ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընդդիմադիր թերթերի մեծ մասը փակվել են. հեռուստա-ռադիո հեռարձակումները վերահսկվում են 11/12/2012 18:21 | Վերլուծություններ
Ադրբեջանի մայրաքաղաքում նոյեմբերի 6-9-ը կայացավ «Համացանցի կառավարման 7-րդ միջազգային համաժողովը»: Դրան մասնակցեցին 100 երկրներից ժամանած 1000 ներկայացուցիչ: Քննարկման հիմնական թեմաներն առնչվում էին ոլորտի զարգացման, անվտանգության և համացանցի մատչելիության հիմնախնդիրներին:
Դրանցից մեկն, օրինակ, ուներ խոսքի ազատության և ինովացիայի, ինչպես նաև մասնագիտական և ժամանակակից աշխարհում քաղաքացիական լրագրության» ապահովման հիմնախնդիրներին վերաբերող ուղղություն:
Այդ թեմայի առկայությունը Բաքվի համաժողովում, նվազագույնը, պետք է ունենար համապատասխան, կամ համապատասխանության ձգտող միջավայր: Սակայն, հարցն ուղղակի հակադրության մեջ հայտնվեց ոլորտի ընդհանուր իրավիճակին և ինչպես ադրբեջանական քաղաքական բոլոր դոմինանտների պարագայում, ծածկվեց գրեթե անտեսանելի շղարշով կամ էլ՝ ընդհանրապես վարպետորեն քողարկվեց:
Ահավասիկ, ֆորումին գրեթե զուգահեռ շրջանառության մեջ մտած միջազգային կազմակերպություններից մեկի՝ լրատվամիջոցների ազատությունը պաշտպանող «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարությունում տեղ գտած մի հաստատում. «Ընդդիմադիր թերթերի մեծ մասը Ադրբեջանում փակվել են: Հեռուստա-ռադիո հեռարձակումները վերահսկվում են իշխանությունների կողմից»:
Այս միտքն արծարծվում է ադրբեջանական ընդդիմադիր թերթերից մեկի՝ «Ազադլիգ»-ի հալածանքները նկատի ունենալով, որի փակումն, ինչպես նշվում է նույն տեղում, «Ադրբեջանում կդառնա մահացու հարված զանգվածային լրատվամիջոցների բազմակարծությանը»:
Իշխանություններին ընդդիմադիր թերթի գոյատևման մաքառումներն ունեն երկար պատմություն: Այդ թերթի գլխավոր խմբագիր Գանիմադ Զախիդովը ալիևական վարչակազմի կողմից ղեկավարվող պետության մասին խոսելիս նշում է, որ «Ադրբեջանը հայտնի է որպես ավտորիտար պետություն, որն ոտնահարում է հիմնական ժողովրդավարական ազատությունները»: Իսկ վերջերս էլ, պարբերականի շուրջ ստեղծված դատական քաշքշուկները նկատի ունենալով, նշել է. «Եթե այս իրավիճակը շարունակվի, մենք երկար չենք դիմանա»:
Ընդդիմադիր այս թերթը նեղ ֆինանսական վիճակում է հայտնվել դատական կարգով վճարած բազմաթիվ տուգանքների արդյունքում: Իսկ նոյեմբերի 5-ին, արդեն, դատարանի որոշմամբ, ընդհանրապես, նրա բանկային հաշիվները սառեցվեցին:
Թեև այս առթիվ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հանդես եկավ ադրբեջանական դատական իշխանության որոշման քննադատությամբ, նշելով, որ «Նման անօրինական որոշումը հանդիսանում է վերջին ամիսներին «Ազադլիգ»-ը խեղդելու ճիգերի որոշիչ փուլ», սակայն, միջազգային կառույցի բողոքը որևէ կերպ փոփոխություններ չառաջացրեց ստեղծված իրավիճակում:
Ընդհանրապես, ադրբեջանական իրականության մեջ լրագրողների նկատմամբ այսօր ձևավորված ընդհանուր մթնոլորտը ցույց է տալիս ժամանակակից միջազգային հասարակական հարաբերությունների չափանիշների նկատմամբ ձևավորված ներհակ դիրքորոշում: Միայն ինչ-ինչ մեղադրանքներով կամ անհայտ պատճառներով այդ երկրի բանտերում այսօր փակված է մոտ չորս տասնյակ լրագրող:
Սա հասարակական ընդհանուր իրավիճակի մեջ, այսպես կոչված «օրինականության» դաշտում, տեսանելի հատվածին վերաբերող վիճակագրական տվյալ է: Քիչ չեն դեպքերը, երբ ազատ խոսքի ջատագով լրագրողները պարզապես լինչահարվում են իրենց ճիշտ խոսքի կամ հարցերի մեջ սկզբունքայնություն դրսևորելու համար և նրանց վրա հասած փորձանքի նկատմամբ երկրի ղեկավարության կողմից վերաբերմունքի բացակայությունն ավետում է «ամեն ինչ ասող լռությամբ»:
Դրա տիպական օրինակներից մեկը «Զերկալո» թերթի մեկնաբան և «Էլեկտրոնային ժուռնալիստիկա» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Իդրակ Աբբասովին հաշմանդամության հասցնելու աստիճան ծեծի ենթարկելու դեպքն է, որի առողջական խնդիրները հոգալու և անհրաժեշտ բուժում ստանալու ծախսերը կրկին, ի վերջո, հոգաց «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը: Ինչ վերաբերում է այդ հանցանքը կատարողներին, ապա, «բնական» է, նրանք դարձել են աներևույթ և անհասանելի:
Հատկանշական է, որ ազատ խոսքի և տեղեկատվության նկատմամբ պայքարն ադրբեջանական իշխանություններն իրականացնում են համակարգված և, կարծես թե որոշակի, հատուկ մշակված մեթոդաբանությամբ:
Այդ առումով բնութագրական է քաղաքացիական կազմակերպությունների կամ քաղաքական կուսակցությունների և նրանց կողմից հրատարակվող պարբերականների իրացման ճանապարհին առաջացվող զանազան խոչընդոտները: Օրինակ, Բաքվի իշխանությունները, որոշեցին, որ իրենց քաղաքում թերթ վաճառող կրպակները պետք է վերափոխվեն լայն պրոֆիլով գործող առևտրական հաստատությունների: Եվ դրանց ուղիղ կեսը փոխվեց ավելի ընդարձակ տաղավարներով, որտեղ սկսեցին վաճառել նաև սնունդ և արդյունաբերական ապրանքներ: Դրա հետևանքով թերթերի վաճառքի առանց այն էլ ցածր ցուցանիշն ավելի նվազեց՝ իր հետ բերելով վաճառքի շահույթներով գոյատևող շատ ընդդիմադիր լրատվամիջոցների սնանկացման կամ ֆինանսանյութական իրավիճակի վատթարացման:
Ի դեպ, այս առումով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է «... երաշխավորի արդարությունը ժուռնալիստների և մեդիա կազմակերպությունների գործով»: Այն նաև հույս է հայտնել, որ «Համացանցի կառավարման 7-րդ համաժողովը» այդ հարցի մասին իր խոսքը կասի:
Սամվել Մարտիրոսյան
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/02/2024 08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»
- 05/02/2024 08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»
- 05/02/2024 07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
- 05/02/2024 07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
- 05/02/2024 07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն