ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի՞նչ է տեղի ունեցել նոյեմբերի լույս 21-ի գիշերը. ոստիկանությունը մանրամասնում է 11/23/2012 12:38 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Ժողովուրդ» թերթն այսօր տեղեկացրել էր, որ նոյեմբերի 21-ին «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին մի տղամարդ կրակել է ՀՀ նախագահի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ: ՀՀ նախագահի մամլո խոսնակը, սակայն, հերքել է այդ տեղեկությունը, նշելով, որ ՀՀ նախագահի թիկնազորի կամ նախագահին սպասարկող ավտոմեքենաների հետ որևէ միջադեպ տեղի չի ունեցել: Պատահար է տեղի ունեցել ՀՀ նախագահի թիկնազորի հետ որևէ առնչություն չունեցող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի հետ, որը ՀՀ ՊՊԾ-ում օգտագործվում է ընթացիկ աշխատանքների համար:
Ոստիկանության պարզաբանումը
Նոյեմբերի 21-ին, ժամը 1-ի սահմաններում, անհայտ անձը Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում, Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցին հարող հատվածում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով դեպի Հրազդանի կիրճ ընթանալիս, մոտ 5 մետր հեռավորությունից կրակոց է արձակել իր երթևեկելի գոտով ընթացող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ուղղությամբ, սակայն գնդակը դիպչելով ավտոմեքենայի դիմապակուն՝ անդրադարձ է կատարել:
«Օպել Վեկտրա»-ն հայտնաբերվել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին հարող տարածքում: Մեքենայում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 2 փամփուշտ, նույն տրամաչափի պարկուճ, վարորդի՝ Աշոտ Կ.-ի փաստաթղթերը: Դեպքի վայրի զննությամբ՝ Ծովակալ Իսակովի պողոտայի 2 հասցեին հարող տարածքում, հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի մեկ պարկուճ:
Փաստի առթիվ նոյեմբերի 21-ին ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով և 235 հոդվածի 1-ին մասով:
Նոյեմբերի 21-ին նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել Էջմիածին քաղաքի բնակիչ, 1963 թ. ծնված Աշոտ Կ.-ն, ում ձախ ոտքի շրջանում հայտնաբերվել է հրազենային վնասվածք, և բժշկական օգնություն ստանալու նպատակով նրան տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն: Աշոտ Կ.-ն հայտնել է, որ չի հիշում՝ ինչ է տեղի ունեցել իր հետ: Նույն օրը նրա ձերբակալելու մասին որոշում է կայացվել:
Նոյեմբերի 22-ին Աշոտ Կ.-ի կինը ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացրել «Մակարով» ատրճանակ՝ հայտարարելով, որ հայտնաբերել է իրենց տան մոտ, փողոցում դրված աղբամանի մեջ:
Աշոտ Կ.-ն ցուցմունք է տվել, որ նոյեմբերի 20-ին ինքը օղի է խմել ծնողների շիրիմի մոտ, հետո որոշել է գալ Երևան: Ճանապարհին իր ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և դիմել փախուստի: Հասնելով Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ՝ նկատել է մի ավտոմեքենա, որն իրեն նախազգուշացնող ազդանշան է տվել: Նրան վախեցնելու նպատակով՝ նստելատեղի կողային հատվածից վերցրել է ապօրինի պահվող «Մակարով» ատրճանակը և մեկ անգամ օդ կրակել: Հետո փորձել է ատրճանակը դնել նստելատեղի ձախ հատվածում, որի ժամանակ պատահմամբ կրակել է իր ձախ ոտքին ու ստացել հրազենային վնասվածք: Դրանից հետո ևս 4-5 րոպե վարելով՝ մեքենան թողել է փողոցում ու տաքսիով գնացել տուն:
Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/24/2024 15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգըՄամուլ
- 06/15/2024 08:38 21 մլն աշխատանքի վարձատրություն, նոր բնակարան. Սանոսյանի մոր տան գործը ստուգող հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի ունեցվածքը. «Ժողովուրդ»
- 06/15/2024 08:35 Օրենքի տառը չի պահպանվել․ «Հրապարակ»
- 06/15/2024 08:31 Քննչական կոմիտեն քննարկել է ՔՊ պատգամավորի կնոջը պատկանող ընկերության շուրջ առկա գործը կարճելու հարցը.«Ժողովուրդ»
- 06/15/2024 08:27 Փաշինյանն ու Ալիևը սինխրոն են աշխատում․ «Հրապարակ»
- 06/15/2024 08:23 27-ից 37 տարեկան 22 անձ 15 մլն եւ 2 անձ 8 մլն դրամ են վճարել եւ ազատվել զինվորական ծառայությունից. «Ժողովուրդ»
- 06/15/2024 08:21 Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել․«Հրապարակ»
- 06/15/2024 08:15 «Բիրտ ուժի կիրառումը ցույց տվեց, որ Փաշինյանն ընտրել է ավտորիտար ռեժիմի անցման ճանապարհը». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/03/2024 20:11 Էն մարտավարությունը, որ կար նախկինում, երբ մեկ ոստիկանի ցուցմունքով մարդկանց կալանավորում էին, Սրբազանի շնորհիվ փոխվեց. Հարությունյան (տեսանյութ)
- 05/28/2024 20:29 Մենք համարում ենք, որ կառավարության քայլերը ճիշտ չեն, բայց դեմ չենք դրան,վերապահումներով, բայց աջակցում ենք կառավարության ջանքերին. Խզմալյան
- 05/24/2024 19:59 Շարժումը հաջողելու շանս ունի, բայց անհրաժեշտ է հրաժարվել փնթի պետություն ստեղծելու մեր դարավոր սխալից. Հարություն Մեսրոբյան
- 05/24/2024 09:38 Հայ Եկեղեցին ոչ միայն չի օգտվում շոշափելի հարկային արտոնություններից, այլև կամավոր ստանձնել է Կառավարությանը վերապահված պատմամշակութային հուշարձանների պահպանության գործառույթը
Մեկնաբանություն
- 06/16/2024 21:36 Ակնհայտ է, որ այս որոշմամբ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը. Առաքելյան
- 06/16/2024 21:06 Մեր նորանկախ պատմության կարևորագույն գործընթացով ենք անցնում. Արթուր Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել
- 06/16/2024 18:17 Արամ Հովսեփյանի, Վահիկ Ավագյանի ու Պերճ Խաչատրյանի նկատմամբ վարույթ իրականացնողը որոշել էր կալանավորման միջնորդություններ ներկայացնել դատարան
- 06/16/2024 14:25 Իրավապահ ողջ համակարգը գործի է դրվել` հասարական ճնշումների հերթական ալիքն ապահովելու և փողոցային պայքարը կանգնեցնելու համար. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/17/2024 10:45 Ամրակից գյուղում բնակելի տուն է այրվել
- 06/17/2024 10:21 Պատահար Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 06/16/2024 20:52 Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ ․ կան տուժածներ
- 06/16/2024 16:46 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 06/17/2024 13:46 Երգիչ Գրիգորի Լեպսը որոշել է ամուսնանալ 18-ամյա ուսանողուհու հետ
- 06/13/2024 18:58 «Սեքս՝ ձիու դիմաց». SpaceX-ի նախկին աշխատակիցները դատի են տվել Իլոն Մասկին
- 06/12/2024 00:04 Դպրոցի պահակ կնոջը ձերբակալել են աշակերտների հետ թմրանյութեր օգտագործելու համար
- 06/11/2024 11:36 Մայր գորշ արջն ապահով շրջում իր ձագերի հետ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում (տեսանյութ)