որոշում  այդ խողովակների մի մասը ապամոնտաժել:

Բայց հաջորդ օրը Դիլիջանի գլխավոր ճանապարհի վրա պատահաբար  տեսնում է մետաղի ջարդոնով բեռնված մի «ԶԻԼ-157»: Այս մեքենայի վարորդը նրան ասում է, որ մետաղի ջարդոն է գնում : Նիկոլայն էլ նրան  առաջարկում  է գնել  «իր» 3 հատ 6 մետր երկարությամբ 13 մմ  տրամագծով   ապամոնտաժած  խողովակները։

Այս  պարզ գործարքից հետո,  սակայն, պարզվում է, որ խողովակները տեր ունեին: Այս  վատ լուրը պատճառ է դառնում, որ հիշվի նաև անցյալը. Նիկոլայը  նախկինում գողություններ կատարելու համար երկու անգամ դատապարտվել է ու դատվածություն էլ դեռ չէր մարվել...

Եվ ամեն ինչ հանկարծ բարդանում է:

ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /Գողությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:/ հարուցվում է քրեական գործ:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2009թ. օգոստոսի 13-ի դատավճռով ամբաստանյալ Նիկոլայ Խանդամիրի Հովսեփյանին մեղավոր է ճանաչում և հիշատակված հոդվածի հատկանիշներով և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի /Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը/ կիրառմամբ նրան դատապարտում է կալանքի՝  2 ամիս ժամկետով, առանց գույքի բռնագրավման:

Այդ  դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերում Տավուշի մարզի դատախազության դատախազը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009թ. հոկտեմբերի 5-ի որոշմամբ բավարարում է դատախազի միջնորդությունը և բեկանում   Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը` Նիկոլայ Հովսեփյանին  ՀՀ քրեական օրենսգրքի  177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով դատապարտելով  ազատազրկման 4 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հոկտեմբերի 5-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերում ամբաստանյալ Ն. Հովսեփյանը և նրա պաշտպան Ա.Մանթաշյանը:
Վճռաբեկ բողոքի կապակցությամբ  դատական այս ատյանին է դիմում  նաև տուժողի ներկայացուցիչ Աշոտ Հակոբյանը: Նա  իր դիմումով նշում  է, որ ինքը «որևէ պահանջ չունի, հիշյալ խողովակները օգտագործման համար պիտանի չեն, և եթե Ն.Հովսեփյանն իրեն դիմեր, ինքն այդ խողովակներն անհատույց կտար նրան»։

Իսկ վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ Ն.Հովսեփյանի վերաբերյալ 2009թ. հոկտեմբերի    5-ին կայացված դատական ակտով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթները, թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի էական խախտումներ:

Բողոքի հեղինակը փաստարկում  է, որ «Ն.Հովսեփյանի կողմից նախկինում հանցանք կատարելու և դրա համար պատիժ կրած լինելու փաստը չէր կարող նրա հետագա վարքագծի քրեաիրավական գնահատականի հիմք հանդիսանալ, ՀՀ քրեական օրենսգրքում դատվածության հետ կապված կրկնակիությունը որպես որոշ հանցակազմերի ծանրացնող հանգամանք դիտելը հակասում է «non bis in idem»  սկզբունքին»:

Բողոքաբերը եզրահանգում է, որ «Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, իր պաշտպանյալի նկատմամբ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը` պահպանել է սոցիալական արդարության սկզբունքը, որը հետագայում խախտվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից` մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարելու արդյունքում»:

Վճռաբեկ դատարանը քննելով այս գործը, արձանագրում է, որ «Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների գնահատման արդյունքում հանգել է հետևության, որ Ն.Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատժատեսակ նշանակելու միջոցով կարելի է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին»:

Այդ մասին, սակայն, ՀՀ վերաքննիչ դատարանը հակառակ կարծիքի է եղել  և գտել է, որ հանցագործի նկատմամբ  նշանակվել է «պատիժ, որն անարդարացի է ակնհայտ մեղմ լինելու պատճառով և չի համապատասխանում նրա կատարած հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին»:

Միևնույն ժամանակ վճռաբեկ դատարանը նշում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը «ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով մեղադրվող Ն.Հովսեփյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է դիտել հանցանքը կատարելու վտանգավոր ռեցիդիվը, մինչդեռ դա արդեն իսկ նախատեսված էր որպես նրան մեղսագրվող հանցագործության հատկանիշ»:

Բացի այդ վճռաբեկը արձանագրում է, որ «.... Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման անհրաժեշտության մասին հետևության է հանգել օբյեկտիվորեն գոյություն ունեցող տվյալների վերլուծության հիման վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում են օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հիմքերի առկայության մասին»:

Վճռաբեկ դատարանը ընդգծում է նաև, որ «սույն գործով առկա են բացառիկ հանգամանքներ, որոնք էականորեն նվազեցնում են Ն.Հովսեփյանի կատարած հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, հետևաբար նրա նկատմամբ կարող է նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի  հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ»:

Բացի այդ վճռաբեկ դատարանը գտնում է, որ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»:

Ելնելով այս և էլի միշարք իրավական հանգամանքներից և համանման գործերով առկա ավելի վաղ ընդունած նախադեպային որոշումներից, առաջնորդվելով ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության համապատասխան հոդվածներով՝ վճռաբեկ դատարանը որոշում է. «Վճռաբեկ բողոքը բավարարել։ Ամբաստանյալ Նիկոլայ Խանդամիրի Հովսեփյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. օգոստոսի 13-ի դատավճիռը բեկանելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հոկտեմբերի 5-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Հեղինակ` Սամվել Մարտիրոսյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]